Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Վարդանյան — ԱՐԴ1/1063/02/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Վարդանյան — ԱՐԴ1/1063/02/15

Վճռաբեկ դատարանԱՐԴ1/1063/02/1524 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ռոզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռոզա Վարդանյանի հայցի ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի, Արթուր Հարությունյանի ն «ՌՎ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձինք Տարոն ու Ռազմիկ Պետրոսյանների, Սամվել Սնխչյանի ն Ռաֆայել Մխիթարյանի՝ առոչինչ գործարքների անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ռոզա Վարդանյանը պահանջել է որպես շինծու գործարք առոչինչ (անվավեր) ճանաձել

Ամբողջ Տեքստ

Հան 475

ՀՅԱՏԵԱՆՅՒ ն

Տա Նի

Մո Տրի Տ

Ա. -- Ք. )

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴԼ/1063/02/15 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴԼ/063/02/15

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Լ. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի հունվարի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռոզա Վարդանյանի հայցի ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի, Արթուր Հարությունյանի ն «ՌՎ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձինք Տարոն ու Ռազմիկ Պետրոսյանների, Սամվել Սնխչյանի ն Ռաֆայել Մխիթարյանի՝ առոչինչ գործարքների անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռոզա Վարդանյանը պահանջել է որպես շինծու գործարք առոչինչ (անվավեր) ճանաձել 12.03.2012 թվականին իր Ա Վարդան Հովհաննիսյանի, 19.10.2012

2

թվականին իր ու Արթուր Հարությունյանի միջն կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագրերը, որպես առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչել 01.03.2013 թվականին Վարդան Հովհաննիսյանի ն Սամվել Սնխչյանի, 01.03.2013 թվականին Արթուր Հարությունյանի ու Տարոն Պետրոսյանի ն 30.09.2013 թվականին Սամվել Սնխչյանի ու Տարոն Պետրոսյանի միջե կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերը ն դրանց հիման վրա բաժնեմասերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, ու ճանաչել իր սեփականության իրավունքն Ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, նե Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 07.04.2018 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

01.11.2008 թվականին Ռոզա Վարդանյանը ներկայացրել է հայցապահանջի փոփոխություն ն հստակեցում՝ պահանջելով գործով ներկայացված հայցապահանջներ համարել հետնյալը. «Կիրառել Ռոզա Վարդանյանի ն Վարդան Հովհաննիսյանի միջն 12.03.2012 թվականին կեքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի եվիրատվության պայմանագրի, Ռոզա Վարդանյանի ն Արթուր Հարությունյանի միջն 19.10.2012 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի եվիրատվության պայմանագրի, Վարդան Հովհաննիսյանի ն Սամվել Սեխչյանի միջն 01.03.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ- ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի, Արթուր Հարությունյանի ն Տարոն Պետրոսյանի միջն 01.03.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի ն Սամվել Սեխչյանի ն Տարոն Պեփրոսյանի միջն 30.09.2013 թվականին կեքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի, որպես առոչիեչ (շինծու) գործարքների անվավերության հետնանքներ, այն է' ճանաչել Ռոզա Վարդաեյանի սեփականության իրավունքը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ ն Ռազմիկ Պետրոսյանի գրավի իրավունքը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ, որպես Ռաֆայել Մխիթարյանի կողմից Ռազմիկ Պետրոսյանին 52.000.000 ՀՀ դրամ վերադարձնելու ապահովում»:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.08.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2022 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 06.08.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Վարդանյանը (ներկայացուցիչ

Յ

Դիանա Շախրամանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրե'09Վարդան Հովհաննիսյանը (ներկայացուցիչ Լիլիթ Մանուկյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը. հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ։ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304րդ ու 306րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 62-րդ, 66-րդ ն 38-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տեղի է ունեցել շինծու գործարքների շղթա, որոնցով քողարկվել են փոխառության ն գրավի իրավահարաբերությունները: Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցների ոչ պատշաճ գնահատման արդյունքում եկել է սխալ եզրահանգման, հակառակ պարագայում կարձանագրեր, որ ոչ թե պարտավորագրի բովանդակությունը չի համապատասխանում գործի փաստերին, այլ պատասխանողների առարկությունները չեն համապատասխանում գործի փաստերին: Տվյալ դեպքում գործի փաստերը հստակ են ն վկայում են այն մասին, որ 12.02.2013 թվականի դրությամբ գազալցակայանը պատկանել է իրեն ու Ռաֆայել Մխիթարյանին, ուստին բաժնեմասերի օտարման վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել հենց Ռաֆայել Մխիթարյանի հետ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ օրենսդրական պահանջներին համապատասխանող գործարքի առկայությունը ոչ թե բացառում է շինծու գործարքի առկայությունը, այլ հակառակը՝ շինծու գործարք լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու համար առաջին հերթին հենց անհրաժեշտ է օրենսդրական պահանջներին համապատասխանող գրավոր ձնով կնքված գործարքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Արթուր Հարությունյանը նպատակ չի ունեցել ձեռք բերելու Ընկերության 50 տոկոս բաժնեմասը, այն ձեռք բերելուց հետո Արթուր Հարությունյանը երբնէ չի մասնակցել|լիրլ Ընկերության կառավարմանը, նրան չեն ճանաչել Ընկերության աշխատակիցները, երբնէ Ընկերությունից շահույթ չի ստացել, այսինքն՝ Ընկերության բաժնեմասերն իրականում Արթուր Հարությունյանի մոտ գրավադրվել են` նպատակ ունենալով ատպահովելու վերջինիս հանդեպ (Ռաֆայելիրլ|39Մխիթարյանի ունեցած պարտավորության կատարումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Վարդան Հովհաննիսյանի կողմից գործի քննության ընթացքում պահանջի դեմ առարկություն չի ներկայացվել, ավելին՝ պահանջցը նույնիսկ ընդունվել է: Բացի այդ, գործում առկա «Չկատարված պարտավորությունների հիշեցում» փաստաթղթի բովանդակությունից պարզ է դառնում, որ Վարդան Հովհաննիսյանը, Ընկերության նկատմամբ կատարելով 80.000 ԱՄՆ դոլարի

4

բարելավումներ, այդ գումարը պահանջել է Ռոզա Վարդանյանից ն Ռաֆայել Մխիթարյանից: Նման պայմաններում, եթե Վարդան Հովհաննիսյանն Ընկերության իրական բաժնետեր հանդիսանար, ապա ինչու՞ պետք է Ռոզա Վարդանյանից ն Ռաֆայել Մխիթարյանից պահանջեր իր իսկ Ընկերության համար ներդրված գումարը:

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցների Ա գործի փաստական հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի հետազոտություն չի իրականացրել, ավելին՝ անտեսել է, որ Տարոն ն Ռազմիկ Պետրոսյանները, ներդնելով ընդամենը 20.000 ԱՄՆ դոլար, տարբեր մանիպուլյացիաների միջոցով ունեզրկել են իրեն՝ դառնալով 400.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գազալցակայանի սեփականատեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Բողոքաբերի կողմից նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ կողմերը գիտակցաբար կնքել են նվիրատվության պայմանագիր, ն իրենց կամքն ուղղված է եղել հենց նվիրատվության իրավահարաբերությունների առաջացմանը: Ինքը, ձեռք բերելով Ընկերության բաժնեմասը, կատարել է մի շարք ներդրումներ, որոնք ուղղված են եղել գազալցակայանի բարելավմանը ն առավել մեծ շահույթ ստանալուն, եթե ինքն իրականում չլիներ բաժնետեր, ապա ինչու պետք է իր անձնական միջոցների հաշվին նման ներդրումներ կատարեր: Բացի այդ, գազալցակայանի աշխատակիցները փաստել են, որ իրեն բազմիցս տեսել են գազալցակայանում, ինքը մասնակցել է Ընկերության ընդհանուր ժողովին, որպիսի հանգամանքները փաստում են, որ կողմերի կամքն ուղղված է եղել հենց բաժնեմասերը նվիրելուն՝ այդ ձնով իրեն դարձնելով Ընկերության բաժնետեր:

Ռոզա Վարդանյանը ն Ռաֆայել Մխիթարյանը պնդել են, որ բաժնեմասն իրեն տրվել է միայն Ռաֆայելրլ Մխիթարյանի ։պլարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, մինչդեռ ինչպես քրեական, այնպես էլ սույն գործի շրջանակներում առկա չէ որնէ ապացույց, որ կողմերի միջն ծագել են պարտավորաիրավական հարաբերություններ:

Ինչ վերաբերում է Արթուր Հարությունյանի կողմից իր բաժնեմասն անձամբ չօտարելու պնդումներին, անհրաժեշտ է արձանագրել, որ Արթուր Հարությունյանը ցանկացել է վաճառել իր բաժնեմասը, անձամբ համաձայնության է եկել գնորդի հետ ն անձամբ վաճառել է բաժնեմասը: Հակառակ պարագայում առկա կլիներ կեղծ ստորագրություն կամ լիազորված անձ, ով Արթուր Հարությունյանի փոխարեն կօտարեր Ընկերության` իրեն պատկանող բաժնեմասը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

7) 12.03.2012 թվականին Ռոզա Վարդանյանի ն Վարդան Հովհաննիսյանի միջն կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Վարդան Հովհաննիսյանին (հատոր

5

1-ին, գ.թ. 11).

2) Ընկերության մասնակիցների 21.03.2012 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 03/12 արձանագրության համաձայն՝ ժողովի մասնակիցներն են Ռոզա Վարդանյանը, Վարդան Հովհաննիսյանը ն Ռաֆայել Մխիթարյանը (հատոր 9-րդ, գ.թ. 115).

3) 03.08.2012 թվականին Ռաֆայել Մխիթարյանի ն Արթուր Հարությունյանի կողմից կազմված «Ստացական» վերնագիրը կրող գրավոր փաստաթղթի համաձայն՝ Ռաֆայել Մխիթարյանն Արթուր Հարությունյանից 31.000 ԱՄՆ դոլարով գնել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենա, որի համար պարտավորվել է օրական վճարել 500 ԱՄՆ դոլար, սակայն նրան կարողացել է տալ 12.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 19.000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է վերադարձնել 01.10.2012 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 1).

4) 19.10.2012 թվականին Ռոզա Վարդանյանի ն Արթուր Հարությունյանի միջն կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Արթուր Հարությունյանին (հատոր ին, գ.թ. 12).

5)31.01203 թվականին Սամվել|րլ3Սնխչյանի կողմից Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացվել դիմում, որի համաձայն՝ ինքը հանդիսանում է Ընկերության կանոնադրական կապիտալի 50 տոկոս հավասար բաժնեմասի սեփականատեր ն խնդրել է կատարել համապատասխան փոփոխության գրանցում (հատոր 2-րդ, գ.թ. 116).

6)31.01.2013 թվականին Ռաֆայել Մխիթարյանի կողմից Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացվել տեղեկանք, որի համաձայն՝ Վարդան Հովհաննիսյանի ն Սամվել Սնխչյանի միջն կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան (հատոր 2-րդ, գ.թ. 117).

7) 12.02.2013 թվականին Ռաֆայել Մխիթարյանի կողմից կազմված «ց» վերնագիրը կրող գրավոր փաստաթղթում մասնավորապես նշվել է. «Ես Ռաֆայել Մխիթարյանս պարտավորվում եմ մինչն (մարտի 5) 05.03.13թ.-ի մարել Ռազմիկ Պետրոսյանի 20.000.000 ՀՀ դրամը ն Սամվել Սեխչյանի 32.000.000 ՀՀ դրամ պարտքը: Եթե Ես եշված օրը' 05.03. 13թ. ժամը 174 չեմ փակում, կամ փակում եմ մասեակի, այդ դեպքում գազալցակայանը (Բաեկ Մ18) վարկով դիեսպանսերների պարտքով 7.000.000 ՀՀ դրամ գազալցակայանի պարտքով դառեում է նշված քաղաքացիների սեփականությունը: Գազալցակայանի հեւ կապված այլ ծախսեր ն պարտքերի հետ երանք որնէ պարտավորություն չունեն ն չեն ունենալու: Այս ամենը գրված է իմ ձեռքով իմ շահերից ելնելով ն ինձ հարազատ մարդկանց ներկայությամբ ես» (հատոր 1-ին, գ.թ. 17).

8) 01.03.2013 թվականին Արթուր Հարությունյանի ն Տարոն Պետրոսյանի միջն կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Արթուր Հարությունյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Տարոն Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 13).

9) 01.03.2013 թվականին Վարդան Հովհաննիսյանի ն Սամվել Սնխչյանի միջն կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Վարդան Հովհաննիսյանն Ընկերության

6

կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Սամվել Սնխչյանին (հատոր 1-ին, գ.թ. 15).

10) 30.09.2013 թվականին Սամվել Սնխչյանի Ա Տարոն Պետրոսյանի միջն կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Սամվել Սնխչջյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Տարոն Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 14).

11) 23.01.2015 թվականին -Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչության ՀԿԳ քննիչ Ս. Սուքիասյանը Ռաֆայել Մխիթարյանի հաղորդման հիման վրա կայացրել է «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշում, որում մասնավորապես նշվել է. «(...) Ռաֆայել Մխիթարյանը, (...) գազալցակայան գնելու նպատակով (...) վերցրել է 220.000 ԱՄՆ դոլար վարկ (...) Նշված գազալցակայանը պատկանել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ին, (...) Ռաֆայել Մխիթարյանը դարձել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի տեօրեն, իսկ երա մայր Ռոզա Վարդանյանը" ընկերության 100 փտոկոսի բաժնետերը (.): Ընթացքում եշված գազալցակայանի հետագա գործունեությունը շարունակելու համար Ռաֆայել Մխիթարյանի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել, որի պատճառով նա դիմել է իր ընկեր Վարդան Հովհաննիսյանին ն առաջարկել ընկերության 507» բաժնեմասը նվիրատվության հիմունքներով հանձնել նրան ն միասին բաժնեմասերով շարունակել գազալցակայանի հետագա գործունեությունը (...): Բացի Արթուր Հարությունյանի հետ ունեցած գումարային պարտք ն պահանջից, Ռաֆայել Մխիթարյանը գումարային պարտք ն պահանջ է ունեցել նան Երնան քաղաքի բնակիչ Սամվել Սեխչյանի հետ, որից պարտքով նա գնել է գազալցակայանի համար մարպտկոցներ' մոտ 43.000 ԱՄՆ դոլարի չափով: Դրանից հետո Ընկերության բաժնետեր Վարդան Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել իր բաժնեմասը վաճառելու: (...) Հերագայում Ռաֆայել Մխիթարյանը, գումարային պարտք ու պահանջ ունենալով Արթուր Հարությունյանի հետ, գազալցակայանի 50 տոկոս իր բաժնեմասը ձնակերպել է նրա անվամբ (..): Ռաֆայել Մխիթարյանը, ունենալով գումարային պարտք ն պահանջ Սամվել Սեխչյանի ն Ռազմիկ Պետրոսյանի հետ, 12.02.2013 թվականին գրավոր կարգով պարտավորվել է միեչն 05.03.2013 թվականի ժամը 17:00-ն ամբողջությամբ մարել Ռազմիկ Պետրոսյանի 20.000.000 ՀՀ դրամ ն Սամվել Սեխչյանի 32.000.000 ՀՀ դրամ պարտքը, իսկ եշված օրը ն ժամին պարտավորվածությունը չկատարելու դեպքում գազալցակայանը (...) դառնում է նշված անձանց սեփականությունը (-.» (հատոր 2-րդ, գ.թ. 59-63).

12) 16.09.2016 թվականին Վարդան Հովհաննիսյանի կողմից Ռոզա Վարդանյանին ն Ռաֆայել Մխիթարյանին ուղղված «Չկատարված պարտավորության հիշեցում» վերնագիրը կրող գրավոր փաստաթղթում մասնավորապես նշվել է. «(...) 2012 թվականին իմ' Վարդան Վիկտորի Հովհաննիսյանիս կողմից ձեր խեդրանքով կատարվել են «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի (հասցե' ք. Արագածոտնի մարզ, Աշտարակ-էջմիածին խճ. 4) համար մի շարք շինարարական աշխատանքներ ինչպես նեան բարելավել է եոր սարքավորումներով պայմանով, որ դուք Ռոզա Վարդանյանը կամ սույն գործարքի երաշխավոր Ռաֆայել Մխիթարյանը կվերադարձնեք իմ կողմից վերոնշյալում կատարված աշխատանքների համար ներդրված գումարը: Ըստ պայմանավորվածության գումարի չափը կազմել է 80.000

7

ԱՄՆ դոլար, որից 50.000 ԱՄՆ դոլարը արդեն իսկ ձեր կողմից մարվել է: Ուստի հաշվի առնելով վերոնշյալը խնդրում եմ գրավոր տեղեկացնել թե երբ է ձեր կամ Ռոզա Վարդանյանի կողմից կատարվելու 30.000 ԱՄՆ դոլարի եկատմամբ պարտքը (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 70).

13) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Սամվել Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ընկերությունում աշխատել է որպես լիցքավորող: Իր աշխատած տարիներին գազալցակայանն աշխատացրել են Տարոն Պետրոսյանը ն Սամվել Սնխչյանը: Սամվել Սնխչյանին տեսել է նան մասեր բերելիս (հատոր 11-րդ, գ.թ. 11, 12).

14) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Սերգեյ Ադամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ընկերությունում աշխատել է որպես հաշվապահ: Իր աշխատած տարիների ժամանակ տնօրեն է հանդիսացել Ռաֆայել Մխիթարյանը: Հայտնել է, որ գազալցակայանի մի մասը գրանցվել է Վարդան Հովհաննիսյանի անվամբ, իսկ մյուս մասը չի հիշում՝ ում, իսկ հետագայում գազալցակայանը գրանցվել է Տարոն Պետրոսյանի ն Սամվել Սնխչյանի անվամբ: Տեղյակ չէ, թե ով ում ինչքան գումար է պարտք: Տեղյակ է, որ Տարոն Պետրոսյանը Վարդան Հովհաննիսյանից է ձեռք բերել գազալցակայանը: Հայտնել է նան, որ Վարդան Հովհաննիսյանն այցելում էր գազալցակայան, Սամվել Սնխչյանին նույնպես տեսել է այնտեղ, վերջինս բալոններ է բերել: Ինքը որպես հաշվապահ միայն հարկային հաշվետվություններ է ներկայացրել, իսկ Ընկերության ներքին հաշվարկներին չի մասնակցել, դրանք կատարել է Ռաֆայել Մխիթարյանը: Արթուր Հարությունյանին ինքը երբնէ գազալցակայանում չի տեսել (հատոր 11-րդ, գ.թ. 11, 12):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությամբ, որը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելիս ապացուցման առարկան կազմող անհրաժեշր փաստերի ապացուցման ն դրան, հաստատված համարելու առանձնահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նան՝ միակողմ:

8

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ վերլուծելով վերը նշված նորմերը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախնառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» ն «կամահայտնություն» հասկացությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով նշված հասկացությունների բովանդակությունը, նշել է, որ «կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը, իսկ «կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձնն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի ն արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի ն կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը ն մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք, ունի այդպիսի հետնանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն

9

գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու հարցին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջն, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջն իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (րես «Սիեկրիստալ» ՍՊԸ-ե ընդդեմ Գագիկ ն Եվգիենյա Բղդոյանների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Հետագայում զարգացնելով վերը նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման գործերով ապացուցման առարկան, մասնավորապես, կազմում են հետնյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձնին համապատասխանող գործարքի առկայությունը.

-այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

-վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող՝ իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

-կողմերի միջն իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը (տե՛ս Նունյա Առաքելյանն ըեդդեմ .Քեարիկ Մարտիրոսյանի ն մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում այդ գործարքը չի կարող գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետնության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր ն դրանից բխող հետնանքներ (տե՛ս Հասմիկ Բլուրցյանն ըեդդեմ Վահե Այվազյանի ն մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նան այն դեպքերին, երբ որպես շինծու գործարքով քողարկված իրավահարաբերություն վկայակոչվում է հիմնական պարտավորության կատարման ապահովմանն ուղղված պարտավորությունը (օրինակ' գրավի, երաշխավորության, երաշխիքի ն այլն):

10

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ սպարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը, այդ իսկ պատճառով էլ պարտավորությունների ապահովման միջոցներից որնէ մեկն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող:

Վերը նշված առանձնահատկության հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ որպես շինծու գործարքի անվավերության հետնանքների կիրառում շահագրգիռ անձը դատարանից պահանջել է կիրառել պարտավորության կատարման ապահովման միջոցներից որնէ մեկի կանոնները, վերջինս նախնառաջ պարտավոր է ապացուցել հիմնական պարտավորության առկայության փաստը (տե՛ս Ասյա Դավթյանը ն մյուսներն ընդդեմ Կարինե Սիրեկանյանի թիվ ԵԱԴԴ/0134/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ շինծու գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի շինծու գործարքին բնորոշ բոլոր հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետնությունը պետք է ձնավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի ն վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը ն փոխադարձ կապը. ինչպես նան դատարանի ներքին համոզմունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ շինծու գործարքներն ամեն դեպքում կամքի արատով գործարքներ են, քանի որ կողմերի՝ սահմանված ձնով արտահայտած կամահայտնությունը չի համապատասխանում նրանց ներքին կամքին: Ընդ որում, շինծու գործարք կնքելիս կողմերը նպատակ են հետապնդում հասնելու այն արդյունքին, որը նրանք կունենային քողարկված գործարքը բացահայտ կնքելիս՝ միաժամանակ խուսափելով քողարկված գործարքի կնքման հետնանքով առաջացող իրենց համար իրավական հետնանքներից: Բոլոր այն դեպքերում, երբ շինծու գործարքով քողարկվում է պարտավորության կատարման ապահովումը, նախքան շինծու գործարքի անվավերության հետնանքների կիրառումը հարկ է ապացուցել հիմնական պարտավորության գոյության փաստը, քանի որ ։պլարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը ն ինքնուրույն գոյություն ունենալ չեն կարող: Հետնաբար, երբ բավարար ապացույցներ չեն ներկայացվում հիմնական պարտավորության առկայության փաստը հիմնավորելու համար, գործարքի նկատմամբ շինծու լինելու հիմքով պարտավորության ապահովման համապատասխան միջոցի կանոնները չեն կարող կիրառվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է, որ ամեն դեպքում շինծու գործարքի առկայությունն ապացուցելիս գործարքը վիճարկողը պետք է կարողանա ցույց տալ ոչ միայն գործարքի կողմերի կամքի ն կամահայտնության անհամապատասխանությունը, այլ նան շինծու գործարքով այլ գործարք քողարկելու նպատակի առկայությունը, քողարկող գործարքի իրավական նպատակի իրականացված չլինելը, իսկ այնուհետն քողարկված

11

գործարքի իրավական արդյունքի առկայությունը, այսինքն՝ իրավական նպատակին հասած լինելը, իսկ պարտավորության կատարման ապահովում քողարկելիս՝ նան հիմնական պարտավորությունը (տես Ռեփսիկ ն Գեղամ Գասպարյաններե ըեդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Անդրադառնալով կեղծ գործարքի առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա ն հեռահար նպատակները՝ հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը՝ կողմերի կամ նրանցից մեկի համար որնէ առավելություն ստանալը կամ որնէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած՝ չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը (տես Արսեն Չիտչյանե ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴԼ0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ շինծու գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի իրական նպատակադրված կամային ակտը՝ իրական ներքին կամքը՝ ուղղված իրավունքների Ա պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Շինծու գործարքի դեպքում թեն կողմերն ունեն գործարք կնքելու իրական նպատակ, սակայն արտաքին կամահայտնությունը չի համապատասխանում ներքին կամքին, այսինքն՝ կողմերը, կնքելով գործարք, արտաքին կամահայտնությամբ ստեղծում են այլ իրավահարաբերության պատրանք, որն իրականում չի համապատասխանում իրենց ներքին կամքին՝ այն իրավահարաբերությանը, որը նպատակ են ունեցել ստեղծել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքի դեպքում ներքին կամքն իրականում թաքցնելով կողմերը նպատակ են հետապնդում հասնելու որոշակի առավելության, որը չէր լինի, եթե կողմերի միջն իրապես կնքվեր այնպիսի գործարք, որը համապատասխանում է իրենց ներքին կամքին: Ընդ որում, առավելության հասնելու հանգամանքը կարող է դրսնորվել ինչպես քողարկված գործարքի կնքման արդյունքում առաջացող իրենց համար անբարենպաստ իրավական հետնանքներից խուսափելով, այնպես էլ, օրինակ, որնէ սահմանափակում շրջանցելով:

Կողմերի միջ. իրականում առաջացած .իրավահարաբերություններն այլ իրավահարաբերությամբ քողարկելու ձնով առավելության հասնելու հանգամանքը շինծու գործարքի կարնորագույն տարրերից մեկն է, այն արտահայտում է շինծու գործարք կնքելու կողմեր նպատակը, հակառակ պարագայում իրավահարաբերությունը թաքցնելու անհրաժեշտություն կողմերի մոտ չէր ծագի:

Ավելին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքի առկայության փաստը հաստատելիս նս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ն պարզեն՝ արդյո՞ք գործարքի կողմերի մոտ առկա է ինչպես մոտակա, այնպես էլ հեռահար նպատակ՝ իրականում առաջացած իրավահարաբերությունները գործարքով քողարկելու

12

համար, քանի որ հակառակ պարագայում չի ապահովվի շինծու գործարք որակելու համար անհրաժեշտ տարրերից մեկը՝ կողմերի միջն իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերություններըՑ վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքի հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման համար ապացուցման առարկան կազմող վերոնշյալ փաստական հանգամանքների առկայությունը պետք է հաստատված համարվի գործարքի կողմերից յուրաքանչյուրի կապակցությամբ: Ընդ որում, այդ փաստական հանգամանքների միաժամանակյա առկայությունն է միայն հիմք կողմերի միջն կնքված գործարքի շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու համար, այսինքն՝ փաստը վկայակոչող կողմը պարտավոր է ապացուցել, որ գործարքի յուրաքանչյուր կողմի մոտ հավասարապես առկա է վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերությունից տարբերվող՝ այլ քաղաքացիական իրավահարաբերություն ստեղծելու ցանկությունը, համաձայնեցված կամքի արատի առկայությունը, ինչպես նան վիճարկվող գործարքով այդ իրավահարաբերությունը քողարկելու նպատակը՝ ընդգծելով այն առավելությունը, որն ստացել են գործարքի կողմերը՝ գործարքի կողմերի միջն իրապես առաջացած գործարքը քողարկելով: Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը դատարանից պահանջում է որպես գործարքի առոչնչության հետնանք կիրառել պարտավորության կատարման ապահովման միջոցներից որնէ մեկի կանոնները, վերջինս պարտավոր է նան ապացուցել հիմնական պարտավորության առկայության փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ՝ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Մինչն 23.07.2016 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) ն բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթուղթն առաջին հերթին գրավի պայմանագիրն է: Ընդ որում, այդ պայմանագիրը պետք է համապատասխանի գրավի պայմանագրին առաջադրվող վերոնշյալ էական պայմաններին, հակառակ դեպքում նման պայմանագիրը կհամարվի առոչինչ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածի 1-ին կետի

13

համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: (...):

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (ե'ս Աշուր Ղազարյանը ն Մարգարիտ Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի եորար Արուսյակ Ազարյանի, Մարինե Յուրիկի Պարանյանի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցնեի տրամաբանական ն իրավաբանական որակումնՆ է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների

14

ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրություն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ներկայացված ապացույցները վերաբերելի են, եթե դրանց բովանդակությունը տեղեկություն է պարունակում այն մասին, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջն, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին (տե՛ս Ամրբեկ Չոգունյանն ըեդդեմ Հայկ Նազարյանի ն Արթուր Դանիելյանի թիվ ԿԴ/0393/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.03.2012 թվականին Ռոզա Վարդանյանի ն Վարդան Հովհաննիսյանի միջն կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը

նվիրել է Վարդան Հովհաննիսյանին:

Ռոզա Վարդանյանը` որպես 12.03.2012 թվականին կնքված պայմանագրի առոչինչ լինելու հիմնավորում ներկայացրել է դիրքորոշում այն մասին, որ Ռաֆայել Մխիթարյանը պարտավորաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել Վարդան Հովհաննիսյանի հետ ն պարտքը երաշխավորելու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ԱՐԴ1/1063/02/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել