ՎԴ/11553/05/18
Ամփոփում
քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ներկայումս ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ՝ Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՄԱԿՐՈՖՈՒԴ» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 145-Ա ն թիվ 154-Ա որոշումները՝ պատասխանատվության ենթարկելու մասով, վերացնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի
Ամբողջ Տեքստ
ՄԱՐՄՆ
ՎՈՒՇ Ք
ՄԶ 2155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11553/05/18
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ//11553/05/18
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Դատավորներ՝ Ա. Պողոսյան
Ա. Բաբայան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի հունիսի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ներկայումս ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ՝ Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՄԱԿՐՈՖՈՒԴ» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 145-Ա ն թիվ 154-Ա որոշումները՝ պատասխանատվության ենթարկելու մասով, վերացնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 145-Ա ն թիվ 154-Ա որոշումները պատասխանատվության ենթարկելու մասով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 11.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.03.2021 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 02.06.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գեղամ Գնորգյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Զոհրակ Ապրեսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկեաբանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության 1-ին, 2-րդ, 4-րդ, Ուրդ ն 14-րդ հոդվածները, կիրառել է «Սպառողների իրավունքեերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի Լին հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1Լին մասը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված իրացվող ապրանքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու սպառողին հնարավորություն չտալու վավերապայմանը պարտադիր է միայն հասարակության մոլորեցման առանձին տվյալների (տեղեկությունների) բացակայության դեպքի համար: Մինչդեռ, սույն գործով կիրառելի՝ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը, անկախ այն հանգամանքից, թե ում է իրացվել ապրանքը կամ ինչ հետնանքների է հասցրել այդ իրացումը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցությամբ հանդիսանում է ինքնուրույն ավարտված իրավախախտում, այն է հասարակության մոլորեցման դրսնորում, որի դեպքում ամբողջական պատկերացում կազմելու հնարավորության բացակայությունն ինքնին առկա է ն լրացուցիչ ապացուցման կարիք չունի:
Վերաքննիչ դատարանը, խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ
Յ
օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործված «սպառող» հասկացությունը նույնացրել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում սահմանված «սպառող» հասկացության հետ, մինչդեռ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող «սպառող» հասկացությունն ունի տարբերվող իմաստային նշանակություն ն կիրառելի է բացառապես նշված օրենքի համատեքստում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի կարգավորման տեսանկյունից էական չի կարող համարվել այն հանգամանքը, թե մոլորեցնող գործողությունները, որոնք տնտեսվարող սուբյեկտին տալիս են իր մրցակիցների նկատմամբ անհիմն մրցակցային առավելություններ ստանալու հնարավորություն, իրավունքի որ սուբյեկտների՝ ֆիզիկական թե իրավաբանական անձանց նկատմամբ են դրսնորվում, ն ովքեր են փաստացի կամ հնարավոր մոլորեցվող սուբյեկտները, ն ի վերջո իրավաբանական անձի կողմից ապրանքի ձեռքբերումը նույնպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով ունի ուղղակի կամ միջնորդավորված սպառման նպատակ: «Սննդամթերքի մակնշման մասին» կանոնակարգի համակարգային վերլուծությունից նս բխում է, որ սննդամթերքի մասին տեղեկատվությունն առհասարակ մոլորության մեջ կարող է գցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձին: Իսկ «Սննդամթերքի մակնշման մասին» կանոնակարգով սահմանված դրույթները նպատակ ունեն կանխելու նան իրավաբանական անձ ձեռք բերողի կողմից մոլորեցման դեպքերը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի ն «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի ապրանքն ընդունելիս ցուցաբերած անգործությունը չի կարող նույնացվել վաճառողի կողմից նրանց մոլորեցնելու հետ: Մինչդեռ քաղաքացիաիրավական բնույթ կրող իրավահարաբերությունները չեն կարող բացառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված խախտում կատարած լինելու հանգամանքը: Ավելին, եթե գնորդներն իրականացնեին ապրանքների զննություն ե նկատեին ապրանքների «թթվասեր» ն «կարագ», «հալած յուղ» չլինելը, ապա այդ պարագայում նս հասարակության մոլորեցման առկայությունը չէր բացառվի, քանի որ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների նշումն արդեն իսկ հանդիսանում է ինքնուրույն ավարտված իրավախախտում՝ անկախ գնորդի կողմից այդ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալները մինչ, ապրանքի գնումը կամ դրանից հետո հայտնաբերելու հանգամանքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.03.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
4
2... Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված ե պատճառաբանված դատական ակտ, որով իրավաչափորեն հաստատվել է Ընկերության գործողություններում մոլորեցման փաստի բացակայությունը:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին, ՀՀ օրենքով «Հասարակության մոլորեցման» իրավախախտման վերաբերյալ հոդվածի բովանդակությունից հետնում է, որ անկախ այն հանգամանքից, թե նորմի դիսպոզիցիայում նշված որ գործողությունը կկատարի տնտեսվարող սուբյեկտը, այն պետք է հանգեցնի սպառողի մոտ ամբողջական պատկերացում կազմելու հնարավորության բացակայության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 145-Ա որոշմամբ «Մակրո ֆուդ» ՍՊԸ-ի կողմից նույն որոշմամբ նկարագրված գործողություններն ու վարքագիծը որակվել են որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում: Մասնավորապես, «Մակրո ֆուդ» ՍՊԸ-ի կողմից ապրանքը («ԱՆԻ 2076 Թ(ԹՎՎԱՍԵՐԻԿ» մակնշմամբ թթվասերային մթերք, որի պիտակի վրա նշված էր. 400 մլ-3/74 /(ԹԹԹՎԱՍԵՐԱՅԻՆ ՄԹԵՐՔ, Բաղադրություն՝ կովի անարատ կաթ, չոր յուղազերծված կաթ, կաթնային յուղի փոխարինիչ, թթվասերի մակարդ: Պահել -2..--6 ` Շ: 100 գ - 205 կկալ: Սպիտակուց 3,2 գ, Յուղ-20 գ, Ածխաջրեր-3,2 գ, Կաթնաթթվային մանրէներ 1գ » 107 ԳԱՍՄ, Արտադրման ն պիտանիության թվականները տես պիտակի վրա: «(Թամարա ն Անի» ՍՊԸ, ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զովունի, ՀՀ ՏՊ 3744 5719.6938-2012) «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին իրացվել է «թթվասեր» այն դեպքում, երբ դրա սպառողական փաթեթվածքի վրա առկա մակնշման համաձայն՝ այն հանդիսանում է «թթվասերային մթերք», փորձաքննության արդյունքում կազմված փորձարկման արձանագրության համաձայն՝ նշված ապրանքի բաղադրությունում հայտնաբերվել է բուսական յուղ, իսկ «(Թամարա ն Անի» ՍՊԸ-ի կողմից այն «Մակրո ֆուդ» ՍՊԸ-ին իրացվել է որպես «(Թթվասերային մթերք «(Թթվասերիկ» 2076 400 գր» անվանումով ապրանք (հիմք՝ հարկային հաշիվ թիվ Ա5440429302): Արդյունքում նշանակվել է տուգանք 5 միլիոն դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 49-54):
2) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 154-Ա որոշմամբ «Մակրո ֆուդ» ՍՊԸ-ի կողմից նույն որոշմամբ նկարագրված գործողություններն ու վարքագիծը, մասնավորապես՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ին բուսայուղային հալեցված խառնուրդ «Սլավչինկա»՝` ռաֆինացված, դեզոդորացված. (բաղադրությունը՝ պերեէթերիֆիկացված ն հոմոգենիզացված բուսական յուղ ԿԷՖ, արոմատիզատոր «կարագ սերուցքային», ներկանյութ «8-կարոտին») անվանումով ապրանքը որպես «հալած յուղ» իրացնելն այն դեպքում, երբ այն, համաձայն դրա մակնշման, հանդիսանում է բուսայուղային հալեցված խառնուրդ, իսկ բաղադրության համաձայն՝ պարունակում է բուսական յուղ, ն
5
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված՝ «Կաթի ն կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «հալած յուղ», ինչպես նան բուսակաթնային հալեցված խառնուրդ՝ 82,576 ընդհանուր յուղայնությամբ, այդ թվում՝ կաթնային յուղեր՝ ոչ պակաս 1076 (բաղադրությունը՝ կաթնային յուղի փոխարինիչ, սերուցքային կարագ, չոր, յուղազերծ կաթ, բնական բուրավետիչ, սննդային գույն բետակարատին) անվանումով ապրանքը որպես «կարագ» իրացնելն այն դեպքում, երբ դրա մակնշման համաձայն՝ այն հանդիսանում է բուսակաթնային խառնուրդ ն բաղադրության համաձայն դրանում առկա է կաթնային յուղի փոխարինիչ, ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված՝ «Կաթի ն կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/203 տեխնիկական կանոնակարգի իմաստով այն չի հանդիսանում «կարագ», որակվել են անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում, քանի որ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ: Արդյունքում նշանակվել է տուգանք 5 միլիոն դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 56 - 62):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նան Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝
13) ապահովում է օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
(..):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով՝
1) ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
(..)
6
3. Օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակրեր ` միատեսակ կիրառությունն ` ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այե իրավական հարցադրմանը, թե թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (լրեղեկությունների) եշումով ապրանք իրացնելն արդյո՛ք կարող է որակվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսնորում, եթե տետեսվարողի կողմից տվյալ ապրանքն իրացվել է ոչ սպառողին:
ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա ն պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը ն սոցիալական արդարությանը:
ՀՀ Սահմանադրության 59րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, իսկ 86-րդ հոդվածի համաձայն՝ գործարար միջավայրի բարելավումը ն ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նան սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների ն աշխատանքների որակ նկատմամբ վերահսկողությունը ներառված են տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ:
Միաժամանակ ՀՀ (Սահմանադրության 59րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադրական մակարդակով ամրագրվել է շուկայում մրցակցության խաթարման առանձին ձների՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության ն հակամրցակցային համաձայնությունների արգելքը:
Արդյունաբերական սեփականության պահպանութան մասին Փարիզյան կոնվենցիայի 10 Ել» հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Միության երկրները պարտավոր են Միությունում մասնակցող երկրների քաղաքացիներին արդյունավետ պահպանությամբ ապահովել ոչ բարեխիղճ մրցակցությունից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ոչ բարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում մրցակցության ցանկացած գործողություն, որը հակասում է արդյունաբերական ն առնտրական գործերում արդար սովորույթներին: Իսկ նշված հոդվածի 3-րդ կետն առանձնացնում է մասնավոր արգելքները.
3 բոլոր գործողությունները, որոնք ընդունակ են որնէ ձնով շփոթություն առաջացնելու ձեռնարկության, մթերքների կամ արդյունաբերական կամ առնտրական գործունեության մրցակցի նկատմամբ,
7
2) սուտ պնդումները, որոնք առնտրական գործունեություն իրականացնելիս ընդունակ են վարկաբեկելու ձեռնարկությանը, ապրանքները կամ մրցակցի արդյունաբերական կամ առնտրական գործունեությանը,
3) նշումները կամ պնդումները, որոնց օգտագործումը առնտրային գործունեություն իրականացնելիս կարող է հասարակությանը մոլորության մեջ գցել ապրանքների բնույթի, պատրաստման եղանակի, հատկությունների, կիրառման պիտանելիության կամ քանակի վերաբերյալ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Օրենքի նպատակն է պաշտպանել ն խրախուսել լ ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը ն սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նուն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նան դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նան վնասել սպառողների շահերը:
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին, այլ օրենքներին, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջն կամ վերջիններիս ու սպառողների միջն բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության գործողություններ են նույն օրենքի 12-15-րդ, 15.1-ին ն 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նան նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:
Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը բացահայտում է անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը՝ առանձնացնելով այն հիմնական հատկանիշները, որոնց համակցությամբ պայմանավորված՝ տնտեսվարողի տվյալ գործողությունը կամ անգործությունը որակվում է որպես անբարեխիղճ մրցակցություն: Այդ հատկանիշներն են.
- Օրենքին, այլ օրենքների, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասությունը,
- մրցակից տնտեսվարող սուբյեկտների միջն, կամ տնտեսվարողի ու սպառողների միջ. բարեխղճության ազնվության, արդարության, ճշմարտութան ն (կամ) անաչառության սկզբունքների խախտումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ վերը նշված հատկանիշների համակցությունն է տնտեսվարողի այս կամ այն գործողությանը կամ անգործությաանը հաղորդում անբարեխիղճ մրցակցության որակ: Անբարեխիղճ
8
մրցակցության պարտադիր հատկանիշ է կամ մրցակից տնտեսվարող սուբյեկտերի միջն, կամ տնտեսվարողի ու սպառողների միջն. բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքների խախտումը: Այսինքն` տվյալ տնտեսվարողի կողմից դրսնորվող անբարեխիղճ մրցակցության ազդեցությունը կրող սուբյեկտներ են կամ վերջինիս մրցակից տնտեսվարողները, կամ սպառողները: Այլ կերպ՝ անբարեխիղճ մրցակցության վարքագիծն ունի իր օբյեկտային կազմը. վերջինս ներառում է կամ տվյալ վարքագիծը դրսնորող տնտեսվարողի մրցակից տնտեսվարող սուբյեկտներին, կամ սպառողին:
Օրենսդիրը, Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրելով անբարեխիղճ մրցակցությանը բնորոշ պարտադիր հատկանիշները, միաժամանակ նույն հոդվածի 4-րդ մասում առանձնացրել է անբարեխիղճ մրցակցության կոնկրետ դրսնորումների որոշակի ոչ սպառիչ շրջանակ: Այն է՝ տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը (12-րդ հոդված), տնտեսվարող սուբյեկտին կամ նրա գործունեությունը վարկաբեկելը (13-րդ հոդված), հասարակությանը մոլորեցնելը (14-րդ հոդված), տնտեսվարող սուբյեկտի համբավը, վարկարժեքը վնասելը (15-րդ հոդված), անտեղի համեմատություններ կատարելը (15.1--ին հոդված), անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ (16-րդ հոդված):
Հաշվի առնելով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը պայմանավորող պարտադիր հատկանիշների վերը նշված շրջանակը, ինչպես նան Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «ինչպես նան նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ» ձնակերպումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 12-15-րդ, 15.1-ին ն 16-րդ հոդվածներում թվարկված անբարեխիղճ մրցակցության բոլոր կոնկրետ .գործողությունները (դրսնորումները), այդ թվում` հասարակության մոլորեցումը, օժտված են Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը պայմանավորող՝ վերը նշված պարտադիր հատկանիշներով: Մասնավորապես, Օրենքի 12-15-րդ, 15.1-ին ն 16-րդ հոդվածներում թվարկված անբարեխիղճ մրցակցության բոլոր կոնկրետ գործողությունների (դրսնորումների), այդ թվում հասարակության մոլորեցման, պարտադիր հատկանիշ է այդ գործողության բացասական ազդեցությունը կամ մրցակից տնտեսվարողների, կամ սպառողի նկատմամբ, որպիսի ազդեցությունը դրսնորվում է վերջիններիս հանդեպ բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքների խախտմամբ:
Ըստ Օրենքի 14րդ հոդվածի՝ անբարեխիղճ մրցակցության դրսնորում է հասարակության մոլորեցումը: Վերջինս նույն հոդվածի 1-ին մասում բնորոշվում է որպես ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ:
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով տրված ընդհանուր սահմանմանը զուգահեռ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվել են հասարակության մոլորեցման առանձին կոնկրետ դրսնորումներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող
9
միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նան նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նան ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նան ապրանքի արտադրության տարեթվի, ամսվա, օրվա կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալնեի կամ պայմանների վերաբերյալ հայերեն նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորությու, Օ չի տալի, ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:
Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» մոլորեցնել բառը բացատրվել է՝ «մոլորեցնել, թյուրիմացության մեջ գցեթ» իմաստներով, իսկ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում» որպես մոլորեցնել բառի հոմանիշներ, ի թիվս, այլնի նշված է «սխալեցնել, ապակողմնորոշել, խաբել, սայթաքեցնել»: Եզրութաբանական վերլուծության ենթարկելով «մոլորեցնել» հասկացությունը՝ կարելի է եզրահանգել, որ տնտեսվարող սուբյեկտի վարքագիծը «հասարակությանը մոլորեցնել» որակելու չափանիշը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների սպառողական հատկությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, թյուր, ոչ ամբողջական տպավորության ստեղծումն է հասարակության մոտ:
Օրենքի 11-րդ հոդվածի ն 14-րդ հոդվածի համադրված վերլուծության արդյունքում հաշվի առնելով, որ հասարակության մոլորեցումն անբարեխիղճ մրցակցության դրսնորում է ն ըստ այդմ՝ կրում է այն բոլոր հատկանիշները, որոնք օրենսդիրն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում վերագրել է անբարեխիղճ մրցակցությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում որպես հասարակության մոլորեցում դիտարկվող գործողությունների, այդ թվում՝ ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշելու պարտադիր հատկանիշը տվյալ գործողության բացասական ազդեցությունն է կամ մրցակից տնտեսվարողների, կամ սպառողի նկատմամբ, որպիսի ազդեցությունը դրսնորվում է վերջիններիս հանդեպ բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքների խախտմամբ: Այլ կերպ՝ Օրենքի 14-րդ հոդվածում նշված՝ հասարակության մոլորեցում դիտարկվող գործողությունները կամ անգործությունն ունեն իրենց կոնկրետ հասցեատերը, այն է՝ կամ մրցակցող տնտեսվարողը, կամ սպառողը Ըստ այդմ Օրենքի 14րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ անգործությունը կարող են որակվել որպես հասարակության
10
մոլորեցում, եթե այդ գործողություններով կամ անգործությամբ նշված սկզբունքները խախտվել են կամ մրցակցող տնտեսվարողների, կամ սպառողների հանդեպ: Ըստ այդմ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ անգործությունը չեն կարող որակվել որպես հասարակության մոլորեցում, եթե առկա չէ այդ գործողությունների կամ անգործության բացասական ազդեցությունը կրող օբյեկտը՝ մրցակցող տնտեսվարողը կամ սպառողը:
Ինչ վերաբերում է «սպառող» հասկացության բովանդակությանը, ապա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ օրենսդիրն սպառող հասկացությունը տարանջատել է գնորդ, ստացող, ընդունող հասկացություններից. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային շուկայի սուբյեկտներ են տվյալ ապրանքի ն դրա փոխադարձ փոխարինելի|իքլքապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) ն ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը):
Վճռաբեկ դատարանն արձանագրոմ է նան, որ խնդր առարկա
իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքը չէր բացահայտում «սպառող» հասկացության բովանդակությունը (Օրենքում նշված հասկացության սահմանումը տրվել է 31.05.2021 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-92-Ն օրենքով), որպիսի `պլայմաններում կիրառելի էր «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում սպառող հասկացության սահմանումը` հաշվի առնելով, որ այդ սահմանումը տրված չէ միայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով: Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ սպառող է բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին (...) (տե՛ս, «Սվետա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տետեսական մրցակցության պաշտպանության պետական հանձեաժողովի թիվ ՎԴ/1331/05/18 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումն անբարեխիղճ մրցակցություն որակելու համար պետք է հաստատվի այն փաստը, որ սպառողին հնարավորություն չի տրվել ամբողջական պատկերացում կազմել իրացվող ապրանքի վերաբերյալ:
Ի ամփոփումն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ սուբյեկտի՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված այս կամ այն գործողությունը որպես հասարակության մոլորեցում գնահատելիս պետք է, ի թիվս այլնի, պարզել այդ գործողությունների (անգործության) բացասական ազդեցությունը կրող օբյեկտի` մրցակցող տնտեսվարողի կամ սպառողի առկայությունը: Ըստ այդմ` թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումով ապրանք իրացնելը չի կարող որակվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսնորում, եթե տնտեսվարողի կողմից տվյալ ապրանքն իրացվել է ոչ սպառողին:
11
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 145-Ա ն թիվ 154-Ա որոշումները` պատասխանատվության ենթարկելու մասով:
Դատարանը 11.04.2019 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «Հանձնաժողովի արձանագրած ապրանքների՝ իրենց մակեշումներին համապատասխանելու պայմաններում գնորդները մոլորեցման ռիսկ չեն կրել: Նրանք պետք է միայն պատշաճ զննեին իրացվող ապրանքները, որպեսզի բացահայտեին դրանց անհամապատասխանությունը պայմանագրերին ն հարկային հաշիվներին: Իսկ ապրանքն ընդունելիս գնորդի ցուցաբերած անգործությունը չի կարող նույնացվել վաճառողի կողմից նրան մոլորեցնելու հետ: Այստեղ կարող է խոսք գնալ միայն պայմանագրերով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարման մասին, որպիսի հարցը դուրս է Օրենքի 14- րդ հոդվածի կարգավորման տիրույթից»:
Վերաքննիչ դատարանը, 02.03.2021 թվականի որոշմամբ մերժելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, ընդգծել է նան, որ Հանձնաժողովը նշված ապրանքների իրական բնութագրեի ն դրանց մակնշման միջե որնէ անհամապատասխանություն չի հայտնաբերել, փաստացի իրացված ապրանքները համապատասխանել են իրենց մակնշումներին. անհամապատասխանությունն արձանագրվել է փաստացի իրացված ն պայմանագրերով մատակարարման ենթակա ու հարկային հաշիվներում նշված ապրանքների միջն, ինչը հավանական սպառողին նույնպես չէր կարող ապակողմնորոշել ն վերջիններիս զրկել իրացվող ապրանքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու հնարավորությունից՝ հաշվի առնելով այն իրողությանը, որ այդ ապրանքները համապատասխանել են իրենց մակնշումներին:
Բողոք բերող անձի այն փաստարկի առնչությամբ, որ կողմերի միջն առաջացած վեճը քաղաքացիաիրավական բնութ է կրում Ա կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատարանը սույն վեճի քաղաքացիաիրավական բնույթի վերաբերյալ եզրահանգումներ չի կատարել, այլ վերլուծել է գնորդների ն վաճառողի միջե պայմանագրային հարաբերությունները՝ ցույց տալու համար, որ գնորդները պետք է պատշաճ զննեին մատակարարված ապրանքների մակնշումնեը ն պայմանագրերին ու հարկային հաշիվներին դրանց համապատասխանությունը, ն որ դրանց
անհամապատասխանությունը կարող էր դիտվել պայմանագրերով սահմանված պարտավորությունների ոջ պատշաճ կատարում»:
Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը, հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությանը վերագրված արարքը հասարակության մոլորեցում որակելու նպատակի համար էական նշանակություն է ստանում հետնյալ փաստի պարզումը. արդյոք խնդրո առարկա ապրանքը հայցվոր Ընկերության կողմից իրացվել է սպառողին, այսինքն՝ բացառապես
12
անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացուն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովն անբարեխիղճ մրցակցության գործողություն հասարակության մոլորեցում է համարել Ընկերության կողմից «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին ««Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կարիքների համար սննդամթերքի մատակարարման» թիվ ԱՍՀՆ-ՊՈԱԿ-ԳՀԱՊՁՃԲ-18/2-Գ-1-Գ-2 ծածկագրով) պայմանագրի հիման վրա «թթվասեր» անվանմամբ ասպրանքի մատակարարումն այն դեպքում, երբ դրա սպառողական փաթեթվածքի վրա առկա մակնշման համաձայն` այն հանդիսանում է «թթվասերային մթերք», փորձաքննության արդյունքում կազմված փորձարկման արձանագրության համաձայն՝ նշված ապրանքի բաղադրությունում հայտնաբերվել է բուսական յուղ, իսկ «(Թամարա ն Անի» ՍՊԸ-ի կողմից այն «Մակրո ֆուդ» ՍՊԸ-ին իրացվել է որպես «(Թթվասերային մթերք «(Թթվասերիկ» 2072 400 գր» անվանումով ապրանք, իսկ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ին բուսայուղային հալեցված խառնուրդ «Սլավչինկա»՝` ռաֆինացված, դեզոդորացված. (բաղադրությունը՝ պերեէթերիֆիկացված ն հոմոգենիզացված բուսական յուղ, ԿԷՖ, արոմատիզատոր «կարագ սերուցքային», ներկանյութ «8-կարոտին») անվանումով ապրանքը որպես «հալած յուղ» իրացնելն այն դեպքում, երբ այն, համաձայն դրա մակնշման, հանդիսանում է բուսայուղային հալեցված խառնուրդ, իսկ բաղադրության համաձայն՝ պարունակում է բուսական յուղ, ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված՝ «Կաթի ն կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «հալած յուղ», ինչպես նան բուսակաթնային հալեցված խառնուրդ՝ 82,576 ընդհանուր յուղայնությամբ, այդ թվում՝ կաթնային յուղեր՝ ոչ պակաս 1074 (բաղադրությունը` կաթնային յուղի փոխարինիչ, սերուցքային կարագ, չոր, յուղազերծ կաթ, բնական բուրավետիչ, սննդային գույն բետակարատին) անվանումով ապրանքը որպես «կարագ» իրացնելն այն դեպքում, երբ դրա մակնշման համաձայն՝ այն հանդիսանում է բուսակաթնային խառնուրդ ն բաղադրության համաձայն՝ դրանում առկա է կաթնային յուղի փոխարինիչ, ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի ն կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի իմաստով այն չի հանդիսանում «կարագ»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը խնդրո առարկա ապրանքը մատակարարել է ոչ սպառողին, առկա չէ Ընկերություն-սԱսպառող անմիջական կապը, որպիսի պայմաններում բացակայում է անբարեխիղճ մրցակցությանը բնորոշ հիմնական հատկանիշներից մեկը՝ սպառողի հանդեպ բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքների խախտման փաստը:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հասարակության մոլորեցում իրավախախտման օբյեկտիվ կողմը բացակայում է նան պայմանավորված այն հանգամանքով, որ առկա չէ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալներ (տեղեկություններ) նշելու դեպքը:
13
Այսպես՝ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թվականի ««Սննդամթերքի մակնշման մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» թիվ որոշմամբ հաստատվել է «Սննդամթերքի մակնշման մասին» ՄՄ ՏԿ 022/2011 մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ):
Կանոնակարգի 2-րդ հոդվածով «սննդամթերքի մականշվածք» հասկացությունը սահմանվում է որպես սննդամթերքի մասին տեղեկատվություն, որը գրառումների, նկարների, նշանների, խորհրդանիշների, այլ նշագրումների ն (կամ) դրանց համակցության ձնով զետեղված է սպառողական փաթեթվածքի, տրանսպորտային փաթեթվածքի վրա կամ սպառողական փաթեթվածքին ն (կամ) տրանսպորտային փաթեթվածքին ամրացված կամ դրանց մեջ տեղադրված կամ դրանց կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա:
Կանոնակարգի 4.1-րդ հոդվածով նախատեսված են փաթեթավորված սննդամթերքի մականշվածքին մականշվածքին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, այն պետք է ներառի հետնյալ տեղեկությունները.
«1) սննդամթերքի անվանումը.
2) սննդամթերքի բաղադրությունը՝ բացառությամբ սույն հոդվածի 4.4 մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, ն եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ.
3) սննդամթերքի քանակությունը.
4) սննդամթերքի պատրաստման ամսաթիվը.
5) սննդամթերքի պիտանիության ժամկետը.
6) սննդամթերքի պահպանման պայմանները, (..)»:
Վերոշարադրյալ դրույթների բովանդակությունից հետնում է, որ մակնշումն այն պարտադիր տեղեկատվությունն է, որը բնութագրում է տվյալ ապրանքը, հնարավորություն է տալիս նույնականացնել ապրանքը կամ դրա առանձին հատկանիշները ն ապահովել ապրանքախմբերի հսկումը ապրանքաշարժի բոլոր փուլերում այդ տեղեկատվությունը հասցնելով իրական ն ապագա սպառողին: Քանի որ փաթեթվածքը ժամանակակից ապրանքների մեծամասնության անբաժանելի մասը Օն դրանց վերաբերյալ տեղեկատվության կրողն է, մակնշումը տեղադրվում է ապրանքի փաթեթվածքի վրա: Հաշվի առնելով, որ ապրանքի մակնշվածքն արտացոլում է ապրանքի սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքի փաթեթվածքի վրա թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկություններ) մակնշման դեպքն առկա է միայն այն դեպքում, երբ բացակայում է տվյալ ապրանքի հատկանիշների վերաբերյալ բավարար անհրաժեշտ տեղեկատվությունը կամ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում տվյալ ապրանքի իրական հատկանիշներին:
Սույն գործով վիճարկվող վարչական ակտերով փաստվել է, որ թե «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին ն թե՛ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ին մատակարարված ապրանքների մակնշումները համապատասխանել են դրանց բաղադրությանը, սակայն չեն հանդիսացել «թթվասեր», «կարագ», «հալած յուղ»՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67
14
որոշմամբ հաստատված՝ «Կաթի ն կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի համաձայն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ խնդրո առարկա ապրանքների փաթեթվածքի վրա առկա մականշվածքների Ա մատակարարված ապրանքների սպառողական հատկանիշների նույնական լինելու պայմաններում բացակայում է «թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալներ (տեղեկություններ) նշելու» ձնով դրսնորվող օբյեկտիվ կողմը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բարձրացված այն հարցադրմանը, թե արդյոք քաղաքացիաիրավական բնույթ կրող իրավահարաբերության առկայությունը կարող է բացառել Օրենքով սահմանված խախտում կատարելը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թե Դատարանը ն թե Վերաքննի:։ 6դատարանն իրենց արտահայտած դիրքորոշումներով ամեննին չեն բացառել քաղաքացիաիրավական բնույթ ունեցող հարաբերությունների առկայության պայմաններում Օրենքով նախատեսված խախտում կատարելու հնարավորությունը: Պարզապես փաստել են, որ սույն դեպքում առկա է ոչ թե անհամապատասխանություն մակնշվաքի նռն 6մատակարարված ապրանքների բաղադրության միջն, այլ առկա է անհամապատասխանություն մատակարարման ենթակա Ա մատակարարված ապրանքի միջն, որպիսի իրավիճակում առկա չէ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված դեպքը՝ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալներ մակնշելու դեպքը, այսինքն` անհամապատասխանությունը մատակարարված ապրանքի բաղադրության ն մակնշված տվյալների միջն:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետնաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատ ական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական սպաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված
15
ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից վճռա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/11553/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
