Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ՎԴ/1889/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ՎԴ/1889/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/1889/05/1817 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.10.2019 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.10.2017 թվականի թիվ 358363/09 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.10.2017 թվականի թիվ 358363/09 որ

Ամբողջ Տեքստ

ԱԱՀ ԱՀՎԱԱԱԱՆ Ն.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1889/05/18

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1889/05/18

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Դատավորներ՝ Ա. Առաքելյան

Ք. Մկոյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

2023 թվականի փետրվարի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.10.2019 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.10.2017 թվականի թիվ 358363/09 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.10.2017 թվականի թիվ 358363/09 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ալ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 24.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.10.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկեաբանել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը, անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5087/05/09 վարչական գործով 03.12.2010 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները.

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը հիմնավորել է հետնյալ փաստարկներով.

Անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանը Կոմիտեի Արտաշատի ՏՀՏ պետին ուղղված դիմումով անձամբ է ընտրել Կոմիտեի իրավասության շրջանակներում կազմված բոլոր ծանուցման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ պատշաճ ծանուցման եղանակը: Ըստ այդմ պատասխանող վարչական մարմինն իր հայեցողական լիազորությունն իրականացրել է՝ հաշվի առնելով ծանուցման ենթակա փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայցվորի կամարտահայտությունը՝ առաջնորդվելով մարդու ն քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության, իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության ն կամայականության արգելքի սահմանափակման սկզբունքներով:

Վերաքննիչ դատարանի կողմից կատարված եզրահանգումն առ այն, որ ծանուցագիրը պետք է պարտադիր կերպով վարույթի մասնակցին փոստային կապի միջոցով ուղարկվի, օրենսդրական որնէ հիմնավորում չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2019 թվականի որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ որոշումը բեկանել ն կայացնել նոր դատական ակտ:

3

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

39 29122016 թվականին Կոմիտեի Արտաշատի ՏՀՏ հարկ վճարողների սպասարկման բաժին մուտքագրված դիմումով Լարիսա Բադալյանը հայտնել է Կոմիտեի Արտաշատի ՏՀՏ պետին, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29'-րդ հոդվածի 1-ին, 302-րդ հոդվածի 4-րդ ն 5-րդ պարբերություններով, ինչպես նան Կոմիտեի իրավասության շրջանակներում կազմված ն պատշաճ ծանուցման ենթակա բոլոր վարչական ակտերը ն ծանուցումները կարող են ուղարկվել իր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ ոճհճքծի/ճո. 2012ոոճ1.ոս (հատոր 1-ին, գ.թ. 40):

2) Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի կողմից 16.10.2017 թվականին կազմվել է Վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8155 արձանագրությունը, որով արձանագրվել է հետնյալը. «....անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանը, համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 17.08.2017 թվականի թիվ 2139665 ակտի, խախտել է ՀԴՄ շահագործման կանոնները, այն է՝ առնտրի գումարը չի մուտքագրել ՀԴՄ, որն առաջացրել է հարկի նվազեցում, որի համար նախատեսվում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169'-րդ հոդվածի 1-ին մասով, միաժամանակ արձանագրվել է, որ վերջինս առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի պահել է թվով (1) մեկ վարձու աշխատող, որի համար նախատեսվում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին, գ.թ. 38):

3) Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 16.10.2017 թվականի թիվ 358363/09 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասով ն 169»-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար ն տուգանվել է 50.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 7):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Վարչարարության հիմունքների ն

4

վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության առանցքում հետնյալ իրավական հարցադրումն է. արդյո՞ք վարչական վարույթի մասնակցի կողմից վարչական մարմեին տրամադրված էլեկտրոնային հասցեին վարչական լսումեերի վերաբերյալ ծանուցումն ուղարկելու փաստն ինքեին բավարար է վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրացումե ապահովելու վարչական մարմեի պարտականությունը կատարված համարելու համար:

22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ ՀՀ Սահմանադրություն) պատշաճ վարաչարության իրավունքը բարձրացվեց սահմանադրական մակարդակի: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝

- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),

- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),

- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 2-րդ մաս):

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչեւ անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նշված սահմանադրական նորմի բովանդակությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն անձի համար միջամտող ակտ ընդունելիս վարույթն իրականացնող մարմիններն ու պաշտոնատար անձինք կրում են տվյալ անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու պարտականություն: Այս ընդհանուր կանոնից բացառությունները կարող են սահմանվել միայն օրենքով:

Նշված սահմանադրական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈՂՏ29 որոշմամբ արձանագրել է.

«1 անձի լսված լինելու իրավունքը մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու ն քաղաքացուիրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ

5

կայացվելիք ն իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետնյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյոււավեր պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ ն պարզել դրանց օբյեկտիվությունը ն լիարժեքությունը' վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր ն վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ն օրինական շահերի վրա,

7 լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց

նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8 «Լ.) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի

բովանդակությունից հետնում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ..»:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ ն երրորդ անձանց լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու ն իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը:

Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի ։պյարտականությունը կարնոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի՝ իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու ն պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն՝ ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի

6

պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն Օ: -ապահովելով, դրանով մասնակիցները նան նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության' թիվ 7107/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.09.1977 թվականի «Վարչական մարմինների վարչական ակտերից անձանց պաշտպանության մասին» թիվ (77) 31 հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած վարչական ակտի առնչությամբ, որը կարող է բացասաբար անդրադառնալ շահագրգիռ անձի իրավունքների, ազատությունների կամ շահերի վրա, վերջինս կարող է ներկայացնել փաստեր ն փաստարկներ ն, համապատասխան դեպքերում, ապացույցներ, որոնք հաշվի պետք է առնվեն վարչական մարմնի կողմից:

Նույն հանձնարականի 2-րդ կետի համաձայն` համապատասխան դեպքերում շահագրգիռ անձը ժամանակին ն գործին համապատասխանող ձնով տեղեկացվում է նախորդ պարբերությունում նշված իրավունքների մասին:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի նորմի ն նշված հանձնարարականի պահանջներին համահունչ իրավակարգավորում է սահմանված «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարութի մասնակիցներին ն նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Ամրագրելով վարչական մարմնի նշված պարտականությունը՝ օրենսդիրը ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի ընդհանուր նորմերում, այնպես էլ վարջական պատասխանատվության վարույթի առանձնահատկությունները սահմանող օրենքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, չի սահմանել վարույթի մասնակիցներին վարչական լսումների վերաբերյալ ծանուցելու կարգ՝ վարչական մարմնի հայեցողությանը թողնելով ծանուցման միջոցի ընտրությունը (լսումների վերաբերյալ ծանուցելու կարգ սահմանվել է 10.07.2022 թվականին ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում ն փոփոխություն կատարելու մասին» թիվ 259-Ն ՀՀ օրենքով):

Նման հայեցողությունը, սակայն, սահմանափակված է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայեցողության շրջանակներով: Ուստի, Վճռաբեկ դատարանի

7

գնահատմամբ՝ վարչական մարմինը, ընտրելով ծանուցման այս կամ այն միջոցը, պարտավոր է առաջնորդվել Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ելակետ ունենալ մարդու ն քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, հիմք ընդունել նրանց իրավահավասարության, ինչպես նան վարչարարության իրականացման համաչափության ն կամայականության արգելքի սկզբունքները, այսինքն՝ հետապնդել օրենքով կանխորոշված պարտադիր նպատակ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 11.03.1980 թվականի «Վարչական մարմինների կողմից հայեցողական լիազորությունների իրականացման մասին» թիվ Ք (80) /)52 հանձնարարականի 2-րդ բաժնի համաձայն՝ վարչական մարմինն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս.

1. չպետք է հետապնդի այլ նպատակ, քան այն, որի համար այդ լիազորությունը տրամադրվել է,

2. պահպանում է օբյեկտիվություն ն անկողմնակալություն՝ հաշվի առնելով միայն այն հանգամանքները, որոնք վերաբերելի են տվյալ մասնավոր դեպքին,

Յ. պահպանում է օրենքի առջն հավասարության սկզբունքը խուսափելով անարդարացի տարբերակված մոտեցումից,

4. պահպանում է պատշաճ ծհավասարակշռություն իր որոշումների այն անբարենպաստ ազդեցությունների, որոնք առաջ են գալիս անձանց իրավունքների, ազատությունների կամ շահերի նկատմամբ, ն հետապնդած նպատակի միջն:

5. որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում` հաշվի առնելով այն, թե ինչն է վտանգված,

6. հետնողական կերպով կիրառում է ցանկացած ընդհանուր վարչական ուղեցույց՝ միննուն ժամանակ հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատուկ հանգամանքները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարչական մարմնի կողմից կիրառված ծանուցման այս կամ այն միջոցի ընտրությունն արդարացված ն հիմնավորված է, եթե վարույթի մասնակցին հնարավորություն է տրվել արդյունավետորեն իրացնել վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու իր իրավունքը Իսկ նման հնարավորությունն իրական է, եթե վարույթի մասնակիցը փաստացիորեն իրազեկված է լսումների օրվա, ժամի ու վայրի մասին այնպես, որ իր տրամադրության տակ ունի բավարար ժամանակ իր պաշտպանությունը կազմակերպելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի 2-րդ նախադասությունն այն մասով, որը նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան

8

հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ՝ առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող:

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է. հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ուղարկելը առանց այդ փաստաթղթի մուտքագրումը հավաստող ծանուցագրի ստացման, չի կարող դիտարկվել բավարար պայման, որպեսզի հարկ վճարողը համարվի պատշաճ ծանուցված: Նման եզրահանգման համար հիմք կարող է լինել, մասնավորապես, բազմաթիվ տեխնիկական խնդիրների հետնանքով հարկ վճարողի կողմից նման ծանուցում չստանալու հավանականությունը: Մինչդեռ, պատշաճ վարչարարության տրամաբանությունից է բխում այն, որ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթի` էլեկտրոնային եղանակով ոչ պատշաճ ծանուցումը կարող է հանդիսանալ հարկային մարմնի կողմից պատշաճ ծանուցման վերաբերյալ բողոքի դեմ ներկայացվելիք փաստարկ նույնիսկ այն դեպքում, երբ հարկային մարմինը որնէ տեղեկություն չունի հարկ վճարողին ուղարկված փաստաթղթի ծանուցման կամ հարկ վճարողի կողմից այդ փաստաթղթի ստացման վերաբերյալ, ինչը ողջամտորեն չի ապահովում հարկ վճարողի ծանուցված լինելու, հետնաբար՝ լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացումը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ

հարկ վճարողը պետք է հնարավորություն ունենա «բացելու ն ծանոթանալու» ծանուցման բովանդակությանը, ն որնէ նշանակություն չունի, թե վերջինս օգտվե՞լ է այդ հնարավորությունից, թե ոչ: Այսինքն՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումը կարող է հաստատված լինել միայն այն ժամանակ, երբ փաստաթուղթը ոչ միայն ուղարկվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, այլ նան հասնում է այդ հասցեին:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված անձի լսված լինելու իրավունքի իրացումն անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք տվյալ հարկ վճարողը ողջամտորեն կարող էր ծանոթանալ իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցմանը, թե՞ ոչ, խնդրահարույց է դառնում: Ուստի Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետով սահմանված՝ ծանուցում ուղարկելու կանոնը՝ անկախ հետադարձ կապի մասին գոնե նվազագույն հավաստիացման հնարավորության օրենսդրական ամրագրումից, անձի պատշաճ ծանուցման կառուցակարգ չէ:

ՀՀ սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ առանց էլեկտրոնային ծանուցման այնպիսի կառուցակարգերի սահմանումը, որոնց պայմաններում պատշաճ ծանուցում կհամարվի բացառապես ծանուցվողին ծանուցման ենթակա փաստաթուղթ ուղարկելը, չի բխում պատշաճ վարչարարության հիմնական իրավունքի արդյունավետ

9

իրականացման համար անհրաժեշտ՝ (Սահմանադրությամբ 75-րդ հոդվածով սահմանված պահանջներից, քանի որ վիճարկվող դրութի ՛տրամաբանության շրջանակում հարկային մարմինը մինչն հարկ վճարողի համար միջամտող ակտի ընդունումը վերջինիս լսված լինելու իրավունքի ապահովման փոխարեն հիմք է ընդունելու միայն իր կողմից փաստաթղթի էլեկտրոնային ծանուցումն ուղարկելու փաստը՝ առանց հարկ վճարողի իրազեկման փաստացի հավաստման առկայության (ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):

Հաշվի առնելով նան ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական մարմնի պարտականությունը կարող է պատշաճորեն կատարված համարվել, եթե վարչական մարմինը մինչն միջամտող վարչական ակտի կայացումը իր տրամադրության տակ ունեցել է բավարար ապացույցներ առ այն, որ վարչական վարույթի մասնակիցն իրազեկված է լսումների օրվա, ժամի ու վայրի մասին ն իրազեկումից հետո իր տրամադրության տակ ունեցել է բավարար ժամանակ վարչական մարմնի առջն իր պաշտպանությունը կազմակերպելու համար: Հակառակ դեպքում, վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը, ինչպես նան վարչական մարմնի առջե արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքները կդառնան անիրական ն երնութական՝ զուրկ լինելով արդյունավետ իրացման հնարավորությունից: Այն դեպքում, երբ վարչական մարմինն իր տրամադրության տակ ունի ապացույց առ այն, որը բացառապես վկայում է խնդրո առարկա ծանուցագիրը վարույթի մասնակցի տրամադրած էլեկտրոնային հասեցին ուղարկած լինելու փաստի մասին, սակայն չունի վերջինիս կողմից ծանուցումն ստանալու փաստը հավաստող ապացույց, ծանուցման նման միջոցը չի կարող համարվել ծանուցման արդյունավետ միջոց, որը կերաշխավորի վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրացումը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասնակցի կողմից վարչական մարմնին տրամադրված էլեկտրոնային հասցեին վարչական լսումների վերաբերյալ ծանուցումն ուղարկելու փաստն ինքնին բավարար չէ վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու՝ վարչական մարմնի պարտականությունը կատարված համարելու համար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն դեպքում խոսքը վերաբերում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին, որի առանձնահատկությունները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա իրավական հարցադրումն անհրաժեշտ է համարում դիտարկել նան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի կարգավորումների համատեքստում: Նշված հոդվածը սահմանում է. «Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու ապացույցներ

10

ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով ն օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի ն ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ ն եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ անձի բացակայությամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ն» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերությունում ամրագրված՝ վերը նշված օրենսդրական տեխնիկայի կանոնը, ինչպե նան նուն օրենքի 41-րդ հոդվածով 0՛նախատեսված իրավամեկնաբանման կանոնները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ գործի քննությունն իրավաչափ է միայն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝

- վարույթն իրականացնող վարչական մարմնի տրամադրության տակ առկա են տվյալներ առ այն, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը ծանուցված է գործի քննության տեղի ն ժամանակի մասին,

- ծանուցումը կատարված է ժամանակին,

- առկա չէ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի միջնորդությունը գործի քննությունը հետաձգելու մասին:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածում խոսքը վերաբերում է ոչ թե ինքնին «ծանուցելու» փաստի վերաբերյալ տվյալներին, այլ «ծանուցված լինելու» փաստի վերաբերյալ տվյալներին՝ մասնավորապես, հաշվի առնելով, որ անձը կարող է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն

11

ներկայացնելու հնարավորությունն իրացնել միայն այն դեպքում, երբ փաստացիորեն ծանուցված է գործի քննության ժամանակի ն տեղի մասին:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանուցված լինելու փաստն ինքնին դեռնս բավարար չէ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ գործը քննելու պայմանը բավարարված համարելու համար. վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պետք է ծանուցված լինի ժամանակին: Հաշվի առնելով, որ գործի քննության ժամանակի ն տեղի մասին անձին ծանուցելու պահանջն ինքնանպատակ չէ, այդ պահանջի միջոցով ապահովվում է անձի՝ գործի փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու իրավունքի իրացումը՝ գործի քննության ժամանակի ու տեղի մասին ծանուցումն ստանալուց մինչն գործի քննության օրն ընկած ժամանակահատվածը պետք է լինի այնպիսին, որը վարչական պատասխանատվության ենթարկվող անձին ողջամտորեն թույլ տա նախապատրաստվել վարչական վարույթում իր փաստարկներն ու հակափաստարկները ներկայացնելուն:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն պետք է հավաստիանա, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը ծանուցված է գործի քննության ժամանակի ու տեղի մասին, այլ նան պետք է հավաստիանա, որ անձը ծանուցված է ժամանակին, այսինքն՝ իր տրամադրության տակ ունեցել է բավարար ժամանակ, որը ողջամտորեն պահանջվում էր գործի քննությանը նախապատրաստվելու համար:

Այսպիսով, վարչական վարույթն իրականացնող վարչական մարմնի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ գործը քննելու վարքագիծն իրավաչափ է, եթե վարչական պատասխանատվության ենթարկվող անձը, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի ն տեղի մասին, կամք չի դրսնորել իրացնելու գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը: Գործի քննությանը մասնակցելու վարչական սպատասխանատվության ենթարկվող անձի կամքը բացակայում է, եթե վերջինս, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի ու տեղի մասին, չի ներկայանում գործի քննությանը ն միաժամանակ չի ներկայացնում գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ վարչական մարմինը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի արդյունքում անձին պատասխանատվության է ենթարկում իր տրամադրության տակ ունենալով բացառապես լսումների վերաբերյալ ծանուցումը պատասխանատվության ենթարկվող անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու փաստի վերաբերյալ ապացույց` վարչական մարմինն այդպիսով գործում է ի խախտումն

12

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջի:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.10.2017 թվականի թիվ 358363/09 որոշումը, որով վերջինս վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի 1ին մասով ն 1695»-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար:

Դատարանի 24.07.2018 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանի հայցը բավարարվել է այն հիմնավորմամբ, որ վարչական մարմինը վարչական վարութի մասնակցին էլեկտրոնային, այդ թվում ,պյաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով կարող է ուղարկել միայն վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը, մինչդեռ վարույթի ընթացքում հրավիրվող լսումների մասին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցելու կարգ օրենսդրությամբ սահմանված չէ, հետնաբար այն չի կարող համարվել պատշաճ ծանուցում: Դատարանը գտել է, որ հայցվորը վարչական վարույթի իրականացման ն լսումների կազմակերպման մասին պատշաճ ձնով ծանուցված չի եղել, ծանուցագիրը հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ պատվիրված փոստով ստանալու փաստի մասին որնէ ապացույց սույն գործի նյութերում առկա չէ: Դատարանը եզրահանգել է, որ Կոմիտեի կողմից չի ապահովվել անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանի լսված լինելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը ն Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, վարչական վարույթում լսումների մասին հայցվորին ծանուցելու՝ վարչական մարմնի կողմից ընտրված միջոցը որակել է որպես ոչ պատշաճ ծանուցման միջոց:

Վարչական վարույթի նյութերում առկա է ծանուցագիր հետնյալ

բովանդակությամբ. «Հայտնում ենք Ձեզ, որ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ՓՀՎՀՏ վարչության կողմից կազմված 17.08.2017 թվականի թիվ 2139665 ակտի՝ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների խախտման ն առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի մեկ աշխատող պահելու փաստ: Նշված իրավախախտումների համար վարչական պատասխանատվությու՝ է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169' հոդվածի ն 1695 հոդվածի 1-ին մասերով:

13

Նշված դեպքի առթիվ վարչական իրավախախտման վերաբերյալ

արձանագրության կազմմանը ն գործի քննությանը մասնակցելու համար Դուք 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին հրավիրվում եք ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության ՎԻՎ գործերի բաժին՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/83 հասցեով»: Նշված ծանուցագիրն ուղարկվել է հայցվորին նրա կողմից հարկային մարմնին տրամադրված «ոճհճքծիյձո. 2012ոՃաԼ.ոս» էլեկտրոնային փոստի հասցեով, սակայն վարչական վարույթի նյութերում առկա չէ որնէ ապացույց, որը կհավաստեր նշված ծանուցումը հայցվորի կողմից ստացված լինելու հանգամանքը:

Ըստ այդմ՝ սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից լսումների մասին փաստացիորեն իրազեկված լինելու փաստի վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Կոմիտեի կողմից պատշաճ կերպով չի կատարվել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հայցվորի համար վարչական վարույթում արտահայտվելու հնարավորություն ապահովելու պարտականության կատարումը: Այդպիսով, Կոմիտեն գործել է նան ի խախտումն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետնաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված

14

ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.10.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Հ Տ Լ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/1889/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել