Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մխիթարյան — ԼԴ/3335/02/17
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մխիթարյան — ԼԴ/3335/02/17

Վճռաբեկ դատարանԼԴ/3335/02/1714 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման դեմ ըստ Քրիստինե Մխիթարյանի հայցի ընդդեմ Արտակ Ոսկանյանի՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Քրիստինե Մխիթարյանը պահանջել է Արտակ Ոսկանյանին պարտավորեցնել վճարել 500.000 ՀՀ դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում ն 500.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.07.2021 թվականի վճռով հ

Ամբողջ Տեքստ

(2:28-` (Տ:

Ն ՎՀ

// ՐՊ «ՋԵ ԹՐ:

1-ԻՆ

վորու Ն)

) | Թա" Դ Ե

ԱաԻ- 12 իյ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3335/02/17 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3335/02/17

Նախագահող դատավոր` Ս. (Թորոսյան

Դատավորներ՝ Դ. Սերոբյան

Լ. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2024 թվականի հունիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման դեմ ըստ Քրիստինե Մխիթարյանի հայցի ընդդեմ Արտակ Ոսկանյանի՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քրիստինե Մխիթարյանը պահանջել է Արտակ Ոսկանյանին պարտավորեցնել վճարել 500.000 ՀՀ դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում ն 500.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.07.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է

2

«Արտակ Ոսկանյանից հօգուտ Քրիստինե Մխիթարյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես պատվին ն արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, որից՝ 150.000 ՀՀ դրամ՝ զրպարտության համար, ն 150.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի դիմաց»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2021 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 13.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ։ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ, 379րդ ն 38-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.-Լին հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել 1087. 1-ին հոդվածի 5-րդ մասի Լին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը, պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Քրեական գործով դատական նիստի արձանագրության համաձայն՝ վկա Քրիստինե Մխիթարյանին հարցաքննել է պաշտպանության կողմը` ամբաստանյալը ն պաշտպան Արտակ Ոսկանյանը: Այսինքն՝ վկա Քրիստինե Մխիթարյանին հարցեր ուղղվել են ամբաստանյալի ն պաշտպանի կողմից՝ առանց հարցեր տալու հաջորդականության որոշման, նրանց խոսքը ձայնագրառվել է սեղանի վրա դրված մեկ ընդհանուր խոսափողի միջոցով, ու կատարված ձայնագրառումից հնարավոր չէ հստակ պարզել՝ խոսափողի միջոցով արտահայտություններն արվել են պաշտպանի՞, թե՞ ամբաստանյալի կողմից: Մինչդեռ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ «կակոյ նի բուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներա գրում» արտահայտությունը կատարել է ինքը:

Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել բացառապես իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով համապատասխան մարմին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ դատախազի առաջարկը՝ անտեսելով, որ քրեական գործը քննող դատավորը ոչ միայն մերժել է միջնորդությունը, այլե չի արձանագրել, որ այդ արտահայտության հեղինակն ինքն է: Ավելին՝ անգամ քրեական գործը քննող դատավորն է արձանագրել, որ հնչած արտահայտությունը հասցեական չի եղել:

Ինքը ժխտել է այն փաստը, որ «պոռնիկ» արտահայտությունն ինքն է արել, ինչպես նան այն, որ արտահայտությունն արվել է հրապարակայնորեն: Արտահայտության բովանդակությունը Օ: դրա կատարման պահին հասանելի չի եղել ոչ մեկին, այն բացահայտվել է հետագայում` քրեական գործով դատական նիստի արձանագրության ուսումնասիրությամբ, ինչը նս մեկ անգամ վկայում է դրա ոչ հրապարակայնորեն արված լինելու մասին, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Դատարանն ինքն է արձանագրել, որ «պոռնիկ» բառը փոխաբերական իմաստով նշանակում է ծայրահեղորեն անսկզբունք մարդ, որպիսի հետնություն ինքն արել է, քանի

Յ

որ քրեական գործով դատական նիստի ընթացքում Քրիստինե Մխիթարյանը նախ նշում է, թե 93564412 հեռախոսահամարից զանգահարողն իր ընկերն է՝ Սուրեն անունով, մի քանի վայրկյան անց՝ դատավորի կողմից արված նկատողությունից հետո, նշում է, թե չի հիշում՝ ով է այդ համարից զանգահարողը: Այսինքն՝ Քրիստինե Մխիթարյանը դրսնորել է ծայրահեղորեն անսկզբունք մարդուն բնորոշ վարքագիծ, որի կապակցությամբ անգամ դիտողություն է ստացել քրեական գործը քննող դատավորի կողմից:

«Կլյաուզներ գրող» դատողությունը հիմնված է կոնկրետ փաստերի վրա, այն համապատասխանում է իրականությանը, բխում է հայցվորի՝ որպես վկա հարցերին տրված պատասխաններից: Գործի քննությունը ավելորդ չծանրաբեռնելու, դատական խնայողության ն գործի ողջամիտ ժամկետում քննության նկատառումներից ելնելով՝ ինքը Դատարանում հստակ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ զրպարտության մասով հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով մերժման ենթակա լինելու պայմաններում արված արտահայտության՝ իրականությանը համապատասխանելու, հայցվորի ելույթից կամ տրված պատասխանից բխելու վերաբերյալ փաստարկներին մանրամասն անդրադառնալը ն դրանք հիմնավորող ապացույցները ձեռք բերելուն ուղղված գործողությունների կատարման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը բացակայում է, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննութան համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

13 թիվ ԼԴԶ/0060/01/177 քրեական գործով 27.11.2017 թվականի դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի համաձայն՝

7 11:27:23՝ սկսվել է Քրիստինե Մխիթարյանի՝ որպես վկայի հարցաքննությունը,

՛ 11:45:41 սկսվում է պաշտպանի կողմից վկայի հարցաքննությունը, որն ընդմիջվում

է 11:47:27-ին, շարունակվում 11:53:32-ին, այնուհետն՝ 11:58:20-ին ն 12:00:58-ին,

՛ 11:53:49' Արտակ Ոսկանյան՝ «093-56-44-12, ու՞մ հեռախոսահամարն է»,

7 11:53:51՝ վկա՝ «իմ ընկերնա, հետո»

՛ 11:53:57՝ Արտակ Ոսկանյան՝ «(...) անունը կասե՞ք»,

՛՛ 11:54:10՝ վկա՝ «Սուրեն»,

՛ 11:54:1` Արտակ Ոսկանյան՝ «Սուրե՞ն, հեռախոսահամարը գրանցված է որպես Սպիտակ քաղաքի բնակջի»,

7 11:54:14՝ «կարա լինի Լոնդոնի քաղաքը, ինչ կա դրա մեջ, ինչ, Ձեզ թվում էր ես պիտի իմ ընկերներին խառնեմ, ես իմ հարցերը ինձանով եմ, թե չէ իմ պապան նստած կլներ թիկնապահների նման, ոնց որ ոմանք են թիկնապահի նման նստած, իմ պապան էլ էկած կլիներ, ես մենակով եմ իմ հարցերը լուծում, ինձ ոչ մեկ պետք չի, որ ինձ ինչ-որ ուղղություն տա, եթե դուք էտ եք ակնարկում, ու մինչն էտ ինձ ասեկոսներ հասելա, ես

4

գիտեմ, էտ մարդու համարը ում անունով ուզումա գրված լինի, ինձ Սուրեննա զանգել, իմ ընկերը, ես իրավունք չունեմ ընկեր ունենամ, ձեզ պիտի ինչ-որ հարցնեմ՝ կարո՞ղ եմ ես ընկեր ունենամ»,

7 11:54:49 Արտակ Ոսկանյան՝ «լավ, դա ձեր իրավունքնա, վերծանումները կդիտարկենք»,

7 11:54:50՝ վկա՝ «դե բա ինչի համար եք խորացել, հիմա իմ քրոջ անունով իմ մամայի ձեռքինա հեռախոսահամարը, դա ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ ունի դա»

՛ 11:55:06՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչ կապ ունին դու չես որոշում»,

՛ 11:55:08՝ վկա՝ «դե դու՞ք եք որոշում»,

՛՛ 11:55:12 դատարան՝ «մի վայրկյան, դուք հարցերին պատասխանեք»,

7 11:55:13` վկա՝ «ես պատասխանում եմ, իմ ընկեր Սուրեննա, ինչի՞ համարա ինքը վերծանումներ ասում,

7 11:55:24՝ Արտակ Ոսկանյան «դուք նախազգուշացված եք սուտ ցուցմունքի համար, կճշտենք՝ ովա ձեր ընկեր Սուրենը, որին պետք է միջնորդենք, դատարան հրավիրենք հարցաքննության»,

՛ 11:55:25՝ վկա՝ «դուք չեք կարող ինձ զանգեր արածներին հրավիրեք դատարան»,

՛ 11:55:46՝ Արտակ Ոսկանյան՝ «հետո, 091-94-81-81 հեռախոսահամա՞րը»,

՛ 11:55:47՝ վկա՝ «չեմ հիշում, էն մյուս ընկերսա, լա՞վա»,

՛ 11:56:04՝ դատարան՝ «դուք հարցեր տալու իրավունք չունեք, չեք հիշում՝ ասեք՝ չեմ հիշում»,

՛ 11:56:24՝ վկա՝ «դե ուրեմն առաջինն էլ չեմ հիշում»,

7 11:56:28՝ Արտակ Ոսկանյան՝ «առաջինն արդեն նշեցիք, որ Սուրեննա, դուք նշեցիք Սուրեն, հիմա կկանչենք, կտեսնենք՝ Սուրենն ովա»,

7 11:56:37՝ դատարան՝ «հարգելի պաշտպան, թե ինչ կանեք, դուք ասում եք, ինքն էլ ասումա, դառնումա մասնավոր զրույց»,

՛ 11:56:37՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, վկան իրեն թույլ է տալիս, որ կլյաուզներ անի, թերթերում հոդվածներա գրում»,

՛ 11:56:38՝ դատարան՝ «ես չգիտեմ կլյաուզաներա գրում, հոդվածներա գրում»,

7 11:56:53՝ վկա՝ «ես ինչը ճիշտնա, էտ եմ ասել»,

՛ 11:56:54՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչնա ճիշտը»,

7 11:57:02` դատարան՝ «ձեր անձնական հարցերը մի լուծեք, գործի հետ կապված հարցեր տվեք»,

7 11:57:10` Արտակ Ոսկանյան՝ «կակոյ նի բուդ պոռնիկ պիտի իմ մասին կլյաուզներ գրի»,

՛ 11:57:14՝ վկա՝ «դու քո հասցեն մի ասա»,

11:57:15" դատախազ՝ «հարգելի դատարան, ես միջնորդում եմ, դատարանի դահլիճում հայհոյանքա հնչեցնում պաշտպանը, ես միջնորդում եմ, որպեսզի»,

՛՛ 11:57:24՝ Արտակ Ոսկանյան՝ «ինչ հայհոյանք»,

7 11:57:25՝ դատախազ՝ «կակոյ նի բուդ ինչ արտահայտություն արեցիք»,

՛ 11:57:26՝ Արտակ Ոսկանյան՝ «պոռնիկ»,

՛ 11:57:27՝ դատախազ՝ «ի՞նչ»

5

՛ 11:57:27՝ Արտակ Ոսկանյան՝ «պոռնիկ»,

7 11:57:28՝ դատախազ՝ «հետո՞, ու դա դատարանում վայել արտահայտությու՞նա»,

՛ 11:57:39՝ դատարան՝ «հարց ունեք՝ հարց տվեք»,

11:57:45 ամբաստանյալ՝ «ես ունեմ կարելիա, որ դու գնացիր, ո՞վ կար Գայանեյանց տանը»,

7 11:57:49' վկա՝ «Գայանեն ու ամուսինն էին»,

՛ 11:57:50՝ ամբաստանյալ՝ «ուրի՞շ»,

՛ 11:57:51՝ վկա՝ «մարդ չեմ հիշում»,

՛ 11:57:52՝ ամբաստանյալ՝ «ամուսինն ինչո՞վ էր զբաղվում»,

՛ 11:57:53՝ վկա՝ «գնացել էր իրանց սենյակ, հետո հետ էր էկել»,

՛ 11:58:14 դատարան՝ «ուրի՞շ հարց ունենք»,

՛ 11:58:14՝ ամբաստանյալ՝ «չէ»,

7 11:58:19՝ դատարան՝ «հարգելի պաշտպան հարց ունե՞ք»,

՛ 11:58:20՝ Արտակ Ոսկանյան՝ «հա, նախորդ օրը, ասեցիք, զանգել էիք Գայանեի աղջկան, հիշու՞մ եք ինչքան ժամանակ եք խոսացել»,

՛ 11:58:31՝ վկա՝ «հա, մի կես ժամ»,

՛ 11:58:59՝ դատարան՝ «ուրի՞շ հարց»,

7 11:59:05-12:00:58՝ հարցուպատասխան ամբաստանյալի ն վկայի միջն,

՛ 12:00:58՝ Արտակ Ոսկանյան՝ «դուք ձեր գումարը ո՞նց եք վերցրել»,

7 12:01:01 վկա՝ «գումարս ուզել եմ տվելա», 12:01:05՝ «ես առնտուր եմ արել, իմ զդաչինա տվել, վրանա դրել ասելա Քրիստիկ ջան 5.000 դրամ էլ իմ գումարից մինուս կանես, իրիկունն էլ զանգել ենք հաշվարկ ենք արել, միշտ էլ տենցա էղել»,

՛ 12:01:17՝ Արտակ Ոսկանյան՝ «քանի անգամա էղել»,

՛՛ 12:01:23՝ վկա՝ «մենք միշտ ենք զանգել, ասենք տեսեք ոնցա՝ (...)»,

՛ 12:06:56-12:10:59՝ դատարանի ն վկայի հարցուպատասխան,

՛ 12:12:22' դատարան՝ «ունե՞ք հարցեր»,

7 12:12:29' դատախազ՝ «հարգելի դատարան, հարցեր չունեմ, հայտարարություն ունեմ, քանի որ պաշտպանյալ Ոսկանյանը դատարանում պահեց ոչ հարիր արտահայտություններ կատարեց, ես միջնորդում եմ, որ դատարանը համապատասխան միջնորդությամբ հանդես գա փաստաբանների պալատ վարույթ հարուցելու ն քննություն կատարելու համար»,

՛՛ 12:12:52 դատարանը դիմում է Արտակ 6(Ոսկանյանին՝ «խնդրեմ, ձեր բացատրությունը»,

7 12:13:19' Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, ես մինչն էտ հարցը քննարկելը, դատախազը ձեռք ու ոտքով է փաստաբանի հետ խոսում»,

7 12:13:22՝ դատարան՝ «ես ուղղակի չեմ հասկանում, ասենք ինչ նկատի ունեք դուք հարգելի դատախազ, այսինքն՝ արտահայտությունը ինչ էր, ես, ճիշտն ասած, լավ չլսեցի էտ պահին՝ ինչ ասաց, հասցեակա՞ն էր դա արդյոք»,

՛՛ 12:13:34 վկա՝ «այո, իմ հասցեին էր, ասեց ինչ-որ մի հատ պոռնիկի գրածով չգիտեմ ինչ պիտի լինի»,

՛ 12:13:4՝ դատարան՝ «ինչ գիտեք, որ ձեր հասցեին էր»,

6

՛ 12:31:42՝ վկա՝ «իմ մասին էր խոսում մարդը»,

7 12:13:48՝ դատարան՝ «դատարանը գտնում է, որ չկան բավարար հիմքեր, այսինքն՝ էնպիսին չի, որ պետք է դատարանը դիմի փաստաբանների պալատ` նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում թույլ է տրվել խախտում ն պետք է հայտարարել նախազգուշացում»,

՛ 12:14:23՝ Արտակ Ոսկանյան՝ «հարգելի դատարան, ամեն դեպքում խնդրում եմ դատախազին էլ նախազգուշացրեք դատական նիստին իրենց կոռեկտ պահեն, փաստաբանի հետ ձեռքով ոտքերով բարձրացնելով խոսելու համար»,

՛ 12:14:5` դատարան՝ «անձնական բաների մի վերածեք դատական նիստը, մի քիչ զսպվածություն դրսնորեք»,

՛ 1217:41 դատական նիստը հայտարարվեց փակված» (հատոր 1-ին, գ.թ. 28):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել՝

3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 ն 08.05.2014 թվականի թիվ ԱՎԴ/0179/02/13 որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների ենթադրյալ խախտում, որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սուն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի ն զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վեասի հատուցման գործերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087. Լին հոդվածի կիրառմանը' վերահաստատելով նախկիեում արտահայտված դիրքորոշումները:

Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է:

7

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն. զրպարտությունից՝ սույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվություն կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (տատծու օք քռօէ) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը Ա արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիվը անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական ն այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է: Այն անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսնորումն է, որի գիտակցումն իր հերթին ներքին շարժառիթ է հանրության կողմից ընդունված բարոյական նորմերով, սոցիալական կանոններով, գործարար շրջանառության սովորույթներով ղեկավարվելու նե դրանց պահանջները պահպանելու համար:

Արժանապատվությունը անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումն է՝ սեփական արժանիքների ինքնագիտակցումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն, ընդհանուր առմամբ, ճանաչում է անձնական կյանքի ն դրա հետ կապված արժեքների կարնորությունը: Այդ արժեքները ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը ն արժանապատվությունը (տես Բեիզարասը ն Լեվիցկասն ըեդդեմ Լիտվայի գործով Եվրոպական դատարանի 14.05.2020 թվականի վճիռը, պարբ. 117):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է հետնյալը.

8

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ՝։ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3Յ. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վկայակոչված պայմանների կամ դրանցից որնէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.-ին հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետնաբար նան՝ դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին (ե'ս (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու չափանիշներին, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետնյալը.

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը ն գործարար համբավը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու ն նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձնով:

Վերոնշյալ ,պպայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար (րես Կրիստինա Սարգսյանն ընդդեմ Մհեր Ենգիբարյանի, երրորդ անձ «1Լուցտ» լրատվական կայքի թիվ ԱՎԴ/2194/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» ն «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելու, նրան հանցանք կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի՝ դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանությունն է դրված նան քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Օրենսդիրը պատիվը ն արժանապատվությունը, ինչպես նան գործարար համբավն արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանում` թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձնավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկություննեի 6արժնորման հասարակական

9

պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնութը ու դրանք հերքելու անհրաժեշտություն: Եթե ։տարածված տեղեկություները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսնորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսնորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ 0անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման ն այ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի ն թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե'ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու ն նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես՝ նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին (տես (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Ըստ այդմ, անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա ն արված է արդար մտադրություններով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արտահայտություն, պետք է կատարված լինի հրապարակային ձնով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները ն ներկայացված փաստերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսնորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նան հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որնէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների

10

ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:

Մեկնաբանվող հոդվածի (կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոջ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության) (րես Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ:

Վիրավորանքի ն զրպարտության հետնանքով անձի պատվին,

արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ ն 10-րդ հոդվածների միջն արդարացի հավասարակշոություն ապահովելու նպատակով կարնոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղած է եղե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզն դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը ն այլն:

Որնէ արտահայտություն՝ որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նան պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելու, նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած ն տուժող անձանց` վարքագիծը մինչե արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը Ա մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը (տես ՀՀ վճռաբեկ դատարանի 2107.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18 որոշումը):

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիրավորանք հասցրած անձի դիտավորությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նան հասարակական արձագանքի արդյունավետությունը, տվյալ հասարակությունում արմատավորված նորմերը, դրանց նկատմամբ հասարակության անդամների ընկալունակությունն ու դրանց պահպանման անհրաժեշտության մակարդակը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` նուն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող

11

գործ հանգամանքների վերաբերալ կատարված .արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (...): Նույն օրենսգրքի իմաստով՝ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում ն իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Վկայակոչված իրավակարգավորումների հիմքով անկախ նրանից՝ անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող ն իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում, հրապարակային արտահայտությունը չի համարվի վիրավորանք, եթե հիմնված է ստուգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Քննարկման առարկա հարցի վերաբերյա՝։ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որնէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող -դատողությունները՝ միաժամանակ դրսնորելով բարեխիղճ մոտեցում (տես /Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը): Որնէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նան պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած ն տուժող անձանց վարքագիծը մինչն արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը ն մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը:

Ընդ որում, կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է նան կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը` մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի՛ արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական

12

նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական -դատողություններից (տե'ս Հայկ Մարությանն ըեդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Քրիստինե Մխիթարյանը պահանջել է Արտակ Ոսկանյանին պարտավորեցնել վճարել 500.000 ՀՀ դրամ՝ որպես «կլյաուզաներ գրող» արտահայտությամբ զրպարտելու համար փոխհատուցում, 500.000 ՀՀ դրամ որպես «պոռնիկ» արտահայտությամբ վիրավորելու համար փոխհատուցում:

Դատարանն արձանագրելով, որ՝

-««կակոյ եի բուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներա գրում» արտահայտությունը կատարել է պատասխանողը,

-«կլյաուզա» բառը բացատրվում է որպես զրպարտանք, բանսարկություն, անհիմն մեղադրանք, մանր բծախեդրական հայց, դատական սուր գանգատ, հանրային ընկալման մեջ «կլյաուզա» բառը նշանակում է ոչ հավաստի, չստուգված տեղեկատվություն,

-«պոռնիկ» եշանակում է հասարակաց կին, առհասարակ' շնություն անող մարդ (առավելապես կին), շեացող, փոխաբերական իմաստով ծախու' ծայրահեղորեն անսկզբունք մարդ»,

հիմնավոր է համարել հայցվորի պնդումը՝ «կլյաուզաներ գրե»-ը որպես զրպարտություն ն «պոռնիկ» բառը՝ որպես վիրավորանք դիտարկելու մասին:

Հիմք ընդունելով քրեական գործով դատական նիստի ձայնագրառումը՝ նշված արտահայտություններն իր կամ վստահորդի կողմից արված լինելու, դրանք միմյանց միջն քննարկման ժամանակ ասված լինելու, երրորդ անձանց հասանելի չդառնալու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված լինելու ն հայցվորի հասցեին արված չլինելու մասին պատասխանողի դիրքորոշումը, Դատարանը այն գնահատել է չհիմնավորված այն պատճառաբանությամբ, որ «ապացուցի հետազոտումից հստակ պարզ է, որ արպտահայտությունները կատարել է պատասխանողը դատական նիստի ժամանակ' դատավորի հայտարարությունից՝ Ձեր անձնական հարցերը մի քենարկեք, մի քանի վայրկյան հետո, հստակ լսելի է եղել ինչպես հայցվորի համար (հայցվորը պատասխանել է. «Քո հասցեն մի ասա»), այեպես էլ երրորդ անձի' քրեական գործով դատախազի համար (վերջինիս կողմից հրավիրվել է դատավորի ուշադրությունը, արված արտահայտության ինչպիսին լինելու հարցադրում, ինչին ի պատասխան պատասխանողը երկու անգամ կրկնել է «պոռնիկ» բառը), արտահայտությունը արել է անմիջապես պատասխանողի' քրեական գործով վկայի կարգավիճակում տված ցուցմունքի ժամանակ»:

Դատարանն արձանագրլ է նան, որ «Պատասխանողը, հանդիսանալով փաստաբան, տեղյակ է եղել թդատական նիստերի դահլիճներում ձայնագրառում իրականացվելու մասինե, ն միացված բարձրախոսի առկայությունը հաշվի առնելով, նման արտահայտությունը, թեկուզն' ինչպես Պատասխանողն է եշում, իր ն իր վստահորդի միջն քննարկման ժամանակ արված լինելու պարագայում, պարտավոր էր գիտակցել դրա

13

հեչելիության աստիճանը ն բացի իր արտահայտության հասցեատիրոջից, այլ անձանց հասանելի դառնալու հանգամանքը: Պատասխանողի կողմից չի ներկայացվել որնէ ապացույց այն մասին, որ հայցվորի կողմից իր վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող որնէ հոդված է փտապագրվել, ինչով հնարավոր կլիներ հիմեավորել հայցվորի վերաբերյալ իր արտահայտությունը' կլյաուզա գրելու մասին: Վերոգրյալի հիման վրա Դատարանն ապացուցված է համարում Պատասխանողի կողմից «կակոյ նիբուդ պոռնիկ իմ հասցեին կլյաուզաներ ա գրում» արտահայտությունը կատարված լինելը, այն Հայցվորին ուղղված լինելը, հրապարակային լինելը, երրորդ անձանց հասանելի չլինելու համար բավարար միջոցներ չձեռնարկելը»:

Դատարանի 13.07.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Արտակ Ոսկանյանից հօգուտ Քրիստինե Մխիթարյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ' որպես պատվին ն արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, որից' 150.000 ՀՀ դրամ" զրպարտության համար, ն 150.000 ՀՀ դրամ' վիրավորանքի դիմաց»:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «պոռնիկ» ն «կլյաուզա» բառերի նշանակությանը, արձանագրել է, որ «առաջինի բառարանային նշանակությունից հետնում է, որ այն ամբողջությամբ բացատրվում է բացասական նշանակությամբ: Կասկածից վեր է, որ նշված արտահայտությունը չի տեղավորվում բանական մարդու բարոյական նորմերի արժեհամակարգու, ե բեականաբար, եթե տվյալ արտահայտությունը արված է հրապարակային կերպով ապա հետապնդում են տմարդու պատիվը ն

արժանապատվությունը արատավորելու եպատակ: Հասարակության մեջ բացասական է ըբեկալվում նան հաջորդ" «կլյաուզա» արտահայտությունը, որը անձի վարքագծին ոչ դրական երանգ հաղորդող եշանակություն ունի: Այսիեքե՝ վերոգրյալից հետնում է, որ եշված արտահայտություննենն իրենց էութամբ ունն ց անձ ` պատիվը, արժանապապտվություն նվաստացնող բնույթ, հեւլտնաբար .արտահայտություններում վիրավորանքի ն զրպարտության տարրերի առկայությունը Վերաքենիչ դատարանը համարում է ապացուցված»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հայցվորն ապացուցել է այդ արտահայտությունները պատասխանողի կողմից կատարված լինելու փաստը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատական նիստի ձայնագրման վերծանումից հետնում է, որ թեն դատարանի ն մեղադրողի կողմից հեչեցված հարցերի հասցեատիրոջ անուեը չի հեչում, այդուհանդերձ որպես պատասխան հեչեցված արտահայտությունը (թե ինչ է նախորդիվ հնչեցվել, որը մասամբ լսելի չի եղել դահլիճում գտնվող անձանց, կրկին հնչել է նույն արտահայտությունը), առաջացրել է դատախազի զարմանքը, որպիսի փաստով պայմանավորված վերջիես դիմել է դատարանին Արտակ Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատ դիմելու համար: (Այսինքն ակեհայտ է, որ նշված արտահայտությունեերն արվել են հենց սույն գործով պատասխանողի կողմից, հակառակ դեպքում չէր առաջանա սույն գործով պատասխանողին ` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով համապատասխան մարմին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկ»:

Անդրադառնալով հայտարարությունները հայցվորի անձին վերաբերելու փաստն ապացուցված լինելու փաստի առկայությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ

14

«այդ փաստը նս ապացուցվել է, հիմք ընդունելով նույն ձայնագրության մեջ առկա հայցվորի պատասխան խոսքե այն մասինե, որ «դու քո հասցեն մի ասա», որից առեվազն հետնում է, որ հայցվորը կատարված արտահայտությունեերը վերագրել է իրեն, այդ իսկ պատճառով պատասխան արտահայտություն է արել պատասխանողի հասցեին, իսկ պատասխանողը որնէ ձնով չի առարկել արված արպտահայտություննեերը հայցվորին հասցեագրված չլինելու մասին: Վերոգրյալից հետնում է, որ նշված փաստը նս հաստատվել է հայցվորի կողմից»:

Անդրադառնալով հայտարարությունը հրապարակայնորեն կատարված լինելու հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Ներկայացված ապացույցի հետազոտությունից հետնում է, որ նշված արտահայտությունները կատարելու ժամանակ դատական նիստերի դահլիճում բացի սույն գործով հայցվորից ն պատասխանողից, դատական նիստերի դահլիճում առնվազն ներկա են եղել դատավորը, դատախազը, դատական եիստերի քարտուղարը, ամբաստանյալը, (իի բացառվում այլ անձանց ներկայությունը, օրինակ դատական կարգադրիչի, ամբաստանյալի հարազատների, դատարանի աշխատակազմից որնէ անձի ն այլե), ինչե արդեն իսկ վկայում է այդ արտահայտությունեերի հրապարակայնության մասին, հետնաբար այդ փաստը նս ապացուցվել է: Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ արտահայտությունեերն արվել են շշուկով, այնպես, որ լսելի չլինի երրորդ անձանց համար, ուստին հայցվորին վիրավորելու ն զրպարտելու նպատակ չի հետապնդվել, Վերաքննիչ դատարանը համարում է անհիմե, քանի որ եթե անգամ եշված արտահայտություններն ի սկզբանե արվել են շշուկով ապա հետո դրանք բարձրաձայնվել են ն դարձել լսելի ներկաներին»:

Անդրադառնալով «կլյաուզաներ է գրում» արտահայտությանը Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «գործով ձեռք չի բերվել ապացույց առ այե, որ հայցվորի կողմից պատասխանողի վերաբերյալ լրատվական միջոցներով իրականությանը չհամապատասխանող որնէ հոդված է տրպագրվե, ուսրին չի հիմեավորվել արտահայտության փաստերի վրա հիմեված լինելու բնույթը, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ պատասխանողն այդ արահայտությամբ զրպարտել է հայցվորին»:

Վերոշարադրյալ ,.պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի վճիռը:

Վկայակոչված 0:պլատոտճառաբանություններից հետնում է, որ 0ստորադաս դատարանները զրպարտության Ա վիրավորանքի համար անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմերի առկայությունը հաստատված են համարել՝ հիմք ընդունելով քրեական գործով դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչը:

Արտահայտությունները կատարող սուբյեկտի մասով.

Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին այն մասին, որ կատարված ձայնագրառումից հնարավոր չէ հստակ պարզել՝ խոսափողի միջոցով արտահայտություններն արվել են պաշտպանի, թե ամբաստանյալի կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

15

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստից հետնում է, որ 27.11.2017 թվականին կայացել է թիվ ԼԴ2/0060/01/17 քրեական գործով դատական նիստը: Քրեական գործով մեղադրյալ Մխիթար Մաթնոսյանի պաշտպան է հանդիսացել Արտակ Ոսկանյանը, նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվել է Քրիստինե Մխիթարյանը:

Գործում առկա համակարգչային արձանագրման կրիչի բովանդակության ուսումնասիրությամբ վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի առնչությամբ հնարավոր է հստակ Ա որոշակի տարանջատել ամբաստանյալի ու պաշտպան Արտակ Ոսկանյանի ն՛ ձայները, ն" հարցադրումները, ն" դրանց վերաբերյալ տրված պատասխաններն ու արձագանքները:

Արտակ Ոսկանյանի կողմից վկայի հարցաքննությունը սկսվել է 11:45:41-ին՝ ըստ էութան շարունակվելով մինչե 11:57:39ը ներառյալ: Ադ ընթացքում վկային հարցադրումներ հնչեցրել է բացառապես պաշտպանը:

Պաշտպանի կողմից վկայի հարցաքննության ընթացքը, հարցադրումներին տրված պատասխանների վերաբերյալ՝ պաշտպանի ռ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ԼԴ/3335/02/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել