Դարբինյան — ԵԴ/10036/02/19
Ամփոփում
քննելով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Գասպար Դարբինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Գասպար Դարբինյանից բռնագանձել 210.450 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը` հիմնական պարտավորություն, 10.450 ՀՀ դրամը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հիշյալ գումարի վրա հաշվեգրված տոկոսներ հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ, ինչպ
Ամբողջ Տեքստ
ԱԱՏո՞խ
5)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10036/02/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10036/02/19
Նախագահող դատավոր Ա. Խառատյան
Ս. Թորոսյան
Դ. ՍԵրոբյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի մարտի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Գասպար Դարբինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Գասպար Դարբինյանից բռնագանձել 210.450 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը` հիմնական պարտավորություն, 10.450 ՀՀ դրամը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հիշյալ գումարի վրա հաշվեգրված տոկոսներ հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ, ինչպես նան 08.04.2019 թվականից սկսած մինչն վճռի փաստացի կատարման օրը բռնագանձել 200.000 ՀՀ դրամի վրա հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները ն նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 28.07.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2020 թվականի որոշմամբ Գասպար Դարբինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ն Դատարանի 28.07.2020 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արման Ստեփանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է .«Ավրոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարասխանատվության պարտադիր ապահովագրության» մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, չի կիրառել Հայասրանի ավրոապահովագրողների բյուրոյի թիվ ՋԼ1001 կանոնների 16-րդ կետը, որը ենթակա էր կիրառման ն կիրառել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի Լին մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Այսպես Ընկերությունում ապահովագրված թիվ 35Ք:548 համարանիշով տրանսպորտային միջոցը շահագործվել է վկայագրում նշվածից այլ նպատակով՝ որպես տաքսի, ինչն Ընկերության մոտ առաջացրել է հետադարձ պահանջի իրավունք: Ի հիմնավորումն նշված փաստի ներկայացվել է վարչական ակտի մասը կազմող լուսանկար, որտեղ արտացոլված է 35Ք2548 համարանիշով մեքենան՝ տաքսու տարբերանշանով կահավորված:
Տվյալ դեպքում Ընկերությունն օրենքի ուժով իրավասու է եղել լուսանկարը ձեռք բերելու ն որպես ապացույց օգտագործելու, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներն առհասարակ գործով կիրառման ենթակա չէին, քանի որ անձնական տվյալ ձեռք չի բերվել ն չի մշակվել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերության կողմից հիշյալ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, ուստի հարկ է պարզել, թե արդյոք օրենքով թույլատրված է հայցվոր ընկերությանը ձեռք բերել վարչական ակտում առկա լուսանկարը կամ տեսագրությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ապացույցները ձեռք բերելու համար օգտագործվել ն կիրառվել են բացառապես տրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալները, մասնավորապես մեքենայի հաշվառման համարանիշը ն տեխանձնագրի համարանիշը: Ավելին Ընկերությունը նշված ապացույցները ձեռք է բերել հանրամատչելի աղբյուրից՝ «/ՈրԽ.քօԱՏ.ճտ» ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի «առցանց հարցում» բաժնից, որտեղ մուտք գործելը ն տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումները դիտելը հասու է բոլորին, բավական է նշել միայն մեքենան նույնականացնող տվյալները ն տեղեկությունը բաց է: Այսինքն՝ անձնական տվյալների մշակում չի իրականացվել:
Յ
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 28.07.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
3 Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ Տճ 046340 վկայագրով Գասպար Դարբինյանն ապահովագրել է «Մերսեդես» մակնիշի 35 Ք 548 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը՝ 15.01.2018 թվականից մինչն 15.01.2019 թվականը ժամկետով: Վկայագրում որպես շահագործման նպատակ նշված է՝ անձնական (հատոր 1-ին, գ.թ. 20-21):
