Աղայան — ԵԴ1/0049/06/23
Ամփոփում
Գործի համարը: ԵԴ1/0049/06/23 Դիմող / մեղադրյալ Անուն: Մարտիրոս Ազգանուն: Աղայան Հայրանուն: Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 18.09.2026 ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք: Հոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումը
Ամբողջ Տեքստ
ԵԴ1/0049/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան
18 սեպտեմբերի 2026 թվական ք.Երնան
ՇԸ Վճոաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Շ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մարտիրոս Սիսակի Աղայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ պաշտպան Ժիրայր Մովսիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական սախապատմությունը.
Լ 2020 թվականի մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի Լին մասով ն 266-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 13884020 քրեական
գործը:
2. 2022 թվականի հոկտեմբերի 24ին Մարտիրոս Սիսակի Աղայանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀՇ քրեական օրենսգիրք) 393-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 2րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
3. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ բավարարվել է սախաքնսության մարմնի միջնորդությունը ն Մարտիրոս Աղայանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
4. Մարտիրոս Աղայանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
5. 2023 թվականի ապրիլի 17-ին դատախազը որոշում է կայացրել Մ.Աղայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 3րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով ն 393-րդ հոդվածի 3-րդ մասի էին ն 2րդ կետերով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
6. 2023 թվականի ապրիլի 19-ին սախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալ Մ.Աղայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերարերյալ:
7. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ սախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է ն Մ.Աղայանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու)
ամիս ժամկետով` կալանքի սկիզբը հաշվելով սրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժ.Մովսիսյանը 2024 թվականի մարտի 25-ին ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որը ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
9. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժ.Մովսիսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 3Էի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջր.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
10. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական
սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտումներ` արդյունքում կայացնելով անօրինական, անհիմն ու չպատճառաբանված դատական ակտ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
10.. Բողոքի հեղինակը նշել է, որ որպես Մ.Աղայանի պաշտպան` իր իրավունքները ստանձնել է դատարան ներկայացված բողոքի բավարարման արդյունքում միայն, երբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԳԴԱ0030/1/24 որոշմամբ պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին իրեն ներգրավել որպես Մ.Աղայանի պաշտպան: Դրանից հետո Մ.Աղայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 2023 թվականի ապրիլի 19-ի դատական ակտը ստանալու նպատակով դիմել է Առաջին ատյանի դատարան, ն 2024 թվականի մարտի 14-ին իրեն տրամադրվել է հիշյալ որոշումը: Առաջին ատյանի դատարանը միաժամանակ պարտավորեցրել է քննիչին` իրեն տրամադրել նան կալանքի միջնորդության ն դրան կից` դատարան ներկայացված ու այնուհետն քննիչին
վերադարձված նյութերի երկրորդ օրինակները, որոնք, սակայն, մինչ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրը, այդպես էլ քննիչի կողմից իրես չես տրամադրվել: Կալանավորման որոշման վերաքննիչ բողոքարկման դատավարական ժամկետը չխախտելու սպատակով, վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ՝ առանց պատշաճ հնարավորություն ունենալու իրականացնել Մ.Աղայանի շահերի լիարժեք պաշտպանությունը, քանի որ կալանավորման վերաբերյալ որոշման հիմքում ընկած վարույթի սյութերն իր տրամադրության տակ չեն եղել:
Բողոքաբերը փաստարկել է, որ այս համատեքստում զրկված է եղել Առաջին ատյանի դատարանի որոշման բոլոր հանգամանքներին պատշաճ առարկելու իրավական ն փաստական հնարավորությունից, ինչը, իր կարծիքով, վիճարկվող դատական ակտի բեկանման հիմք է:
10.2. Բողոք բերած անձր փաստարկել է սնան, որ ՀՀ քրեական
դատավարության օրենսգիրքը չի սախատեսում անձի սկատմամբ արդեն իսկ կիրառված խափանման միջոցի (սույն դեպքում կալանքի) պայմաններում կրկին նույս խափանման միջոցը կիրառելու իրավական հնարավորություն, եթե նույնիսկ մեղադրյալի սկատմամբ կայացվել է սոր (նախորդի համեմատ խստացված, լրացված) հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում: Ինչ վերաբերում է մեղադրյալի՝ հետախուզման մեջ գտնվելու ն նրա նկատմամբ արդեն իսկ կիրառված կալանքի պայմաններում մեղադրանքի ծավալը լրացնելուն, ապա կալանավորման հարցի վերստին քննարկման ժամանակ դատարանն իրավասու է կալանավորման հարցին վերստին անդրադառնալ նոր՝ լրացված կամ փոփոխված մեղադրանքի շրջանակներում: Այսինքն` եթե բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված` կալանավորման հարցի վերստին քննարկման ն լուծման իրավիճակը, այդ պարագայում ոչ իրավաչափ է կրկին նույն հարցի քննարկումն ու դատական ակտի կայացումը՝ արդեն իսկ կալանավորման վերաբերյալ դատական ակտի առկայության պայմաններում:
Այդ համատեքստում բողոքաբերը հիմնազուրկ է համարել Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ մեղադրյալ Մ.Աղայանի սկատմամբ կալանքի
հարցի կրկին քննարկման իրավական անհրաժեշտություն կարող է առաջանալ Շայաստանի Հանրապետության կողմից վավերացված պայմանագրերի պահանջներով պայմանավորված: Բողոքաբերը սԿշել է, որ Վերաքննիչ դատարանն այդ անհրաժեշտությունը պայմանավորել է «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայում ամրագրված նորմերի վերլուծութան արդյունքում ն գտել, որ առանց վիճարկվող որոշման առկայության մեղադրյալի հանձնումը հնարավոր չէր լիսի: Բողոքաբերի կարծիքով` «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի կիրառելիության հետ կապված մտավախությունները տեղին չեն, քանի որ, արդեն իսկ առկա կալանավորման մասին որոշման շրջանակներում հարցվող պետությունը
կարող է իրականացնել հանձնման հարցի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Ա. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը ն վերացնել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Մարտիրոս Աղայանի սկատմամբ կիրառված կալանքը:
ճոաբեկ բողո ննության համա ան նշանակություն ունեցո
փաստական հանգամանքները.
12. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման
համաձայն` «'..) Դարարանի գնահափմամի (...) քրեական վարույթի տվյալ փուլի համար բավարար չափով հիմնավորվում է մեղադրյալի առնչությանն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությաններին: Գարարանն արձանագրում է, որ ներկայացված փապարական կպյալներն իրենց ամբողջությամբ թույլ են կւալիս եզրահանգելու, որ առկա է ողջամիտ կասկած, որ մեղադրյալը հնարավոր է առնչություն ունենա իրեն վերագրվող ենթադրյալ արարքներին:
Անդրադառնալով կալանավորման հիմքերին, հաշվի առնելով`
Մարտիրոս Աղայանին վերագրվող արարքների բնույթն ու վանգավորության ապտիճանը, Գապարանը գանում է, ոյն (...) մեղադրյալ Մայրպտիրոս Աղայանի նկատմամբ խափանման միջոց կայանքի կիրառումն անհրաժեշվւ է ՀՇ քրեական դատավարության օրենսգրքի Ո6շրդ հոդվածի 2Հյդ մասով սահմանված
նպատակներին հասնելու համալ, քանի որ միայն նշված խափանման միջոցը կարող է արդյանավեւր կերպով չեզոքացնել վերջինիս օրինական վարքագծին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքներն ու ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հեւռնանքները: (...)»:
13. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման համաձայն՝ «է..) Անդրադառնալով այն հարցին թե իրավաչափ է արդյո՛ք Երնան քաղաքի առաջին ատյանի րեդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից Քննիչի միջնորդության քննությունն այն պարագայում, երը առկա է մեղադրյալ Մարտիրոս Աղայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2022 թվականի (հոկտեմբերի 26-իյ ԵՊ/261/06/22 որոշումը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, ոյւ նման իրավական անհրաժեշտություն կարող է առաջանալ Հայապարանի Հանրապետության կողմից վավերացրած
պայմանագրերի պահանջներով պայմանավորված:
(..) (Օյրինակ՝ «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայում ամրագրված նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, ոյլւ հանձնվան վերարելրյալ հարցմանը, ի թիվս այլ փապրաթղթերի, պեւրք է կցված լինի նան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընփրված լինել մասին որոշումը: Նշված որոշումը բավարար հիմք է հանդիսանում հանձնման ենթակա անձի ազատությունը ժամանակավորապես սահվանափակելու համար: Բացի այդ, (..) անհրաժեշտ է դատավարական այնպիսի փասպաթուղթ, որը կպարունակի հանձնման ենթակա անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների կարարման ժամանակի ն վայրի, դրանց իրավարանական որակման վերարերյալ ճշգրի տեղեկատվություն: Նման դատավարական փապտաթուղթ է հանդիսանում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, իսկ մեղադրանքը փատխված կամ լրացված լինելու դեպքում` առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներն են:
Սույն գործի փաարական հանգամանքներից բխամ է, որ 2023 թվականի ապրիլի 17-ին (..) դարախազի կողմից Մարտիրոս Սիսակի Աղայանի նկարաամբ ՀՇ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի Էին ն 3րդ կեւռերով, 318-րդ
1Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 182-192:
հոդվածի Լին մասով ն 393րդ հոդվածի 3րդ մասի Էին ն 2րդ կետերով նոր հանրային քրեական հեւապնդում է հարուցվել, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն իրավաչափ է ն բխում է Հայապրանիէ Հանրապետության վավերացրած պայմանագրերի պահանջներից: Հակառակ եզրահանգման պարագայում հետախուզման մեջ գտնվող անձր, վերջինիս նկատմամր առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքում, կարող Է խոսափել իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքների համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված պատժից:
(..) Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դարարանը եզրահանգում է, ոյ բողոքարկված դարական ակտը կայացնելիս Առաջին արյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցության ունեցող դայական սխալ, խարի (...) որոշումը բեկանելու ն հատակ վերանայման բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան (..)»7:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
14. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՛ք Վերաքննիչ դատարանի որոշումն այն պարագայում, երբ դրանում անդրադարձ չի կատարվել կալանավորման վերաբերյալ նյութերը պաշտպասության կողմին տրամադրված չլինելու վերարերյալ վերաքննիչ բողոքի հեղինակի պնդումներին:
1. ՇՇ Սահմանադրության 6էրդ հոդվածի Լին մասի համաձայն
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազասությունների արդյանավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՇ Սահմանադրության 63-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկեւռում քննության իրավունք»:
15.Լ ՀՇ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, ի թիվս այլնի, ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
ՀՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 13-2Է
- դատական բողոքարկումը՝ որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները»,
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք ն արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՇ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ":
16. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայսն՝ «Յուրաքանչյուր ոք, ոմ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազավասթյունները խախտվում են, ունի պեւռական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավար միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել նն ի պաշվտնե գործող անձինք»:
16.. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական
կոնվենցիայի 13րդ հոդվածով սախատեսված երաշխիքի համատեքստում իրավական դիրքորոշում է արտահայտել այս մասս որ պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ: Մասնավորապես, դրա կիրառումը չպետք է անարդարացիորեն խոչընդոտվի պատասխանող Պետության գործողություններով կամ բացթողումներով::
17. Իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ ճնավորած նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է դատական պաշտպանության առանձնահատուկ դերը, որի բաղադրիչն է սնան
3Տե՛ս ՀՇ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈՌՉ36 որոշումը, 6-րդ կետ:
«Տե՛ս ՀՇ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ ՍԴՈՌՎԱԺ0 որոշումը, 9-րդ կետ:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Քճակ ռոռ 4ամոօք Բռաստ ». քեշ Սանզ մճոՋմօու գործով 2002 թվականի մարտի 14ի վճիռը, գանգատ թիվ 46477/99, կետեր 96:
դատավարական գործողությունների ն որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական պաշտպանության իրավունքը պետք է լիսի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենած:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության
իրավունքի համատեքստում անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից վարույթի (գործի) նյութերին ծանոթանալու իրավունքին, արձանագրել է, որ «լ..) (Գյործի նյութերին ծանոթանալու իրավունքն պանի հիմնարար նշանակություն դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից իրենց իրավանքների ու օրինական շահերի արդյունավեր պաշվպանությունն իրականացնելու համար: Մասնավորապես, այն հնարավորության է տալիս մի կողմից պարկերացում կազմելու գործի ընթացքի մասին, (...) մյուս կողմից անհրաժեշտության դեպքում ներկայացնելու փապրական տվյալներով հիմնավորված բողոք վարույթն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ որոշումների կամ գործողությունների (անգործության) դեմ(...)»՛:
18. ՀՇ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզարանել նրա իրավանքները ն ապահովել օյենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշփպանվելուիրական հնարավորությունը»:
ՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայս՝ «լ..)
3. Միջնորդաթյանը կցվում են քրեական վարույթը նախաձեռնելու մասին արձանագրության ն քրեական հեպապնդու` հարուցելու մասին որոշման պատճենները, ինչպես նան միջնորդության հիմնավորվածությունը հապրատող
6 Տե՛ս, հւանռնՏ ոանձոմե, Վճոարեկ դատարանի` Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿՊ/0066/1/12 որոշումը ն Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը:
՛Տես Վճռաբեկ դատարանի` «Հեսսար» ՄՊԸ-ի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ որոշման 15-րդ կետը ն, ոռսմձնՏ ուանճոմետ, Ռուզան Ադանալյանի գործով 2019 թվականի սոյեմբերի 7-ի թիվ ՇԴ/0003/1/18 որոշման 18.Էրդ կետը:
10
անհրաժեշվւ նյութերի պատճենները: Եթե վեղադրյալը, որի նկատմամբ հարուցվում է միջնորդությունը, անազատության մեջ է, ապա միջնորդությանը կցվում են նան անձին ազատությունից զրկելու հիմք հանդիսացած փապատաթղթերի պատճենները:
4. Միջնորդությանը ն կից նյութերը դատարան են ներկայացվում երկու օրինակով:
(..)
ծ. (...) Վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելուց հեւռռ միջնորդաթյան ն կից նյութերի մեկ օրինակն անհապաղ հանձնվում է մեղադրյալին»:
19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- 2022 թվականի հոկտեմրերի 24-ին Մարտիրոս Սիսակի Աղայանի սկատմամբ ՇՇ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում,
- քնսիչի կողմից կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Մ.Աղայանը 2017 թվականի հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից",
- Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Մ.Աղայանի սկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքըս,
- Մ.Աղայանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում",
- 2023 թվականի ապրիլի 17-ին դատախազը որոշում է կայացրել Մ.Աղայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի էին ն 3րդ կետերով, 318-րդ հոդվածի Լիս մասով ն 393-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 2-րդ կետերով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին",
- 2023 թվականի ապրիլի 19-իս սախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալ Մ.Աղայանի սկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի նույն օրվա որոշմամբ
Ց Տես սույն որոշման 2-րդ կետը:
9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 19:
Ց Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
ն Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
2 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
1"
բավարարվել էշ: Նախաքննության մարմնի վերոնշյալ միջսորդությունը ն կից նյութերը դատարան են ներկայացվել երկու օրինակով", սակայն երկրորդ օրինակը մեղադրյալին հնարավոր չի եղել հանձնել` վերջինիս գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով, ն վերադարձվել է քննիչին»,
- որպես մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան սերգրավվելուց հետո փաստաբան Ժ.Մովսիսանը դիմում է սարկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ 2023 թվականի ապրիլի 19-ի դատական ակտը ն դատարան ներկայացված բոլոր նյութերի պատճեններն իրեն տրամադրելու խնդրանքով",
- պաշտպան Ժ.Մովսիսյանին ն գործը քննող քննիչին հասցեգրված՝ 2024 թվականի մարտի 12-ի ուղեկցական գրությամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պաշտպանին է ուղարկել հիշյալ դատական ակտը ն միաժամանակ քննիչին հայտնել է կալանավորման վերարերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը ն կից նյութերը մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժիրայր Մովսիսյանին տրամադրելու անհրաժեշտության մասին",
- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժ.Մովսիսյանը 2024 թվականի մարտի 25-ին ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որում, ի թիվս այլնի, նշել է, որ
Մ.Աղայանի պաշտպանությունն ստանձնելուց հետո, վերջինիս սկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը ստանալու նպատակով դիմել է Առաջին ատյանի դատարան, որը 2024 թվականի մարտի 14-ին տրամադրել է հիշյալ դատական ակտը ն միաժամանակ պարտավորեցրել է քննիչին` իրես տրամադրել կալանքի միջնորդության ն դրան կից` դատարան ներկայացված ն այնուհետն քննիչին վերադարձված նյութերի երկրորդ օրինակները, որոնք, սակայն, մինչ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրն այդպես էլ քննիչի կողմից չեն տրամադրվել: Կալանավորման որոշման վերաքննիչ բողոքարկման
դատավարական ժամկետը չխախտելու նպատակով վերաքննիչ բողոք է
Ց Տե՛ս սույն որոշման 6-րդ ն 7-րդ կետերը:
Տե՛ս վարույթի նյութեր, հատոր Լ թերթ 2:
5 Տե՛ս դատական նիստի արձանագրությունը՝ վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 178-18Է 6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 205:
Ծ Տե՛ս վարույթի Կյութեր, հատոր 2, թերթեր 216-217:
12
ներկայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ` առանց պատշաճ հնարավորություն ունենալու իրականացնել Մ.Աղայանի շահերի լիարժեք պաշտպանությունը, քանի որ կալանավորման վերաբերյալ որոշման հիմքում ընկած վարույթի Կյութերն իր տրամադրության տակ չեն եղել, որպիսի հանգամանքով պայմանավորված զրկվել է Առաջին ատյանի դատարանի որոշման բոլոր հանգամանքներին պատշաճ առարկելու իրավական ն փաստական
հնարավորությունից",
- Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել անփոփոխ: Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքի փաստարկներն իր դատական ակտում շարադրելիս՝ նշել է սան նյութերը տրամադրված չլինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը, սակայն որոշման պատճառաբանական մասում այդ փաստարկին ընդհանրապես չի անդրադարձել»:
20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-18-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճոաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման իրավաչափության կապակցությամբ մեղադրյալի կողմից հայցվող իրավական պաշտպանության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նախաքննության մարմնի միջնորդությանը ն կից նյութերին ծանոթանալու պաշտպանության կողմի հնարավորությամբ: Այսինքն` մեղադրյալի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այս հանգամանքից, թե որքանով են վերջինիս հասանելի միջնորդությունը ն դրան կից նյութերում պարունակվող փաստական տվյալները՝ իր իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար: Մեղադրյալը կալանավորման որոշումը բողոքարկելու իր իրավունքն արդյոնավետ իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու նախաքննության մարմնի միջնորդությանը ն կից նյութերին, ինչը
Ց Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 10:
Ց Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 13-2Է
13
կլիսի նան նրա իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության կարնոր երաշխիք: Այլ կերպ ասած՝ եթե անձի սկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է հարուցվել, դատական պաշտպանության ու բողոքարկման իրավունքն արդյունավետորեն կենսագործելու համար կարնոր է հիշյալ միջնորդությանը ն կից նյութերին ծանոթանալու պաշտպանության կողմի իրավունքի երաշխավորումը:
2Լ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել բողոքաբերի այս փաստարկը, որ իրեն չես տրամադրվել կալանավորման միջնորդությունը ն կից նյութերը, ինչի արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է Առաջին ատյանի դատարանի որոշմանը պատշաճ առարկելու իրավական ն փաստական հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ սույն վարույթի նյութերում առկա չէ կալանավորման միջնորդությունը ն կից սյութերը Մ.Աղայանի պաշտպանին տրամադրված լինելու փաստր հավաստող որնէ ապացույց, հետնարար պաշտպանի այդ փաստարկի հետ չհամաձայնվելու հիմքեր չկան: Արդյունքում Վերաքննիչ դատարանը խախտել է մեղադրյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը` նրան զրկելով իր իրավունքների ն ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու իրական հնարավորությունից:
22. Հետնարար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն այն պարագայում, երր դրանում անդրադարձ չի կատարվել կալանավորման վերաբերյալ նյութերը պաշտպանության կողմին տրամադրված չլինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հեղինակի պնդումներին, իրավաչափ չէ։
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված ն սույն որոշման 10.2- րդ կետում նշված մյուս հարցերին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սուն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:
24. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարակաս օրենքի էական խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
14
20-րդ հոդվածով ամրագրված` մեղադրյալի պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՇ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար` սոյն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով»:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 1Լ/-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Էրդ, 33-րդ, 34րդ, 264-րդ, 28Էրդ, 352-րդ, 359-րդ, 36Լ363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Մարտիրոս Սիսակի Աղայանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
2Տե՛ս, ոանննՏ ոանռոմն՝ Վճռաբեկ դատարանի՝ Ավայթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0049/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
