Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1934/05/14 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1934/05/14 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՎԴ/1934/05/1425 դեկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1934/05/14 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1934/05/14 Վարչական գործ թիվ ՎԴ/1934/05/14 2017թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը ( այսուհետ` Վճռաբեկ դատարան ) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Գ. Հ ակոբյանի Ս. Ա ՆՏՈՆՅԱՆԻ Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Տ. Պետրոսյանի Ե. Ս ողոմոն յանի Ն. Տավարացյանի 2017 թվականի դեկտեմբերի 25-ին քննարկելով Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վ ճռաբեկ բողոքը ՝ ը ստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության ( այսուհետ՝ Ոստիկանություն ) ընդդեմ Գևորգ Սաֆարյանի , երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին , վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան ` Ոստիկանությունը պահանջել է Գևորգ Սաֆարյան ի ն ենթարկել վարչական պատասխանատվության : Հակընդդեմ հայցով դիմելով դ ատարան ` Գևորգ Սաֆարյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ոստիկանության գործողությունները : ՀՀ վարչական դատարանի ( դատավոր ` Ռ . Հակոբյան) (այսուհետ՝ Դատարան) 15.01.2015 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ( դատավոր ` Ա . Սարգսյան ) ( այսուհետ՝ Վերաքննիչ դատարան ) 03.04.2015 թվականի որոշմամբ Գևորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.01.2015 թվականի « Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին » որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ : ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.06.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 03.04.2015 թվականի « Վերաքննիչ բողոքը մերժելու մասին » որոշման դեմ Գևորգ Սաֆարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչը։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել ։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ . Սույն գործով առկա է նոր հանգամանք։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Դատարանը Գևորգ Սաֆարյանի հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին 15.01.2015 թվականի որոշման հիմքում դրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր ը , այն է ` հակընդդեմ հայցադիմումը ներկայացվել է գործը դատաքննության նշանակելուց հետո : Վերաքննիչ դատարանի 03.04.2015 թվականի որոշմամբ Դատարանի 15.01.2015 թվականի որոշման դեմ բերած վերաքննիչ բողոքը մերժվել է նույն պատճառաբանությամբ: Գևորգ Սաֆարյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 23.06.2016 թ վականի թիվ ՍԴՈ -1289 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87- րդ հոդվածի 1- ին մասը ՝ « մինչև գործով դատաքննություն նշանակելը » դրույթի մասով ճանաչվել է (2015 թվականի փոփոխություններով ) ՀՀ Սահմանադրության 61- րդ և 63- րդ հոդվածների 1-ին մասերին հակասող : Նույն որոշմամբ սահմանվել է նաև , որ « Սահմանադրական դատարանի մասին » ՀՀ օրենքի 64- րդ հոդվածի 1- ին մասի 9.1- րդ կետի և 69- րդ հոդվածի 12- րդ մասի հիման վրա վեճի առարկա հոդվածի կիրառմամբ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման ` օրենքով սահմանված կարգով : Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացնել Վ երաքննիչ դատարանի 03.04.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը : 3 . Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182 -րդ հոդվածի 1-ին մաս ի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ն որ երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների ` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը ։ ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը: Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց ` ընդդեմ հայցվորի ` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։ Սույն գործ ով Ոստիկանությունը , դիմելով դ ատարան , պահանջել է Գևորգ Սաֆարյանին ենթարկել վարչական պատասխանատվության , իսկ Գևորգ Սաֆարյանը , ներկայացնելով հակընդդեմ հայց , պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները ( հատոր 1- ին , գ . թ . 3-4, 68-75) ։ Սույն գործով Դատարանը , հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժել ով, պատճառաբանել է , որ « գործը ՀՀ վարչական դատարանի 03.06.2014 թվականի որոշմամբ նշանակվել է դատաքննության , մինչդեռ հակընդդեմ հայցադիմումը Գևորգ Սաֆարյանը ներկայացրել է 13.01.2015 թվականին՝ գործը դատաքննության նշանակելուց հետո , ինչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87- րդ հոդվածի 1- ին և 3- րդ մասերի հիմքով հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է » ։ Վերաքննիչ դատարանը , Գևորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, նշել է, որ «...