2) 16.09.2018 թվականին Երնան քաղաքի Արշակունյաց փողոցի դիմաց միմյանց են բախվել Գասպար Դարբինյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 35Ք2548 համարանիշի,Սամվել Հովսեփյանի վարած «Մերսեդես» մակնիշի 35հ/Շ155 համարանիշի ն Աշոտ Հարությունյանի կողմից վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի 35։//Շ599 պետհամարանիշի ավտոմոբիլները, որի հետնանքով «Մերսեդես» մակնիշի 35Ք2548 պետհամարանիշի ավտոմոբիլի ուղնոր Սվետլանա Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գր.Լուսավորիչ» հիվանդանոց: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննիչի 26.09.2018 թվականի որոշմամբ մերժվել է քրեական գործի հարուցումը Գասպար Դարբինյանի դեմ բողոքի բացակայության հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 34-38):
3 Ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման
հաշվետվության համաձայն` (...) պատահարից տուժած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառված վնասի շուկայական արժեքը կազմում է 200.000 ՀՀ դրամ, որի չափով փոխհատուցում է տրվել պատահարից տուժած ավտոմեքենայի սեփականատիրոջը (հատոր 1-ին, գ.թ. 27-32,84):
4) Ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշման համաձայն՝ որպես ապահովագրական հատուցում է վճարվել 200.000 ՀՀ դրամ պատահարից տուժած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր Սամվել լֆՀովսեփյանի կողմից ներկայացված ապահովագրական հատուցում ստանալու դիմումի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 24-26)
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Հայաստանի ապահովագրողների բյուրյի ՔԼ 1001 կանոնների միատեսակ
4
կիրառության համար ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները պայմանագրային հարաբերություններում անձնական տվյալների մշակման ն օգտագործման պայմանների վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ միասնական դատական պրակտիկայի ձնավորման հարցում:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք «ապահովագրական պայմանագրում մատնանշված ն պայմանագիրը կեքելու պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից ընդունված ե հաստատված ԹԼ 1001 կանոնեերին հղում կատարելն ինքնին համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9րդ հոդվածով նախատեսված տվյալների սուբյեկտի կողմից համաձայնություն տալու պահանջներին, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության՝ օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1ին մասի համաձայն հիմնական իրավունքների Ա ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների Ա ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նան անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.01.1981 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա)
5
(ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 01.09.2012 թվականին) 1ին հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների ն հիմնարար ազատություններ, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը՝ իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն):
Համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ Կոնվենցիայի նպատակներով՝
ա. «Անձնական տվյալներ» նշանակում է՝ ինքնությունը հաստատված ն ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: (....):
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկվեն տվյալներ ավտոմատացված ֆայլերում պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նան չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ՔԼ 1-001 կանոնների 16-րդ կետի համաձայն ԱՊՊԱ պայմանագրի կեքմամբ Ապահովադիրները (պայմանագիր կեքած անձինք) թույլատրում են Ապահովագրողներին (ԱՊՊԱ ընկերություններին) ինչպես տվյալ պայմանագրի կեքման ն գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողության ավարտից հետո միմյանց միջն կամ երրորդ անձանց հետ ցանկացած եղանակով ն կրիչի վրա շրջանառել (ստանալ ն տրամադրել) իրենց վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ եյութ' ԱՊՊԱ պայմանագրում անհրաժեշտ տվյալների արտացոլման կամ արտացոլված տեղեկությունների ստուգման, ԱՊՊԱ պատահարի ն դրա գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման' ներառյալ փորձաքենությունների իրականացման, ինչպես նան հատուցման վճարմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման ն ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու համար:
