ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 26 ապրիլի 1995 թ. Հ.Ն.-1161-1 «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենքի 12 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ մասերով. «Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինվորական ծառայության մեջ և հավասարեցվում են ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին, օգտվում են նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում են պարտականություններ: Առանց ավարտելու այդ հաստատություններից հեռացած (գնացած) անձինք զորակոչվում են ժամկետային զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով»:
2. Օրենքի 24 հոդվածում. հոդվածի առաջին մասի առաջին և հինգերորդ կետերում «իրենց հետ բնակվող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» բառերով: Հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Եթե քաղաքացին մինչ զորակոչային տարիքի հասնելը առնվազն երեք տարի եղել է որդեգրված, և կան սույն հոդվածում նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից»: Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:
3. Օրենքի 25 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 25. Ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է` 1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին: Այդ հաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում և մագիստրատուրայում սովորողներին. 3) միջնակարգ հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` մինչև նրանց ավարտելը, բայց ոչ ավելի, մինչև 19 տարին լրանալը, եթե նրանք միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելուց առաջ չեն ստացել միջնակարգ կրթություն: Բարձրագույն ուսումնական հաստատություններից, միջնակարգ հանրակրթական դպրոցներից, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններից անբավարար առաջադիմության կամ անկարգապահության համար հեռացված կամ երկրորդ անգամ նույն կուրսում կամ դասարանում սովորելու համար մնացած անձինք, ինչպես նաև սույն օրենքի 24 կամ 26 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը»:
4) Օրենքի 43 հոդվածը «զինապարտներին» բառից հետո լրացնել «ինչպես նաև տրանսպորտային միջոցները» բառերով: II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 4 մայիսի 1995 թ. ՀՕ-133 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-133 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.05.1995-16.10.1998) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1995/9 (1085) 15 մայիս, Հոդ.106 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 26.04.1995 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 04.05.1995 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.05.1995 Ուժը կորցրել է 16.10.1998 Հիմնական ակտ 26.04.1995, ՀՕ-133 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.12.1991, ՀՕ-3 09.12.1991, ՀՕ-3 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 16.09.1998, ՀՕ-250 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 26.04.1995, Հ. Ն-1161-I. ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 ապրիլի, 1995 թ.
- Գործի #:
- ՀՕ-133
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