գործը համարվել է դատաքննության նախապատրաստված 03.06.2014 թվականին և դատաքննությունը նշանակվել է 17.07.2014 թվականին, սակայն հակընդդեմ հայցադիմումը ներկայացվել է 13.01.2015 թվականին՝ դատական նիստի ընթացքում, այսինքն՝ սահմանված դատավարական ժամկետի խախտմամբ: Միևնույն ժամանակ չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն» ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.06.2015 թվականի որոշմամբ Գևորգ Սաֆարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է : Սույն գործով Գևորգ Սաֆարյանը որպես նոր հանգամանք ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարանի 23.06.2016 թ վականի թիվ ՍԴՈ -1289 որոշումը , որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87- րդ հոդվածի 1- ին մասը ` « մինչև գործով դատաքննություն նշանակելը » դրույթի մասով , ճանաչվել է ( 2015 թվականի փոփոխություններով ) ՀՀ Սահմանադրության 61- րդ և 63- րդ հոդվածների 1- ին մասերին հակասող այնքանով, որ օրենսդրական նման կարգավորումը դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքի իրացումն ուղղակի կախվածության մեջ է դնում նախնական դատական նիստ հրավիրելու և գործը դատաքննության նշանակելու՝ դատավորի հայեցողությունից : Ավելին , իրավակիրառական պրակտիկան վկայում է , որ առկա իրավակարգավորումը դիմողի համար նաև ստեղծում է իրավաչափ վարքագծի դրսևորման իրավական անորոշություն : Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «հակընդդեմ հայցը, հանդիսանալով պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց, նպատակ ունի նպաստել արդյունավետ դատական պաշտպանության՝ նրա իրավունքի իրացմանը և ապահովել արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության՝ անձի իրավունքի իրականացումը: Հետևաբար օրենսդրորեն հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավակարգավորման հիմնական խնդիրն է դատավարական անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ նախատեսել դրա իրավաչափ իրացումը երաշխավորելու համար»: Այսպիսով , Վճռաբեկ դատարան ն արձանագրում է , որ ՀՀ սահմանադրական դատարանի 23.06.2016 թ վականի թիվ ՍԴՈ -1289 որոշմամբ ՀՀ Սահմանադրության ը հակասող է ճանաչվել Դատարանի կողմից կիրառված ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը՝ « մինչև գործով դատաքննություն նշանակելը » դրույթի մասով : Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.06.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գևորգ Սաֆարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է ։ Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 23.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1289 որոշումը սույն գործով նոր հանգամանք է: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24 . 06 .2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 0 3 .0 4 .2015 թվականի որոշումը վերացնելու համար և կայացնելու նոր դատական ակտ՝ վերացնելու Դատարանի 1 5 . 0 1.201 5 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183 -րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը `

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24 . 06 .2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը :

2. Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.04 .2015 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 1 5 . 0 1.201 5 թվականի « Հակընդդեմ հ այցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը :

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից , վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հ ակոբյան Ս. Ա ՆՏՈՆՅԱՆ Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Տ. Պետրոսյան Ե. Ս ողոմոն յան Ն. Տավարացյան Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1934/05/14 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.12.2017-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում Ընդունող մարմին Վճռաբեկ դատարան Ընդունման ամսաթիվ 25.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Նախագահող Ստորագրման ամսաթիվ 25.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.12.2017 Հիմնական ակտ 25.12.2017, Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 17.01.2018, ՀՕ-42-Ն ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ 05.12.2013, ՀՕ-139-Ն ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 31.05.2013, ՍԴՈ-1099 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 18.09.2013, ՍԴՈ-1114 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 23.06.2016, ՍԴՈ-1289 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՎԴ/1934/05/14
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել