ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի մայիսի 7 - ին « ՕՊԵՐԱՏԻՎ - ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 ․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 9 ․ Ա զգային անվտանգության ծառայության և ա րտաքին հետախուզության ծառայության համակարգերում գործող օպերատիվ - տեխնիկական ստորաբաժանումները » ․ 2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1․ Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումը՝ արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ։ Արտաքին հետախուզության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումն ապահովում է միայն արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ իրականացվող թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը՝ սույն օրենքով սահմանված կարգով։»․ 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․ «2․1․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է արտաքին հետախուզության ծառայության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ստորաբաժանման ղեկավարը, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացմամբ։»․ 4) 4-րդ մասը «սույն օրենքով լիազորված մարմինների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․ 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․ «5․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար։»։ Հոդված 2 ․ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «արտաքին հետախուզության ծառայության կամ» բառերը հանել։ Հոդված 3 ․ Օրենքի 32-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով․ «5․ Արտաքին հետախուզության ծառայությունը թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնում է դատարանի թույլտվությամբ՝ սույն օրենքով սահմանված կարգով։ 6․ Այն դեպքում, երբ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը։ 7․ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է արտաքին հետախուզության ծառայության պետին:»։ Հոդված 4 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-224-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-224-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2028-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.06.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2028 Հիմնական ակտ 07.05.2026, ՀՕ-224-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.10.2007, ՀՕ-223-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-224-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