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է անձնական տվյալների՝ որպես հիմնական իրավունքի պաշտպանությունը: Նշված իրավունքի պաշտպանությունը երաշխավորված է նան Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, որի մեկնաբանությանն անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում: Հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը վերջին տասնամյակում զգալիորեն ընդլայնել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանության ենթակա ոլորտի շրջանակը: Նմանօրինակ զարգացումը ներհատուկ է տվյալ հոդվածի բնույթին, քանի որ հիմնական հատկանիշը դրանց կիրառման ընթացքում հավասարակշռության հաստատման անհրաժեշտություն է մարդու իրավունքների պաշտպանության ն Պայմանավորվող պետության կողմից թույլատրելի հայեցողության շրջանակի միջն:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անձնական կյանքի գաղափարը տարածվում է անձի ինքնությանն առնչվող տարրերի վրա, ինչպիսիք են՝ նրա անունը,
6
լուսանկարը, ֆիզիկական Ա բարոյական անձեռեմխելիությունը, ինչպես նան այն, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը հիմնականում կոչված է ապահովել յուրաքանչյուր անձի անհատականության զարգացումն իր նմանների հետ հարաբերություններում առանց արտաքին միջամտությունների: Ուստի գոյություն ունի անհատի՝ այլոց հետ շփման գոտի, որը նույնիսկ հանրային համատեքստում կարող է վերաբերել անձնական կյանքին (տե՛ս /օո Է/(ռոոօմօի չ. Շօոտճո), 07.02.2012 թվականի վճիռ, կետ 95): Եվրոպական դատարանը նան նշել է, որ անձնական բնույթի տվյալների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում նախատեսված անձնական ն ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացման համար (տե՛ս Տճէռնսոոզո Խ( ԱԱ մոզքծոջչ| Օ)/ ռոմ Տճէռուօմ/օ Օ)/ 7. Բոլռոմ, 27.06.2017 թվականի վճիռ, կետ 133): Եվրոպական դատարանը մեկ այլ որոշմամբ, արձանագրելով, որ անհատի «անձնական կյանքին» վերաբերող տվյալների պահպանումը նս ենթակա է պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1- ին կետի համատեքստում, միաժամանակ նշել է, որ «անձնական կյանք» եզրույթը չպետք է չափազանց նեղ մեկնաբանել: Մասնավորապես, հարգանքն անձնական կյանքի նկատմամբ ներառում է այլոց հետ հարաբերությունների հաստատումը ն զարգացումը, այդուհանդերձ, որնէ կերպ չի կարող արդարացվել այնպիսի մեկնաբանությունը, որը բացառում է «անձնական կյանք» եզրույթից մասնագիտական կամ աշխատանքային գործունեությունը: Եվրոպական դատարանի դիտարկմամբ նման լայն մեկնաբանությունը բխում է նան «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.01.1981 թվականի կոնվենցիայի դրույթներից, որի նպատակն է «ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, (...) իրավունքների ն հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը՝ իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն)» (տես Ճձտռոո չ. ՏողՀ26ԻԼռոմ, 16.02.2000 թվականի վճիռ կետ 65):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի առաջնային նպատակն է պաշտպանել անձնական ն ընտանեկան կյանքը, բնակարանը ն նամակագրությունը պետական մարմինների կամայական միջամտություններից (տե՛ս, Լ/Ե6ոէ 7. ԷՒռոօօ, 22.02.2018 թվականի վճիռ, կետ 40-42): Այդուհանդերձ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անդամ պետությունները կրում են նան նույնիսկ մասնավոր անձանց միջն Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքների պահպանումը երաշխավորելու դրական պարտավորություն (տես ԹճԻԵսլջոս չ. Թօտռու, 05.09.2017 թվականի վճիռ, կեր 108-111): Այս պարտավորությունները կարող են ենթադրել այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք կոչված կլինեն ապահովել հարգանքն անձնական կյանքի նկատմամբ՝ ընդհուպ մինչն անհատների փոխհարաբերություններում (ե՛ս, Էմռոտ մ. հօ Սուօմ Խոջմօտ, 10.04.2007 թվականի վճիռ, կետ 75):
Եվրոպական կոնվենցիայի ներքո պետության համար սահմանված դրական ն բացասական պարտավորությունների գնահատման դեպքում կիրառելի սկզբունքները
7
նմանատիպ են: Հարկավոր է հաշվի առնել արդար հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է ապահովել հանրության՝ որպես մեկ ամբողջության ն անհատի մրցակցող շահերի միջն, ընդ որում Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նպատակները հստակ դերակատարում ունեն (տե՛ս, Է/ճտձլեոծո ւ. Էլոլռոմ, 16.07.2014 թվականի վճիռ, կետ 65): Եվրոպական դատարանը նշել է, որ երբ գործն առնչվում է բացասական պարտավորությանը, անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք տվյալ միջամտությունը համապատասխանել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդված 2-րդ մասի պահանջներին, այն է՝ թե արդյո՞ք տվյալ միջամտությունը եղել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք հետապնդել է իրավաչափ նպատակ ն արդյո՞ք անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում:
Վերոնշյալ ներպետական ն միջազգային կարգավորումներից հետնում է, որ անձնական տվյալները, լինելով անձի հիմնական` պաշտպանության ենթակա իրավունք, կարող են միջամտության առարկա հանդիսանալ: Մասնավորապես, սահմանադիրը նախատեսել|լրլէ անձնական տվյալների մշակման իրավական հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով դրա իրականացման չափանիշները, որոնք, ըստ էության, բխում են Հայաստանի Հանրապետության վավերացրած վերաբերելի միջազգային փաստաթղթերի բովանդակությունից։ Այսպես, անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության" օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Վերը թվարկված չափանիշներն առավել մանրամասն կարգավորված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նան՝ Օրենք): Այսպես՝
Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ 0կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը բացահայտել է նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը, այն է՝
1 անձնական տվյալ՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
2) անձնական տվյալների մշակում՝ անկախ իրականացման ձնից ն եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելով կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
8
3) անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց՝ անձնական տվյալները
որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ
ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում զանգվածային լրատվության
միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման
ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը.
4) անձնական տվյալների օգտագործում` անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձնավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետնանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.
6) տվյալների սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները.
7) տվյալների բազա՝ որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջություն.
(...)
15) հանրամատչելի անձնական տվյալներ` տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատճելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատձելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նան այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ.
(...):
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական տվյալները մշակվում են օրինական ն որոշակի նպատակներով ն առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:
Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում անձնական տվյալներ մշակող համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ստանալ որոշակի գործողության համար անհրաժեշտ ն անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության մեջ ուղղակիորեն մատնանշված անձնական տվյալը:
Օրենքի 8-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝
1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, ն տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:
Օրենքի 9րդ հոդվածի 4րդ մասի համաձայն տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, ն մշակողն այն մշակելու իրավունք ունի, երբ՝
9
1) մշակողին հասցեագրած ն տվյալների սուբյեկտի ստորագրած փաստաթղթում նշված են անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթուղթն իր բովանդակությամբ հանդիսանում է անձնական տվյալները մշակելու դեմ առարկություն.
2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա ն օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով.
3) տվյալների սուբյեկտն իր կամքով, օգտագործելու նպատակով բանավոր փոխանցում է մշակողին իր անձնական տվյալների մասին տեղեկությունները:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը կամ նույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձը տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցման մեջ նշվում են՝
1) տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը.
2) անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը ն նպատակը.
3) մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.
4) անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը.
5) այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները.
6) անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) ն գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.
7) տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ.
8) հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նան համաձայնությունը հետ կանչելու կարգը ն դրա հետնանքները:
Վկայակոչված իրավակարգավորումները հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձնական տվյալների մշակումն օրինական կարող է որակվել միայն այն դեպքում, երբ րվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, ն տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ երբ մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: Վերոգրյալից հետնում է, որ թե սահմանադիրը, ն թե օրենսդիրը կարնորել են անձնական տվյալների մշակման պարագայում տվյալների սուբյեկտի կողմից տրված համաձայնությունը: Իրավակիրառ պրակտիկայում որոշակի հետաքրքրություն է ներկայացնում այդպիսի համաձայնության բովանդակության բացահայտումը:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ Եվրոպական դատարանը մի շարք գործերով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, երբ տվյալները մշակողի կողմից անձնական տվյալների բացահայտումը տեղի է ունեցել առանց տվյալների սուբյեկտի համաձայնության (տե՛ս, օրինակ Թռմս չ. 1հօ
10
ԹօքսենՇ օք Խ/օ14օ56, 15.04.2015 թվականի վճիռ, կետեր 30,32: Խ(օօխսէճ 7. Լ/էհսճուճ, 27.02.2018 թվականի վճիռ, կետեր 103,106: ՏՇՐօ մ. էտէօուճ, 03.09.2015 թվականի վճիռ, կետեր 17-19,64): Ընդ որում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունը պետք է ուղիղ Ա միանշանակ արտահայտված լինի, որպեսզի այն անձնական տվյալն օգտագործելու համար վավեր պայման դիտարկվի (տե՛ս, ԽօոօԽճ1050 Ն. Թսջջ/, 09.10.2014 թվականի վճիռը, կետեր 47-48):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ Օրենքի նախագիծը մշակվել է Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 24-ի ԵՄ-95-46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի (այսուհետ նան՝ Դիրեկտիվ) դրույթների հիման վրա, հետնաբար «տվյալների սուբյեկտի համաձայնություն» արտահայտությունը հարկ է համարում բացահայտել նան դիրեկտիվի դրույթների վերաբերելի կարգավորումների համատեքստում: Այսպես` համաձայն Դիրեկտիվի 2-րդ հոդվածի՝ «տվյալների սուբյեկտի համաձայնություն» նշանակում է որոշակի ն տեղեկացված, ազար տրված ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկրը տալիս է իր հավանությունը' իր անձնական տվյալները մշակելու համար: «Փ՛աստորեն, Դիրեկտիվը սահմանում է, որ համաձայնություն է'
Ս «ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը», ն այն պետք է լինի'
2) «ազատ տրված»,
3) «որոշակի» ն
4) «տեղեկացված»:
Դիրեկտիվով համաձայնության համար սահմանված վերոնշյալ չափանիշներին անդրադարձել է Եվրամիության Հոդված 29 Անձնական տվյալների պաշտպանության աշխատանքային խումբը /Ճոեօ/Ծ 29 Ձո Քոօէտօեօո Մ/օՈմոց Քռրեյ/ (այսուհետ նան՝ Հոդված
29) Համաձայնության հասկացության վերաբերյալ 2011թ.-ի հուլիսի 13ի իր 15/2011 կարծիքում:
Հոդված 29-ը, անդրադառնալով «ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկրը տալիս է իր հավանությունը» չափանիշին, նշել է, որ սկզբունքորեն չկան սահմանափակումներ, թե համաձայնությունն ինչ ձնով պետք է վերցվի, սակայն այն պետք է լինի կամահայտնություն: Համաձայնությունը կարող է տրվել գրավոր՝ հաստատված ստորագրությամբ, բանավոր, գործողության միջոցով, որն ակնհայտ վկայում է համաձայնության մասին: (Թեն համաձայնությունը կարող է տրվել ցանկացած ձնով, սակայն այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այսինքն՝ համաձայնությունը պետք է լինի «միանշանակ»: Սա նշանակում է, որ չպետք է որնէ կասկած մնա, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունն ուղղված է հենց անձնական տվյալների մշակմանը: Այլ կերպ ասած՝ տվյալների սուբյեկտի կամահայտնությունը, որով նա տալիս է իր հավանությունն անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պետք է միանշանակորեն վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության
11
վերաբերյալ ողջամիտ կասկած, ապա համաձայնություն չի կարող համարվել միանշանակորեն տրված:
Հոդված 29-ը, անդրադառնալով «ազատ տրված» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնությունը կարող է վավեր համարվել, եթե տվյալների սուբյեկտը համաձայնությունը տվել է իր իրական ընտրությամբ (ազատ, կամավոր որոշմամբ), առանց խաբեության, սպառնալիքի, հարկադրանքի կամ համաձայնություն չտալու դեպքում իր համար բացասական հետնանքի: Եթե համաձայնություն տալ կամ չտալու հետնանքները խաթարում են անձի ազատ ընտրությունը (8՛66ժօոո օք Շհօլօ6), ապա համաձայնությունը չի համարվի ազատ տրված:
Հոդված 29-ը, անդրադառնալով «որոշակի» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնությունը կարող է վավեր համարվել, եթե այն կոնկրետ է: Այլ կերպ ասած, ընդհանուր համաձայնությունը, առանց անձնական տվյալի ճշգրիտ նպատակը մանրամասնելու, ընդունելի չէ: Համաձայնությունը պետք է լինի հասկանալի, այսինքն, այն պետք է վերաբերի անձնական տվյալների մշակման հստակ ն ճշգրիտ շրջանակի:
Հոդված 29-ը, անդրադառնալով «տեղեկացված» լինելու չափանիշին, նշել է, որ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը պետք է հիմնված լինի անձնական տվյալների մշակման հանգամանքները Ա հետնանքները գիտակցելու ն հասկանալու, անձնական տվյալների մշակման (մշակվող տվյալների, մշակման նպատակի, այլ անձանց հնարավոր փոխանցման, տվյալների սուբյեկտի իրավունքների ն այլնի) վերաբերյալ ճշգրիտ ն լիարժեք տեղեկությունների վրա: Ընդ որում, տեղեկությունները պետք է հասանելի, հասկանալի ն տեսանելի լինեն տվյալների սուբյեկտի համար, այլ ոչ թե «հասանելի ինչ-որ տեղ»:
Անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության վերոնշյալ չափանիշներն, ըստ էության, արտացոլված են նան Օրենքում, համաձայն որի՝ տվյալների սուբյեկտի անձնական տվյալների մշակումը պետք է առնվազն համապատասխանի Օրենքով նախատեսված անձնական տվյալների 6մշակման համաձայնության «որոշակիության» ն «տեղեկացվածության» չափանիշներին:
Համաձայնության՝ «որոշակի» լինելու չափանիշը ենթադրում է, որ այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այսինքն՝ համաձայնությունը պետք է լինի «միանշանակ», ինչը նշանակում է, որ այն չպետք է որնէ կասկած հարուցի տվյալների սուբյեկտի համաձայնությունը հենց անձնական տվյալների մշակմանն ուղղված լինելու առնչությամբ: Այլ կերպ ասած, տվյալների սուբյեկտի համաձայնությունը, որով նա տալիս է իր հավանությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պետք է հաստատապես վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ ողջամիտ կասկած, ապա համաձայնությունը չի կարող համարվել հաստատապես տրված: «Որոշակի» լինելու չափանիշը վերաբերում է նան ինչպես փոխանցման ենթակա անձնական տվյալների, այնպես էլ՝ այն նպատակների հստակ սահմանմանը, ի իրագործումն որոնց պետք է մշակվեն այդ անձնական տվյալները: Այսինքն՝ համաձայնությունից պետք է հստակ
12
լինի Ա մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, ն այդ տվյալների մշակման նպատակների շրջանակը:
Միաժամանակ, անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ համաձայնությունը միշտ ենթադրում է անձնական տվյալի մշակման վերաբերյալ անձնական տվյալների սուբյեկտների իրազեկվածություն: Հենց այս նպատակով օրենսդիրը սահմանել է անձնական տվյալներ մշակողի կամ Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձի կողմից տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցման կառուցակարգ, որը կոչված է ապահովելու համաձայնության` «տեղեկացված» լինելու չափանիշին համապատասխանությունը:
Վճռաբեկ դատարանը միննոււն ժամանակ գտել է, որ պայմանագրով սահմանված ն որպես պայմանագրային դրույթ անձնական տվյալների մշակման մասին համաձայնությունը, պետք է հստակ պարունակի անձնական տվյալների համաձայնության բոլոր էական պայմանները: Հետնաբար՝ որնէ պայմանագրով տվյալների սուբյեկտի «քողարկված» համաձայնությունը չի կարող համարվել վերջինիս կողմից տրված ն Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրային հարաբերությունների պարագայում անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի բացառապես տվյալների սուբյեկտի կողմից նման անձնական տվյալների մշակման մասին պարտադիր ծանուցմամբ, ընդ որում՝ ծանուցումը պետք է պարունակի Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված՝ ծանուցման մեջ նշվող պարտադիր պայմանները:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ միննույն անձնական տվյալները կարող են օգտագործվել, մշակվել տարբեր նպատակներով: Տվյալների սուբյեկտի կողմից իր կողմից տրամադրված անձնական տվյալները պետք է օգտագործվեն բացառապես այն նպատակով, որ նպատակով տվյալների սուբյեկտը տվել է նման համաձայնություն: Ավելին, միննույն տեղեկատվության ընդհանուր օգտագործումը՝ առանց անձնական տվյալների օգտագործման համաձայնության մեջ որոշակի նպատակների մատնանշման, ինքնին հակասում է Օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին: Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստել է որ անձնական տվյալների համաձայնության մեջ մատնանշված միննույն տեղեկատվության մշակման մասին ընդհանուր (բոլոր նպատակներով) օգտագործման մասին համաձայնությունը չի կարող համարվել Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն ընդդեմ Ռաֆիկ Մանուկյանի թիվ ԵԴ/6046/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2022 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ Տճ 046340 վկայագրով Գասպար Դարբինյանն ապահովագրել է «Մերսեդես» մակնիշի 35 Ք. 548 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը՝ 15.01.2018 թվականից մինչն
13
15.01.2019 թվականը ժամկետով: Վկայագրում որպես շահագործման նպատակ նշված է՝ անձնական:
16.09.2018 թվականին Երնան քաղաքի Արշակունյաց փողոցի դիմաց միմյանց են բախվել|լ լթԳասպար Դարբինյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 352548 պետհամարանիշի, Սամվել Հովսեփյանի վարած «Մերսեդես» մակնիշի 35/Շ155 պետհամարանիշի ն Աշոտ Հարությունյանի կողմից վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի 35ՍԽՇ 599 պետհամարանիշի ավտոմոբիլները, որի հետնանքով «Մերսեդես» մակնիշի 35թ: 548 պետհամարանիշի ավտոմոբիլի ուղնոր Սվետլանա Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գր. Լուսավորիչ» հիվանդանոց:
Ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման հաշվետվության համաձայն` (...) պատահարից տուժած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառված վնասի շուկայական արժեքը կազմում է 200.000 ՀՀ դրամ, որի չափով փոխհատուցում է տրվել պատահարից տուժած ավտոմեքենայի սեփականատիրոջը:
Ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշման համաձայն՝ որպես ապահովագրական հատուցում է վճարվել 200.000 ՀՀ դրամ պատահարից տուժած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր Սամվել լֆՀովսեփյանի կողմից ներկայացված ապահովագրական հատուցում ստանալու դիմումի հիման վրա, ինչն Ընկերության մոտ առաջացրել է հետադարձ պահանջի իրավունք:
Դատարան ներկայացված գումարի բռնագանձման վերաբերյալ հայցի հիմքում Ընկերությունը դրել է այն հանգամանքը, որ ապահովադիր Գասպար Դարբինյանի կողմից չի կատարվել 15.01.2018 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ Տճ 046340 պայմանագրով ն դրա անբաժանելի մասը հանդիսացող ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով ստանձնած պարտավորությունը: Մասնավորապես՝ Ընկերությունը Գասպար Դարբինյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 35Ք2548 համարանիշներով մեքենան ապահովագրել է անձնական օգտագործման նպատակով, սակայն այն իրականում պարբերաբար օգտագործվել է որպես տաքսի ծառայություն իրականացնող մեքենա: Հայցադիմումին կից ներկայացնելով Պ'.քօԼօ6.Յտ կայքից ներբեռնած լուսանկարներն ու տեսաձայնագրությունները՝ Ընկերությունը պնդել է, որ ներկայացվող տեսագրությունում պարզ երնում է, որ «Մերսեդես» մակնիշի 35Ք2548 համարանիշներով մեքենայի վրա առկա է եղել տաքսի ծառայություն իրականացնող տարբերանշան: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ընկերությունը գտել է, որ նշված հանգամանքը հակասում է Կանոնների նորմերին Ա համարվում է կեղծ տեղեկատվության տրամադրում ապահովագրողին:
Դատարանն Ընկերության հայցը Օ։»բավարարելիս արձանագրել է, որ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող ապատասխանատվության պարտադիր ապահովագրության (թիվ Տւ 046340 վկայագրով Գասպար Դարբինյանն ամպրաահովագրել է «Մերսեդես» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը՝ 15.01.2018 թվականից մինչն 15.01.2019 թվականը ժամկետով: Պատահարը տեղի է ունեցել 16.09.2018 թվականին, իսկ լուսանկարը կատարվել է պայմանագրի գործողության ընթացքում: Տվյալ դեպքում ապահովագրության
14
պայմանագիրը կնքելիս պատասխանողի կողմից Ընկերությանը տրամադրվել են իր վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք ամբողջությամբ գրանցվել են վկայագրում: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «անձնական տվյալ» է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, «անձնական տվյալների մշակում» անկախ իրականացման ձնից ն եղանակից, արձանագրել է, որ Ընկերության կողմից Դատարան ներկայացրած լուսանկարները թույլատրելի են, քանի որ դրանք չեն խախտում որնէ անձի հիմնարար իրավունքներ, չեն պարունակում այնպիսի տեղեկություն, որը ՀՀ Սահմանադրության կամ ՀՀ միջազգային պայմանագրերով կարող էր համարվել անձի հիմնարար իրավունքների խախտում կամ որն Ընկերությունը չի ստացել պատասխանողից վկայագրի կնքման ժամանակ, այդ լուսանկարահանումներն իրականացնելու որնէ արգելք չկա ՀՀ օրենքներով, ավելին դրանք իրականացվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանաարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գտել է, որ այդ լուսանկարները ն տեսաձայնագրությունները դատարան են ներկայացվել գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Վերաքննիչ դատարանը պատասխանողի բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Դատարանը Ընկերության հայցը բավարարելու հիմքում դրել է պատասխանողի հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ն արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույց, քանի որ ապացույց է համարել լազերային սկավառակը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով արգելված է, այսինքն՝ Դատարանի հետնությունը հիմնավորված է անթույլատրելի ապացույցի հետազոտմամբ ն գնահատմամբ, ուստի նման պայմաններում Դատարանը չէր կարող հիմք ընդունել տվյալ ապացույցը ն պարտավոր էր հաշվի առնել, թե որքանով է թույլատրելի տվյալ ապացույցը: Ընկերությունը կրելով համապատասխան փաստի ապացուցման պարտականությունը՝ այդ պարտականությունը պետք է կատարեր կամ իր պահանջը պետք է հիմնավորեր օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցներով: Այդ ապացույցները չպետք է ձեռք բերված լինեն այլ անձանց հիմնարար իրավունքների կամ օրենքի խախտմամբ: Հետնաբար՝ կողմը կրելով փաստի ապացուցման բեռը, կրում է նան այդ փաստի ապացուցմանն ուղղված ապացույցը ձեռք բերելու օրինականությունն ապացուցելու բեռը: Սուն գործով պատասխանողն իր անձնական տվյալներն Ընկերությանն է տրամադրել միայն տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նպատակով: Գործով ձեռք չեն բերվել ապացույցներ այն մասին, որ պատասխանողը տվել է իր համաձայնությունն իր կողմից տրված տվյալներն ա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/10036/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
