Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0069/15/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0069/15/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0069/15/2319 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 295. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը
PDF

Ամփոփում

ի 19-ին քաղաք Երնանում «ՀՇ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Դ-ՎՎԵՔԻԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարզով քննության առնելով ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան` Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ ՇՇ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶՋԵՑ Վարույթի դառավարական նախապատմությունը. Լ ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգութ

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0069/15/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Նահապետյան

2024 թվականի նոյեմբերի 19-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության [անընթեռնելի] (այսուհետ նաև՝ Քննիչ) 2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել [անընթեռնելի]

հասցեում գտնվող անշարժ գույքն արգելադրելու մասին 2023 թվականի ապրիլի 4-ին կայացված որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդություն։ 1.1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Քննիչի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժվել է։ 1.2. Վերոնշյալ դատական ակտի պատճենը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է 2023 թվականի ապրիլի 13-ին։

2. 2023 թվականի ապրիլի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ներկայացվել Քննիչի՝ անշարժ գույքն արգելադրելու մասին 2023 թվականի ապրիլի 4-ին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ նոր միջնորդություն։

2.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վերոնշյալ միջնորդության հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժվել է։

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության [անընթեռնելի] կողմից բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 15-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 4.1. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում․

5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Բողոքաբերը պնդել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթը, և որ այդ իրավանորմով ղեկավարվելը չի կարող հանգեցնել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եռօրյա ժամկետի խախտման։

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ գույքի արգելադրման մասին որոշում կայացնելուց հետո քննիչը եռօրյա ժամկետում այդ որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով միջնորդություն է ներկայացնում դատարան, այնուամենայնիվ հիշյալ ժամկետը չի կարող վերաբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նոր միջնորդություն ներկայացնելուն։ Ի հիմնավորումն նախորդիվ ասվածի` բողոքաբերը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասը մասնավորեցնող նորմ է և վերաբերելի է միայն վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց հետո նոր միջնորդություն ներկայացնելուն, որն այդպիսի ժամկետ չի սահմանում, իսկ նույն հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է ժամկետ, վերաբերում է գույքն արգելադրելու մասին որոշումը կայացնելուց հետո առաջին անգամ ներկայացվող միջնորդությանը: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ

ներկայացված մեկնաբանության պայմաններում չի կարող կենսագործվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նորմը՝ նկատի ունենալով, որ եթե արգելադրման որոշումը կայացնելուց հետո թեկուզ և նույն օրը քննիչը դատարան ներկայացնի միջնորդություն դրա իրավաչափությունը հաստատելու համար, ապա դատարանը, մեկօրյա ժամկետում կայացնելով որոշում և այն փոստային ծառայության միջոցով քննիչին 3

ուղարկելով` վերջինս օբյեկտիվորեն զրկվում է նույն եռօրյա ժամկետում կրկին միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, ինչն էլ սույն դեպքում տեղի է ունեցել։

Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ նոր միջնորդության ներկայացման ժամկետ չսահմանելը չի նշանակում, որ այն կարող է մեկնաբանվել կամայականորեն, հետևաբար միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելը մերժելու մասին դատարանի որոշումը քննիչի կողմից ստանալուց հետո նոր միայն կարող է սկսվել որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով նոր միջնորդություն ներկայացնելու համար սահմանված եռօրյա ժամկետը:

Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերը գտել է, որ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածը, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը, քանի որ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելու վարույթ չի հարուցվել և, ըստ էության, չի ապահովվել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն։

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ մերժելով Քննիչի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, մասնավորապես նշել է. «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ միջնորդությունը ներկայացրած քննիչի` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության

[անընթեռնելի] կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ գույքն արգելադրվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, մինչդեռ նշված որոշման իրավաչափությունը 4

հաստատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել 2023 թվականի ապրիլի 14–ին՝ եռօրյա ժամկետի խախտմամբ, գույքն արգելադրելուց տասը օր հետո: Վերոգրյալ հիմնավորումներով, սույն միջնորդության կապակցությամբ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը ենթակա է մերժման։ (...)»:

8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, 2023 թվականի մայիսի 15-ին կայացված որոշմամբ արձանագրել է․ «(…) Գույքի արգելադրման հետ կապված վարութային հարաբերություններին գործող քրեական դատավարության օրենսգիրքը տվել է համակողմանի և համալիր կարգավորումներ՝ համատեղելով հանրային և մասնավոր շահերի

հավասարակշռված պաշտպանությունը, որպիսի պայմաններում քննարկվող իրավադրույթների պատշաճ իրացման արդյունքում ոչ միայն հնարավոր է իրավաչափորեն սահմանափակել անձի սեփականության իրավունքը, այլև ապահովել այդ իրավունքի արդյունավետ պաշտպանությունը՝ առկա սահմանափակումը շուտափույթ վերացնելով կամ դրա հետևանքները չեզոքացնելով: Հաշվի առնելով արդեն իսկ կիրառված հարկադրանքի բավականին լուրջ միջամտությունը անձի իրավաչափ շահերին, քրեադատավարական օրենսդրությունը դրա նկատմամբ սահմանված հետագա դատական վերահսկողությունը նախաձեռնելու վարութային պարտականությունը դրել է քննիչի վրա: Սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վարույթը, ինչպես նշվեց, ունի նախնական փուլ, որի ընթացքում դատավորը բովանդակային առումով չանդրադառնալով քննիչի որոշման իրավաչափությանը, լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ այն մերժելու հարցը: Այս ընթացակարգը չի կարող նախաձեռնվել, եթե քննիչի կողմից չեն պահպանվել դրա համար անհրաժեշտ նախապայմանները, որոնք հստակ թվարկված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածում: Միաժամանակ, օրենսդիրը իրավակիրառողի առջև իմպերատիվ պահանջ է սահմանել վարույթի հարուցումը հիմնավորված մերժել, եթե պահպանված չէ օրենքով սահմանված պայմաններից որևէ մեկը։

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 155։

5

1

Այսինքն՝ դատարանն ըստ էության լիազորված չէ քննելու այնպիսի թերություններով միջնորդություն, որը կարող է տվյալ վարույթի ձգձգման պատճառ դառնալ կամ այն դարձնել անարդյունավետ:

Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն պնդումներին, որ գործող իրավակարգավորումները քննիչին չեն զրկում դատարանի կողմից արձանագրված թերությունները վերացնելու և նոր միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։

Սակայն վարույթն իրականացնող քննիչին տրված՝ նոր միջնորդություն ներկայացնելու վերը հիշատակված հնարավորությունը չի կարող ընկալվել և մեկնաբանվել որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդրի կողմից սահմանված ժամկետներն այս կամ այն կերպ շրջանցելու համար լիազորող իրավանորմ, ինչպես կարելի է եզրակացնել բողոքաբերի պնդումներից:

Վերաքննիչ դատարանի վերը հիշատակված դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ գույքի արգելադրման մասին քննիչի որոշումն ունի ժամանակավոր բնույթ և իր իրավաբանական ուժը պահպանում է միայն որոշակի գործողությունների հաջորդական շղթայի պահպանման դեպքում.

1. գույքն արգելադրելու պահից երեք օրվա ընթացքում քննիչի կողմից համապատասխան միջնորդության ներկայացում դատարան,

2. այդ միջնորդության հիման վրա դատարանի կողմից համապատասխան վարույթ հարուցելու մասին որոշման կայացում,

3. նշված վարույթի շրջանակներում քննիչի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատական որոշման կայացում:

Վերոնշյալ միջանկյալ արդյունքներից որևէ մեկի բացակայությունը նշանակում է, որ անձի սեփականության իրավունքը սահմանափակող դատավարական ակտը՝ քննիչի որոշումն իրավաբանորեն դադարել է գոյություն ունենալուց, հետևաբար գույքը պետք է հանվի արգելանքից:

Միաժամանակ,

վարույթն իրականացնող մարմինը զրկված չէ

քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի արգելադրման 6

մասին նոր որոշում կայացնելու, դատարանի կողմից արձանագրված թերությունները վերացնելու և միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասում նշված՝ «վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար» իրավալիազորող նորմի իրավաչափությունը պետք է ընկալել և մեկնաբանել հետևյալ դեպքերի համար.

ա) Գույքի արգելադրման մասին քննիչի որոշման (1) և դրա իրավաչափության հաստատման վերաբերյալ երկրորդ կամ հաջորդող միջնորդությունների ներկայացման (2) միջև ժամանակային խզումը չի գերազանցում օրենսդրի կողմից սահմանված եռօրյա ժամկետը:

բ) Գույքի արգելադրման մասին քննիչի որոշման եռօրյա ժամկետի ավարտից հետո երկրորդ կամ հաջորդող միջնորդությունները ներկայացվել են գույքի արգելադրման մասին կայացված նոր (ոչ թե առաջին) որոշման (ների) իրավաչափությունը հաստատելու նպատակով և կրկին օրենսդրի կողմից սահմանված՝ եռօրյա ժամկետների պահպանմամբ։

Սույն դեպքում բողոքաբերը նոր միջնորդություն ներկայացնելու ժամկետների պահպանված չլինելը պատճառաբանել է վարույթի հարուցումը մերժված լինելու որոշումը օբյեկտիվ պատճառներով ուշ ստացած լինելու հանգամանքով: Այնինչ, ինչպես արդեն վերը նշվեց, սույն իրավիճակում վարույթն իրականացնող քննիչը պետք է կայացներ գույքի արգելադրման մասին նոր որոշում և այն եռօրյա ժամկետում ներկայացներ դատարանի հաստատմանը` պահպանելով

օրենսդրությամբ սահմանված պարտադիր բնույթ կրող պայմանները: Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում նաև բողոքաբերի այն պնդումները, որ քննարկվող իրավիճակում՝ վարույթում գույքի արգելադրման մասին որոշման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ տեղեկությունների բացակայության պայմաններում, քննիչը ստիպված կլինի կայացնել գույքն արգելադրելու մասին նոր որոշում:

Վերաքննիչ դատարանն, ի հակադրություն նշված փաստարկի, գտնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելը և օրենսդրությամբ հստակ սահմանված եռօրյա 7

ժամկետը բաց թողնելը փաստի ուժով քննիչի կայացրած որոշումը դարձնում է ոչ իրավաչափ, ավելին՝ դատական ակտի կայացման օրվանից՝ այն իրավաբանորեն դադարում է գոյություն ունենալուց:

Ի դեպ, թեև վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկելի է, սակայն դատական երաշխիքների վարույթի շրջանակներում դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից կամ կայացնելու օրը:

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավորված դատական ակտ, որը բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքերը բացակայում են, հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ կայացված դատական ակտը թողնել անփոփոխ: (...)»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վարույթի հարուցման մերժումը հիմք է քննիչի կողմից գույքն արգելադրելու մասին նոր որոշում կայացնելու և այն եռօրյա ժամկետում նոր միջնորդությամբ դատարան ներկայացնելու համար։

10. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի

Հանրապետությունում ճանաչվում

և

հավասարապես

պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 15-24։

8

(…) 3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում` ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), Բորժոնովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում մեկնաբանելով Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների

պաշտպանության միջև։

և

անհատի հիմնարար իրավունքների

Եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ 9

համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ՞:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝

1) գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը.

2) գույքի արգելադրումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.

3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.

4) վարույթի համարը.

5) արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձին վերաբերելի անձնական տվյալները և հասցեն.

6) արգելադրված գույքի նկարագրությունը.

7) գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը հիմնավորող փաստարկները.

8) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդության քննությունը դռնփակ անցկացնելու մասին խնդրանք և դրա հիմնավորումները.

9) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը:

3 Տե՛ս Borzhonov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, կետեր 59-60։

10

3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման, գույքի արգելադրման մասին որոշման պատճենները, գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի տվյալ միջնորդության պատճենն ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները:

4. Ոչ ուշ, քան միջնորդությունն ստանալու հաջորդ օրը դատարանը կայացնում է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում: (...) 7. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված որևէ պայման: Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար: (…)»:

11. Սույն որոշմամբ մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից հետևում է, որ գործող քրեադատավարական օրենսդրությամբ գույքի արգելադրման նախնական թույլտվության ընթացակարգ նախատեսված չէ, փոխարենը գույքն արգելադրելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը պարտադիր ենթակա է հետագա (post factum) դատական ստուգման, որի առաջնային նպատակը մինչդատական վարույթում անձի սեփականության իրավունքի պաշտպանությունն ապահովելն է։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ ի տարբերություն քրեական վարույթի ընթացքում անձի սեփականության իրավունքի սահմանափակման այլ ձևերի՝ գույքի արգելադրման դեպքում անձի սեփականության իրավունքի նկատմամբ տեղի է ունենում առավել ինտենսիվ միջամտություն, ուստի գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը՝ դրա հիմքերի և նպատակների առկայությունը, քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելը, ենթակա է հետագա դատական ստուգման:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննիչի` գույքն արգելադրելու մասին որոշումը, առանց դրա իրավաչափությունը սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում 11

ստուգման ենթարկելու, կորցնում է իր իրավական ուժը (դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ պարագայում գույքի արգելադրման մասին քննիչի որոշումն ունի ժամանակավոր բնույթ և իր իրավական ուժը պահպանում է միայն քննիչի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության դեպքում), իսկ գույքի նկատմամբ սահմանված արգելանքը վերացվում է։ Վերոգրյալից հետևում է, որ քրեական վարույթի ընթացքում անձի սեփականության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած նման միջամտության իրավաչափությունը, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության տեսանկյունից, պետք է ստուգման ենթարկվի անհրաժեշտ դատավարական կառուցակարգերի գործադրմամբ։

Ասվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վարույթով օրենսդիրը նախատեսել է վարույթի իրականացման փուլային ընթացակարգ։ Մասնավորապես, վերոնշյալ վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը, ըստ էության չանդրադառնալով գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությանը, լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը։ Այսպես, դատարանը քննիչի միջնորդության հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են քննիչի միջնորդության բովանդակության, դրան կցվող դատավարական նյութերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պայմանները։ Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել։

Միաժամանակ, սակայն, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ դատական վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ դատարանի որոշմամբ մատնանշված թերությունները շտկելու և նոր միջնորդություն ներկայացնելու համար։ Վերոգրյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև գույքն արգելադրելու մասին որոշումը 12

և այն հաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը փոխկապակցված դատավարական ակտեր են, սակայն դատարան ներկայացված միջնորդությամբ թույլ տրված թերություններն ինքնին չեն կարող կանխորոշել գույքն արգելադրելու մասին որոշման ոչ իրավաչափ լինելու հանգամանքը, առավել ևս հանգեցնել դրա վերացմանը:

Նախորդիվ ասվածից հետևում է, որ նման պայմաններում քննիչի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու նպատակը կայանում է ոչ թե գույքն արգելադրելու մասին նոր որոշման իրավաչափությունը հաստատելու, այլ արդեն իսկ կայացված որոշումը դատական երաշխիքների վարույթի շրջանակներում ստուգման ենթարկելու մեջ։ Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ քննիչը, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասով, դատարան է ներկայացնում որակապես նոր միջնորդություն, որը կհամապատասխանի քրեադատավարական օրենքով սահմանված և դատական երաշխիքների վարույթի հարուցման փուլը հաղթահարելուն բավարարող պահանջներին։

11․1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քննիչի կողմից դատարան նոր միջնորդություն ներկայացնելու ժամկետի հարցին, փաստում է, որ գործող քրեադատավարական օրենսդրությամբ դրա համար որևէ ժամկետ սահմանված չէ, ինչը, սակայն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել որպես նոր միջնորդությունը չորոշակիացված ժամկետում դատարան ներկայացնելու քննիչին տրված հայեցողական լիազորություն։ Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եռօրյա ժամկետը միտված է որոշակիացնելու քննիչի կողմից գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու նպատակով դատարանում առաջին անգամ միջնորդությամբ հանդես գալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշյալ ժամկետը, ելնելով դրա քրեադատավարական նպատակից, mutatis mutandis, կիրառելի է նաև նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված նոր միջնորդություն ներկայացնելու դեպքում։

Ինչ վերաբերում է անձի սեփականության իրավունքի պաշտպանությանը, ապա տվյալ պարագայում այն երաշխավորվում է սեփականության իրավունքի 13

սահմանափակման իրավաչափությունը հարուցված վարույթի շրջանակներում դատարանի կողմից ստուգման ենթարկելու միջոցով։

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Քննիչը 2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել անշարժ գույքն արգելադրելու մասին 2023 թվականի ապրիլի 4-ին կայացված որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն, որի հիման վրա վարույթի հարուցումը մերժվել է։ Հիշյալ դատական ակտի պատճենը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է 2023 թվականի ապրիլի 13-ին։ Քննիչի կողմից գույքն արգելադրելու մասին 2023 թվականի ապրիլի 4-ին կայացված որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով նույն թվականի ապրիլի 14-ին Առաջին ատյանի դատարան է ներկայացվել նոր միջնորդություն, Առաջին ատյանի դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 14-ին կայացված որոշմամբ վերոնշյալ միջնորդության հիման վրա գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է։

Առաջին ատյանի դատարանն իր որոշման հիմքում դրել է այն

պատճառաբանությունը, որ Քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, իսկ նշված որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել 2023 թվականի ապրիլի 14-ին՝ եռօրյա ժամկետի խախտմամբ,

Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ, վիճարկվող որոշումը թողել է անփոփոխ։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Քննիչը զրկված չէ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի արգելադրման մասին նոր որոշում կայացնելու, դատարանի կողմից արձանագրված թերությունները վերացնելու և նոր միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։ 4 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

* Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

14

Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հնարավորությունը պետք է ընկալել և մեկնաբանել այնպես, որ գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու համար դատարան դիմելու եռօրյա ժամկետի ավարտից հետո երկրորդ կամ հաջորդող միջնորդությունները պետք է ներկայացվեն գույքի արգելադրման մասին կայացված նոր որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով և կրկին օրենսդրի կողմից սահմանված՝ եռօրյա ժամկետի պահպանմամբ":

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ կրկին բերված միջնորդությամբ պետք է ստուգման ենթարկվեր ոչ թե 2023 թվականի ապրիլի 4-ի գույքն արգելադրելու մասին որոշման, այլ գույքի արգելադրման մասին նոր որոշման իրավաչափությունը, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ գույքի արգելադրման իրավաչափությունը դատարանում և ստուգման ենթարկելու ընթացակարգային պահանջներին։

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունքում ստորադաս դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատարանի կողմից սեփականության իրավունքի

սահմանափակման իրավաչափությունն ստուգման ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթի հարուցման մերժումը ինքնին չէր կարող հանգեցնել Քննիչի` 2023 թվականի ապրիլի 4-ի գույքի արգելադրման մասին որոշման ոչ իրավաչափությանը։

Դրա հետ մեկտեղ, հարկ է արձանագրել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի` դատական երաշխիքների վարույթ հարուցելը մերժելու մասին 2023 թվականի ապրիլի 7-ի որոշումը վարույթն իրականացնող մարմնին հասու է դարձել նույն թվականի 7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

15

ապրիլի 13-ին, և դրան հաջորդող օրը Քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել նոր միջնորդություն։

14. Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քննիչի կողմից գույքի արգելադրման մասին նոր որոշում կայացնելու և դրա վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եռօրյա ժամկետում նոր միջնորդություն ներկայացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Քննիչի կողմից ներկայացված նոր միջնորդության հիման վրա դատական վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության

* Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ _ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

16

քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0069/15/23 վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0069/15/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել