Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/54146/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/54146/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/54146/02/2217 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության (այսուհետ` ՛ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակ» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն հայցի ընդդեմ Նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կազմակերպություը պահանջե

Ամբողջ Տեքստ

Թ Ը Վ

ՈՐ

ՀարԲաա (`,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54146/02/22 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54146/02/22

Նախագահող դատավոր՝ Գ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2024 թվականի սեպտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության (այսուհետ` ՛ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակ» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն հայցի ընդդեմ Նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպություը պահանջել է հաստատել իր արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը ն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտման հետնանքով կրած ոչ նյութական վնասի հատուցում:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.12.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2024 թվականի որոշմամբ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 5-րդ ն 6-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայություը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախարարության ներկայացրած լիազորագիրը չի համարվում էլեկտրոնային փաստաթղթի պատճեն կամ բնօրինակ, այլ «Էլեկտրոնային փաստաթղթի Ա էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է էլեկտրոնային այնպիսի փաստաթուղթ, որը բավարարում է այնպիսի վավերապայմանների, որոնք թուլ են տալիս էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու պահանջը համարել բավարարված:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարության ներկայացրած լիազորագիրը բավարարում է «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքով էլեկտրոնային փաստաթղթի այդ տեսակին ներկայացված պահանջներին, քանի որ լիազորագրով արձանագրվել է, ն Ֆինանսների նախարարի կողմից հաստատվել է այն հանգամանքը, որ էլեկտրոնային փաստաթուղթը չի ենթարկվել բովանդակային փոփոխության: Ավելին Ֆինանսների նախարարի կողմից տրված բովանդակային փոփոխությունների չենթարկված էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացվել է արտաքին ձնով՝ թղթի վրա վերարտադրված եղանակով, հատուկ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձի ընկալման համար հասկանալի ն մատչելի ձնով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «սույն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բավարարել, փոփոխել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ 9ՆԵԴ/»54146/02/22 քաղաքացիական գործով 08.02.2024թ. կայացված որոշման պատճառաբանական մասը»:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Դատարանի 13.12.2023 թվականի վճռի դեմ Նախարարությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գթ. 2-12).

2) Վերաքննիչ. դատարանը 08.02.2024 թվականի որոշմամբ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է նան այն պատճառաբանությամբ, որ «(...) թղթային տարբերակով վերաքննիչ բողոքին կից ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթը' ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ Հայկ Հարությունյանին տրված լիազորագիրը, չի բավարարում վերնում նշված Օրենքով սահմանված բոլոր պահանջներին, ուստի այն չի կարող Օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվել ն ձեռագիր ստորագրությամբ հաստատված փաստաթղթին համարժեք իրավական նշանակություն ունենալ: Բանն այն է, որ եախ' այն չի պարունակում նշում դրա՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու մասին, ըեդհակառակը, այն պարունակում է նշում փաստաթուղթը բեօրինակ լինելու մասին, այնինչ, ինչպես արդեն եշվեց, էլեկտրոնային փաստաթղթի բեօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա, իսկ թղթային տարբերակով ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթը կարող է հավակնել միայն Օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվելուն, ն երկրորդ' ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի համապատասխանությունը բնօրինակին օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված չէ (բացակայում է պատճենի համապատասխանությունը բնօրինակին վավերացնելու եշումե ու այե վավերացեող անձի անունը, պաշտոնն ու ստորագրությունը, վերջինիս լիազորությունը հաստատող ապացույցը, ինչպես եան ամսաթիվը):

Յ

Արդյունքում' Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքին կից չի

ներկայացվել բեօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ ՀՀ

ֆինանսների նախարարությունը լիազորել է Հայկ Հարությունյանին հանդես գալու իր անունից:

Հետնաբար' վերաքենիչ բողոքը եերկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության

օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ ն 5-րդ մասերի պահանջների խախտմամբ: (...)» (հատոր 2-րդ, գ-թ. 15-17):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 5-րդ ու 6-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ էլեկտրոնային (թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի" արտաքին ձնով' թղթի վրա, դատարան ներկայացնելու կարգին:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքնեը ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն

4

ձեռնարկվող միջոցների Ա հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե'ս էշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տես Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել |րլթ5կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

-` ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով' դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման (րե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-Ա5, թիվ ՍԴՈ-/Ա27, թիվ ՍԴՈւՈ90, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-Ո96, թիվ ՍԴՈ-Ո197, թիվ ՍԴՌ-Վ220, թիվ ՍԴՈ-Զ22, թիվ ՍԴՈՎ257, թիվ ՍԴՈՂՎ289 որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասեավորապես՝ 8ՏԱ6է մ. քոռոջ, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.05.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն ունենա (տես «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴԼ2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն անձին խոչընդոտում են հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի

5

ըստ էության քննությանը (տե՛ս ԶսոոՒս Շիօօրցիծ մ. Թօտօոյց գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նան՝ միակողմ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ ն բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը ն ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձնով լիազորված անձանց կողմից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործարքներ կնքելիս ստորագրությունների մեխանիկական ն պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրութան կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ` իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի' երրորդ անձանց առջն ներկայացվելու համար: (...):

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ լիազորագիրը միակողմանի գործարք է, որով սահմանվում են ներկայացուցչի իրավունքները, լիազորությունների շրջանակը, ինչպես նան լիազորագրողի անունից երրորդ անձանց հետ հարաբերությունների մեջ մտնելու այլ պայմանները (տե'ս Նելլի Միքայելյանն ընդդեմ Անահիտ Եղիազարյանի, Կենտրոն եորարական տարածքի եոտար Նուեե Սարգսյանի, երրորդ անձ Վաղիեակ Վերմիշյանի թիվ ԵՄԴ/0992/02/14 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 06.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ լիազորագիրը՝ որպես միակողմ գործարք, նախնառաջ հանդիսանալով կամային ակտ, պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին (տե՛ս Մարի, Մամիկոն, Գայանե ն Անժելա Ղումաշյաններե ընդդեմ Վահագն Սահակյանի ու Վահագե Սահակյանն ընդդեմ Մարի, Մամիկոն, Գայանե ն Անժելա Ղումաշյանների թիվ ԵՇԴ/0056/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ կարող են սահմանվել, փոփոխվել կամ դադարել քաղաքացիական իրավունքի սուբյեկտի միակողմանի կամահայտնությամբ, ինչպիսին օրինակ լիազորագրի դեպքում է: Լինելով միակողմ գործարք՝ լիազորագիրն արտահայտում է այլ անձի կողմից երրորդ անձանց առջն ներկայացվելու լիազորողի ներքին կամքը, որն արտաքին կամահայտնություն է ստանում վերջինիս կողմից մեկ փաստաթուղթ կազմելու ն այն ստորագրելու միջոցով: Ընդ որում, խոսքը գնում է ձեռագիր ստորագրության, իսկ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում՝ ի թիվս այլնի էլեկտրոնային թվային ստորագրության մասին (տե՛ս «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Էմմա Արզումանյանի թիվ

6

ՍԴ/3005/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28072023 թվականի որոշումը):

Էլեկտրոնային փաստաթղթերի ն էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները կարգավորված են «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքով:

«Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 2րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ էլեկտրոնային փաստաթուղթը տեղեկություն է գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում ւ պահպանվում է տեղեկատվական համակարգերի ն տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

«Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային փաստաթուղթն ունի ներկայացման ներքին ն արտաքին ձն:

Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ներքին ձնը էլեկտրոնային կրիչի վրա էլեկտրոնային փաստաթուղթ կազմող տեղեկատվության գրանցման արդյունքն է:

Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձնը էլեկտրոնային փաստաթղթի վերարտադրման արդյունքն է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որնէ այլ նյութական առարկայի վրա` տեսողական դիտման համար մատչելի տեսքով ն ընկալման համար հասկանալի ձնով:

«Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա: (...):

Նշված նորմերի բովանդակությունից հետնում է, որ էլեկտրոնային փաստաթուղթը տեղեկատվական համակարգեի նե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ ստեղծված ու նյութական կրիչի վրա գրանցված տեղեկատվություն է վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Քանի որ այդ փաստաթուղթը ստեղծվում, մշակվում Ա թվային ստորագրությամբ վավերացվում է հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը փաստացի գրանցվում ու պահպանվում է բացառապես նյութական կրիչի վրա՝ էլեկտրոնային եղանակով:

«Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձնով'՝ թղթի վրա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենները թղթի վրա պետք է պարունակեն նշում այն մասին, որ նրանք համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճեններն են:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ էլեկտրոնային փաստաթուղթը տեսողական դիտման համար մատչելի տեսքով ն ընկալման համար հասկանալի ձնով թղթի կամ որնէ այլ նյութական առարկայի վրա վերարտադրվելու դեպքում էլեկտրոնային կրիչի վրա գրանցված բնօրինակից (ներքին ձն) վերածվում է էլեկտրոնային փաստաթղթի արտաքին ձնի: Ընդ որում, էլեկտրոնային փաստաթղթի՝ արտաքին ձնով վերարտադրված արդյունքը կարող է հավակնել «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվելուն, եթե բավարարում է հետնյալ բոլոր պահանջներին.

- հաստատված է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը,

7

- առկա չեն էլեկտրոնային փաստաթուղթը հաղորդման կամ պահպանության տրվելու պահից փոփոխության կամ կեղծիքների ենթարկված լինելու մասին բավարար ապացույցներ,

- պարունակում է էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու մասին նշում,

-դրա համապատասխանությունը բնօրինակին վավերացված է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օրենսդրական բոլոր այս պահանջները պահպանված լինելու դեպքում էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթի պատճենն ունի ձեռագիր ստորագրությամբ հաստատված փաստաթղթին համարժեք, իրավական նշանակություն (տե'ս «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Էմմա Արզումանյանի թիվ ՍԴ/3005/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.07.2023 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (...) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 13122023 թվականի վճռի դեմ Նախարարությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ դատարանը 08.02.2024 թվականի որոշմամբ Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է նան այն պատճառաբանությամբ, որ «(...) թղթային տարբերակով վերաքննիչ բողոքին կից ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթը ՀՀ ֆինաեսների նախարարության իրավաբանական վարչության պետ Հայկ Հարությունյանին տրված լիազորագիրը, չի բավարարում վերնում նշված Օրենքով սահմանված բոլոր պահանջներին, ուստի այն չի կարող Օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվել ն ձեռագիր ստորագրությամբ հաստատված փաստաթղթին համարժեք իրավական նշանակություն ունենալ: Բանն այն է, որ եախ' այն չի պարունակում նշում դրա՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու մասին, ըեդհակառակը, այն պարունակում է նշում փաստաթուղթը բեօրինեակ լինելու մասին, այնիեչ, ինչպես արդեն նշվեց, էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա, իսկ թղթային տարբերակով ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթը կարող է հավակնել միայն Օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվելուն, ն երկրորդ' ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի համապատասխանությունը բնօրինակին օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված չէ (բացակայում է պատճենի համապատասխանությունը բնօրինակին վավերացնելու եշումե ու այն վավերացեող անձի անունը, պաշտոնն ու ստորագրությունը, վերջինիս լիազորությունը հաստատող ապացույցը, ինչպես եան ամսաթիվը):

Արդյունքում" Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել բեօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը լիազորել է Հայկ Հարությունյանին հանդես գալու իր անունից: Հետնաբար' վերաքենիչ բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ ն 5-րդ մասերի պահանջների խախտմամբ: (...):

8

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծություննեը ն սուն գործի

փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն վերը նշվեց էլեկտրոնային փաստաթղթի արտաքին ձնով վերարտադրված արդյունքը կարող է հավակնել «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվելուն, եթե հաստատված է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, առկա չեն էլեկտրոնային փաստաթուղթը հաղորդման կամ պահպանության տրվելու պահից փոփոխության կամ կեղծիքների ենթարկված լինելու մասին բավարար ապացույցներ, պարունակում է էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու մասին նշում, դրա համապատասխանությունը բնօրինակին վավերացված է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տվյալ դեպքում բողոքին կցված Նախարարության անունից Հայկ Հարությունյանին տրված լիազորագիրը, լինելով էլեկտրոնային փաստաթուղթ ն պարունակելով էլեկտրոնային թվային ստորագրություն, ներկայացվել է թղթի վրա, մինչդեռ նշված փաստաթուղթը չի բավարարում էլեկտրոնային փաստաթղթի պատճենը համարվելու՝ վերը նշված պարտադիր բոլոր պահանջներին: Մասնավորապես՝ այն չի պարունակում էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու մասին նշում, ընդհակառակը՝ «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի վկայակոչմամբ դրանում նշված է բնօրինակ լինելու մասին, ինչպես նան օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված չէ դրա համապատասխանությունը բնօրինակին:

Ինչ վերաբերում է «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի վկայակոչմամբ լիազորագրում արված այն նշումին, որ «էլեկտրոնային փաստաթուղթը չի ենթարկվել բովանդակային փոփոխության ն համարվում է բնօրինակ», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու պահանջը նշված հոդվածի իմաստով համարվում է բավարարված, եթե էլեկտրոնային փաստաթուղթն առանց բովանդակային փոփոխությունների հնարավոր է ներկայացնել արտաքին ձնով հատուկ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձի ընկալման համար մատչելի ու հասկանալի ձնով: Այսինքն՝ տվյալ հոդվածում խոսքը գնում է էլեկտրոնային փաստաթղթի՝ «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված արտաքին ձնի մասին, որը էլեկտրոնային փաստաթղթի վերարտադրման արդյունքն է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որնէ այլ նյութական առարկայի վրա՝ տեսողական դիտման համար մատչելի տեսքով ու ընկալման համար հասկանալի ձնով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` էլեկտրոնային փաստաթղթի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձնով՝ թղթի վրա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին, սակայն օրենսդիրը հստակ չի նախատեսել էլեկտրոնային փաստաթղթի պատճենները վավերացնելու կարգ: Ներկայացված լիազորագրի վրա առկա է Նախարարության կնիքը: Թեն սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել բնօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ Նախարարությունը լիազորել է Հայկ Հարությունյանին հանդես գալու իր անունից, սակայն գնահատման առարկա չի դարձրել Նախարարության կնիքի առկայությունը ն չի բացահայտել «վավերացնել» եզրութի նշանակությունը, այն դեպքում, երբ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի 9րդ կետի ուժով գլխավոր քարտուղարը` անհրաժեշտության դեպքում կնքում է

9

կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նան իր ն (կամ) պետական մարմնի ղեկավարի ն (կամ) պետական մարմնի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց գնահատման առարկա դարձնելու լիազորագրի վրա Նախարարության կնիքի առկայությունը Ա նման հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը սահմանափակում է բողոքաբերի դատարանի մատձելիության իրավունքը: Տվյալ դեպքում խախտվում է ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի ն հետապնդվող նպատակի միջն, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նան՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ թեն սույն դեպքում արձանագրվում է դատարանի մատճելիության իրավունքի խախտում, այնուամենայնիվ կողմերը պետք է հաշվի առնեն, որ էլեկտրոնային փաստաթղթի՝ արտաքին ձնով թղթի վրա վերարտադրված արդյունքը կարող է հավակնել «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվելուն, եթե բավարարում է հետնյալ բոլոր պահանջներին.

- հաստատված է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը,

- առկա չեն էլեկտրոնային փաստաթուղթը հաղորդման կամ պահպանության տրվելու պահից փոփոխության կամ կեղծիքների ենթարկված լինելու մասին բավարար ապացույցներ,

- պարունակում է էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու մասին նշում,

-դրա համապատասխանություն՝ բնօրինակին վավերացված է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օրենսդրական բոլոր այս պահանջները պահպանված լինելու դեպքում էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթի պատճենն ունի ձեռագիր ստորագրությամբ հաստատված փաստաթղթին համարժեք իրավական նշանակություն (տե'ս «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Էմմա Արզումանյանի թիվ ՍԴ/3005/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.07.2023 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները սույն դեպքում հանգեցրել են բողոքաբերի՝ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքների սահմանափակման ն դրանով պայմանավորված նան՝ արդարադատության բուն էության խաթարման:

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 08.02.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է նան պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթուղթը կցված չլինելու հիմքով, նշված մասով Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկվել, բողոքարկվել է մասնակիորեն` վերաքննիչ բողոքին Նախարարության ներկայացուցչի լիազորությունները հավաստող բնօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթը կցված չլինելու հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը՝ լիազորագրին վերաբերող պատճառաբանության մասով, հիմնավորված է, հետնաբար վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն ն Վերաքննիչ դատարանի 08.02.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնել՝ սույն որոշման պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

10

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/54146/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել