Սանոսյան — ԵԴ/37654/02/22
Ամփոփում
քննելով Կարեն Մխիթարյանի ն Անժելլա Հարությունյանի (այսուհետ` Համապատասխանողներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Սանոսյանի հայցի ընդդեմ Համապատասխանողների՝ գործարքները լուծելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ Լ Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արամ Սանոսյանը պահանջել է լուծել թիվ ԵԴ/3447/02/19 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2019 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնության 2 2-րդ ն 3-րդ կետերում թվարկված գործարքները՝
Ամբողջ Տեքստ
ճա ՏԱ ննենե»ւ հ
Ը 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/37654/02/22 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/37654/02/22
Նախագահող դատավոր՝ Ս. (Թորոսյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կարեն Մխիթարյանի ն Անժելլա Հարությունյանի (այսուհետ` Համապատասխանողներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Սանոսյանի հայցի ընդդեմ Համապատասխանողների՝ գործարքները լուծելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
Լ Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արամ Սանոսյանը պահանջել է լուծել թիվ ԵԴ/3447/02/19 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2019 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնության
2
2-րդ ն 3-րդ կետերում թվարկված գործարքները՝ որոշելով նշված գործարքների լուծման հետնանքները, մասնավորապես՝ սահմանելով պատասխանողների՝ մինչ օտարումն իրենց ունեցած անշարժ գույքերի շուկայական արժեքի փոխհատուցման չափը՝ ելնելով այդ գործարքները կատարելու կապակցությամբ իր ու պատասխանողների կողմից կրած ծախսերն իրար միջն արդարացի բաշխելու անհրաժեշտությունից:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.11.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ քաղաքացիական դատավարության կարգով այն քննության ենթակա չլինելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2023 թվականի որոշմամբ Արամ Սանոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24.11.2022 թվականի «Գործի վարույթը կարճելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 6-9-րդ, 15-րդ, 182-րդ ն 38-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի լրիվ, բազմակողմանի ն ամբողջական քննություն, վերջինիս կայացրած դատական ակտն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված Հէ, այն չի պարունակում ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքն ու դրանից բխող եզրահանգումները, դրանում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ ն բավարար փաստական ու իրավական հիմքերը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակութամբ ն .հետնանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման, հետնաբար գործն ըստ էության լուծող դատական ակտի նկատմամբ գործարքի փոփոխման նորմերը կիրառելի չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 24.11.2022 թվականի «Գործի վարույթը կարճելու միջնորդությունը քննության առնելու մասին»
3
որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
3 Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 07.06.2019 թվականի թիվ ԵԴ/3447/02/19 վճռով հաստատել է Արամ Սանոսյանի Ա Կարեն Մխիթարյանի միջն կնքված հաշտության համաձայնությունը հետնյալի մասին.
«(.:.) Լ. Արամ Արտյուշի Սանոսյանը պարտավորվում է վճարել Կարեն Վանիկի Մխիթարյանին ն Աեժելլա Հարությունյանին 6.737.640 (վեց միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ, սույն հաշտության համաձայնությունը ստորագրելուց ն դատարանի կողմից հաստատելուց հետո, Կարեն Մխիթարյանի ն Անժելլա Հարությունյանի կողմից """"""/ հասցեում գտեվող անշարժ գույքը ն """"2 հասցեում գտնվող ավտոտնակ հասցեում գտնվող անշարժ գույքը հանձնելու պահին:
2. Արամ Արտյուշի Սանոսյանը պարտավորվում է "8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից (բնակարանը գտնվելու է """"""4 փողոցի վրա կառուցվող շենքում) ձեռք բերել ն սեփականության իրավունքով Կարեն Վանիկի Մխիթարյանին ն Անժելլա Հարությունյանին փոխանցել 7-րդ հարկում 58 (հիսունութ) ք.մ. մակերեսով մեկ բնակարան ն այդ բնակարանին կից 42 (քառասուներկու) ք.մ. մակերեսով մեկ բնակարան' ներքին հարդարմամբ, որը պետք է կատարված լինի Արամ Սանոսյանի որոշած տեսակի ն արժեքի նյութերով (լուսամուտները, դրսի դոները պետք է լինեն տեղադրված, միջսենյակային պատերը շարված, գաջած, ներկված սպիտակ ներկով, լամինատե հատակները (մեկ ք.մ. միեչն երկու հազար ՀՀ դրամ. արժողությամբ), ներքին դռները (յուրաքանչյուրը մինչն քսանչորս հազար ՀՀ դրամ արժողությամբ), սանիտարական սարքավորումները (լվացարանը միեչն տասեչորս հազար ՀՀ դրամ արժողությամբ, զուգարանակոնքը միեչն քսանչորս հազար ՀՀ դրամ արժողությամբ), էլեկտրական վարթակները ն անջատիչները (յուրաքանչյուր բնակարանի համար ընդհանուր գեով միեչն տասնհինգ հազար ՀՀ դրամ արժողությամբ) տեղադրված, ինչպես նան սանհանգույցը սալիկապատված (մեկ ք.մ. մինչն երկու հազար ՀՀ դրամ արժողությամբ)), սույն հաշտության համաձայնությունը ստորագրելուց ն դատարանի կողմից հաստատելուց հետո 36 (երեսունվեց) ամսվա ընթացքում:
Յ. Արամ Արտյուշ. Սանոսյանը պարտավորվում է, որպես սույն հաշտության համաձայնության 2րդ կետում նշված բնակարանների տրամադրման ապահովում տրամադրել 36.094.500 (երեսունվեց միլիոն ինեսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով բանկային երաշխիք Կարեն Վանիկի Մխիթարյանի ն Անժելլա Հարությունյանի կողմից սույն համաձայնության 6-րդ կետում եշված գույքը հանձնելուց հետո 15 (փասնհիեգ) օրվա ընթացքում: Սույն հաշտության համաձայնության 2րդ կետում եշված պարտավիհրությունը Արամ Սանոսյանի կողմից չկատարելու դեպքում Կարեն Վանիկի Մխիթարյանը ն Անժելլա Հարությունյանը իրավունք ունեն պահանջել Արամ Սանոսյանից ւ Առկա է անձնական տվյալ
2 Առկա է անձնական տվյալ
3 Առկա է անձնական տվյալ
4 Առկա է անձնական տվյալ
4
վճարել բնակարանների տվյալ պահին գործող շուկայական արժեքին համարժեք գումար կամ ստանալ բանկային երաշխիքով սահմանված գումարը, իսկ եթե այդ գումարը բնակարանների տվյալ պահի շուկայական գեից պակաս լինելու դեպքում, տարբերություն կազմող գումարը ստանալ Արամ Սանոսյանից:
4.Մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 48.26 ՀՀ դրամ է: Սուն հաշտության համաձայնությամբ գումարի վճարման օրը ԱՄՆ դոլարի փոխարժեքի ՀՀ դրամի եկատմամբ փոփոխության դեպքում կատարվում է վճարման ենթակա գումարի ինդեքսավորում: Սույն կետը չի կարող որնէ կերպ մեկնաբանվել արտարժույթով գնանշում:
5. թո իլյյսցեում գրտեվող ավտոտնակ հասցեում գտեվող անշարժ գույքը' 0.004757 հա հողամասը ն 317 ք.մ. մակերեսով ավրոտեակը Կարեն Վանիկի Մխիթարյանի ն Անժելլա Հարությունյանի կողմից սեփականության իրավունքով հանձեվում է Արամ Արտյուշ. Սանոսյանին: Սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո, դատարանի վճիռը ներկայացվում է ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի համապատասխան ստորաբաժանում """"""6 հասցեում գտեվող ավտոտնակ հասցեում գտեվող անշարժ գույքի եկատմամբ Արամ Արտյուշի Սանոսյանի սեփականության իրավունքը գրանցելու համար:
6. Կարեն Վանիկի Մխիթարյանը ն Անժելյլա Հարությունյանը պարտավորվում են Թոոթո7 հասցեում գտեվող անշարժ գույքը ն "56 հասցեում գտեվող ավրոտեակ հասցեում գտնվող անշարժ գույքը փաստացի հանձեել Արամ Սանոսյանին սույն հաշտության համաձայեությունը ստորագրելուց ն դատարանի կողմից հաստատվելուց հետո 15 /տասնհիեգ/ օրվա ընթացքում:
7 Կողմեր հաստատում են, որ սույն հաշտության համաձայեությունը դատարանի վճռով Տհաստատվելու ն սոյն հաշտութան համաձայնությամբ սահմանված պարտավիհրությունները կատարելու պահից կողմերը միմյանց հանդեպ սույն վեճի ("9 հասցեի անշարժ գուքի նե "40 հասցեում գտեվող ավտոտնակի վերաբերյալ) շրջանակներում պահանջ կամ պարտավորություններ չունեն: (...)»:
Նշված վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 80-85).
2) սույն գործով ներկայացված հայցադիմումով Արամ Սանոսյանը, որպես իրավական հիմք վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածը, խնդրել է լուծել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2019 թվականի թիվ ԵԴ/3447/02/19 վճռով հաստատված հաշտության համաձայնության 2-րդ ն 3-րդ կետերում թվարկված գործարքները՝ որոշելով նշված գործարքների լուծման հետնանքները, մասնավորապես՝ սահմանելով պատասխանողների՝ մինչ օտարումն իրենց ունեցած անշարժ գույքերի շուկայական արժեքի փոխհատուցման չափը՝ ելնելով այդ գործարքները կատարելու կապակցությամբ իր ու պատասխանողների կողմից կրած ծախսերն իրար միջն արդարացի բաշխելու անհրաժեշտությունից (հատոր 1-ին, գ.թ. 56- 5 Առկա է անձնական տվյալ
6 Առկա է անձնական տվյալ
7 Առկա է անձնական տվյալ
8 Առկա է անձնական տվյալ
» Առկա է անձնական տվյալ
10 Առկա է անձնական տվյալ
5
64).
3) Դատարանի 24.11.2022 թվականի «Գործի վարույթը կարճելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ քաղաքացիական դատավարության կարգով այն քննության ենթակա չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 127-132):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ ու182-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը դատական ակտի վերջնական ն պարտադիր լինելու համատեքստում հարկ է համարում անդրադառնալ օրինական ուժի մեջ մրած վճռով հաստատած հաշտության համաձայնության դրույթները վերանայելու պահանջեերի քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի
6
գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես Խոօսշ չ. Քօլռոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս 70օ15:6)/ԽՈ105Լուտիյ/ 7. Լհօ Սուօժ Խոցժօտ (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):
Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե'ս ԽհզԼ/ռօս/ մ. քոռոօօ (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին ն այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին՝ արձանագրելով, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում՝ կապված իր իրավունքների ն պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նան դրույթ այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման ն նոր ակտի կայացման նպատակով: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական ն անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետնյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած, դատական ակտերի վերանայում՝ միայն կրկնակի քննության իրականացման ն նոր ակտի կայացման նպատակով,
7
- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձն, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար (տե՛ս Գայանե Վարդանյանն ըեդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների ն մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի ։պլաարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից ն ենթադրում է, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ն քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ու իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տես Անժելա ն Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները նե Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքը, արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ «Տ յս ճե սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման ու ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա: ԹՓ6Տ յսժօոձ սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության ն համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է դատարանների հեղինակություն ու `վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Իրավական պետության հայեցակարգից ն դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության, այլ կերպ ասած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, ինչից էլ բխում է ներպետական դատարանների վերջնական դատողությունները հարգելու ու դրանք կասկածի տակ չդնելու կանոնը:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նան փաստել, որ օրինական ուժը դատական ակտի իրավական որոշակիության արտահայտումն է: Այդպիսով դատական ակտը ձեռք է բերում օրենքի ուժ սահմանելով խիստ որոշակի վարքագծի կանոններ ն դառնալով դրա հասցեատերերի համար պարտադիր: Բացի այդ, օրինական ուժի մեջ
8
մտնելու պահից է դատական ակտն ստանում վերջնական բնույթ՝ կարգավորելով վիճելի իրավահարաբերությունները, դառնում պարտադի ն ապահովվում պետական հարկադրանքի ուժով (ե՛ս ըստ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումի թիվ ՍեԴ/1166/04/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են անհերքելիությունը, բացառիկությունը, նախադատելիությունը, պլարտադիրությունը ն կատարելիությունը, ուղղված լինելով իրավունքի գերակայության, ներառյալ իրավական որոշակիության ու դրա դրսնորում հանդիսացող ո6Տ )սժ/Շճէճ (դատական ակտերի վերջնական լինելու) սկզբունքի ապահովմանը, երաշխավորում են ոչ միան դատական ակտով սահմանված պետաիշխանական պատվիրանների կենսագործումը, իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի իրական պաշտպանությունը, այլ նան դատական ակտի ու, որպես հետնանք, նան քաղաքացիական շրջանառության կայունությունը` դատական վարութի առարկա հանդիսացած վիճելի իրավահարաբերության սուբյեկտների ն նրանց հետ որոշակի իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց ու մարմինների մոտ ձնավորելով իրավաչափ համոզում, որ վիճելի իրավահարաբերությունն այլնս անվիճելի է, վեճն սպառված է, իսկ կայացված դատական ակտը որոշակի ն հաստատուն է ու որոշ ժամանակ անց չի վերացվի կամ փոփոխվի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով (...) կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է տնօրինչականության սկզբունքի բովանդակությանը՝ արձանագրելով, որ այն քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը յուրաքանչյուրի համար երաշխավորում է սեփական հայեցողությամբ իր նյութական ն դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: `Տնօրինչականության սկզբունքը կողմերին ընձեռում է իրենց հայեցողությամբ օրենքով նախատեսված որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից հրաժարվելու ազատություն: Այն իր արտահայտումն է գտել դատարանի վարույթում գտնվող վեճը դատավարության ցանկացած փուլում հաշտության համաձայնությամբ ավարտելու գործին մասնակցող
9
անձանց վերապահված հնարավորությամբ: Ընդ որում, հաշտության համաձայնությունը գործին մասնակցող անձանց համատեղ կամահայտնության արդյունքն է, այսինքն՝ երկկողմանի փոխհամաձայնեցված տնօրինչական գործողությունը (ե՛ս Սոնա Առաքելյանը ն մյուսներն ըեդդեմ Բուրաստան Դավթյանի ն մյուսեերի թիվ ԱՐԱԴ/2965/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձնակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք ն ներկայացվում է դատարանի հաստատմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում` գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնություն, ։»հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետնանքները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի 0պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը պետք է պարունակի նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները ն հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ՝
10
հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջն փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքեը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն՝ կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի -իրավահարաբերությունը այդ -իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերություն, Օ։`փոխարինելով մեկ այլէ։ ,իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսնորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: «Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսնորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնություն, հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակութամբ նե .հետնանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (ե'ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
«Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6098/05/17 վարչական գործով 2107.2021 թվականի որոշման շրջանակում անդրադառնալով դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց հարկային օրենսդրության իմաստով հարկվող գործարք հանդիսանալու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության սկզբունքն առավել ցայտուն արտահայտվում է դատարանի վարույթում գտնվող վեճը հաշտության համաձայնությամբ ավարտելու կողմերին վերապահված հնարավորության մեջ, որն ուղղված է կողմերի միջն ծագած նյութաիրավական վեճի փոխադարձ կարգավորմանը՝ երկկողմանի ընդունելի պայմաններով: Միննույն ժամանակ (.) տնօրինչականության սկզբունքը բացարձակ չէ, ն նշված տնօրինչական գործողությունները կարող են իրացվել միայն օրինականության սկզբունքի պահպանության շրջանակներում դատարանի վերահսկողություն ներքո: Այս տեսանկյունից դատարանի կողմից հաշտության համաձայնության հաստատումը դիտարկվում է որպես օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալ, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր ճիշտ կիրառել նյութական իրավունքի նորմերը ն հասնել վեճի օրինաչափ լուծման: Հետնաբար՝ կողմերի
11
կնքած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման դատարանի կողմից, որի արդյունքում կողմերը փոխադարձ նյութաիրավական զիջումների ճանապարհով նորովի որոշում են իրենց իրավունքները ս պարտականությունները ն պարտավորվում են կամավոր կարգավորել իրենց միջն ծագած վեճը՝ փոխադարձաբար ընդունելի պայմաններով: (..) դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունը, ըստ էության, նույնացվում է «գործարք» եզրույթի բնորոշմանն այն հաշվառմամբ, որ վերջինիս պայմանների վավերականություն պետք է քննարկվի նյութական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո, ն միայն կնքման ձնը ն դատավարական հետնանքները պետք է կարգավորվեն դատավարական օրենսդրությամբ:
Վերոգրյալով պայմանավորված ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը պետք է դիտարկել որպես՝
1. կողմերի տնօրինչական գործողություն, որն ուղղված է դատավարական վեճը լուծելու պայմանների համաձայնեցման միջոցով այն դադարեցնելուն,
2. նյութաիրավական վեճերն օրենքին չհակասող, այլ անձանց իրավունքները չխախտող փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու եղանակ,
Յ. կողմերի միջն կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք), որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները ն պարտականությունները՝ դրանով իսկ դադարեցնելով իրենց միջն եղած վեճը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, ի տարբերություն գործի վարույթն այլ հիմքերով կարճելու դեպքերի, կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով գործի վարույթը կարճելիս դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վճիռ, որն օրինական ուժի մեջ մտնելու պահից ձեռք է բերում վերջնական ակտերին հատուկ հատկանիշներ՝ անհերքելիություն, պարտադիրություն ն կատարելիություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին վճռի եզրափակիչ մասում հաշտության համաձայնության բառացի շարադրանքը նշելու պահանջն ինքնանպատակ Հէ: Հաշտության համաձայնության տեքստը բառացիորեն վերարտադրելով վճռի եզրափակիչ մասում՝ դատարանը դատական ակտում ոչ միայն արտացոլում է վեճը փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու ն վարույթը դադարեցնելու վերաբերյալ կողմերի կամահայտնությունը, այլ նան վերարտադրում է այդ պայմանները՝ դրանց հաստատմամբ արձանագրելով այդ պայմանների համապատասխանություն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշներին, միաժամանակ անհերքելիության, պարտադիրության ու կատարելիության հատկանիշ հաղորդելով նշված պայմաններից յուրաքանչյուրին: Բացի այդ, վճռի եզրափակիչ մասում հաշտության համաձայնության բառացի շարադրանքի առկայությունը հնարավորություն է տալիս հետագայում շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կատարողական թերթ տրամադրելիս հաշտության համաձայնության բոլոր պայմանները նույնությամբ վերարտադրել հարկադիր կատարման հիմք հանդիսացող տվյալ փաստաթղթում՝ դրանով իսկ ամրագրելով օրենքով նախատեսված հարկադիր կատարման գործիքակազմով նշված պայմաններից յուրաքանչյուրի կատարումն ապահովելու պետության պոզիտիվ
12
պարտականությունը:
Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից եզրափակիչ դատական ակտը, այդ թվում՝ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռը, դառնում է վերջնական, քանի որ սպառվում է դրա հետագա բողոքարկման ու վերանայման հնարավորությունը, ն այն ձեռք է բերում իրավական ակտի որոշակիության հատկանիշչ՝ խիստ որոշակիացնելով վեճի կողմերի սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները, վերջնականորեն դադարեցնելով սուբյեկտիվ իրավունքի մասին վեճը: Վերջնական դառնալու պահից էլ դատական ակտի կատարումն ապահովվում է պետական հարկադրանքի ուժով, իսկ դրա վերանայումը հնարավոր է դառնում միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերաքննության կարգով վերանայման իրավունքն ապահովվում է օրենքով նախատեսված դեպքերում ն կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բողոքարկվում են օրենքով նախատեսված դեպքերում ն կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, (...) դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի (...) օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն՝ գործին մասնակցող անձինք (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
Վերը նշված իրավական նորմերի ե արտահայտված իրավական դիրքորոշումների համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց ոչ միայն վերապահել է դատավարության ցանկացած փուլում գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու, այլ նան գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռը սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության
13
վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու, ինչպես նան օրենքով սահմանված ժամկետներում իրավասու դատարանին նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն հաշտության համաձայնությունը հանդիսանում է դատական վարույթի կողմերի ազատ կամահայտնությամբ կնքվող պայմանագիր (գործարք), որն ուղղված է փոխադարձաբար ընդունելի պայմաններով քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն, այդուհանդերձ վեճն ըստ էության լուծող դատական ակտով՝ վճռով հաստատվելու փաստի ուժով այն իր էությամբ ու իրավական հետնանքներով փոխակերպվում է դատական ակտի ն կարող է վիճարկվել բացառապես օրենքով նախատեսված բողոքարկման կամ վերանայման մեխանիզմով: Նման պայմաններում գործին մասնակցող անձինք հաշտության համաձայնության դրույթները կարող են վիճարկել միայն տվյալ հաշտության համաձայնությունը հաստատած վճռի բողոքարկման կամ վերանայման օրենքով նախատեսված ընթացակարգերով: Համապատասխանաբար դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության կամ դրա առանձին պայմանների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության՝ գործարքների անվավերության, պայմանագիրը դատական կարգով փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի չեն, հետնաբար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության պայմանները վերանայելու վերաբերյալ հայցերը, անկախ դրանց հիմքերից, ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ այլնս դուրս են դատարանի իրավասության շրջանակներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձինք չեն օգտվում դատական ակտը բողոքարկելու օրենքով իրենց վերապահված հնարավորությունից, Ա գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, այդ պահից այն ստանում է վերջնական բնույթ, դառնում է անհերքելի (անփոփոխելի, անբողոքարկելի), պարտադիր ու ապահովվում է պետական հարկադրանքի ուժով, իսկ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ն իրավունք չունեն տվյալ դատական ակտով լուծված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում: Ըստ այդմ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության պայմանները վերանայելու վերաբերյալ
լ4
հայցադիմումի ընդունումը պետք է մերժվի, իսկ այն դեպքում, երբ այն սխալմամբ ընդունվել է վարույթ, դատարանը պարտավոր է կայացնել գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտ՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2019 թվականի թիվ ԵԴ/3447/02/19 վճռով հաստատվել է Արամ Սանոսյանի ն Կարեն Մխիթարյանի միջն կնքված հաշտության համաձայնությունը: Նշված վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ (տե՛ս փաստ 1):
Դիմելով դատարան՝ Արամ Սանոսյանը պահանջել է լուծել թիվ ԵԴ/3447/02/19 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2019 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնության 2-րդ ն 3-րդ կետերում թվարկված գործարքները` որոշելով նշված գործարքների լուծման հետնանքները, մասնավորապես՝ սահմանելով պատասխանողների՝ մինչ օտարումն իրենց ունեցած անշարժ գույքերի շուկայական արժեքի փոխհատուցման չափը՝ ելնելով այդ գործարքները կատարելու կապակցությամբ իր ու պատասխանողների կողմից կրած ծախսերն իրար միջն արդարացի բաշխելու անհրաժեշտությունից:
Դատարանը 24.11.2022 թվականի «Գործի վարույթը կարճելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճել է քաղաքացիական դատավարության կարգով այն քննության ենթակա չլինելու հիմքով' պատճառաբանելով, որ «(...) Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 07.06.2019 թվականին կայացված թիվ ԵԴ/3447/02/19 վճռով հաստատել է կողմերի կնքած հաշտության համաձայնությունը, որով կողմերը համաձայնության են եկել բնակարաններ տրամադրելու, բնակարանները վերանորոգելու, փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Հաշտության համաձայնությունը հաստապելու մասին դատարանի վճիռը չի բողոքարկվել ն ստացել է օրինական ուժ: Սույն հայցով հայցվորը վիճարկում է օրինական ուժի մեջ մրած դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության դրույթները, որպիսի հարցի քննության իրավասություն օրենսդիրը սույն դատարանին չի օժտել հակառակ մեկնաբանության դեպքում, կխախտվի օրինական ուժ ստացած դատական ակտի պարտադիրության, ինչպես նան օրինականության սկզբունքը»:
Վերաքննիչ դատարանի 17.03.2023 թվականի որոշմամբ Արամ Սանոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24112022 թվականի «Գործի վարույթը կարճելու միջնորդությունը քննութ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/37654/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
