Ճուղուրյան — ԼԴ2/0726/02/19
Ամփոփում
քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) ն Մեսրոպ Ճուղուրյանի (այսուհետ՝ Հաճախորդ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), ելքով շահագրգռված անձինք՝ Մեսրոպ Ճուղուրյանի, Հաշտարարի՝ Հաշտարարի 10.04.2019 թվականի թիվ 15-1865/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 2 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի 10.04.2019 թվականի թիվ 15-1865/
Ամբողջ Տեքստ
(ԱԽՐ
1/5 2
ՀՏՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0726/02/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0726/02/19
Նախագահող դատավոր Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան
Ս. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) ն Մեսրոպ Ճուղուրյանի (այսուհետ՝ Հաճախորդ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), ելքով շահագրգռված անձինք՝ Մեսրոպ Ճուղուրյանի, Հաշտարարի՝ Հաշտարարի 10.04.2019 թվականի թիվ 15-1865/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
2
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի 10.04.2019 թվականի թիվ 15-1865/19 որոշումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Զաքարյան) (այսուհետ՝ Դատարան) 24.07.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ն Դատարանի 24.07.2019 թվականի որոշումը վերացվել է ն կայացվել է նոր որոշում՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի 10.04.2019 թվականի թիվ 15-1865/19 որոշումը չեղյալ է ճանաչվել:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հաշտարարը ն Հաճախորդը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Դատարանները չպետք է անդրադառնան հաշտարարի կողմից կիրառված նյութական օրենսդրության նորմերին ն դրանց մեկնաբանություններին, այդ թվում՝ չպետք է կատարեն հաշտարարի կողմից արդեն իսկ հետազոտված ապացույցների կրկնակի հետազոտում ն գնահատում, քանի որ այդ պարագայում կկատարվի հաշտարարի որոշման ըստ էության վերանայում, ինչը հակասում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերի շրջանակում հաշտարարի որոշումը դիտարկելու օրենսդրական պահանջին:
2) Վերաքնեիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի Լին մասի 5րդ կետը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ ն 20-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից Հաշտարարի որոշումը չեղյալ է ճանաչվել ըստ էության վերանայման ն Հաշտարարի կողմից արդեն իսկ հետազոտված ապացույցը կրկին հետազոտելու արդյունքում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից կատարված խախտումը ոչ միայն Հաշտարարի հետազոտած ապացույցը նս մեկ անգամ հետազոտելն է, այլն հենց ապացույցի թերի հետազոտումը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետնության այն մասին, որ Հաշտարարին ներկայացված պահաջում հաճախորդը բարձրացրել է միայն քաղվածքի չստացման խնդիր, մինչդեռ իրականում հաճախորդը ներկայացրել է նան քաղվածքի ստացման պարբերականության հարցը:
Յ
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել քննարկման առարկա նորմը, որի արդյունքում խախտել է Հաշտարարի՝ իրեն ենթակա վեճերի լուծման ինքնուրույնության բավարար աստիճանով օժտված լինելու սկզբունքը, սահմանափակել է Հաշտարարի ինքնուրույնությունը՝ իրեն ներկայացված ապացույցի հետազոտման ն գնահատման մասով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով 30-օրյա պարբերականությունը ն քաղվածքի ստացման եղանակը քաղվածքի ստացման իրավունքի տարր են համարվում, քանի որ հակառակ դեպքում քաղվածքի ստացման իրավունքը կդառնա վերացական:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.05.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 24.07.2019 թվականի որոշմանը:
2.1 Հաճախորդի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ս) Վերաքննիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասինե» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ ն 20-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նույնաբովանդակ բողոք-պահանջ է ներկայացվել նախ Բանկին, ապա Հաշտարարին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված պահանջները նույնական են ն երկու դեպքում էլ վերաբերել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման խնդրին ն երկու դեպքում էլ ուղղված են եղել նույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված օրինական տուժանքի կիրառմանը:
Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, ըստ որի՝ Հաշտարարը դուրս է եկել հաճախորդի բողոք-պահանջի ն դիմում-բողոքի շրջանակներից ն քննության առարկա է դարձրել ոչ թե քաղվածքներն ընդհանրապես ուղարկելու կամ չուղարկելու հարցը, այլ խախտումներով ուղարկելու հանգամանքը, ակնհայտորեն անհիմն է: Սպառողի՝ քաղվածք ստանալու իրավունքը պետք է դիտարկել միասնական ամբողջության մեջ, որի պարտադիր տարրերն են համարվում սահմանված պարբերականությամբ ն եղանակով վերջինիս ստացումը, ն այդ տարրերից որնիցե մեկի խախտումն ինքնին հանգեցնում է օրենքով նախատեսված քաղվածք ստանալու իրավունքի խախտմանը:
2) Վերաքենիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի' թիվ ԼԴ2/0348/02/18 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի ն թիվ
4
ԼԴ2/1267/02//9 քաղաքացիական գործով 26.12.2019 թվականի' օրինական ուժի մեջ մտած որոշումներով մինեույե նորմերին տրված մեկնաբանություններին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.05.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 24.07.2019 թվականի որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) 2018 թվականի մայիսի 24-ին Բանկի ն Մեսրոպ Ճուղուրյանի միջն կնքվել է թիվ Խ118/44277 պայմանագիրը: մինչն 24.07.2022 թվականը պարտքի տարաժամկետ մարման ժամկետով (հատոր 2-րդ գ.թ. 24-27):
2) Պայմանագրի 3.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած, պայմանագրի գործողության ընթացքում, երեսնօրյա պարբերականությամբ պարտապանին ներկայացնել պայմանագրից բխող պարտապանի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (հատոր 2-րդ գ.թ. 24-27):
3) Համաձայն պայմանագրի հաղորդակցման վերաբերյալ տվյալներ բաժնի՝ Մեսրոպ Ճուղուրյանը ցանկացել է իր բոլոր հաշիվների քաղվածքները ստանալ էլեկտրոնային փոստով, ինչը հաստատվում է «Էլեկտրոնային փոստով» սյունակի դեմ առկա «4» նշանով: Համաձայն Մեսրոպ Միհրանի Ճուղուրյանի դիմում/հայտի՝ վերջինիս էլեկտրոնային փոստի հասցեն է՝ տիսջհսոյճոոԹցջոոմ.օօտ (հատոր 2-րդ գ.թ. 28-30):
4) Կողմերի միջն կնքված պայմանագրի 3.2.2 կետով սահմանվել է, որ Բանկը պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի ուժի մեջ մտնելոց սկսած 30օրա .պարբերականությաամբ Հաճախորդին տրամադրել Պայմանագրից բխող Հաճախորդի պարտավորություննեի ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (քաղվածք), իսկ Վարկային պայմանագրի 3.2.5 կետը սահմանում է, որ քաղվածքները տրամադրվում են Դիմում-պայմանագրով սահմանված եղանակով (հատոր 2-րդ գ.թ. 26):
5) Մեսրոպ Ճուղուրյանը 17.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ հայտնելով, որ «(...) պայմանագրի կեքման պահից Բանկն ուներ յուրաքանչյուր 30-օրյա պարբերականությամբ փոստային կապի միջոցով ինձ Քաղվածք տրամադրելու պարտականություն, որը, խախտելով իրավունքս, չի կատարել, քանի որ ես որնէ քաղվածք չեմ ստացել, որպիսի հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է Բանկը (..)»: Մեսրոպ Ճուղուրյանը պահանջել է իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 41-42).
6) 01.02.2019 թվականին Հաշտարարին ուղղված պահանջով Մեսրոպ Ճուղուրյանի ներկայացուցիչը հայտնել է՝ «(...) Պայմանագրի կեքման օրվանից միեչն հիմա Բանկը իմ ներկայացվողին ոչ փոստով, ոչ էլեկտրոնային եղանակով ն ոչ էլ կապի այլ միջոցով
5
պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ չի տրամադրել (..)»: Մեսրոպ Ճուղուրյանի ներկայացուցիչը խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից Մեսրոպ Ճուղուրյանը ՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 85-86).
7) «Մեսրոպ Ճուղուրյանի ` |Բանկի) դեմ ուղղված 01.02.2019 թվականի թիվ 07-90/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 10.04.2019 թվականի թիվ 15-1865/19 որոշման համաձայն` «(...) Հաշտարարը հաստատված է համարում, որ Հաճախորդը ցանկացել է Պայմանագրից բխող «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեությունը ստանալ «էլեկտրոնային փոստով»' դրանով իսկ հրաժարվելով փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից, ինչը ենթադրում է, որ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 24.07.2018 թվականից, սկսած Բանկը պարտավոր էր երեսեօրյա պարբերականությամբ հաճախորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել վերջինիս վարկի քաղվածքները: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը ուժի մեջ է մտել 24.07.2018 թվականին, ուստի քաղվածքների տրամադրման 30-օրյա պարբերակությունը պետք է հաշվարկել հենեց այդ ամսաթվից սկսած: (.) Բանկը քաղվածքների տրամադրումը սկսել է 18.012019 թվականից (...) Բանկը խախտել է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած քաղվածքների տրամադրման երեսեօրյա պարբերականությունը, քանի որ առաջին քաղվածքը պետք է ուղարկվել 23.08.2018 թվականին ն այդպես շարունակ (...)»: Հաշտարարը որոշել է Մեսրոպ Ճուղուրյանի' Բանկի դեմ ուղղված 01.02.2019 թվականի թիվ 07-90/19 պահանջը բավարարել 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 19-23).
8) Բանկը հրաժարվել է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն պահանջներով, որոնց գույքային չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը (չվիճարկվող փաստ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը նե բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նան նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանն առերնույթ թույլ է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի
6
1-ին մասի 2-րդ կետի խախտում, որն առերնույթ խաթարել է արդարադատության բուն էությունը, որպիսի հիմքի 0առկայությունը հերքվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՛ք հաճախորդի կողմից պահանջի հիմքում քաղվածքներն ընդհանրապես չստանալու հիմեավորում ներկայացնելու պայմաններում հաշտարարն իրավունք ունի քննարկման առարկա դարձնել ն իր որոշմամբ որպես խախտում արձանագրել այն, որ քաղվածքները տրամադրվել են 30-օրյա պարբերականության խախտմամբ:
Քննելով Հաշտարարի ն Մեսրոպ Ճուղուրյանի վճռաբեկ բողոքները վերը նշված հիմքերի սահմաններում' Վճռաբեկ դատարանը եկավ հետնյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նան նույն հոդվածի պահանջների խախտմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ ն պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, (...):
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մինչե, պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ:
7
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է նույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան: Կազմակերպության վերջնական պատասխանը պետք է արտահայտի Կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ: (...) Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր ն ներառում է՝ (...)
5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը.
6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին. (...)
8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը). (...)
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե հաճախորդը նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին ն ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլն գործարար վարքագծի ն էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման ձն, նպատակ ունի ապահովել արդարադատության արդյունավետությունը ն մատչելիությունը՝ հաշվի առնելով, որ վեճերի լուծման այլընտրանքային ձների արդյունավետ գործունեությունը նպաստում է դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների որակական չափանիշների բարձրացմանը (այդ թվում` բեռնաթափելով դատարանները):
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 22.12.2015 թվականի 70/186 բանաձնում (ՇՏ6ոծոՅ| ՃՏտոոեի/ Թօտօխեօո 70/186 օո Շօոտսոոծ Ք-ՕԼէՇՇէօո (ՃԲԷՏ/70/186)) ընդգծվում է սպառողների պահանջների բավարարման արդյունավետ
8
ընթացակարգեր նախատեսելու անհրաժեշտությունը (3-րդ բաժին, 5-րդ կետ): Բանաձնի 5-րդ բաժնի «Ւ» գլխում, որը վերաբերում է վեճերի լուծմանը ն փոխհատուցմանը (պահանջների բավարարմանը), կարնորվում է իրավական այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն սպառողներին ներկայացնել իրենց պահանջներն արդյունավետ, արդար ն հասանելի ընթացակարգերի (այդ թվում` վեճերի այլընտրանքային լուծման) միջոցով: Ընդ որում, կարնորվում է սպառողների պահանջների արագ, արդարացի, թափանցիկ, ոչ թանկ, հասանելի ն չձնականացված (ոչ ֆորմալ) քննությունը (5-րդ բաժին, 37-41-րդ կետեր):
Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է 17.06.2008 թվականին ընդունված ն 02.08.2008 թվականին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով՝ հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու ն նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 16.09.1986 թվականի թիվ Ք (86)12 հանձնարարականը (Թ66Շօոոծոմճեօո հօ Թ (86) 12 Օք 1իջ Շօտտո օօ օք ԽիուտէօհՏ էՕ ԽԹտեօ՛ ՏեմաՏ Մ/օՈԽՒԱօօԺ յո իջ օօսոտ) ն «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 30.03.1998 թվականի թիվ 98/257/ԷՇ հանձնարարականում (ԸՇՕոոոուտջ օո Թ6շօտտծոմճեօո օէ 30 ԽԹԱՒշհ 1998 օո հօ Քոոզքլ6Տ 4քքնօռելթ Թօջքօոտելօ ԹՒ օսէօքՇօաՒէ Տօիլթոծոէ օք Շօոտստծր ՕյՏքսէ6ջ) ամրագրված սկզբունքները: Վերջինս, ի թիվս այնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման ն որոշման կայացման միջն կարճ ժամանակ պետք է լինի: Ընդ որում, օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ ն անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը ն ֆինանսական միջնորդության ավելացումը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կարնորում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից վեճերի քննությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ ապահովվում է տվյալ վարույթի մասնակիցների հավասարությունը, մրցակցությունը, իսկ կայացրած որոշումը բավարարում է օրինականության, հիմնավորվածության ն պատճառաբանվածության չափանիշները: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի 01հաշտարարի մասին» ՀՀ օրենքի կարգավորումերը, արձանագրում է, որ վարույթի ։ալրդյունավետությունն ապահովելուն է ուղղված օրենսդրական այն պահանջը, որ նախքան պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի նույնաբովանդակ բողոք-պահանջ: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը՝ որպես վեճերի արտադատական, այլընտրանքային լուծման մեխանիզմ, կարող է գործնականում արդյունավետ գործել, եթե նախքան վարույթի սկիզբը Հաճախորդը
9
Կազմակերպությանը ներկայացրել է հստակ պահանջ, սակայն բավարարում չի ստացել, որից հետո նույնական պահանջով դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին: Նշված կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ հնարավոր է, որ Կազմակերպությունը լիովին հիմնավոր համարի ներկայացված բողոք-պահանջը ն խնդիրը տեղում լուծելու միջոցով ավարտի գործընթացը: Հակառակ դեպքում նույն պահանջը ներկայացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարին, ով արդեն գնահատում է Հաճախորդի պահանջը ն նույն պահանջին ծանոթ Կազմակերպության ներկայացրած պատասխանը:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆինանասական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող քննության ընթացքում որպես ելակետ պետք է ընդունվի հաճախորդի կողմից նախ Կազմակերպությանը ն հետո միայն Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջը: Ուստի` քննությունը պետք է իրականացվի պահանջի շրջանակներում:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ վեճերի լուծման ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը հաշվի է առնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլե գործարար վարքագծի ն էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները, ինչն առավել ճկուն ն պակաս ֆորմալ է դարձնում վարութը (ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական ,դատավարության): Պատահական չէ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի 30.08.2020 թվականի թիվ 11/20 որոշմամբ հաստատված «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների» 9-րդ կետի համաձայն` պահանջի քննության ընթացքում Հաշտարարն աջակցում է կողմերի միջն հաշտության բանակցություններ իրականացնելուն ն (կամ) հաշտության համաձայնագիր կնքելուն:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պահանջի քննության ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը, ի թիվս այլնի, պարտավոր է ստուգել, թե արդոք Հաճախորդի կողմից Կազմակերպությանը ներկայացվել է նույնական պահանջ, որից հետո միայն անցնել պահանջի ըստ էության քննությանը:
Սույն գործի փաստերի համաձայն` Մեսրոպ Ճուղուրյանի (Հաճախորդ) ն Բանկի միջն 24.07.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի 3.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվել է նուն պայմանագրի գործողության ընթացքում, նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսված երեսնօրյա պարբերականությամբ, հաճախորդին տրամադրել նույն պայմանագրից բխող հաճախորդի
պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի Ա մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (Քաղվածք): Վարկային պայմանագրի 3.2.5 կետի համաձայն՝ Բանկ պարտավորվւմ է -Քաղվածքները ն 0Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրել Դիմում/պայմանագրով համապատասխանաբար Քաղվածքների ն պարտադիր ներկայացման
տեղեկատվության տրամադրման համար սահմանված եղանակներով: Մեսրոպ Ճուղույանի ն Բանկի միջն 24.07.2018 թվականին կնքված ծառայությունների
10
տրամադրման դիմում/պայմանագրի համաձայն` Մեսրոպ Ճուղուրյանը ցանկացել է իր բոլոր հաշիվների քաղվածքները ստանալ էլեկտրոնային փոստով:
Մեսրոպ Ճուղուրյանը 17.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ հայտնելով, որ «(...) պայմանագրի կեքման պահից Բանկն ուներ յուրաքանչյուր 30-օրյա պարբերականությամբ փոստային կապի միջոցով ինձ Քաղվածք -՛փրամադրելու պարտականություն, որը, խախտելով իրավունքս, չի կատարել, քանի որ ես որնէ քաղվածք չեմ ստացել, որպիսի հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է Բանկը (..)»: Մեսրոպ Ճուղուրյանը պահանջել է իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար :
01.02.2019 թվականին Հաշտարարին ուղղված պահանջով Մեսրոպ Ճուղուրյանի ներկայացուցիչը հայտնել է՝ «(...) Պայմանագրի կեքման օրվանից միեչն հիմա Բանկը իմ ներկայացվողին ոչ փոստով, ոչ էլեկտրոնային եղանակով ն ոչ էլ կապի այլ միջոցով պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ չի տրամադրել (...)»: Մեսրոպ Ճուղուրյանի ներկայացուցիչը խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից Մեսրոպ Ճուղուրյանը ` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ :
«Մեսրոպ Ճուղուրյանի ` |Բանկի| դեմ ուղղված 01.02.2019 թվականի թիվ 07-90/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 10.04.2019 թվականի թիվ 15-1865/19 որոշման համաձայն՝ «(...) Հաշտարարը հաստատված է համարում, որ Հաճախորդը ցանկացել է Պայմանագրից բխող «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեությունը ստանալ «էլեկրրոնային փոստով»' դրանով իսկ հրաժարվելով փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից, ինչը ենթադրում է, որ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 24.07.2018 թվականից, սկսած Բաեկը պարտավոր էր երեսեօրյա պարբերականությամբ հաճախորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել վերջինիս վարկի քաղվածքները: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը ուժի մեջ է մտել 24.07.2018 թվականին, ուստի քաղվածքների տրամադրման 30-օրյա պարբերակությունը պետք է հաշվարկել հենց այդ ամսաթվից սկսած: (..) Բանկը քաղվածքների տրամադրումը սկսել է 18.012019 թվականից (...) Բանկը խախտել է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած քաղվածքների տրամադրման երեսեօրյա պարբերականությունը, քանի որ առաջին քաղվածքը պետք է ուղարկվել 23.08.2018 թվականին ն այդպես շարունակ (...)»: Հաշտարարը որոշել է Մեսրոպ Ճուղուրյանի ' Բանկի դեմ ուղղված 0102.2019 թվականի թիվ 07-90/19 պահանջը բավարարել 300.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Դատարանը, մերժելով Բանկի դիմումը, արձանագրել է, որ բացակայում են Հաշտարարի՝ 01.02.2019 թվականի թիվ 07-90/19 որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, որպիսի պարագայում Բանկի պահանջը Հաշտարարի որոշումն ընթացակարգային կանոնների խախտման հիմքով չեղյալ ճանաձելու մասին, անհիմն է:
11
Վերաքննիչ դատարանը, վերացնելով դատական ակտը, նշել է, որ Մեսրոպ Ճուղուրյանի կողմից Բանկին ներկայացվել է բողոք՝ կապված քաղվածքները չստանալու հետ: Նույնաբովանդակ պահանջ ներկայացվլ է նան Հաշտարարին: Մինչդեռ Հաշտարարը պահանջը բավարարել է այն հիմքով, որ քաղվածքներն ուշացումով են ուղարկվել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայացված դիմումի սահմաններից դուրս քննության պարագայում հաստատվում է ընթացակարգային իխնախտման առկայությունը, որն ազդել է քննության արդյունքում կայացված որոշման վրա:
Սուն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ կրեդիտավորողի ն սպառողի միջն ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջն հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որնէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սուն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրեդիտավորողը պարտավոր է իր կողմի: կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի Ա մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նույն հոդվածի 1-ին Ա 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից` պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում` սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ
12
սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որնէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առնտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի բոնագանձվում է երեք հարյուր հազար դրամ: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
Ինչպես արդեն իսկ Վճռաբեկ դատարանը փաստել է սուն որոշմամբ, Ֆինանասական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող քննության ընթացքում որպես ելակետ պետք է ընդունվի հաճախորդի կողմից նախ Կազմակերպությանը ն հետո միայն Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով կարնորել է կրեդիտավորողի ն սպառողի միջն արդյունավետ հաղորդակցումը, որը ենթադրում է սահմանված ժամկետներում ն սահմանված կարգով Հաճախորդին տեղեկատվության տրամադրում: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կրեդիտավորողի կողմից օրենսդրական պահանջը կարող է խախտվել ինչպես ընդհանրապես տեղեկատվություն չտրամադրելով, այնպես էլ այն սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրելով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղեկատվության ստացման իրավունքը կհամարվի իրացված, եթե կրեդիտավորող՝ պահպանել է բոլոր կանոնները կապված -՛տեղեկատվության տրամադրման հետ: Մասնավորապես, ընդհանրապես տեղեկատվություն չտրամադրելը չի կարող նույնացվել տեղեկատվությունը ժամկետի խախտմամբ տրամադրելու հետ:
Վերոգրյալի հիման վրա գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մեսրոպ Ճուղուրյանն ինչպես Բանկին ներկայացված բողոք-պահանջով, այնպես էլ Հաշտարարին ուղղված պահանջով բարձրացրել է Բանկի կողմից քաղվածք ընդհանրապես չտրամադրելու հարցը: Մինչդեռ Հաշտարարը, պահանջը նշված սահմանում քննելու փոխարեն, գնահատել է քաղվածքը ենթադրաբար ուշացմամբ Մեսրոպ Ճուղուրյանին տրամադրելու հարցը՝ այդպիսով դուրս գալով պահանջի շրջանակներից ն զրկելով Բանկին՝ այդ հարցի վերաբերյալ նախապես իր դիրքորոշումը հայտնելու ն վեճը մինչե Հաշտարարին դիմելը լուծելու հնարավորությունից:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների ն փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ
13
Հաշտարարը թույ է տվել ընթացակարգային կանոնների խախտում` դուրս գալով Հաճախորդի պահանջի հիմքերի ն հիմնավորումների շրջանակից, որպիսի հանգամանքն էլ իրավացիորեն արձանագրվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ:
Ինչ վերաբերում է Մեսրոպ Ճուղուրյանի վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ առկա է հակասություն 6Վերաքննի, դատարանի որոշման ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ թիվ ԼԴԶ/0348/02/18 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի Ան թիվ ԼԴԶ/1267/02/19 քաղաքացիական գործով 26.12.2019 թվականի՝ օրինական ուժի մե. մտած որոշումներով միննույւն նորմերին տրված մեկնաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարան դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
ՀՀ դատական օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետնանքով:
ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում Մեսրոպ Ճուղուրյանի բողոքով վկայակոչվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ թիվ ԼԴԶ/0348/02/18 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի որոշումը: Վճռաբեկ դատարանը նշված որոշման ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ տվյալ գործով Կազմակերպությանը ն Ֆինանսական համակարգի հաշտարարին Հաճախորդի կողմից ներկայացվել է պահանջ` քաղվածք չտրամադրելու համար պատասխանատվության վերաբերյալ, նե ՏՖինանսական համակարգի հաշտարարը քննել է հենց քաղվածք տրամադրած չլինելու հարցը: Ուստի՝ նշված գործը չի կարող համարվել սույն գործին նույնանման փաստերով այլ գործ:
Ինչ վերաբերում է թիվ ԼԴԶ/1267/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2019 թվականի որոշմանը, ապա վերջինիս ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անդրադարձել է հաճախորդի կողմից բողոք-
14
պահանջում քաղվածք չտրամադրելու, իսկ պահանջում` նուն քաղվածքը 30-օրյա պարբերականությամբ չտրամադրելու փաստական հիմնավորումների վկայակոչմանը ն արձանագրել է, որ դրանք կազմակերպությանը ներկայացված բողոք-պահանջի ն հաշտարարին ներկայացված պահանջի իրավական ն փաստական հիմքերը տարբեր լինելու վերաբերյալ հետնություն անելու հիմք չեն: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել այն պատճառաբանությունը, որ տվյալ հարցի նկատմամբ կիրառելի խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունը, այն է` սպառողին տեղեկատվության տրամադրումը, ն որ հաշտարարի կողմից պահանջի քննություն իրականացնելիս կիրառելի իրավանորմը չի կարող մասնակի մեկնաբանվել կամ կիրառվել՝ ելնելով միայն պահանջի բովանդակությունից: Արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ տվյալ դեպքում Հաշտարարն իրավաչափորեն անդրադարձել է վկայակոչված իրավանորմի հիպոթեզով սահմանված այն հարցին, թե արդյոք Բանկի կողմից ոչ պակաս, քան 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին ներկայացվել է պահանջվող տեղեկությունը, թե ոչ, ինչի արդյունքում արձանագրել է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված
պարբերականությամբ չի տրամադրվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է նշված օրենքով սահմանված հաճախորդի իրավունքի խախտման:
Անհրաժեշտ համարելով ապահովել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք 17-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառությունը՝ սուն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Ինչպես արդեն նշվել է սույն որոշման 412 կետում, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք 17-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է կրեդիտավորողի պարտականությունը սպառողին ներկայացնելու գրավոր տեղեկատվություն կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի
պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ: Կրեդիտավորողը այդ տեղեկատվությունը պարտավոր է տրամադրել իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդիրը տվյալ նորմով նախ սահմանել է Կրեդիտավորողի պարտականությունը տրամադրել տեղեկատվություն Ա այնուհետն կարգավորել է նան դրա տրամադրման պարբերականությունը,:
Հետնաբար, յուրաքանչյուր դեպքում տվյալ նորմը կիրառելիս պարզման է ենթակա նախ հետնյալ հարցը՝ արդյո՞ք տրամադրվել է համապատասխան տեղեկատվությունը, ն այդ հարցի դրական պատասխանի դեպքում միայն կարող է առաջադրվել երկրորդ հարցը՝ արդյո՞ք տեղեկատվությունը տրամադրվել է սահմանված պարբերականությամբ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող պարագայում տեղեկատվությունն ընդհանրապես չտրամադրելու ն դրանք 30-օրյա պարբերականության խախտմամբ
15
տրամադրելու պահանջները լիովին տարբերվում են, ն առաջինի ներկայացված լինելու պայմաններում պարբերականութան պահպանման հարցին անդրադառնալը հանդիսանում է պահանջի քննության սահմանների անցում:
Այսպիսով, տեղեկատ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԼԴ2/0726/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
