ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի փետրվարի 5-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «Մարզերի» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի» բառերով, իսկ «սահմանվում են» բառից հետո` «սույն» բառով։ Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով. « Հոդված 6.1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության
Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 6-ում։»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. փետրվարի 21 Երևան ՀՕ-50-Ն Հավելված 6 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Երևան քաղաքը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերին։ Եր ևան-Կոտայքի մարզ Սահմանագիծը «Ա-Բ» կետերով հարում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի, Քասախի, Զովունիի, Ներքին Պտղնիի, Վերին Պտղնիի, Առինջի, Ջրվեժի, Հացավանի գյուղական համայնքների արտաքին սահմաններին։ Սահմանագիծն սկսվում է «Ա» հանգուցային կետից, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը հենակետ թիվ 1-ից շարունակվում է արևելյան ուղղությամբ մինչև Մասիս-Նուռնուս երկաթգիծը և հատում այն` հենակետ թիվ 2, այնուհետև մինչև անձրևատար ձորակը` հենակետ թիվ 3, ձորակով թեքվում է դեպի հյուսիս` մինչև ջրատարը` հենակետ թիվ 4։ Այնուհետև շարունակվում է ջրատարի հյուսիսային եզրով դեպի արևելք և անցնելով թ.թ. 5-8 հենակետերը, հասնում է մինչև հենակետ թիվ 9: Թիվ 9 հենակետից սահմանագիծը անցնում է զինվորական մասի հյուսիսարևմտյան կողմից շրջանցող ճանապարհով և հասնում Երևան-Աշտարակ մայրուղուն, հատում այն` հենակետ թիվ 10, այնուհետև մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ մինչև հենակետ թիվ 11, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Պռոշյանի և Քասախի գյուղական համայնքների համար։ Թիվ 11 հենակետից սահմանագիծը շարունակվում է Երևան-Աշտարակ մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով մինչև հենակետ թիվ 12, թեքվում է հյուսիս-արևելք` մինչև Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող պարիսպը (նախկին Հայֆիլմ)` հենակետ թիվ 13, և, հյուսիսային մասով ընդգրկելով հենակետ թիվ 14` շրջանցում է այն, հասնում հենակետ թիվ 15։ Թիվ 15 հենակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք` մինչև հենակետ թիվ 16։ Սահմանագիծը, արևելյան եզրով շրջանցելով Կարմիր խաչի պարիսպը, հասնում է հենակետ թիվ 17, որը գտնվում է Քասախ գյուղի Զորավար Անդրանիկի 2-րդ փողոցի եզրին։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և շարունակվում մինչև ջրատար խողովակի հյուսիսային եզրին գտնվող թիվ 18 հենակետ, ջրատար խողովակով շարունակվում մինչև Դավթաշեն թաղամասի խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի պարսպի հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 19։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, շրջանցելով ջրամբարը, անցնում է թիվ 20 հենակետով, հասնում հենակետ թիվ 21, որը գտնվում է ջրատար խողովակի հյուսիսային մասում, շարունակվում ջրատար խողովակով մինչև «Դավթաշեն-2» էլեկտրաենթակայանի պարիսպը` հենակետ թիվ 22, թեքվում հյուսիս` մինչև հենակետ թիվ 23, այնուհետև հյուսիս-արևելք և, անցնելով թ.թ. 24-27 հենակետերով, հասնում է անձրևատար ձորակին` հենակետ թիվ 28, ձորակով բարձրանում հյուսիս` մինչև հենակետ թիվ 29, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Քասախի և Զովունիի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը թիվ 29 հենակետից թեքվում է հյուսիս-արևելք մինչև զինվորական մասի պարիսպը` հենակետ թիվ 30։ Այնուհետև հյուսիսային կողմով շրջանցելով զինվորական մասի պարիսպը և անցնելով թ.թ. 31-33 հենակետերը` հասնում է հենակետ թիվ 34-ին, որը գտնվում է զինվորական մասը շրջանցող պարսպի և Զովունի գյուղի 35-րդ փողոցի հատման մասում։ Թիվ 34 հենակետից սահմանագիծը անցնում է Դավթաշենի կաթսայատան պարսպին զուգահեռ ճանապարհի հյուսիսային եզրով դեպի հարավ, այնուհետև դեպի արևելք, անցնելով թ.թ. 35-37 հենակետերը, հասնում է հենակետ թիվ 38-ին, թեքվում դեպի հյուսիս` հենակետ թիվ 39, որը գտնվում է 4-րդ թաղամասով անցնող փողոցի եզրին։ Նույն փողոցով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, հասնում հենակետ թիվ 40, այնուհետև մինչև հենակետ թիվ 41, թեքվում է հյուսիս` էլեկտրական գծին զուգահեռ հասնում է հենակետ թիվ 42, որը գտնվում է Զովունի գյուղի գերեզմանոցից իջնող փողոցի եզրին։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք` ուղիղ գծով շարունակվում է մինչև «Արաքս» արդյունաբերական հանգույցի պարսպի հյուսիսային անկյունը` հենակետ թիվ 43, պարսպով անցնելով թիվ 44 հենակետը` շրջանցում է արդյունաբերական հանգույցը, հասնում հենակետ թիվ 45-ին, թեքվում դեպի հարավ-արևելք, մինչև Երևան-Եղվարդ ճանապարհը` հենակետ թիվ 46, հատում է ճանապարհը, հասնում հենակետ թիվ 47, որը գտնվում է էլեկտրաենթակայանի պարսպի հյուսիսարևմտյան անկյունում։ Թիվ 47 հենակետից հարավարևելյան կողմի պարսպով շրջանցում է այն և հասնում ենթակայանի պարսպի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 48, թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում Հրազդան գետը` հենակետ թիվ 49, որը գտնվում է գետի աջ ափին։ Սահմանագիծը շարունակվում է Հրազդան գետի աջ ափով` իր մեջ ընդգրկելով թ.թ. 50-52 հենակետերը։ Թիվ 52 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է կիրճի հարավարևելյան եզրով՝ թիվ 53 հենակետով, հատում է ոռոգման ջրանցքը և շարունակվում մինչև ռադիոկայանի պարիսպը` հենակետ թիվ 54։ Թիվ 54 հենակետից թեքվելով դեպի արևելք, անցնում է կիրճի հարավային եզրով մինչև արտադրական օբյեկտի պարիսպը` հենակետ թիվ 55, ապա հենակետ թիվ 56, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Ներքին Պտղնի և Վերին Պտղնի համայնքների համար։ Այստեղից սահմանագիծը շրջանցում է պարիսպը, թեքվում հարավ-արևելք, հատելով երկաթգիծը մինչև հենակետ թիվ 57, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթուղուն զուգահեռ շարունակվում մինչև թիվ 58 հենակետ և թեքվելով դեպի հարավ-արևելք` հենակետ թիվ 59, ճանապարհի եզրով հասնում Երևան-Սևան մայրուղուն` հենակետ թիվ 60։ Այստեղից ճանապարհային հանգույցի հյուսիսային եզրով շարունակվում է դեպի հարավ-արևմուտք` մինչև Հ. Աճառյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 61, շարունակվում Աճառյան փողոցով մինչև Առինջ գյուղի մուտքի հարավարևմտյան եզր և հատում այն` հենակետ թիվ 62, որը գտնվում է երկաթգծի կամրջի եզրին և շարունակվելով երկաթգծի հյուսիսային եզրով մինչև Առինջ գյուղի Մաշտոցի 1-ին փակուղու վերջնամասը` Առինջ գյուղի կառուցապատման եզրով անցնում մինչև Առինջ գյուղի գերեզմանոցի հյուսիսարևմտյան անկյունը` հենակետ թիվ 63, շրջանցում է այն հարավային պարսպով մինչև գերեզմանատան հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 64։ Թիվ 64 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք` շրջանցելով գերեզմանոցը հարավային կողմով, հիմնարկ-ձեռնարկությունների պարիսպներով շարունակվում է մինչև գերեզմանոցի արևելյան անկյունը` հենակետ թիվ 65, այնուհետև Աշխաբադի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում է դեպի հարավ` մինչև Գեներալ Բաբաջանյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 66, Գեներալ Բաբաջանյան փողոցի հյուսիսային եզրով թեքվում արևելք և հասնում հենակետ թիվ 67, նույն ուղղությամբ շարունակվում մինչև հենակետ թիվ 68, որը գտնվում է նույն փողոցի մայթի եզրին։ Այստեղից Առինջ գյուղի կառուցապատման եզրով շարունակվում է մինչև ջերմատան տարածքի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 69, թեքվում հարավ, ջերմատան պարսպին զուգահեռ շարունակվում մինչև հենակետ թիվ 70, շարունակվում է մինչև հենակետ թիվ 71, որը գտնվում է Սաֆարյան փողոցի եզրին։ Թիվ 71 հենակետից սահմանագիծը շարունակվում է Սաֆարյան փողոցի արևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք, մինչև հենակետ թիվ 72, թեքվելով հարավ-արևելք` հասնում ջրատարին` հենակետ թիվ 73, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Առինջի և Ձորաղբյուրի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը թիվ 73 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, ջրատարով և Ջրվեժի այգեգործական ընկերության հարավային սահմանով շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ մինչև Բագրևանդի փողոցի եզրը` հենակետ թիվ 74, թեքվում հարավ և Բագրևանդի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում մինչև հենակետ թիվ 75, որը գտնվում է Բագրևանդի և Թևոսյան փողոցների հատման անկյունում։ Այս հենակետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև հենակետ թիվ 76, այնուհետև անցնում «Ռադիոէլեկտրոնիկայի» և «Բազալտ» գործարանների տարածքների հյուսիսային եզրով մինչև ջրի կարգավորիչ ջրամբարի հյուսիսարևելյան եզրը՝ հենակետ թիվ 77։ Թիվ 77 հենակետից թեքվում է հարավ և ջրամբարը շրջանցող ճանապարհով հասնում ձորակին` հենակետ թիվ 78, թեքվում է արևմուտք, ջրամբարի հարավային սահմանով հասնում «Բազալտ» գործարանի պարիսպը` հենակետ թիվ 79, թեքվում է հարավ և գործարանի տարածքի արևելյան եզրով շարունակվում մինչև Քոչինյան փողոց` թիվ 80 հենակետ, և փողոցի երթևեկելի մասի հարավային եզրով շարունակվում մինչև «Մայակ» բնակելի թաղամասի կառուցապատման արևելյան եզրը՝ թիվ 81 հենակետ։ Այդտեղից սահմանը թեքվում է հարավ, շարունակվում մինչև Ջրվեժի կիրճի եզրը, կիրճի եզրով թեքվում հարավ և հարավ-արևմուտք ու Ջրվեժ գյուղի կառուցապատման արևելյան եզրով հասնում է մինչև Քոչինյան փողոցի եզրը` հենակետ թիվ 83։ Այնուհետև նույն փողոցի հարավային եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում սելավատար ձորակով մինչև «Մասիս» գործարանի տարածքի արևմտյան անկյունը` թիվ 84 հենակետ։ Այս հենակետից թեքվում է դեպի արևելք, անցնում «Ջրվեժ» արտադրական հանգույցի տարածքի և Ջրվեժ գյուղի կառուցապատման հարավային մասով մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի արևելյան եզրը՝ թիվ 85 հենակետ, որտեղից շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ գաջի նոր գործարան տանող ճանապարհի հարավային եզրով մինչև գործարանի տարածքի հյուսիսային եզրը, շրջանցում գործարանի տարածքը արևելյան ուղղությամբ` ընդգրկելով թ.թ. 86-88 հենակետերը։ Թիվ 88 հենակետից շարունակվում է ձորակով դեպի հարավ` մինչև թիվ 89 հենակետ, թեքվում է արևելք, բարձրանում մինչև թիվ 90 հենակետ։ Այստեղից թեքվում է հարավ-արևելք, հատում Երևանը շրջանցող ճանապարհը և հասնում թիվ 91 հենակետ։ Թիվ 91 հենակետից սահմանագիծը ձորակով շարունակվում է հյուսիսարևելյան ուղղությամբ մինչև թիվ 92 հենակետ։ Թիվ 92 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք` մինչև «Ցորեն» արգելավայրի տարածքի հարավարևմտյան անկյունում գտնվող թիվ 93 հենակետ։ Այստեղից սահմանագիծը «Ցորեն» արգելավայրի հարավային եզրով շարունակվում է մինչև հենակետ թիվ 94, այնուհետև շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ` մինչև Նուբարաշենի սարավանդի հյուսիսարևելյան եզրը` Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» հենակետ թիվ 95։ Եր ևան-Արարատի մարզ Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» թիվ 95 հենակետից սահմանն անցնում է Գառնու ջրատարի հարավարևելյան մասով, այնուհետև թեքվում է դեպի հարավ, Նուբարաշենի սարահարթի արևելյան եզրով անցնելով թիվ 96 հենակետով, շարունակվում մինչև թիվ 97 հենակետ։ Թիվ 97 հենակետից սահմանագիծը հատում է անձրևատար ձորակը և հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում մինչև Գառնու ջրատարի պոմպակայանի հարավարևելյան անկյունը` հենակետ թիվ 98։ Թիվ 98 հենակետից սահմանագիծը, Նուբարաշենի սարահարթի հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թ.թ. 99-100 հենակետերը, հասնում է թիվ 101 հենակետին։ Թիվ 101 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում մինչև թիվ 102 հենակետ։ Թիվ 102 հենակետից թեքվում է հարավ-արևելք` մինչև բլրի գագաթը` թիվ 103 հենակետ, և թեքվելով հարավ-արևմուտք` շարունակվում է մինչև թիվ 104 հենակետ, որն ընդհանուր է Բարձրաշեն, Ջրաշեն գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և նորից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք` մինչև թիվ 105 հենակետ, որը գտնվում է թռչնաբուծական ֆաբրիկա տանող ճանապարհի հարավային եզրին գտնվող ջրավազանի մոտ։ Թիվ 105 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 106 հենակետ, շարունակվում թռչնաբուծական ֆաբրիկայի հարավարևելյան եզրով մինչև թիվ 107 հենակետ և թեքվելով դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք` բարձր լարման էլեկտրական գծերի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև թիվ 108 հենակետ։ Թիվ 108 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի ջրահավաքով շարունակվում է մինչև Արտաշատի ջրանցքի հյուսիսարևելյան եզրը` թիվ 109 հենակետ, որն ընդհանուր է Ջրաշեն, Նոր Կյուրին գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և անցնում ջրանցքի ձախ ափով մինչև թիվ 113 հենակետ, որը գտնվում է ջրանցքի կամրջակի մոտ և ընդհանուր է Նոր Կյուրին, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այս հատվածն ընդգրկում է թ.թ. 110-112 հենակետերը։ Սահմանագիծը, թիվ 113 հենակետից ջրանցքով անցնելով թիվ 114 հենակետը, շարունակվում է մինչև «Վիտամին» գործարանի տարածքի հարավային սահմանը` թիվ 115 հենակետ։ Թիվ 115 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և Նոր Խարբերդ գյուղական համայնքի վարչական տարածքի հյուսիսային եզրի ճանապարհով հասնում է թիվ 116 հենակետին, որն ընդհանուր է Այնթապ, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այնուհետև սահմանագիծը հատում է Երևան-Արտաշատ խճուղին` թիվ 117 հենակետ, և հասնում մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 118 հենակետ, այնուհետև ջրանցքի արևմտյան եզրով թեքվում է դեպի հարավ և ջրանցքով հասնում է մինչև թիվ 122 հենակետ։ Թիվ 122 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 123 հենակետ, թեքվում է հյուսիս-արևմուտք` թիվ 124 հենակետ, թեքվում է հյուսիս-արևելք` թիվ 125 հենակետ։ Թիվ 125 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, հատում է երկաթգիծը և հասնում թիվ 126 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նորաբաց ճանապարհի եզրին և ընդհանուր է Երևան քաղաքի, Այնթապ և Նորաբաց գյուղական համայնքների համար։ Թիվ 126 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, Մասիս-Զորակ ճանապարհով շարունակվում մինչև Դարակերտ գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 127 հենակետ, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք` Դարակերտի ճանապարհով մինչև թիվ 128 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Գետափնյա և Դարակերտ գյուղական համայնքների համար։ Թիվ 128 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս` մինչև Ն. Չարբախի ջրանցքի հետ հատվելը` թիվ 129 հենակետ։ Թիվ 129 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և ջրանցքի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև թիվ 130 հենակետ, որը գտնվում է ջրանցքի և ոռոգման առվի հատման մասում։ Թիվ 130 հենակետից ոռոգման առվից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք` մինչև ոռոգման ջրանցքի եզրի թիվ 131 հենակետ։ Այնուհետև ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս` մինչև Երևանի կեղտաջրերի մաքրման կայանի տարածքի հարավարևմտյան անկյունը` թիվ 132 հենակետ, շարունակվում պարսպով դեպի հյուսիս` մինչև պարսպի հյուսիսարևմտյան անկյունը՝ հենակետ թիվ 133։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնելով թ.թ. 134-136 հենակետերը` սահմանագիծը հասնում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքին` հենակետ թիվ 137։ Նույն փողոցի մայթի արևմտյան եզրով սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հասնում մինչև թիվ 138 հենակետ, որը գտնվում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքից Գետափնյա գյուղական համայնք մտնող ճանապարհի խաչմերուկում։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հյուսիս-արևելք, հասնում թիվ 139 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի և ոռոգման առվի հատման տեղում։ Թիվ 139 հենակետից սահմանագիծը շարունակվում է ոռոգման առվով, ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ` մինչև թիվ 140 հենակետ, որը գտնվում է «Կարմիր բլուր» հնագիտական հողատարածքի եզրին։ Այստեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում Հրազդան գետը և նախագծային ճանապարհի արևմտյան եզրով շարունակվում մինչև Իսակովի պողոտային հատվելը` թիվ 141 հենակետ։ Սահմանագիծը շարունակվում է Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով դեպի արևմուտք` մինչև թիվ 142 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար։ Եր ևան-Արմավիրի մարզ Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար ընդհանուր «Գ» թիվ 142 հանգուցային հենակետից սահմանագիծը հատում է Իսակովի պողոտան, շարունակվում մինչև Էջմիածնի ջրանցքը` թիվ 143 հենակետ, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք` շարունակվում է ջրանցքի հյուսիսային եզրով, ջրի հոսանքի ուղղությամբ, մինչև Մերձավան գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 144 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Փարաքարի և Մերձավանի գյուղական համայնքների համար։ Այստեղից Մերձավան տանող ճանապարհի արևելյան եզրով սահմանագիծը շարունակվում է մինչև թիվ 145 հենակետ։ Թիվ 145 հենակետից սահմանագիծը Մերձավան գյուղը շրջանցող ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև թիվ 146 հենակետ, ապա հյուսիս-արևմուտք` մինչև Այգեգինեգործության ինստիտուտի Հիդրոպոնիկայի տնտեսության հարավային սահմանը՝ հենակետ թիվ 147, այնուհետև արևելյան կողմով շրջանցելով Հիդրոպոնիկայի տնտեսությունը` պարսպի երկայնքով հասնում է հենակետ թիվ 148, որը գտնվում է Հիդրոպոնիկայի տնտեսության տարածքի հյուսիսարևմտյան անկյունում, այնուհետև ճանապարհով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ մինչև Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային ափը` հենակետ թիվ 149։ Այս հենակետից սահմանագիծը անցնում է Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային եզրով արևելյան ուղղությամբ մինչև թիվ 150 հենակետ, որը գտնվում է կամրջի եզրին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` մինչև «Սպանդարյան» արտադրական հանգույցը շրջանցող ճանապարհը` թիվ 151 հենակետ, այնուհետև Սասունիկ տանող ճանապարհի արևմտյան եզրով հասնում է թիվ 152 հենակետին, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի համար։ Եր ևան-Արագածոտնի մարզ Սահմանագծի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին հարող հատված սկսվում է «Դ» թիվ 152 հանգուցային հենակետից, որը գտնվում է Սասունիկ գյուղական համայնք տանող ճանապարհի եզրին։ Սահմանագիծն այս հենակետից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 153 հենակետ։ Այս հենակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ և շարունակվում մինչև թիվ 1 հենակետ։ «Ա» թիվ 1 հենակետով ամփոփվում է Երևանի սահմանագիծը։ Եր ևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանագծի նկարագրությունը Երևան քաղաքի վարչական տարածքում է գտնվում նաև «Զվարթնոց» օդանավակայանը` կից տրանսպորտային, արտադրական և պահեստային տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքներով, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանը Երևան քաղաքին կապող ճանապարհի երթևեկելի մասն իր ճամփեզրով` Փարաքար և Թաիրով գյուղերի տարածքում։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը հարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին` «Ե» (հենակետ թիվ 154)-«Զ» (հենակետ թիվ 162) և Արմավիրի մարզին` «Զ» (հենակետ թիվ 162)-«Ե» (հենակետ թիվ 154)։ Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-50-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.03.2009-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.03.01/12(678) Հոդ.215 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.02.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.02.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.03.2009 Հիմնական ակտ 05.02.2009, ՀՕ-50-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.11.1995, ՀՕ-18 07.11.1995, ՀՕ-18 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 փետրվարի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-50-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
