Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ1/0015/01/17 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ1/0015/01/17 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերԱՐԴ1/0015/01/1713 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ1/0015/01/17 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴ1/0015/01/17

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ դատավորներ` Հ. Ա սատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դ անիելյանի Ա . Պողոս յանի 2020 թվականի հոկտեմբերի 13-ին ք. Երևանում գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր հանգամանքի հիմքով Արարատ Արծրունու Բագրատյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը .

1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), արագացված դատական քննության կարգով, 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճռով, Արարատ Բագրատյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նույն դատավճռով դատապարտվել է նաև Յու․Միսակյանը։

2. Մեղադրող Ս․Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ ` նաև Վերաքննիչ դատարան ) ` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հունիսի 1- ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ : Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 9-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

4. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել : Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները .

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճռի համաձայն․ «[ Ա․Բագրատյանը ], 2016 թ . աշնան ը , Աղավնատուն գյուղից դեպի Արագած գյուղ տանող ճանապարհի ձախակողմյան դաշտում վայրի ձևով աճած կանեփի բույսից քաղել է տերևներ , ապօրինի չորացրել և պահել է բաճկոնի գրպանում (...): (...) Այսինքն , Արարատ Արծրունի Բագրատյանն , առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է խոշոր չափի ` 8.52 գրամ հաստատուն քաշով « Մարիխուանա » տեսակի թմրամիջոց ` կատարելով հանցանք , որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ք րեական օրենսգրքի 268 հոդվածի 2- րդ մասի 2- րդ կետով » ։ 6․ Արարատ Բագրատյանը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային բաժն ում հաշվառման է վերցվել 2017 թվականի նոյեմբերի 28 - ի ն 1 : Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով . 7 . Բողոք բերած անձը , հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ ( հոգեներգործուն ) նյութերի չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշմանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13- րդ հոդվածի 1- ին մասը , միջնորդել է Ա․Բագրատյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ նշանակված պատժատեսակն ու պատժաչափը թողնելով անփոփոխ : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . 8 . Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է Արարատ Բագրատյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարան ի ` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը վերանայելու համար: 9 . ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածի համաձայն ` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ »: ՀՀ քրեական օրենսգրքի 13- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` « Արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի , այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց , այդ թվում՝ այն անձանց վրա , ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա , սակայն ունեն դատվածություն »: 1 0 . Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում , երբ նոր օրենքը կա ' մ վերացնում է արարքի հանցավորությունը ( ապաքրեականացում ), կա ' մ մեղմացնում է պատիժը , կա ' մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը : Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ , և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց , այդ թվում՝ այն անձանց վրա , ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն , սակայն ունեն դատվածություն 2 : 1 1 . ՀՀ սահմանադրական դատարանը ( այսուհետ ` նաև Սահմանադրական դատարան ), 2017 թվականի փետրվարի 14- ի թիվ ՍԴՈ -1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է . «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)» 3 : Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է . «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4- րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)» 4 : 1 2 . Նախորդ կետում մեջբերված ՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1- րդ գլխով սահմանված ` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով : Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։ 1 3 . ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի համաձայն ` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ ( հոգեներգործուն ) նյութեր ապօրինի պատրաստելը , վերամշակելը , ձեռք բերելը , պահելը , փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով ` առավելագույնը երկու ամիս ժամկետով , կամ ազատազրկմամբ ` առավելագույնը մեկ տարի ժամկետով :

2. Նույն արարքները , որոնք կատարվել են՝ (...) 2) խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով : (...) » ։ Մինչև « ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2017 թվականի դեկտեմբերի 6- ի թիվ ՀՕ -241- Ն ՀՀ օրենք ն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1- ին հավելվածում « մարիխուանա » տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0 . 5 գրամից մինչև 5 .0 գրամը ներառյալ , որպես խոշոր չափ` 5 .0 գրամից մինչև 5 00.0 գրամը ներառյալ : Վերոնշյալ օրենքի 4- րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5- րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության ` 2018 թվականի հունիսի 27- ի թիվ 707- Ն որոշման 1- ին հավելվածով « մարիխուանա » տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2 . 5 գրամից մինչև 12 . 5 գրամը ներառյալ , խոշոր չափ է սահմանվել 12 . 5 գրամից մինչև 62 . 5 գրամը ներառյալ : 1 4 . Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է , որ Ա․Բագրատյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով ՝ խոշոր չափի ` 8.52 գրամ հաստատուն քաշով « մարիխուանա » տեսակի թմրամիջոց ապօրինի պահելու համար 5 : 1 5 . Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9 - 13 -րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ` Վճռաբեկ դատարանը փաստում է , որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա․Բագրատյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 2- րդ մասի 2- րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության : Մասնավորապես , « մարիխուանա » տեսակի թմրամիջոցի զգալի և խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է , որ դրանց արդյունքում 8․25 գրամ « մարիխուանա » տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր , այլ զգալի չափի է : Ուստի ` Ա․Բագրատյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 1-ին մասին։ Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա․Բագրատյանի կողմից կատարված արարքի վրա: 1 6 . Վերոգրյալի հիման վրա , Վճռաբեկ դատարանը գտնում է , որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է Արարատ Բագրատյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարան ի ` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։ 1 7 . Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Ա ․Բագրատյանի վերաբերյալ Ա ռաջին ատյանի դատարանի 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի ` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը : Ա․Բագրատյանի ` ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 2- րդ մասի 2- րդ կետով որակված արարքն անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 1-ին մասով , և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով : Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ա․Բագրատյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 ( մեկ ) տարի ժամկետով: Նկատի ունեն ա լով, որ Ա․Բագրատյանը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնում հաշվառման է վերցվել 201 7 թվականի նոյեմբերի 2 8 -ին 6 , ուստի նրա փորձաշրջանը պետք է համարել ավարտված: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361 1 -րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418 .1- րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել : Արարատ Արծրունու Բագրատյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2017 թվականի սեպտեմբերի 14 - ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել :

2. Արարատ Արծրունու Բագրատյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ` 2017 թվականի հուլիսի 3 - ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2017 թվականի սեպտեմբերի 14 - ի որոշումը բեկանել ու փոփոխել :

3. Արարատ Արծրունու Բագրատյանի ` ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 2- րդ մասի 2- րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 1- ին մասով , և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով : ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Արարատ Արծրունու Բագրատյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Փ որձաշրջանի սկիզբը հաշվելով 201 7 թվականի նոյեմբերի 2 8 -ից ՝ այն համարել ավարտված:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ____________________ 1 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 66-67: 2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։ 3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը: 4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը: 5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը: 6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը: Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ա սատրյան Ս. Ավետիսյան Ե. Դ անիելյան Ա . Պողոս յան Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ1/0015/01/17 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (13.10.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020 <div class="act-info__label

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԱՐԴ1/0015/01/17
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել