ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԳԴ4/0004/01/19 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԳԴ4/0004/01/19 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
FONT-FAMILY: "GHEA Mariam"'>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում, ԳԴ4/0004/01/19 Նախագահող դատավոր՝ Ս . Մարաբյան Դատավորներ՝ Մ . Պապոյան Ա . Վարդանյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ . Ա ՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թ ադևոսյանի Ա. Պ ողոսյանի
4 հոկտեմբերի 2024 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 202 1 թվականի հունիսի 2- ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում 2018 թվականի նոյեմբերի 15- ին հարուցվել է թիվ 43105518 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ( այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգ իրք ) 34-104- րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով: 2018 թվականի նոյեմբերի 15- ին Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանը ձերբակալվել է : Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 17- ի որոշմամբ Աղաբեկ Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104- րդ հոդվածի 1- ին մասով : Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 17- ի որոշմամբ մեղադրյալ Ա . Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ` 2 ( երկու ) ամիս ժամկետով : 2018 թվականի նոյեմբերի 23- ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում թիվ 43105518 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 269- րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր՝ թիվ 43105718 քրեական գործը : Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24- ի , 2019 թվականի ապրիլի 22- ի և ապրիլի 26- ի որոշ ումներով Ա . Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել , լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104- րդ հոդվածի 1- ին մասով և 268- րդ հոդվածի 3- րդ մասով : 2019 թվականի ապրիլի 29- ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ( այսուհետ ` նաև Առաջին ատյանի դատարան ) ։ Առաջին ատյանի դատարան ի՝ 2020 թվականի հունիսի 19- ի որոշմամբ Ա . Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 10.000.000 ( տասը ) միլիոն ՀՀ դրամի չափով և չհեռանալու մասին ստորագրությունը։ Օրենքով սահմանված ժամկետում գրավի գումարը չի վճարվել և Ա . Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց շարունակել է գործել կալանավորումը :
2. Առաջին ատյանի դատարանի՝ 20 20 թվականի հուլիսի 1 3 -ի դատավճռով ամբաստանյալ Ա . Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-104- րդ հոդվածի 1- ին մասով Ա . Հայրապետյան ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 ( ութ ) տարի ժամկետով , 268- րդ հոդվածի 3- րդ մասով՝ ազատազրկում՝ 2 ( երկու ) տարի ժամկետով : ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կի ր առմամբ, նշանակված պատիժները մասնակի որեն գումարելու միջոցով, Ա.Հայրապետյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով: Ա . Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ` կալանավորումը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի կրման սկիզբը հաշվվել է՝ 2018 թվականի նոյեմբերի 15- ից :
3. Ամբաստանյալ Ա.Հայրապետյանի պաշտպան Տ.Աբրահամյանի, ամբաստանյալ Ա.Հայրապետյանի և պաշտպան Մ.Բեգյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան ) 2021 թվականի հունիսի 2- ի որոշմամբ պ աշտպան Տ.Աբրահամյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով, իսկ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի և նրա պաշտպան Մ.Բեգյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճիռը: Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատիժ նշանակելու՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ա.Հայրապետյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից՝ կրած լինելու հիմքով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վ երաքննիչ դատարանի՝ 20 21 թվականի հունիսի 2 -ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որ ը Վճռաբեկ դատարանի՝ 20 22 թվականի հուլիսի 2 5 -ի որոշմամբ ընդունվել է վարույթ 1 : Վճռաբեկ դատարանը 202 3 թվականի փետրվարի 6 -ի ն որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով .
5. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, ներկայացրած բողոքում վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական , հիմնավորված և պատճառաբանված է , իսկ այն բեկանելու և փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և սխալ պատճառաբանված: Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը, ինչպես նաև սխալ է մեկնաբանել և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 42- րդ հոդվածի՝ սպանության փորձի համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի դրույթները, որոնցով թույլ է տրվել դատական սխալ, որն իր հերթին ազդել է գործի ելքի վրա և հանգեցրել է նյութական ու դատավարական օրենքների էական խախտման: 5 . 1 . Բ ողոքաբերը նշել է, որ Գևորգ Մոսոյանի մարմնական վնասվածքները հասցվել են ծակող - կտրող գործիքով , ինչպիսին կարող է լինել դանակը , որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող : Ըստ բողոքաբերի՝ գործով հաստատված է, որ Ա . Հայրապետյանը Գ . Մոսոյանին դանակով հարվածել է ին ն անգամ և դադարել է հարվածել միայն այն ժամանակ , երբ Արման Գասպարյանը քարով հարվածել է նրան։ Թվով ին ն անգամ մարմնի տարբեր մասերին դանակով հարվածներ հասցնելը վկայում է անձին ապօրինի կյանքից զրկելու դիտավորության մասին։ 5.2 . Անդրադառնալով ա րարք ն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններին՝ բողոքաբերը նշել է, որ դրանք ևս անհիմն են : Մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 42- րդ հոդվածի դրույթները, Վճռաբեկ դատարանի՝ մի շարք նախադեպային որոշումներ , բողոքաբերը նշել է , որ ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման, ինչը բերել է արարքի սխալ քրեաիրավական որակման և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի՝ ապօրինի ազատության մեջ հայտնվելուն: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ երբ Ա.Հայրապետյանի սեփականության նկատմամբ ոտնձգություն է կատարվել և վերջինս ձայների պատճառով արթնացել և դուրս է եկել, գողություն կատարած անձինք արդեն հեռանալիս են եղել: Գործով հիմնավորվել է նաև , որ հափշտակություն կատարող անձինք ունեցել են շինություն ապօրինի մուտք գործելու և գույք հափշտակելու դիտավորություն, ինչը չէր կարող ամբաստանյալի կամ այլ անձի կյանքի համար վտանգ ներկայացնել, ինչի մասին է վկայում նաև դեպքի վայրից հեռանալու փորձը: Բողոքաբերը նշել է նաև, որ ամբաստանյալը, վերցնելով ծալովի դանակը և անտեսելով մյուս կողմի անձանց թվաքանակը, գիտակցաբար գնացել է կոնֆլիկտի՝ ունենալով ապօրինի պահվող թմրամիջոցի հափշտակությունը կանխելու, գողություն կատարած անձանց պատժելու կամ նրանցից վրեժ լուծելու նպատակ: Հետևաբար, ամբաստանյալի ապօրինի գույքի նկատմամբ ոտնձգությունն ավարտված է եղել, և դա ամբաստանյալը չէր կարող չգիտակցել : Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևությունների, իսկ Վերաքննիչ դատարանը, առանց հիմնավոր պատճառաբանության, նույն փաստական հանգամանքների պայմաններում ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդված ը : 5 .3. Վերոշարադրյալի հիման վրա , բողոքաբերը խնդրել է բեկանել Վ երաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 2 - ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13 - ի դատավճռին: Վճռաբեկ բողոքի պատասխանը .
6. Ա մբաստանյալ Ա.Հայրապետյանը վճռաբեկ բողոքի պատասխանում, ներկայացնելով ստորադաս դատարանների դատական ակտերը և վկայակոչելով քրեադատավարական մի շարք իրավանորմեր, խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները .
7. Նախաքննության մարմնի կողմից Աղաբեկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104- րդ հոդվածի 1- ին մասով և 268- րդ հոդվածի 3- րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ . «(…) [Ն] ա, 2018 թվականի նոյեմբերի 15- ին ` ժամը 3- ի սահմաններում , Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում գտնվող իր առանձնատան օժանդակ շինության մուտքի դռան վնասված և բացված լինելու հանգամանքով պայմանավորված , ապօրինաբար Գևորգ Գուրգենի Մոսոյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ , տանից նախապես վերցված իրեն պատկանող , ծալովի դանակով 9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր օրգաններին ` ձախ դաստակի , անցումով ձախ ճաճանչ - դաստակային հոդի շրջանների , ձախ բազկի միջին երրորդականի , ձախ բազկի վերին երրորդականի , ձախ ուսահոդի և պարանոցի միջանկյալ հատվածի , ձախ ծոծրակային շրջանների , կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի , ձախ ստորանրակային շրջանների , որովայնի առաջային պատի շրջաններին նրա առողջությանը պատճառելով ` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք , սակայն Արման Սամվելի Գասպարյանի կողմից նրան քարով հարվածելու և աջ թիկնային շրջանին քերծվածքների ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու արդյունքում , իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցանքն ավարտին հասցնել ` հեռացել է : Բացի այդ` Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանն առանց իրացնելու նպատակի, իր տնամերձ հողամասից ինքնաճ եղանակով աճած կանեփի բույսերից հավաքելու միջոցով ձեռք է բերել, մանրացնելու և չորացնելու եղանակով պատրաստել է առանձնապես խոշոր չափերի` 1618,47 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», 2240 գրամ «Կանեփ» տեսակի թմրամիջոցներ և դրանք ապօրինի պահել է իր առանձնատանը և առանձնատան օժանդակ շինությունում, որոնցից` առանձնապես խոշոր չափի` 2240 գրամ հաստատուն քաշով «Կանեփ» տեսակի և 1615,04 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցները, 2018 թվականի նոյեմբերի 15-ին հայտնաբերվել և առգրավվել են Աղաբեկ Հայրապետյանի բնակարանում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ, իսկ զգալի չափի` 3,43 հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցից 2,4 գրամը նույն օրը հայտնաբերվել և առգրավվել է քննչական փորձարարությամբ, 1,03 գրամը` 2018 թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Բեյբությանին պատկանող ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ (…)» 2 :
8. Ա .Հայրապետյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին , որ 2018 թվականի նոյեմբերի 15- ին եղել է իր տանը քնած : Գիշերը՝ ժամը 02:00- ի սահմաններում, իր տան հարակից շինությունից , որը ևս իր սեփականությունն է և որտեղ պահվում են իր մշակած կաղամբը , տեխնիկայի պահեստամասեր և այլ արժեքավոր գործիքներ , լսել է ձայն և արթնացել է : Արթնանալով այդ կողմից լսել է ինչ - որ խոսակցություններ և մտածել է , որ գողեր են : Որպեսզի տեսնի , թե ովքեր են , իր անվտանգության համար պահարանից վերցրել է դանակ և գնացել հարակից շինության ուղղությամբ : Ճանապարհին տեսել է մի մեքենա և 3 անձ : Նրանցից մեկն առանձին է կանգնած եղել , երկուսը՝ առանձին : Մինչ նրանց տեսնելը նկատել է , որ այդ շինության դռան փեղկը բաց է : Բղավել է « կանգնեք », որ տեսնի, թե ովքեր են և ինչ են տանում կամ ինչ են ուզում : Այդ առանձին կանգնածը , ով բակում էր , բղավելով ասել է . «մենք ենք»։ Իր հարցին, թե իր տան դռները ինչի համար են ջարդել, նա պատասխանել է , որ պետք է եղել, դրա համար են ջարդել և իրեն հրել է ճաղավանդակի վրա։ Հրելուց ինքը վայր է <SPAN style='FONT-FAMILY:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԳԴ4/0004/01/19
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
