ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/5440/05/13 ՄԱՍԻՆ
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԴատական ծախսերըԱմփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/5440/05/13 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՀ վ արչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/5440/05/13 2014 թ. Վարչական գործ թիվ ՎԴ/5440/05/13 Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան Դատավորներ՝ Ք. Մկոյան Գ. Ղարիբյան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Ս ողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Ա նտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Է. Հ այրիյանի Տ. Պ ետրոսյանի 2014 թվականի հունիսի 18-ին քննարկելով ըստ հայցի Երևանի ք աղաքապետարանի ( այսուհետ ` Քաղաքապետարան ) ընդդեմ « Պետրոս-94 » ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Պետրոս Ոսկանյանի ` գումար բռնագանձելու պահանջի մասին , և ըստ հակընդդեմ հայցի` 13.03.2013 թվականի թիվ Վ-8/14 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Քաղաքապետարանի վ ճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան ` Քաղաքապետարանը պահանջել է Ընկերության տնօրեն Պետրոս Ոսկանյանից 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն: ՀՀ վարչական դատարանը 15.05.2013 թվականին արձակել է վճարման կարգադրություն: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Պետրոս Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.03.2013 թվականի թիվ Վ-8/14 որոշումը: ՀՀ վարչական դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի: ՀՀ վարչական դատարանի (Դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել :
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը կիրառել է « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետ ը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի « իբ » կետը, որը պետք է կիրառեր։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետ ին, նշել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, այն դեպքում, երբ սույն գործով առկա է նաև գույքային պահանջ` հօգուտ Երևան համայնքի 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ, ուստի Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի համար , բացի վերը նշված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարից , պետք է վճարվեր նաև 3.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, որը չի կատարվել։ Մինչդեռ « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի « իբ » կետի ուժով վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատվում են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, այսինքն` հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը (տվյալ դեպքում` Երևան համայնքը) չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն և գումարի բռնագանձման պահանջի մասով վերջինս ազատված է պետական տուրքի վճարումից։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դ ատարանի 01.04.2014 թվականի « Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին » որոշումը : 3 . Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ն ույն հոդվածի 1- ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար : Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան` ստանալու վճարման կարգադրություն: Նույն օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է: Վերը նշված հոդվածներից հետևում է, որ վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացրած անձինք օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելու փաստով վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվում հայցային վարույթի: Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողների` պետական տուրք վճարելու պարտականությունից ազատվելու խնդրին: Վճռաբեկ դատարանը , հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, գտել է, որ հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար, այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն ( տե′ս` ՀՀ ոստիկանության « Ճանապարհային ոստիկանություն » ծառայությունն ընդդե մ Գարեգին Գալոյանի, թիվ ՎԴ6/0035/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը): Սույն գործ ի փաստերի համաձայն` Քաղաքապետարանը, դիմելով Դատարան, պահանջել է Պետրոս Ոսկանյանից 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն : Դատարանը 15.05.2013 թվականին արձակել է վճարման կարգադրություն ։ Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Պետրոս Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 13.03.2013 թվականի թիվ Վ-8/14 որոշումը : Դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, որով վերացվել է 15.05.2013 թվականին արձակված թիվ ՎԴ/36126/03/13 վճարման կարգադրությունը: Դատարանի 20.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել: Վերաքննիչ դատարանը 01.04.2014 թվականի որոշմամբ վերադարձրել է Դատարանի 20.02.2014 թվականի վճռի դեմ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը, և որոշմամբ պատճառաբանվել է, որ բողոքին կից ներկայացվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, այնինչ պետք է վճարվեր նաև « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի « բ » ենթա կետով սահմանված` գույքային պահանջի գործերով վճարման ենթակա վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով պետական տուրքի գումարը, այն է` 3.000 ՀՀ դրամ, իսկ բողոքին կից չի ներկայացվել կամ դրանում չի ներառվել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն։ Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը , որ Քաղաքապետարանը սույն գործով հայցվորի կարգավիճակ է ստացել վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու արդյունքում, ուստի վերջինս որպես գումարի բռնագանձման պահանջի մասով վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու արդյունքում հայցվորի կարգավիճակ ստացած անձ, ազատված է պետական տուրքի վճարումից և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով գումարի բռնագանձման պահանջի մասով չի կարող կրել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականություն : Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1 51 - րդ և 1 63 - րդ հոդված ներ ի ուժով Վերաքննիչ դ ատարանի որոշումը վերացնելու համար : Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153- րդ , 163 -րդ , 169-րդ և 171-րդ հոդվածներով ` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել : Վերացնել ՀՀ վարչական վ երաքննիչ դատարանի 01.04.2014 թվականի « Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին » որոշումը: 2 . Ո րոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Ս ողոմոնյան Վ. Ա բելյան Ս. Ա ՆՏՈՆՅԱՆ Վ. Ա վանեսյան Ա. Բ արսեղյան Մ. Դ րմեյան Գ . Հ ԱԿՈԲՅԱՆ Է. Հ այրիյան Տ. Պ ետրոսյան Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/5440/05/13 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.06.2014-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում Ընդունող մարմին Վճռաբեկ դատարան Ընդունման ամսաթիվ 18.06.2014 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Նախագահող Ստորագրման ամսաթիվ 18.06.2014 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.06.2014 Հիմնական ակտ 18.06.2014, Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 27.12.1997, ՀՕ-186 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ 05.12.2013, ՀՕ-139-Ն ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՎԴ/5440/05/13
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
