Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/6321/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/6321/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/6321/05/2325 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով երրորդ անձ Նունե Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ, ք. Երնանի, Ռիգայի փողոց 126/4-րդ շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ Ընկերության անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցման 5իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նա

Ամբողջ Տեքստ

Ե Մ-ե

ՐՀ ԱՆ`

ՍԱՆ ԻՑ ԱԱԱՆՎ

8 1-ՆԵՅՏ

(ԱՋՆ

ԱԱՋՔ Ը

ԱԱԱՈՐ 2

ՀԱՅԱ Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6321/05/23

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6321/05/23

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի սեպտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Նունե Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ, ք. Երնանի, Ռիգայի փողոց 126/4-րդ շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ Ընկերության անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցման 5իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ճանաչել ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց 126/4-րդ շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ Ընկերության անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցման 5իրավահարաբերության առկայությունը:

Ընկերությունը 05.02.2024 թվականին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է ՀՀ կադաստրի կոմիտեին ն երրորդ անձանց արգելել ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց 126/4-րդ շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ կատարել օտարման հետ կապված գործողություններ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) 07.02.2024 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվել է:

2

Երրորդ անձ Նունե Վարդանյանը 04.03.2024 թվականին ներկայացրել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 18.03.2024 թվականի որոշմամբ երրորդ անձ Նունե Վարդանյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 07.02.2024 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 18.03.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Նունե Վարդանյանը (ներկայացուցիչ՝ Անի Կարապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը, 91-րդ հոդվածի 1-ին մասը ն 93-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Սույն գործով Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում երրորդ անձը զրկվում է իրեն պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքից բխող տնօրինման իրավազորությունն անարգել իրականացնելու հնարավորությունից մի հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում ձեռնարկված հայցի ապահովման միջոցի պատճառով, որն ակնհայտ անհիմն է, ն որի շրջանակներում Ընկերության միակ նպատակը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի նախադատելիության սկզբունքի խախտմամբ նախադատելի ակտերի քողարկված բողոքարկումն է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ առհասարակ գրավի իրավունքի պետական գրանցման իրավահարաբերության առկայությունը ճանաձելու վերաբերյալ գործերով վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ գրավի պայմանագրի բացակայությունն ինքնին, առանց այդ իրավունքի բացակայությունը հաստատող այլ ապացույցների, կարող է չդիտարկվել նման իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մերժման հիմք, սակայն սույն գործով հաստատված փաստը Ընկերության ն երրորդ անձի միջն գրավի պայմանագրի բացակայության վերաբերյալ բավարար է ն Ընկերության ներկայացրած հայցադիմումը մերժելու, ն' մինչ այդ Ընկերության ներկայացրած հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական

Յ

դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերի շրջանակում ձեռնարկված հայցի ապահովման միջոցի վերացման իրավական հեարավորության առանձեահատկությունները' վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյուսավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (..), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լուսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թուլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե'ս, 85165-ը ն այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, «քքիշռեօո ոօ. 47273/99, Եվրոպական դատարանի 12.022003 թվականի որոշում, 8 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու

պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե'ս, ՇօԼմ6Ւ-ն ընդդեմ Միացյալ (Թագավորության, օքքնշճեօո ոօ. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, Տ 36):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) բազմիցս նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական ն պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետություններ, պարտավորվել են պահպանել Կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով «Մարդու իրավունքների ն հիմնական ազատություների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նան կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն ն արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս, /Խաչատրյաններե

4

ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 0103.2010 թվականի վճիռը, կեր 66, Բուրդովն ըեդդեմ Ռուսասրանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորեսբին ընդդեմ Հունաստանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

ՀՀ իրավական համակարգում նույնպես գործում են բազմաթիվ ինստիտուտներ, որոնք կոչված են ապահովելու անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը: Այդ ինստիտուտներից մեկն էլ հայցի ապահովման ինստիտուտն է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հայցի ապահովման ինստիտուտի կարնորությունը պայմանավորված է նրանով, որ այն ոչ միայն հանդիսանում է դատավարության մասնակցի իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներից մեկն այն պարագայում, երբ մյուս կողմի գործողությունները վնասակար են հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի համար, այլն այն դատավարական հարկադրանք կիրառելու «գործիք» է դատարանի համար, որը կոչված է ապահովելու կայացվելիք դատական ակտի կատարման կայուն երաշխիքներ:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու ն երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ ն ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք ն բավարար հիմքեր` մյուս կողմի իրավունքները ն ազատությունները մինչն դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանութան ն արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են՝ (..) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում:

5

Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1ին մասի համաձայն վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:

Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի ն վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտին՝ լուսաբանելով վերջինիս գործառույթն ու բովանդակությունը: Այսպես.

ՀՀ վճռաբեկ դատարանի բնութագրմամբ. «(...) հայցի ապահովման իեստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերե այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: «Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետնանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հեարավոր պահանջատիրոջ) իրավունքները ն օրինական շահերը: Դրանով իսկ այե ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերակաեգեելուն» (տե'ս, Մհեր Ավետիսյաեը ն այլոք ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) հայցի ապահովումը կիրառվում է համարժեք ն բավարար հիմքերի առկայության պայմաններում" մյուս կողմի իրավունքները ն ազատությունները միեչն դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն՝ հիմեավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք ն բավարար հիմքերի առկայությունը (տես Արտավազդ Փարսադանյանը ն Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ. «(...) հայցի ապահովման իեստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհեարինության հանգամանքը (տես, «Բի լայն» ՍՊԸն ըեդդեմ ՀՀ առնտրրի ն տետեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.04.2008 թվականի որոշումը):

Միաժամանակ, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցի ապահովման միջոցը վերացնելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե.

- հայցի ապահովման միջոցը վերացնելու միջեորդությամբ ներկայացված" հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած եոր փաստի ն/կամ ապացույցի լույսի ներքո գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը' դատարանը եզրահանգում է, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքե'՝ այլես առկա չէ

6

դատական ակտի կատարման անհնարինութան կամ կատարումը դժվարանալու հավանականություն, կամ

- դատարանը գնահատելով հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ իր փրամադրության տակ չգտեված ն հայցի ապահովման միջոցը վերացնելու միջեորդությամբ վկայակոչված փաստը ն/կամ ապացույցը' եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը (տե՛ս, «Ուսրր Մամիկոն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանե ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենսգրքի «Հայցի ապահովման հիմքերը» վերտառությունը կրող 91-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերլուծությունից հետնում է, որ հայցի ապահովման ինստիտուտի կենսագործումը հնարավոր է, եթե ա) վարչական գործը հարուցվել է պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հիման վրա ն բ) դատավարության մասնակիցը դատարան է ներկայացրել համապատասխան միջնորդություն: Միննույն ժամանակ, նշված պայմանների առկայության դեպքում դատարանը, իր հերթին, պարտավոր է հայցի ապահովման միջոցներ կիրառել միայն եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է ա) անհնարին դարձնել դատական ակտի կատարումը կամ բ) դժվարացնել դատական ակտի կատարումը:

Նշվածի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցի ձեռնարկման իրավական հնարավորությունը պայմանավորված է դատարանի առջե բարձրացված հետնյալ հարցադրումների դրական պատասխաններով, այն է՝

- արդյո՞ք գործը հարուցվել է պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հիման վրա,

-` արդյո՞ք ներկայացված միջնորդությունը պարունակում է նշում հայցի ապահովման կոնկրետ միջոցի մասին,

- արդյո՞ք միջնորդությունը բովանդակում է բավարար հիմնավորումներ նման միջոցի կիրառման անհրաժեշտության մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրորեն սահմանված հայցատեսակի հիման վրա հարուցված գործերով հայցի ապահովում ձեռնարկելու մասին միջնորդությունը քննարկելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում միջնորդության մեջ շարադրված փաստերի ուսումնասիրության արդյունքում պետք է համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի պատշաճ կատարումը: Այլ կերպ՝ հայցի ապահովման որնէ կոնկրետ միջոցի ձեռնարկման համար առաջնային նախապայմանը դատավարության մասնակցի կողմից ներկայացված միջնորդությամբ նշված փաստերի առկայությունն է, որի հիման վրա է միայն դատարանը «կառուցում» իր դիրքորոշումը՝ տվյալ միջոցի չձեռնարկման հետնանքով դատական ակտի կատարման անհնարին դառնալու կամ դժվարանալու հարցի վերաբերյալ: Ընդ որում, դատարանը խնդրարկվող հայցի ապահովման միջոցի հիմնավորվածության հարցը քննարկելիս պետք է պատշաճ գնահատի նան վերջինիս համաչափության հարցը, քանի որ այն համարվում է միջնորդության հիմնավորվածության պահանջի անհրաժեշտ տարրերից մեկը: Այսինքն` դատարանի եզրահանգումը նույնպես պետք է լինի պատճառաբանված, որոշակի ն փաստարկված:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նկատում է, որ քննարկվող հոդվածով նախասահմանված են նան հայցի ապահովման միջոցների սպառիչ ցանկը, դատավարության այն փուլերը, որոնց ընթացքում կարող է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, ինչպես նան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության քննության կարգը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ դատավարական փուլը, որի ընթացքում ներկայացվում է հայցի

7

ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, գործի բարդությունը, վեճի ն իրավահարաբերության բնույթը, ինչպե նան միջնորդությամբ 0ներկայացված փաստարկները ն տվյալ դատավարական փուլում դատարանին հասու տեղեկատվությունը հանդիսանում է հիմնական չափանիշ հայցի ապահովման կիրառման անհրաժեշտությունն ընդհանրապես ն կիրառվելիք կոնկրետ միջոցի արդյունավետությունը մասնավորապես գնահատելու համար:

Անդրադառնալով հայցի ապահովման միջոցի փոխարինման, փոփոխման կամ վերացման հիմքերին Վճռաբեկ դատարանը նկատում է, որ թեն օրենսդրորեն դրանք հատկորոշված չեն, սակայն նախատեսված են երաշխավորելու գործին մասնակցող անձանց շահերի հավասարակշոությունը ն պաշտպանությունը: Այսպես.

Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելը ենթադրում է սկզբնապես ձեռնարկված միջոցի փոխարեն Օրենսգրքով նախատեսված մեկ այլ միջոցի ընտրություն: Դատավարական այս միջոցի կիրառման միջնորդությամբ դատավարության մասնակիցը պետք է հիմնավորի, որ գոյություն ունի ապահովման մեկ այլ միջոց, որն իր ներգործությամբ առավել համապատասխան է ներկայացված պահանջի բնույթին ն էությանը:

Հայցի ապահովման միջոցի փոփոխելը կարելի է բնութագրել որպես կիրառված ապահովման միջոցի ծավալի, բովանդակության ն բնույթի ձնափոխում: Ընդ որում, որպես կանոն, հայցի ապահովման միջոցի փոփոխումը նպատակաուղղված է նախապես կիրառված միջոցի արդյունավետության բարձրացմանը:

Ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոցի վերացմանը, ապա վերջինս առավելապես ուղղված է այն կողմի շահերի պաշտպանությանը, որի նկատմամբ կիրառվել է ապահովման համապատասխան միջոցը: Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ՝ կիրառված հայցի ապահովման միջոցի վերացման հարցի գնահատումը դատարանը պետք է իրականացնի նման միջոցի այլնս անարդյունավետ լինելու համատեքստում: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցը ենթակա է վերացման, երբ դատավարության մասնակցի ներկայացրած միջնորդության ուսումնասիրմամբ դատարանի մոտ կձնավորվի համոզմունք առ այն, որ կիրառված միջոցն այլնս չի բխում իր նպատակից կամ հանգամանքների փոփոխության բերումով այլնս անհրաժեշտ չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովումը կարելի է բնորոշել իբրն դատական պաշտպանություն հայցած անձի իրավունքների Ա շահերի պաշտպանության նախնական եղանակ, որը հնարավորություն է տալիս վիճելի իրավահարաբերության մասնակցի վրա ժամանակավոր ներգործության միջոցների կիրառմամբ բացառել անվերականգնելի վնասի պատճառման հավանականությունը: Միաժամանակ, ն հայցի ապահովման կոնկրետ միջոցի ձեռնարկման, ն արդեն իսկ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, փոփոխելու կամ վերացնելու հարցում դատարանն ունի պասիվ մասնակցային դեր. կարնոր է նկատի ունենալ, որ վերոթվարկյալ բոլոր դատավարական միջոցները գործնականում կարող են կիրառվել միայն տնօրինչականության սկզբունքի ուժով, այն է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, ձեռնարկված հայցի ապահովման միջոցը փոխարինելու, փոփոխելու կամ վերացնելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն գործին մասնակցող անձի համապատասխան միջնորդության ներկայացմամբ:

Ամփոփելով վերոգրյալը ն իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը ն այդ առումով Օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետնյալ ուղղությամբ. ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերի շրջանակում ձեռնարկված հայցի

8

ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննարկելիս դատարանը պետք է բացահայտի, թե արդյոք ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման ընդունման ն ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության ներկայացման ժամանակային տիրույթում օբյեկտիվ իրականությունում տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն (այդ թվում՝ նոր փաստի բացահայտում, հայցի ապահովման միջոցի կիրառման համար հիմք հանդիսացած հանգամանքի վերացում), որով պայմանավորված ձեռարկված ապահովման միջոցի պահպանման նպատակահարմարությունն այլնս բացակայում է:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սուն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց 126/4-րդ շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ Ընկերության անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցման 0իրավահարաբերության առկայությունը: Միննուն ժամանակ, Ընկերության կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի 19092023 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը մերժվել է:

Ընկերությունը 05.02.2024 թվականին կրկին ներկայացրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով Կոմիտեին ն երրորդ անձանց արգելել ՀՀ, ք. Երնանի, Ռիգայի փողոց 126/4-րդ շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ կատարել օտարման հետ կապված գործողություններ:

ՀՀ վարչական դատարանի 07.02.2024 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը բավարարվել է. արգելվել է Կոմիտեին ն երրորդ անձանց ՀՀ, ք. Երնանի, Ռիգայի փողոց 126/4-րդ շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ կատարել օտարման հետ կապված գործողություններ:

Երրորդ անձ Նունե Վարդանյանը 04.03.2024 թվականին ներկայացրել է հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը 18.03.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը ն վերացրել է ձեռնարկված հայցի ապահովման միջոցը՝ արձանագրելով հետնյալը. «(-) Սույն վարչական գործով երրորդ անձի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության քննարկման դատական նիստի ժամանակ հաստատվեց, որ բացակայում է սույն վարչական գործով հայցվորի ն երրորդ անձ Նունե Վարդանյանի միջն սույն գործով հայցվորի հեր գրավի իրավունքի վերաբերյալ պայմանագրային հարաբերությունները, որպիսի գոյություն չունեցող փաստի վերաբերյալ գործում առկա չէ որնէ ապացույց, իսկ եշված փաստի հաստատված լինելն ինքնին կհաեգեցնե՝ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջեորդության մերժմանը: Դատարանի եման դիրքորոշման հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ, փաստորեն, խոսքը վերաբերում է առհասարարկ նման իրավահարաբերության առկայությունը ճանաչելուն խնդրո առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ, որի հիմքում առկա չէ երրորդ անձի ն «Արդշինբանկ» ՓԲ ընկերության միջն կեքված որնէ պայմանագիր, իսկ հայցի տեսական բավարարման դեպքում այն պայմաններում, երբ խոսքը չի վերաբերում կոնկրետ Նունե Վարդանյանի հետ պայմանագրային հարաբերությունների արդյունքում գրավի -իրավահարաբերության առկայությանը, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, նման իրավահարաբերության առկայությունը ճանաչվելու պարագայում չի դժվարանա կամ անհնարին դառնա դատական ակտի կատարումը: Այսպիսով, հայցի ապահովման միջոցը

9

կիրառելու որոշումից հետո ի հայտ է եկել ենոր փաստ, որի լույսի ներքո գնահատելով սույն վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը' դատարանը եզրահանգում է, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, որի պայմաններում անհեարին չի դառնա կամ չի դժվարանա սույն գործով հայցի տեսական բավարարման դեպքում դատական ակտի կատարումը»:

Վերաքննիչ դատարանը 13.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է ն Դատարանի 18.03.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ տրված մեկնաբանություններն անհիմն համարելով՝ վերացրել է այն: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետնյալը. «(.) հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ իր եզրահանգումը Վարչական դատարանը բխեցրել է այն իրողությունից, որ բանկի ն երրորդ անձ Նունե Վարդանյանի միջն բացակայում են գրավի իրավունքի պայմանագրային հարաբերությունները, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վարչական դատարանի դիտարկումը կիրառված հայցի ապահովումը վերացնելու բավարար հիմք չէ, քանի որ հայցի ապահովումը վերացվելու իրադրությունը կարող է հանգեցնել գործարքի միջոցով վիճահարույց գույքի նկատմամբ տիտղոսային սեփականատիրոջ փոփոխության, որպիսի իրավիճակը կարող է դժվարացնել դատական ակտի կատարումը' հաշվի առնելով նան, որ քննարկվող դեպքում բանկի կողմից ներկայացված պահանջի շրջանակներում շահագրգիռ անձ է Նունե Վարդանյանը, իսկ վիճահարույց գույքի հնարավոր օտարման պայմաններում որոշակիորեն կփոփոխվի գործի ելքով շահագրգռված անձանց շրջանակը, ինչը կարող է տեղի ունենալ, օրինակ. դատավարության այն փուլում, երբ այլես հեարավոր չէ դատավարության մասնակիցների կազմի փոփոխություն իրականացնել: Այլ կերպ ասած' միայն հայցվորի ն երրորդ անձի միջն ենթադրաբար պայմանագրային հարաբերությունեերի բացակայությունը, հաշվի առելով, որ հայցը ներկայացվել է վարչական մարմեի դեմ, որի դեպքում գործի ելքով շահագրգիռ է նան գործով երրորդ անձ Նունե Վարդանյանը, չի կարող օբյեկտիվորեն վկայել հայցի ապահովման պահպանման անհրաժեշտության բացակայության մասին, օրինակ" վիճահարույց գուքի օտարման դեպքում, քանի որ քննության պահպանված պահանջի շրջանակներում գործի ելքով շահագրգռված անձանց փոփոխությունը կարող է դժվարացնել հնարավոր կատարման ենթակա դատական ակտի կատարումը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երրորդ անձ Նունե Վարդանյանի կողմից 04.03.2024 թվականին ներկայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ վկայակոչվել է նոր փաստ, այն է՝ թիվ ՎԴ/12483/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 01.02.2023 թվականին կայացված դատական ակտը: Ըստ այդմ` Դատարանը 18.03.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ քննարկման առարկա է դարձրել նշված փաստը, դրա լույսի ներքո գնահատելով ձեռնարկված հայցի ապահովման միջոցի պահպանման նպատակահարմարությունը ն առաջնահերթությունը:

Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ Դատարանն իրականացրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստական տվյալի բազմակողմանի ն օբյեկտիվ վերլուծություն, որպիսի պարագայում հանգել է այն իրավաչափ եզրահանգման, որ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը նոր հանգամանքների բացահայտման բերումով այլնս անհրաժեշտ չէ, որպիսի փաստը, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է:

10

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ. «հայցի ապահովումը վերացվելու իրադրությունը կարող է հանգեցնել գործարքի միջոցով վիճահարույց գույքի նկատմամբ տիտղոսային սեփականատիրոջ փոփոխության, որպիսի իրավիճակը կարող է դժվարացնել դատական ակտի կատարումը' հաշվի առնելով նան, որ քենարկվող դեպքում բանկի կողմից ներկայացված պահանջի շրջանակներում շահագրգիռ անձ է Նունե Վարդանյանը, իսկ վիճահարույց գույքի հնարավոր օտարման պայմաններում որոշակիորեն կփոփոխվի գործի ելքով շահագրգռված անձանց շրջանակը, ինչը կարող է տեղի ունենալ, օրինակ՝ դատավարության այե փուլում, երբ այլես հնարավոր չէ դատավարության մասեակիցեերի կազմի փոփոխություն իրականացնեթ, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման՝ հաշվի չառնելով ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդության բավարարման ն ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության բավարարման մասին որոշումների կայացման ժամանակ ՀՀ վարչական դատարանին հասու փաստական տվյալների փոփոխությունը: Այսպես` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատարանը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելիս հիմք է ընդունել Ընկերության միջնորդությամբ վկայակոչված միասնական տեղեկանքի առկայությունը, ըստ որի՝ Ինգա Ավագյանի կողմից 01.02.2024 թվականին Կոմիտե է մուտքագրվել ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ դիմում, որով հայցվող տեղեկատվության տրամադրման ժամկետ սահմանվել է դիմումը ներկայացվելու օրվանից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, այսինքն՝ 05.02.2024 թվականը: Այնինչ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրված լինելու պարագայում, դրա հիման վրա տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու մասին դիմումն իրավասու մարմին հնարավոր էր ներկայացնել մինչե 26.02.2024 թվականը ներառյալ (նկատի ունենալով, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր, ն եթե 05022024 (թվականին, այնուամենայնիվ, այն տրամադրվել է, ապա վերջինիս գործողության 15-րդ աշխատանքային օրը լրանալու էր 26.02.2024 թվականին): Ուստի, տվյալ դեպքում 13.05.2024 թվականին «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման կայացմամբ Վերաքննիչ դատարանը վիճահարույց գույքի նկատմամբ տիտղոսային սեփականատիրոջ փոփոխության վտանգի ն դրանով պայմանավորված ձեռնարկված հայցի ապահովումը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ հանգել է սխալ եզրահանգման՝ անտեսելով նան այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելիս հիմք է ընդունել Ընկերության միջնորդությամբ վկայակոչված միասնական տեղեկանքի առկայությունը, մինչդեռ ինչպես արդեն իսկ նշվեց՝ 05.02.2024 թվականին միասնական տեղեկանք տրամադրված լինելու պարագայում, այն ուժի մեջ էր գտնվելու մինչն 26.02.2024 թվականը ներառյալ: Միաժամանակ, ձեռնարկված հայցի ապահովումը վերացնելու մասին 18.03.2024 թվականին որոշում կայացնելիս, Դատարանը քննարկման առարկա է դարձրել նոր փաստական տվյալի առկայությունը: Այլ կերպ ասած Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու ն ձեռնարկված հայցի ապահովման միջոց,՝։ Օ վերացնելու մասին որոշումների 6.կայացման ժամանակ ՀՀ վարչական դատարանը տիրապետել է տարբեր փաստական տվյալների ըստ

11

այդմ` անտեսել է, որ հայցի ապահովման միջոցը կիրառելուց հետո տեղի է ունեցել փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որն այլնս բացառում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ նախ՝ ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ Ինգա Ավագյանի կողմից 01.02.2024 թվականին Կոմիտե մուտքագրված դիմումն այլնս չի հանդիսանում կիրառված հայցի ապահովման պահպանման անհրաժեշտություն հիմնավորող կամ հերքող հանգամանք, ն դրանից զատ՝ ձեռնարկված հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությամբ ներկայացվել է նոր փաստ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով առկա են եղել կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքեր, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու ն Վերաքննիչ դատարանի 13.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՕՍ: Ք. ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/6321/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել