Բաղդասարյան — ԵԱԴԴ/0066/01/17
Ամփոփում
.Պապոյան դատավորներ՝ Ս.Համբարձումյան ԱԲեկթաշյան 20 սեպտեմբերի 2024 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Մանվելի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մելանիա Ժորայի Հովհաննիսյանի ն ներկայացուցի, Օ։0Վ.Սարգսյանի, տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հակոբի 2 Հարությունյանի, տուժողի իրավահաջորդ Արա Վանիկի
Ամբողջ Տեքստ
ԵԱԴԴ/0066/01/17
ՅԱՏ 427-
ԱԽ
ԱՐՏՆ
Մն մո 218, ՀՀԱ
ՀԵՀի ՅՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Պողոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ռ.Պապոյան
դատավորներ՝ Ս.Համբարձումյան
ԱԲեկթաշյան
20 սեպտեմբերի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Մանվելի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մելանիա Ժորայի Հովհաննիսյանի ն ներկայացուցի, Օ։0Վ.Սարգսյանի, տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հակոբի
2
Հարությունյանի, տուժողի իրավահաջորդ Արա Վանիկի «Գասպարյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶՔԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2017 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 3-րդ մասի ն 244- րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 60105117 քրեական գործը:
Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ Վանիկ Արայի Գասպարյանը, Հարություն Սերժիկի Հարությունյանը, Վահան Սամվելի Արշակյանը ճանաչվել են տուժողներ:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 23ի որոշմամբ Արման Մանվելի Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ն 244-րդ հոդվածով:
Նախաքննության .մարմնի՝ նույն օրա որոշմամբ մեղադրյալ
Ա.Բաղդասարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բաղդասարյանի՝ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումի՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
207 թվականի ապրիլի 24ին հետախուզվող Ա.Բաղդասարյանը
հայտնաբերվել ն ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
2017 թվականի ապրիլի 25-ին Արման Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ն 244-րդ հոդվածով:
Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մեղադրյալ
3
Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպե խափանման միջոց ընտրված
կալանավորումը թողնվել է անփոփոխ ն վերահաստատվել:
2017 թվականի հուլիսի 31-ին Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական
պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 27-ի որոշմամբ Արման Բաղդասարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է ն կիրառվել է գրավ՝ 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամի չափով:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ն քրեական գործով վարույթը կարճվել է:
3. Տուժողի իրավահաջորդները Սերժիկ Հարությունյանի ն Մելանիա Հովհաննիսյանի, ինչպես նան տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Մ.Մելքոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի պահանջներին
4
չհամապատասխանեցնելու պատճառաբանությամբ, իսկ տուժողի իրավահաջորդ Մելանիա Հովհաննիսյան ն նրա ներկայացուցիչ Վ.Սարգսյանի, տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանի, ինչպես նան տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել են վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները ն պահանջները.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Տուժողի իրավահաջորդ Մելանիա Հովհաննիսյանի ն ներկայացուցիչ Վ.Սարգսյանի վճռաբեկ բողոքի փաստարկները ն պահանջը
Բողոքաբերների պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են տուժողի արդար դատաքննության՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման:
Ըստ բողոք բերած անձանց՝ սույն քրեական գործը ն հետազոտման ենթակա ապացույցները չեն եղել մեծածավալ ն բարդ, ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, գործին ներգրավված է եղել ընդհամենը 4 վկա, սակայն, 5 տարի շարունակ ձգձգվող քննությունը հանգեցրել է նրան, որ ամբաստանյալն ազատվել է պատժից, իսկ տուժողը զրկվել է մեղավոր անձին համարժեք պատասխանատվության ենթարկելու իրավունքի պահանջից:
5.1 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննի: ։-դատարանի որոշումը, արձանագրել տուժողի իրավահաջորդ Մ.Հովհաննիսյանի իրավունքի խախտման փաստը ն Ա.Բաղդասարյանին ենթարկել պատասխանատվության:
6. Տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքի փաստարկները ն պահանջլէ
Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն քրեական գործով քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետն անցած
5
լինելու հիմքով ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով ն 242-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու համար նախադրյալներ ստեղծվել են առաջին հերթին դատարանների կողմից՝ գործի քննության անհարկի հետաձգումների՝ նախագահող դատավորի՝ 6 ամսից ավել բացակայության, դատական նիստերն ուշ նշանակելու, 5-15 րոպե տնողությամբ դատական նիստերի կայացումների՝ որոնց ընթացքում դատավարական գործողություններ չեն կատարվել, ինչպես նան ամբաստանյալի ն պաշտպանների՝ անհարգելի դատարան չներկայանալու պատճառներով:
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նիստերի անհարկի ձգձգումների արդյունքում խախտվել են արդար դատաքննության ն կողմերի իրավահավասարության սկզբունքները, քանի որ 5 տարի 3 ամիս շարունակ գործի քննությունը հանգեցրել է նրան, որ ամբաստանյալն ազատվել է պատժից: Արդյունքում, ոչ միայն տեղի չի ունեցել պատժի իրականացումը, այլ նան սոցիալական արդարության վերականգնումն այն պարագայում, երբ Ա.Բաղդասարյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում ն զղջացել կատարածի համար: Այսինքն՝ դատարանների կողմից քրեական գործի անհիմն ձգձգումները կրել են սուբյեկտիվ ն կամայական բնույթ, ինչի հետնանքով իր՝ որպես տուժողի իրավահաջորդի, համար, ստեղծվել է իրավունքների իրացման անհնարինություն:
6.1 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է հիմնարար իրավունքի խախտման հիմքով բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, արձանագրել տուժողի իրավահաջորդ Ս.Հարությունյանի իրավունքի խախտման փաստը ն ԱԲաղդասարյանին ենթարկել պատասխանատվության, նոր դատական ակտով շարունակել քաղաքացիական հայցով դատաքննությունը ն կայացնել փոխհատուցման վճիո:
7. Տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Գ. Մելիքյանի վճռաբեկ բողոքի փաստարկները ն պահանջը
Բողոք բերած անձը գտել է, որ գործը չի քննվել ն ավարտվել ողջամիտ ժամկետում, այն պարագայում, երբ այն առանձնակի բարդություն չի ներկայացրել ն
6
մեծածավալ չի եղել, որի հետնանքով հանցագործության մեջ մեղադրվող անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից:
71 Արդյունքում, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի որոշումները:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Արման Մանվելի Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ն 244րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «/...) 2017 թվականի ապրիլի 22-ին, ժամը 00:40-ի սաւհմաններում, իր անձնական օգտագործման «Նիսսան» մակնիշի 373835ՇԵԼ23 ՌԴ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթնեկել է Երեան քաղաքի Ջանիբեկյան փողոցով Շիրազի փողոցի կողմից դեպի Շինարարներ փողոցի ուղղությամբ, որի ընթացքում, հասնելով Ջանիբեկյան ն Բաշինջաղյան փողոցների խաչմերուկին՝ խախտել Լ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաարաեւտված ՀՀ ճանապարհային երթնեկության կանոնների 18 կերի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է՝ խաչմերուկից առաջ տեղադրված լուսացույցի արգելող կարմիր լույսի առկայության պայմաններում մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում, ընդհարվել է իր ընթացքի ուղղությամբ աջից դեպի ձախ կողմի` լուսացույցի թույլատրող կանաչ լույսի առկայության պայմաններում, խաչմերուկը, հատող Վահան Սամվելի Արշակյանի կողմից վարած «Օպել» մակնիշի 35454022 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին ընդհարվել է Լնոն Էդվարդի Ղազարյանի կողմից վարած «Օպել» մակնիշի 3420976 հաշվառման համարանիշի ավտոմեքենային Վթարի հետնանքվ Վահան Սամվելի
Արշակյանին ն նրա ուղնորներ Հարություն Սերժիկի Հարությունյանին ն Վանիկ Արայի Գասպարյաւնին անզգուշությաւմը պավճառել է մահ, որից հետ խախտել է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ
7
օրենքի 24 հոդվածի 2րդ կերի «Դ» ենթակերի պահանջները՝ թողել Լէ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը ն հեռացել»:
9. Արման Մանվելի Բաղդասարյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ն 244-րդ հոդվածով թիվ ԵԱԴԴ/0066/01/17 քրեական գործը, դատավորների միջն գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, 2017 թվականի օգոստոսի 1-ին մակագրվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին::
Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 2ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2017 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ՝ նշանակվել դատական քննության::
9.1 Դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ քրեական գործով նշանակվել է 22 դատական նիստ, որից 16-ը հետաձգվել են.
- 2017 թվականի օգոստոսի 25-ին` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Շ.Ալումյանի՝ գործի նյութերին ծանոթանալու,
- 2017 թվականի սեպտեմբերի 15-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,
- 2017 թվականի հոկտեմբերի 5-ին՝ մեղադրողի բացակայության,
- 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,
- 2017 թվականի դեկտեմբերի 1Լին՝ վկաների չներկայանալու,
- 2017 թվականի դեկտեմբերի 25-ին՝ նախագահող դատավորի ժամանակավոր անաշխատունակության,
- 2018 թվականի հունվարի 23-ին՝ մեղադրողի բացակայության,
- 2018 թվականի փետրվարի 13-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,
- 2018 թվականի մարտի 14-ին՝ նախագահող դատավորի ժամանակավոր անաշխատունակության,
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 158-159:
2 Տե՛ս քրեական զործ, հատոր 3, թերթ 4:
3 Տե'ս նույն տեղում, թերթեր 5, 23:
8
- 2018 թվականի ապրիլի 27-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,
- 2018 թվականի հուլիսի 17-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,
- 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,
- 2018 թվականի նոյեմբերի 19-ին` դատաքննությունը լրացնելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունները (այդ թվում լրացուցիչ տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու) բավարարելու,
- 2018 թվականի դեկտեմբերի 14-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,
- 209 թվականի փետրվարի 5-ին փորձաքննության եզրակացությունն ստացված չլինելու ն վկաների գտնվելու վայրը պարզելու,
- 2019 թվականի մարտի 4-ին՝ նախագահող դատավորի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառաբանություններով::
10. 2019 թվականի մարտի 4-ին դատավոր Արմեն Խաչատրյանի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները դադարել են, ն քրեական գործը հանձնվել է վերաբաշխման:
2019 թվականի մարտի 13-ին, դատավորների միջն գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, սույն քրեական գործը մակագրվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»:
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 14-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2019 թվականի մայիսի 6-ի որոշմամբ քրեական գործի քննությունը վերսկսվել ն նշանակվել է դատական քննության::
10.1 Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քրեական գործով նշանակվել է 5 դատական նիստ, որոնք հետաձգվել են.
4 Տե՛ս քրեական զործ, հատոր 3, թերթեր 45-46, 79, 126, 150-151, հատոր 4, թերթեր 1, 29-31, 47, 68, 103, 174, հատոր 5, թերթեր 3, 35-38, հատոր 6, թերթեր 27, 69-71, հատոր 7, թերթ 1:
5 Տե՛ս քրեական զործ, հատոր 7, թերթ 2:
6 Տե՛ս նույն տեղում, թերթեր 3, 27-28:
9
- 2019 թվականի մայիսի 16-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով դատական նիստ ունենալու,
- 209 թվականի հունիսի 5-ին տուժողների իրավահաջորդների ն ներկայացուցիչների բացակայության,
- 2019 թվականի հունիսի 26ին՝ տուժողների իրավահաջորդների ն ներկայացուցիչների կողմից քաղաքացիական հայց ներկայացնելու,
- 2019 թվականի հուլիսի 2-ին՝ քաղաքացիական հայցի կապակցությամբ պաշտպան Ա.Ղազարյանի կողմից դիրքորոշում հայտնելու,
- 20199 թվականի օգոստոսի 1-ին նախագահող դատավոր Դ.Գրիգորյանի լիազորությունները կասեցվելու պատճառաբանություններով՛:
11. 2019 թվականի օգոստոսի 5-ին, դատավորների միջն գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, քրեական գործը մակագրվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանինձ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2019 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության::
1.1 Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քրեական գործով նշանակվել է 28 դատական նիստ, որից 19-ը հետաձգվել են.
- 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու,
- 209 թվականի նոյեմբերի 18ին՝ տուժողի իրավահաջորդ Հրաչյա Հարությունյանի փոխարեն տուժողի մերձավոր ազգական ներգրավելու,
- 209 թվականի դեկտեմբերի 4-ին պաշտպաններ Է.Արամյանի ն
Ա.Մելքոնյանի կողմից գործի նյութերին ծանոթանալու,
- 209 թվականի դեկտեմբերի 27-ին՝ նախագահող դատավորի
աշխատանքային ծանրաբեռնվածության,
7 Տե'ս քրեական զործ, հատոր 7, թերթեր 45, 78-82, 165-168, 214-217, 237: 8 Տե՛ս քրեական զործ, հատոր 8, թերթ 1:
5 Տե՛ս նույն տեղում, թերթեր 17, 33:
10
- 2020 թվականի մարտի 20-ին նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու,
- 2020 թվականի ապրիլի 14-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Շ.Ալումյանի՝ «Քովիդ19» համավարակով պայմանավորված կարանտինում գտնվելու,
- 2020 թվականի հունիսի 17-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Շ.Ալումյանի՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդության,
- 2020 թվականի հուլիսի 23-ին՝ մեղադրողի՝ արձակուրդում գտնվելու,
- 2020 թվականի սեպտեմբերի 24ին՝ ամբաստանյալի, պաշտպան
Ա.Մելքոնյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանի, վկաների բացակայության,
- 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Շ.Ալումյանի՝ «Քովիդց9» համավարակով պայմանավորված կարանտինում գտնվելու,
- 2020 թվականի դեկտեմբերի 24ին՝ նախագահող դատավորի՝
ժամանակավոր անաշխատունակության,
- 2021 թվականի փետրվարի 25-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Շ.Ալումյանի բացակայության,
- 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ամբաստանյալի՝ վատառողջ լինելու,
- 2021 թվականի հունիսի 23-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,
- 2021 թվականի հուլիսի 8-ին մեղադրողի արձակուրդում գտնվելու ն պաշտպաններ Է.Արամյանի ն Ա.Մելքոնյանի բացակայության,
- 2021 թվականի սեպտեմբերի 13ին պաշտպաններ Է.Արամյանի ն
Ա.Մելքոնյանի բացակայության,
- 2022 թվականի հունվարի 25ին ամբաստանյալի ն պաշտպաններ
Է.Արամյանի ն Ա.Մելքոնյանի բացակայության,
- 2022 թվականի մարտի 22-ին՝ նախագահող դատավորի՝ արձակուրդում գտնվելու,
11
- 2022 թվականի օգոստոսի 26-ին՝ ամբաստանյալի վերաբերյալ տվյալները պարզելու վերաբերյալ պաշտպան Է.Արամյանի միջնորդությունը բավարարելու պատճառաբանություններով::
12. Առաջին ատյանի դատարանի՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման համաձայն՝ «/...) ՐԵ)կատի ունենալով, որ ամիաստանյալի կատարած, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով որաւկված նրա արարքի համար սահմանված առավելագույն պատիժը չի գերազանցում տասր փարի ժամկետով ազատազրկումն ու քրեական գործի նյութերի համաձայն ամբաստանյալ Ա.Բաղդասարյանին քրեսւկան պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է ն առկա չեն 18.042003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված սահմանամաւկումները, այսինքն նա կատարել է միջին ծանրության հանցագործություն ու նրա կատարած հանցանքի ավարտված լինելու օրվանից անցել է հինգ տարի ն վաղեմության ժամկերի ինթացքը չի ընդհավվել կամ կասեցվել, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արման Մանվելի Բաղդասարյանի նկատմամի պետք է դադարեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 242րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը քրեական պատասխանաւտվության ենթարկելու վաղեմության ժամկերն անցած լինելու հիմքով, ն կարճվի թիվ ԵԱԴԴ/0066/01/17 քրեական գործի վարույթը:
(-))
Նախաքննության մարմնի կողմից ԱԲաղդասարյանին Օ։-առաջադրված մեղադրանքում վերջինիս մեղավորություն, ՁՕ`կամ անմեղություն, ՀՀ Սահմանադրությամի ե քրեադատավարական օրենքով սահմանված կարգով դատարանում չի ապացուցվել: Հետփնարար, մեղսագրված արարքում նրա մեղքն ապացուցված չլինելու պայմաններում չի կարող ապացուցված համարվել նան մեղսագրված ենթադրյալ հանցավոր գործողություննենի արդյունքում: անմիջականորեն պատճառված գույքային վնասը:
6 Տե՛ս քրեական զործ, հատոր 8, թերթեր 58, 83-87, 98-103, 116-117, հատոր 9, թերթեր 50, 59-61, 90-92, ». 13115, 127, հատոր 10, թերթեր 28, 74.77, 98-101, 130, հատոր 11, թերթեր 7-9, 22-25, 53-56, 86, 112-
12
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, դատարանը գվնում է, որ օրենքով նախատեսված դեպքերում քրեական գործի վարույթի կարճումը հանգեցնում է նաւն քրեական գործով հարուցված քաղաքացիական հայցի հետագա քննության դադարեցման, ինչից հետրնում է, որ Միլենա Վահանի Արշակյանի օրինական ներկայացուցիչ Մարիամ Հակոբի Աբելյանի, Վիկտորիա Վահանի Արշակյանի օրինական ներկայացուցիչ Գայանե Ավալի Օհանյանի, Վահան Սամվելի Արշակյանի իրավահաջորդ Մելանիա Ժորայի Հովհաննիսյանի, Վանիկ Արայի Գասպարյանի իրավահաջորդ Արա. Գասպարյանի, Լիլիթ Ռուբենի Նիկողոսյանի, Վարդուհխկ Սարգսյանի (քաղաքացիական հայցի լրացում) ներկայացրած քաղաքացիական հայցերը, որոնք թեն դատական քննության ընթացքում քննության են առնվել, սակայն պետք է թողնվեն առանց քննության, որի դեպքում երանք իրավուք ունեն պահանջ, ներկայացնկ քաղաքացիական
դատավարության կարգով:
Դատարանը, նկատի ունենալով, որ թեն նախաքննության ընթացքում ամբաարանյալի գույքի վրա կալանք դնելու մասին որոշում է կայացվել, սակայն գործի նյութերի համաձայն` փաստացի նման գույք չի հայտնաբերվել ն կոնկրետ որնէ գույքի վրա կալանք չի դրվել, գտնում է, որ գույքի վրա դրված կալանքի վերացման հարց սույն որոշմամը չի կարող քննարկվել: (.-.)
Դատարանը, անդրադառնալով ամբաարանյալ Արման Բաղդասարյանի
նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին, գտնում է, որ այն՝ 10.000.000 (տասր միլիոն) ՀՀ դրամ գրավը, որոշումն օրիանական ուժի մեջ մտնելուց հետո պեր է վերադարձվի գրավատուին: (...)»":
3. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 1Լի՝
«Անհարակության լուծման մասին» որոշմամբ «Քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22ի որոշման պատճառաբանական ն եզրափակիչ մասերում կատարել է ուղղում անդրադառնալով նան Վարդան Նիկողոսյանի կողմից հարուցված քաղաքացիական հայցին::
ս Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 13:
ռ Տե'ս քրեական գործ, հատոր 12, թերթ 35:
13
14. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն՝ «(-) (Գնահատելով Առաջին ատյանի դափարանի՝ «Քրեական հետապնդումի դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ ներկայացրած վերաքննիչ բողոքները ենթակա են մերժման. Առաջին ատյունի դատարանի կողմից կայացված դապտեւկաւն ակտն իրավաչափ է, ուստի անհրաժեշտ է այն թողնել անփովտխ:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների կողմից չի վիճարկվել ամբաստանյալի նկատմամբ քրեական հերապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնելու իրավաչափությունը, այնուամենայնիվ հարկ Լէ համարում արձանագրել հեղնյալը.՝
(-.)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Արման Մանվելի Բաղդասարյանին վերագրվող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքն ավարտվել է 2017 թվականի ապրիլի 22-ին, հետնաբար ավարտման օրվանից անցել է հինգ փարուց ավելի ժամանակ, ն վաղեմության ժաւմկետն այդ ընթացքում ընդհավված կամ կասեցված չի եղել, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն եկել է եզրահանգման, որ Արման Մանվելի Բաղդասաւրյաւնի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ հարուցված քրեական գործով վարույթը՝ կարճման:
Անդրադառնալով բողոքաբերների կողմից բարձրացված այն հիմնական փաստարկին, համաձայն որի վաղեմության ժամկետներն անցել են Առաջին ատյանի դավարանում նշանակված դատական նիստերն անհարկի ձգձգելու պատճառով, որով խախտվել են դատավարության կողմերի՝ արդար
դափաքննության՝ գործի ողջամիտ ժամկեվում քննության իրավունքը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական օրենքի պահանջով դատեաւկան վերանայման բողոքի շրջանակներում առաջին ատյանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը քննարկելիս,
14
մասնավորապես, բողոքարկված դատական ակտր բեկանելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը լուծելիս, Վերաքննիչ դատարանը գնահատում է այդ անտի կայացման համար հիմք հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, նյութայան ն քրեադատավարական օրենքի կիրառելիության համապատասխանությունը, ե այն փաարական կամ իրավական հանգամանքերի առկայությունը, որի հետնանքով բողոքարկվող դատական ակտր դարձել է ոչ իրավաչափ:
Կռնեկրետ դեպքում Առաջին ատյանի դատարանը` «Քրեական հետապեդումի դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը կայացրել է նյութական օրենքի ճիշտ կիրառմամբ ն առանց քրեադատավարական օրենքի խախտման, ն քրեական գործի քննությունը ձզձգվելու հանգամանքն ինքնին հիմք չէ վիճարկվող դատական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար:
Անդրադառնալով տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանի պնդումներին, որ վիճարկվող դատական ակտր ենթակա է բեկանման ն փովտխման այն հիմքով, որ Առաջին ատյանի դատարանը անհիմն մերժել է ներկայացված նոր նյութն ընդունելու ն հետազովտելու, ինչպես նան վկային հարցաքննության կանչելու միջնորդություն, Վերաքննիչ Օ »9»-դատարանն արձանագրում է, որ սոյն որոշման նախորդ կերում ներկայացված հիմնավորումները վերաբերելի են նաւն ներկայացուցչի նշված փաւսվարկին, որն իր հերթին չի կարող կասկածի փակ դեն վիճարկվող դատական ակտի
իրավաչափությունը:
Ինչ վերարերվւմ է րողոքարեր, տուժողի իրավահաջորդ Սերժիկ
Հարությունյանի այն պնդումներին, որ Առաջին ատյանի դատարանը, ինչպես բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ դրա անհարակությունները լուծելու մասին կայացրած որոշմամի չի անդրադարձել իր՝ որպես վտւժողի իրավահաջորդի իրավունքներին ն օրինական շահերին, մասնավորապես, իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցն առանց քննության թողնւղլու ն քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնելու իրավունք վերապահկլուն, ինչը զրկում է հետագայում իր իրավունքների ն օրինական շահերի խախվումները վերացնելու հնարավորությունից, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անկախ
15
դափարանի կողմից բողոքարկվող որոշմամբ դատավարության մասնակցին իր այդ իրավունքի պարզաբանումից, որը նան կիրառելի քրեադատավարական օրենքով իմպերատիվ պահանջ չէ, նշված իրավահարարբերությունները կարգավորվում են մասնակի գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, մասնավորապես, 155»րդ հոդված, 2րդ ե 3րդ մասերով համաձայն որոնց քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, իսկ հարուցված քաղաքացիական հայցի, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:
Այսինքն, վիճարկվող դատական ակտում քաղաքացիական դավզավարությաւն կարգով հայց ներկայացնելու իր իրավոււքի վերաբերյալ պարզաբանման բացակայությունը չի զրկում տուժովի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանին քաղաքացիական դատավարություն կարգով հետագայում քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորությունից:
Դրա հետ միաժամանակ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մասնակի գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն դավզաւկան որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները ն անհսվալկությունները, այդ թվում նան մեկնարանել իր որոշումների անհսվաւկությունները, հետնարար, բողոքարկվող որոշումն ուժի մեջ մտնելուց հերո տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանը հնարավորություն ունի դիմելու Առաջին ատյանի դատարան՝ նշված անհատակությունը մեկնաբանելու պահանջով:
Այսպիսով, վերը նշված վերլուծությունների համատեքարում Վերաքննիչ դատարանը հանգում է եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել նյութական ն դատավարական իրավունքի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, հետնաբար, վաւժողի իրավահաջորդներ Սերժիկ Հարությունյանի ն Մելանիա Հովհաննիսյանի, ինչպես նան տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանի վերաքննիչ բողոքները բավարարելու հիմքեր աոկա չեն, դրանք ենթակա են մերժման՝ Առաջին
16
ատյանի դափարանի՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը, կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը թողնելով անփոփոխ: (...)::
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
5. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն առսյն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստ, ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործն Առաջին ատյանի դատարանում քննվելիս արդյոք պահպանվել են ողջամիտ ժամկետում գործի քննության՝ տուժողների իրավահաջորդների իրավունքները:
6 Տե'ս քրեական զործ, հատոր 3, թերթեր 164-185:
17
17. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատաեւկան պաշվալանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
18. ՀԸ Սահմանադրական դատարանը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր ն ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը՝ կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, մյուս կողմից, գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն: Սահմանադրական դատարանն արձանագել է նան, որ պետությունն իր իրավական համակարգը պետք է կազմակերպի այնպես, որ դատարանները հնարավորություն ունենան ն իրենց իրավասությանը վերապահված գործերը քննեն ողջամիտ ժամկետում:
18... Վենետիկի հանձնաժողովն անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին՝ նշել է, որ դատական վարույթի տնողությունը, անշուշտ, ազդում է այդ վարույթի կողմերից առնվազն մեկի շահերի վրա. իրավամբ, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ողջամիտ ժամկետի պահանջի գերազանցումը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի այլ կարնոր դրույթների (ընթացակարգային) խախտումների":
18.2. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր հերթին նշել է, որ արդարադատութան իրականացման չափազանց երկար ձգձգումները
ս Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշման 4.2- Աա ոաքոատ Շօոուտտօո Իօւ Ձօտօօւոճ ՛հւօսջի Լամ (Մու Շօուուտտօո), ոօքօւէ օո էհօ «քԹՇԱԽՏՈ6ՏՏ 0( ոճեօոճ| Էօողօմ165 1դ ոօտքծեէ օէ 62:Ը6Տ5Ն6 |6ոթէհ 01 քւ06օզմոջտ, Տեսճ ոօ. 316/ 2004, 3 /մքոմ 2007, ՇՔԼ-Ճ0 (2006) 036:64, կետ 19:
18
ներկայացնում են լուրջ վտանգ, մասնավորապես՝ իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից»:
19. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (..) ողջամիտ ժամկետում (...) դատաքննության իրավունք»:
Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Յուրաքանչյուր ոք, ում ասյն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պեարական մարմինների աոջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնն գործող անձինք»:
19.1. Մեկնաբանելով անձի՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանն իրազեկ է այն դժվարություններին, որոնք ձգճգում են գործերի քննությունն ազգային դատարանների կողմից ն որոնք պայմանավորված են բազմապիսի հանգամանքներով: Այնուամենայնիվ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1Լին մասը պահանջում է, որ գործերը քննության առնվեն ողջամիտ ժամկետում. Եվրոպական կոնվենցիան ընդգծում է առանց այնպիսի ձգձգումների արդարադատություն իրականացնելու կարնորությունը, որոնք կարող են վարկաբեկել դրա արդյունավետությունն ու ճշմարտացիությունը,
- պետությունները պարտավոր են ստեղծել այնպիսի իրավական համակարգ, որ դատարանները համապատասխանեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, ներառյալ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքըճ, 6Տե'ս Ըօսոճմ 01 Բսոօքծ, ԸՕուոււննօօ օէ Խնուտէծոտ, 1ուօուո Թօ5օխեօո Թ6:Ծէլ (97) 336, 11 յսէր 1997։
՞ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 11 մ. Թռոշօ զործով 1989 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 10073/82, կետ 58:
Ք Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 22ռնծոռնոռ «ոմ Տենոծ ). Տալշօոռոմ գործով 1983 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 8737/79, կետ 29:
19
- քրեական գործերում այն ժամկետը, որի նկատմամբ կիրառելի է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ընդգրկում է նշված վարույթն ամբողջությամբ՝ ներառյալ բողոքարկման վարույթը",
- վարույթի տնողության ողջամտությունը որոշվոմ է գործի այն հանգամանքների լույսի ներքո, որոնք պահանջում են ընդհանուր գնահատում»,
- որոշելիս, թե արդյո՞ք քրեական վարույթի տնողությունը ողջամիտ է եղել, թե ոչ, պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործի բարդությունը, դիմումատուի վարքագիծը, իրավասու մարմինների վարքագիծը, դիմումատուի համար ողջամիտ ժամկետի. Օ։:չպահպանման հետնանքները:: Իրավասու մարմինների վարքագծի առումով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետով Պայմանավորվող պետությունների վրա դրվում է իրենց դատական համակարգերն այնպես կազմակերպելու պարտականություն, որ դատարանները կարողանան բավարարել պահանջներից յուրաքանչյուրը»: Ինչ վերաբերում է դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետնանքներին, ապա դրանք կարող են լինել նյութական ն ոչ նյութական վնասի ձնով:
192 Անդրադառնալով ողջամիտ ժամկետների չպահպանման դեպքում իրավական պաշտպանության հնարավոր միջոցների խնդրին, Եվրոպական դատարանը նշել է, որ եթե դատական համակարգն իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով թերի է, ապա ամենաարդյունավետ լուծումը վարույթի չափից ավելի երկարաձգումը կանխարգելելու նպատակով այն արագացնելու 5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1օուջ ջ. Օօոռճո) գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 98, Մ. ս. 7ի6 Սուճմ Խոջճօու գործով 1999 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 24888/94, կետ 109:
70 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 80400671 5. 8615 սու գործով 1992 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12919/87, կետ 36:
7 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7օուջ . Օշուոռ) գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 99, Խաուօ1516Ւ 5. ՎստնՂճ 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, կետ 21, 17416467 7. Է՛ոոճ |ՇՇ) գործով 2000 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30979/96, կետ 43, Ք606756ո ճում ԹճճճՏ9447Մ ս. Քօոուու գործով 2004 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 49017/99, կետ 45, Պջտռունյոո ս /Մուճուռ գործով 2018 թվականի ապրիլի 5-ի վճիռը, գանգատ թիվ 21791/12, կետ 31:
2. Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 450061 չ. 1իօ Խ6ծոնոճչ գործով 1992 թվականի նոյեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 12728/87, կետ 24, Քօեեօնո ս. էհո գործով 1993 թվականի փետրվարի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13089/87, կետ 44:
5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Մոծ6 չ. Բոշ գործով 1994 թվականի ապրիլի 26-ի վճիոր, գանգատ թիվ 22121793, կետ 49:
20
համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցի նախատեսումն է: Այսպիսի իրավական պաշտպանության միջոցն անհերքելի առավելություն ունի այնպիսի իրավական պաշտպանության միջոցի նկատմամբ, որն ապահովում է միայն փոխհատուցում, քանի որ այն ոջ միայն վերացնում է խախտումը գ. ք0516101 (հետագայում), ինչպես փոխհատուցման ձնով իրավական պաշտպանության միջոցի դեպքում, այլ նան կանխարգելում է նուն տեսակի վարույթների մասով հաջորդական խախտումների հայտնաբերում: ՀՇՀետնաբար իրավական պաշտպանության այս տեսակն «արդյունավետ» է այնքանով, որքանով այն արագացնում է համապատասխան դատարանի որոշումը: Միննույն ժամանակ վարույթի ընթացքն արագացնելուն ուղղված իրավական պաշտպանության միջոցը չի կարող բավարար լինել այնպիսի իրավիճակը կարգավորելու համար, որի դեպքում վարույթն ակնհայտորեն չափազանց երկար է եղել: Նման իրավիճակում խախտումը կարող է պատշաճորեն վերացվել իրավական պաշտպանության միջոցների տարբեր տեսակների տրամադրմամբ, ներառյալ՝ փոխհատուցման ձնով իրավական պաշտպանության միջոցով: Ավելին. պետությունները կարող են համակցել իրավական պաշտպանության երկու տեսակները, մեկը՝ նախատեսված վարույթի ընթացքն արագացնելու, իսկ մյուսը՝ փոխհատուցում տրամադրելու համար, թեն նրանք կարող են նան որոշել ներդնել միայն փոխհատուցման ձնով իրավական պաշտպանության միջոցը առանց վերջինս անարդյունավետ համարելու:
20. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի (...) դատարանի կողմից իր գործի (...) ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
Նույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախագահողը նախապատրաստում ն ղեկավարում է դատարանի նիատը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննություն ն պահպանելու այն 2: Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 5626:գնոօ . տոլ, (ոօ. 1) ԼՇՇյ) գործով 2006 թվականի մարտի 29-ի վճիռ, գանգատ թիվ 36813/97, կետեր 183-187 ն. Շռճիուշկն ». Ռու (.Շ/ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2006 թվականի մարտի 29-ի թիվ 64886/01, կետեր
21
օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նան դատարանի նիարին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի
Հանրապետության սահմանադրական օրենքի 8րդ հոդվածի համաձայն՝ «Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների ն ազատությունների արդյունավեր դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա արեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից գո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԱԴԴ/0066/01/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
