Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-88-Ն20 մայիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա Սույն օրենքի դրույթները տարածվում են 2010 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի մայիսի 20-ին «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում` 1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետով` «իա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:». 2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ կետերը: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «ժթ» ենթակետի» բառերը փոխարինել «իա» ենթակետի» բառերով: Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում «ժթ» ենթակետով» բառերը փոխարինել «իա» ենթակետով» բառերով: Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում «ժթ» ենթակետով» բառերը փոխարինել «իա» ենթակետով» բառերով: Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ գլխով. « Գ Լ ՈՒ Խ 9.2 ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ Հոդված 59.7. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը Սույն օրենքի իմաստով` գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը: Հոդված 59.8. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները 1. Հաստատագրված վճար վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ: Հոդված 59.9. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը 1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:

2. Ստացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը վերցնում է գազալցման կայանի աշխատանքային ժամերին և հաշվիչի վրա դնում է դրոշմակնիք: Հոդված 59.10. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը 1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել` Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամից, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամից, այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամից:»: Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «ժթ» ենթակետում» բառերը փոխարինել «իա» ենթակետում» բառերով: Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածում «ժթ» և «ի» ենթակետերով» բառերը փոխարինել «ի» և «իա» ենթակետերով» բառերով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի դրույթները տարածվում են 2010 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. հունիսի 11 Երևան ՀՕ-88-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-88-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.07.2010-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.06.23/28(762) Հոդ.703 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.05.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.06.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.07.2010 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 20.05.2010, ՀՕ-88-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.1998, ՀՕ-236 07.07.1998, ՀՕ-236 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մայիսի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-88-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել