Մարտիրոսյան — ՎԴ/6397/05/23
Ամփոփում
քննելով Աշոտ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը ն 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանն անվավեր ճանաձելու պահանջնե
Ամբողջ Տեքստ
ԱՆ
ԱՅՑ:
շոլ:
լ լաո: Ս
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6397/05/23
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6397/05/23
Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի մայիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը ն 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանն անվավեր ճանաձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աշոտ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը ն 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության
2
ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանը: Միաժամանակ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրել է միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորություննեը (կասեցված նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման ն 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ե. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 12.09.2023 թվականի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ վարչական ակտերի կատարումը կասեցնելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.11.2023 թվականի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.09.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Մարտիրոսյանը (ներկայացուցիչ՝ Նորիկ Նորիկյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ներկայացուցիչ՝ Դավիթ Գրիգորյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Ա սխալ մեկնաբանության արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, ինչը դատավարական իրավունքի էական խախտում է, որն էլ հանդիսանում է դատական սխալ:
Վերաքննիչ դատարանը չի կիրառել նույն դատական ատյանի կողմից նույն փաստական հանգամանքներով մեկ այ դատական գործով կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտով արտահայտված նախադեպային դիրքորոշումները: Այս ամենը հանգեցրել է իրավունքի հիմնարար խախտումներ պարունակող դատական սխալի, ինչն էլ իր հերթին բերել է թե՛ նյութական, թե՛ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումների, որոնք ունեն հիմնարար նշանակություն, խաթարում են արդարադատության բուն էությունը, ուստի ն դատական ակտի անվերապահ բեկանման հիմք են հանդիսանում:
Վերաքննի։ դատարանը որնէ կերպ չի անդրադարձել հայցվորի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտման հանգամանքներին, դատական ակտը կայացրել է հակիրճ հիմնավորմամբ այդպես էլ չանդրադառնալով նան այն հարցին, թե արդյոք անհատական ակտում վարչական ակտին բնորոշ անհապաղ կատարման պահանջ ներկայացնելը իրավաչափ է, թե՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացված ակտը
Յ
որպես անհատական իրավական ակտ համարելուց հետո՝ Վերաքննիչ դատարանը նախ պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյոք այդ անհատական ակտում նման պահանջ ներառելը իրավաչափ է եղել, թե՝ ոչ, ն նոր միայն փաստարկեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառելիությունը:
Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Այսպես՝ թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 30.06.2022 թվականի որոշմամբ կատարել է հետնյալ մեկնաբանությունը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտեր նկատմամբ ` վարչադատավարական կարգով դատական վերահսկողությունը պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում' անկախ այդ իրավական ակտերի" վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից: Ըստ այդմ' նան հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կիրառելի են վիճարկման հայցատեսակին առեչվող բոլոր դատավարական կանոնները, այդ թվում' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կասեցման իեստիտուտի կարգավորումները: (.) Նման պայմաններում, Վերաքենիչ դատարանը թեն հիմնավոր է համարում բողոքաբերի դիրքորոշումը' վիճարկվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, գտնում է, որ ներկայացված պահանջի քննության նկատմամբ կիրառելի են վիճարկման հայցատեսակին վերաբերող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված կանոնները»:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6397/05/23 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 07-ին կայացրած որոշումը' կայացնելով նոր դատական ակտ»:
2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավական ակտերը վարչական ակտ չեն հանդիսանում ն տվյալ պարագայում կիրառելի չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները, օրինական է ն. հիմնավորված, ն հետնաբար՝ նշվածով պայմանավորված վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով
4
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 30.06.2022 թվականի որոշման մեջ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կասեցման ինստիտուտի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:
Տվյալ դեպքում օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելեելով' Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՛ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված' վարչական ակտի կատարման կասեցման վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի են հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով:
Արդար դատաքենության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նան պարտավորեցնում է բավարարել| դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական ն պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նան կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն Ա արդյունավետ կառուցակարգեր կիրառելու
5
անհրաժեշտություն (տես, Խնաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010 թվականի վճիռը, կեր 66, Բուրդովն ըեդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորեսբին ըեդդեմ Հունաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):
Անձի դատական ։պլիաաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը: Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական ն/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձնով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.
3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.
4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձնով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.
4.1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.
5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).
6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.
7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.-ին, 5-րդ, 6-րդ ն 7-րդկետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:
6
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տես, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նուն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում նս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետնաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ ն դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձնավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները ն դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետնանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (րե՛'ս, Երնան համայնքնե ըեդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը Ա կարգավիճակը վատթարացնում են: Դատարանը
7
վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որնէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Վերոնշյալ հիմքերից որնէ մեկի հնարավոր առկայությունը, բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:
Դրանից ելնելով' ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքնեի ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, ն երկրորդ՝ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլնս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ն ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաձելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իխիրավունքնեի պաշտպանության անհնարինության:
Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տես, Սոֆիա ն Սիրվարդ Խաչատրյաններե ընեդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանել է, որ վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Միաժամանակ օրենսդիրը, որպես բացառություն, նախատեսել է օրենքով սահմանված դեպքերում հայցվորի միջնորդությամբ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման հնարավորությունն այն պարագայում, երբ առկա է հիմնավոր
8
կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով վիճարկվող անհատական ակտերի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված դրույթների կիրառելիությանը՝ դրանց `վարչական ակտ չհանդիսանալու առանձնահատկությամբ պայմանավորված:
Այսպես.
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից՝ դրա բազմաբնութ ն բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, նե հետնաբար հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նան դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, ն վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում (տե'ս, Գայանե Շալունցն ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիվ ՎԴ/6966/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.112021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային
իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն՝ օրենսդրի մոտեցման համաձայն՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու ն ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ պայմանները (տես, Նելի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձեագրերի ն վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ՝
13) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
(2:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հանրային ծառայության ոլորտում ծագող վեճերը՝ որպես հանրային
9
իրավահարաբերություններից ծագող վեճեր, հանձնել է ՀՀ վարչական դատարանի ընդդատությանը: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը քննության են առնվում կոնկրետ հայցատեսակների շրջանակներում: Ընդ որում, հայցատեսակների տարբերակումը կարնոր նշանակություն ունի վարչական դատավարության կարգով իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս՝ հաշվի առնելով, որ հայցատեսակի ընտրությունը կանխորոշում է տվյալ հայցի քննության դատավարական կանոնները, մասնավորապես, հայցի քննության համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում` հայցի ներկայացման ժամկետները, ապացուցման բեռի բաշխման կանոնները, դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակը:
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Վերոնշյալ նորմի բովանդակությունից հետնում է, որ վիճարկման հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետնյալները.
3 վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր Ա այլ ձնի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր Ա սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
10
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետնանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետնանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ, ինչպես նան նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետնանքներ են առաջանում, այլ նան այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղած է իրավական հետնանքներ առաջացնելու ն ակներն է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար: Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որնէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, «էյ Քեյ էյ Ջի» ՍՊԸ-ի տեօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն բեդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ/Ա082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու գործընթացում հանրային ծառայողի վերաբերյալ ընդունվող անհատական իրավական ակտը չի հանդիսանում վարչական ակտ՝ առնվազն վարչական ակտին բնորոշ արտաքին ներգործության հանգամանքի բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես` նշված -հարաբերություններում գործատուն աշխատողի նկատմամբ հանդես չի գալիս որպես վարչական մարմին, հետնապես աշխատողի նկատմամբ չի իրականացնում վարչարարություն, որպիսի իրողությունից էլ օբյեկտիվորեն բխում է, որ հանրային ծառայությունից ազատելու կամ հանրային ծառայության ընդունելու, ինչպես նան հանրային ծառայության իրականացման ընթացքում համապատասխան աշխատողի իրավունքների ն ։պարտականությունների
11
վերաբերյալ գործատուի ընդունած իրավական ակտերը չեն կարող որակվել վարչական ակտեր:
Այնուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս նշել է, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք, ն արդյունավետ իրացման հնարավորությունը, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին համապատասխան՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա են վարչական դատարանին, իսկ վարչական դատարանին ընդդատյա բոլոր գործերի քննությունն իրականացվւմ է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով 0սահմանված հայցատեսակների շրջանակներում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայողի վերաբերյալ միջամտող անհատական իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ վեճը քննության է ենթակա այն հայցատեսակի շրջանակներում, որի միջոցով առավել արդյունավետությամբ կապահովվի հանրային ծառայողի իրավունքների դատական պաշտպանությունը ն իրավունքի վերականգնումը, կիրացվի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակն իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելն է, հետնապես հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործերի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, իսկ նշված գործերով վարչադատավարական վերահսկողությունը՝ վիճարկման հայցին առնչվող դատավարական բոլոր իրավակարգավորումների կիրառմամբ, պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում անկախ այդ իրավական ակտերի՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ անձի համար դատական պաշտպանության իրավունքի Աե դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունն Օ ապահովելու նպատակով հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով պետք է կիրառվեն վիճարկման հայցատեսակին առնչվող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտի կարգավորումները:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Աշոտ Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված)
12
նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը ն 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանը: Միաժամանակ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրել է միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման ն 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ:
Դատարանը 12.09.2023 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը այն հիմնավորումներով, որ «հայցվորի կողմից միջնորդության հիմքում եշված սպառողական վարկեր ձեռքբերելու, օրենքով սահմանված կարգով ալիմենտ պահանջելու ն վճարելու ողջամիտ ու մեծ հավանականությունը, հիմեված են հետագայում հայցվորի համար հեարավոր բացասական հետնանքների առաջացման ենթադրություններին, դրանցից պարզ չէ, թե վարկի ն ալիմենտի ինչ չափի մասին է խոսքը վերաբերում, ուստի հայցվորին զգալի վեաս պատճառելու հավանականությունը չի հիմեավորվում:
Բացի այդ, հայցվորը միջնորդությամբ նշել է, որ վարչական ակտերի չկասեցման դեպքում ինքը կզրկվի մի շարք իրավական, սոցիալական, այդ թվում' առողջապահական երաշխիքներից, ինչպես նան արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորմամբ բնակության համար տուն ձեռք բերելու հեարավորությունից, որի կապակցությամբ դատարանն արձանագրում է, որ այդ փաստարկներե, ըստ էության, վերաբերում են օրենքով սահմաեված որոշակի երաշխիքներից հայցվորի օգտվելու հեարավորություն չունենալուն, որը դատարանի գեահատմամբ չի կարող հիմք հանդիսանալ վարչական ակտերի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու համար, քանի որ թե' միջեորդությունից, թե' կից ներկայացված փաստաթղթերից չի հենում, որ դրանցից չօգտվելու արդյունքում հայցվոր կողմի համար կստեղծվեն այնպիսի բացասական (վեաս պատճառող) հետնանքներ կամ դրանց առաջացման հավանականություն, որոնք եյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը, այլ կերպ ասած' կձնավորեն հիմեավոր կասկած հայցվորին զգալի վնաս պատճառելու հավանականության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է հայցվորի դիրքորոշմանն, առ այն, որ հետագայում հայցվորի պաշտոնին այլ թ3անձի նշանակումը կարող է հանգեցնել հայցվորի իրավունքների իրականացման խոչըեդոտմանը ապա դատարանը հարկ է համարում նշել, որ նախկին պաշտոնում վերակաեգնելու անհեարինության վերաբերյալ հիմնավոր կասկած ձնավորելու համար բավարար փաստարկ կամ ապացույց դատարանին չի ներկայացվել»:
Վերաքննիչ դատարանը 07112023 թվականի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 12.09.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ «սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավական ակտերը վարչական ակտ չեն հանդիսանում' Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում կիրառելի չեն նան Օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները»:
13
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ընդդատյա են վարչական դատարանին, իսկ դատական պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ նշված գործերով դատական վերահսկողությունը իրականացվել է վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով, հետնաբար վիճարկման հայցին բնորոշ ՀՀ `վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման իրավակարգավորումները հավասարապես կիրառելի են նան հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով, ինչը համապատասխանում է արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրական ն միջազգային իրավական չափանիշներին:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն նշել է, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտերը չեն հանդիսանում վարչական ակտեր, այնուհանդերձ հաշվի չի առել, որ սուն գործով վիճակվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքն ինքնին անձին չի կարող զրկել դատավարական այնպիսի գործիքակազմից, ինչպիսին է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, իր նկատմամբ կիրառելի լինելու հնարավորությունից: Ավելին, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատարանի կողմից քննելու ն նշված գործերով դատական վերահսկողությունը վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով իրականացվելու ձաավորված դատական պրակտիկայի պայմաններում հայցվորները կարող են ունենալ լեգիտիմ ակնկալիք առ այն, որ իրենց կողմից ներկայացված հայցերի պարագայում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան հետնյալը.
ՀՀ. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական
14
ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետնանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի կայացված դատական ակտը, որով արձանագրվել է, հետնյալը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտեր նկատմամբ ` վարչադատավարական կարգով դատական վերահսկողությունը պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում' անկախ այդ իրավական ակտերի" վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից: Ըստ այդմ' նան հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կիրառելի են վիճարկման հայցատեսակին առեչվո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/6397/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
