ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 2 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով. «12.1) դատարանը կայացրել է դատական նիստին ձերբակալված, կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով) ապահովելու մասին որոշում.»: Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «ինքնությունը» բառից հետո լրացնել «: Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով, ապա նրա ինքնությունն ստուգվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «7. Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կիրառվում է մեղադրյալին տեսակապով հաղորդակցության համար գործածվող սենյակից հեռացնելու միջոցով՝ մինչև տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը:»: Հոդված 4. Օրենսգրքի 272-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով. «1.1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին կարող է ապահովվել տեսակապի միջոցով՝ մեղադրյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ վարույթի մասնավոր մասնակցի հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ նրա անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման նպատակով: 1.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝ 1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց. 2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան. 3) մեղադրյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը: 1.3. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝ 1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը. 2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է հանրային մեղադրողը. 3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է մեղադրյալը: 1.4. Եթե սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է մեղադրյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում: 1.5. Դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 5. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում պաշտպանը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից, բացառությամբ այն դեպքի, երբ պաշտպանը մեղադրյալի համաձայնությամբ հրաժարվել է այդ իրավունքից՝ միջնորդելով դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճում: Մեկից ավելի պաշտպան ունենալու դեպքում նրանցից առնվազն մեկը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից:»: Հոդված 6. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով ապահովելու դեպքում տեսակապով մասնակցության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը կցվում է դատական նիստի արձանագրությանը:»: Հոդված 7. Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը «միաժամանակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ երբ դատարանը կայացրել է դատական նիստին ձերբակալված մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու մասին որոշում» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով, ապա նրա ինքնությունն ստուգվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ:»: Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Դատական դեպարտամենտը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովում է սույն օրենքով նախատեսված՝ դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար կիրառվող տեխնիկական միջոցների առկայությունը։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-335-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-335-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.07.2026 Հիմնական ակտ 02.07.2026, ՀՕ-335-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.2021, ՀՕ-306-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-335-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
