ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի հոկտեմբերի 25-ին «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 119-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 119. Հ ԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ »: Հոդված 2. Օրենքի 119-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով` «3. Հանձնաժողովն իրավունք ունի համագործակցելու պետական այլ մարմինների և ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում` արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաև նման տեղեկություններ ստանալուն աջակցելը: Հանձնաժողովն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու հիշյալ պետական մարմիններին և կազմակերպություններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց` օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը, և այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով: Նման համագործակցության նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մասնակցելու դրանց, մասնավորապես, ստորագրելու հուշագրեր և այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»: Հոդված 3. Օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով` «զ) իր որոշմամբ ստեղծում է տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ մասնակցում դրանց, ինչպես նաև հաստատում է տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հուշագրերն ու այլ համաձայնագրեր:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-117-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-117-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.12.2004-29.02.2008) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1296 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.10.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.11.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.12.2004 Ուժը կորցրել է 29.02.2008 Հիմնական ակտ 25.10.2004, ՀՕ-117-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.07.2000, ՀՕ-82 06.07.2000, ՀՕ-82 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հոկտեմբերի, 2004 թ.
- Գործի #:
- ՀՕ-117-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
