Անդրեևա — ԵԴ/0630/06/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հ.Մարտիրոսյանի՝ 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 50101018 քրեական գործը: 2018 թվականի հունիսի 1-ին Սոֆիո Զուրաբի Անդրեևան ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ս.Անդրեևան ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: 2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասությ
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0630/06/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0630/06/18
Նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
մասնակցությամբ` դատավորներ
քարտուղարությամբ՝
մասնակցությամբ
պաշտպան՝
2019 թվականի փետրվարի 7-ին
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Մ.ԱՎԱԳՅԱՆԻ
Լ.ԱՍԼԱՆՅԱՆԻ
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ Սոֆիո Զուրաբի Անդրեևայի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հ.Մարտիրոսյանի՝ 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
104-րդ
հոդվածի
1-ին
մասով
նախատեսված
հանցագործության
հատկանիշներով հարուցվել է թիվ 50101018 քրեական գործը:
2018 թվականի հունիսի 1-ին Սոֆիո Զուրաբի Անդրեևան ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ս.Անդրեևան ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ս.Անդրեևայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ս.Անդրեևային կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամսով` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը:
4. Պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Լ.Ասլանյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
3
Վճռաբեկ
բողոքի
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
փաստական հանգամանքները.
6. Վերաքննիչ դատարանն իր` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է. ((…) Թիվ ԵԴ/0630/06/18 գործով ստացված օրինականությունը և
հիմնավորվածությունը հաստատող նյութերից պարզ է դառնում, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 26ին տեղի ունեցած դատական նիստին մասնակցել են դատավարության բոլոր կողմերը՝ քննիչը, մեղադրյալը և վերջինիս պաշտպանը՝ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից որոշումը հրապարակելուց հետո դատական ակտը փաստացի տրամադրվել է թե՛ քննիչին և թե՛ մեղադրյալին, իսկ
պաշտպան
Լուսինե
Ասլանյանը
որոշման
օրինակն
Առաջին
ատյանի
դատարանից առձեռն ստացել է միայն 2018 թվականի օգոստոսի 3-ին, այսինքն՝ որոշման հրապարակումից 8 օր անց:
Վերոգրյալի
կապակցությամբ
Վերաքննիչ
դատարանը
փաստում
է,
որ
բողոքաբերի պատճառաբանությունն առ այն, որ որոշումը ստացվել է 2018 թվականի օգոստոսի 3-ին (փաստացի բողոքարկման ժամկետի ավարտվելուց հետո) չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ պատճառաբանություն և վկայել բողոքարկման ժամկետի պահպանված լինելու մասին, քանզի դատական ակտի՝ հասանելի դառնալը կապված է եղել պաշտպանի սուբյեկտիվ հայեցողությամբ պայմանավորված խնդրի հետ, իսկ Առաջին
ատյանի
դատարանը
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքով
նախատեսված պարտականությունների հիման վրա որոշումը կայացնելու օրն այն ստորագրությամբ հանձնել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին և մեղադրյալին, մինչդեռ պաշտպանի կողմից, ով, ինչպես նշվեց, մասնակցել է միջնորդության քննության վերաբերյալ դատական նիստին, չեն ձեռնարկվել համապատասխան գործողությունները, որոնք կարող էին ավելի վաղ հասանելի դարձնել որոշումը (այդ թվում՝ սեփական պաշտպանյալի միջոցով), որի բացասական հետևանքների կրողը տվյալ դեպքում հենց ինքը բողոքաբերն է:
4
Արդյունքում պետք է փաստել, որ պաշտպանի՝ դատական ակտը ստանալու իրավունքն օբյեկտիվորեն պետք
է իրացվեր հենց 2018 թվականի հուլիսի 26-ին,
հետևաբար՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 26-ի դատական ակտի բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել հուլիսի 26-ից 5 օրվա ընթացքում, ուստի ստացվում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի դատական ակտի բողոքարկման ժամկետը սպառվում է 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանին է հանձնվել միայն 2018 թվականի օգոստոսի 7-ին:
(…):
Սույն պարագայում, մեղադրյալ Սոֆիո Զուրաբի Անդրեևայի պաշտպան Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել նկատի ունենալով, որ առերևույթ (prima facie) պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, մինչդեռ վերաքննիչ բողոքի լիարժեք քննության ընթացքում է վեր հանվել վերջինիս՝ վերաքննիչ բողոքարկման ժամկետը բաց թողած լինելու հանգամանքը, ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով տրված լիազորություններով, իրավունք ունի կայացնելու միայն վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ որոշում: (...)ե1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մեղադրյալի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այն է՝ պատշաճ կերպով չի գնահատել բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնց պատճառով ինքը բաց է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի որոշման
1
Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 31-32:
5
բողոքարկման ժամկետը։ Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն առձեռն ստացել է այն բողոքարկելու համար նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո, ինչի պատճառով զրկվել է օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից։
7.1. Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը հաշվել է մեղադրյալ Ս.Անդրեևայի կողմից որոշումը ստանալու պահից: Մինչդեռ պաշտպանը համապատասխան դատական ակտն առձեռն ստացել է ավելի ուշ՝ 2018 թվականի օգոստոսի 3-ին, ուստի բողոքաբերի պնդմամբ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբն անհրաժեշտ էր հաշվարկել այն պահից, երբ որոշումը փաստացի հասու էր դարձել իրեն։
7.2. Բողոքաբերը նշել է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած` Ս.Անդրեևայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նիստին մասնակցել է նաև ինքը, սակայն դատական ակտի հրապարակմանը չի սպասել, քանի որ նույն օրն այլ դատական նիստ է նշանակված եղել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, իսկ Վերաքննիչ դատարանը դատական ակտը հրապարակելու կոնկրետ ժամկետ չի նշել:
Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ եթե պաշտպանը ներկա է եղել դատական նիստին, սակայն հարգելի պատճառներով հեռացել է և չի սպասել որոշման հրապարակմանը, ապա
դատարանը
դատական
ակտը
պատշաճ
ձևով
վերջինիս
ուղարկելու
պարտավորություն այլևս չի կրել, ավելին՝ դատական ակտը հասանելի դարձնելու համար պաշտպանն ինքը պետք է միջոցներ ձեռնարկեր: Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը նույնիսկ չի փորձել պարզել պաշտպանի կողմից դատարանի որոշումը նույն օրն առձեռն չստանալու պատճառները և եկել է եզրահանգման, որ
6
վերջինս չի օգտվել այդ հնարավորությունից սուբյեկտիվ պատճառաբանությամբ, ինչի բացասական հետևանքների կրողը տվյալ դեպքում ինքն է:
8. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ`
նյութերն
ուղարկելով
համապատասխան
ստորադաս
դատարան՝
նոր
քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պաշտպանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմաը բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվել մեղադրյալի և քննիչի կողմից այդ որոշումն ստանալու պահից։
10.
ՀՀ
Սահմանադրության
61-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն`
(Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքե։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր
ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքե։
11.
Մեջբերված
իրավունքների
և
սահմանադրական
հիմնարար
նորմերի,
ազատությունների
ինչպես
նաև
(Մարդու
պաշտպանության
մասինե
եվրոպական կոնվենցիայի 13-րդ, ՄԱԿ-ի (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրիե
8-րդ,
(Քաղաքացիական
և
քաղաքական
իրավունքների
մասինե
միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից։ Դատական պաշտպանության
7
իրավունքն
անձի
անօտարելի իրավունքներից
մեկն
է և միաժամանակ
այլ
իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք։ Սակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի
օբյեկտիվ
պայմաններով։
Մասնավորապես,
դատական
ակտերը
վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ,
որոնք
նպատակ
են
հետապնդում
ապահովելու
քրեական
դատավարության պատշաճ իրականացումը։ Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից
բոլոր
անձանց
շահերի
հավասարակշռված
հաշվառում,
որպեսզի
բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները,
մյուս
բարդությունները։
կողմից`
Վճռաբեկ
այդ
ակտի
դատարանը
դեմ
բողոք
կրկնում
է,
բերելու
որ
անհամաչափ
դատական
ակտի
բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախևառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար։ Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից
հիմնավոր
ժամանակահատվածի
բողոք
ներկայացնելու
տևողությունը
համար
անհրաժեշտ
պայմանավորված
է
նաև
և
բավարար
այդ
ժամկետի
հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ2:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում
է.
(Կասկածյալը
և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից
պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի (…) միջոցով (…)ե:
13. Վերոնշյալ իրավադրույթի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը (կամ կասկածյալը) և պաշտպանը քրեական դատավարության
Տե՛ս, mutatis mutandis, Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12, Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12, Վահան Թորոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԱԴԴ/0005/15/16, Նավասարդ Ալավերդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ1/0143/01/14 որոշումները: 2
8
ինքնուրույն սուբյեկտներ են, ովքեր ունեն իրավունքների և պարտականությունների ինքնուրույն
շրջանակ։
Նրանց
գործունեությունն
ուղղված
է
միևնույն`
պաշտպանության գործառույթի իրականացմանը, որի ուժով էլ նրանք լրացնում են միմյանց։ Կասկածյալը կամ մեղադրյալն իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասը չի զիջում պաշտպանին, պաշտպանի իրավունքներն էլ ածանցյալ չեն կասկածյալի կամ
մեղադրյալի
մասնակցում
իրավունքներից։
է մեկ
հիմնական
Պաշտպանը
քրեական
նպատակով՝ պաշտպանել
դատավարությանը
կասկածյալի
կամ
մեղադրյալի իրավունքներն ու օրինական շահերը։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. ((…) Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ
հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց (…)ե։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` (Վերաքննիչ բողոք բերվում են.
(…)
3). (առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում. (…)ե։
15. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման շրջանակներում փաստել է. ((…) բ/ (…) Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է այն
անձանց շրջանակը, որոնց հանձնվում կամ ուղարկվում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը։ Դրանք են` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու
9
ժամկետը
երկարացնելու
մասին
միջնորդություն
հարուցած
անձը,
այսինքն՝
դատախազը կամ քննիչը, ինչպես նաև մեղադրյալը, պաշտպանը և տուժողըե3: 16.
Անդրադառնալով
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
375-րդ
հոդվածով նախատեսված՝ դատավճռի պատճենը ոչ միայն դատապարտվածին կամ արդարացվածին,
այլև
պաշտպանին
հանձնելու
համանման
օրենսդրական
պահանջին՝ Վճռաբեկ դատարանը Ն.Ալավերդյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ.
պաշտպանի՝
քրեական
(…) [Դա] առավելապես պայմանավորված է
դատավարության
ինքնուրույն
սուբյեկտ
լինելու
հանգամանքով. այն նաև կասկածյալի ու մեղադրյալի պաշտպանության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու երաշխիք է։ (…) [Պ]աշտպանի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ չի կարող սահմանվել պաշտպանյալի կողմից նաև պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահը, եթե այն փաստացի ավելի ուշ է հասու դառնում պաշտպանին։ (…) [Չ]բացառելով պաշտպանին հանձնման ենթակա
դատավճռի
պատճենը
պաշտպանյալի
կողմից
ստանալու
հնարավորությունը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ նման դեպքում պաշտպանի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից ստանալու պահից, այլ այն պահից, երբ այդ փաստաթուղթը հասու է դարձել պաշտպանին: (…) [Դ]ատավճռի պատճենը պաշտպանյալի միջոցով պաշպանին փոխանցելիս վերջինիս կողմից այն ստանալու պահի առնչությամբ գործնականում
հնարավոր
խնդիրների
առաջացումից
և
չարաշահումներից
խուսափելու համար դատարանը պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենն օրենքով սահմանված կարգով պետք է հանձնի (ուղարկի) վերջինիս նույնիսկ
այն դեպքում, երբ պաշտպանյալը դատարանից
ստանում է նաև
պաշտպանին հանձնման ենթակա համապատասխան փաստաթուղթը։ Այլ խոսքով՝
3
Տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման 6-րդ կետը:
10
պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից դատարանից ստանալը դատարանին չի ազատում այդ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով պաշտպանին հանձնելու պարտավորությունիցե։
17. Ելնելով վերոնշյալ իրավական նորմերի և ներկայացված իրավական դիրքորոշումների վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանքի վերաբերյալ դատական ակտն առաջին ատյանի դատարանը պետք է փաստացի հասու դարձնի միջնորդություն հարուցած անձին, տուժողին, մեղադրյալին, ինչպես նաև
վերջինիս պաշտպանին՝ դատական ակտը նրանց հանձնելու կամ ուղարկելու եղանակով՝ կախված վերջիններիս՝ դատական նիստին ներկայացած լինելու կամ չլինելու
հանգամանքից:
մեղադրյալին
հանձնած
դատարանին
չի
Ընդ
որում,
(ուղարկած)
ազատում
այն
համապատասխան
լինելու
նաև
հանգամանքն
պաշտպանին
դատական
ակտը
առաջին
ատյանի
հանձնելու
(ուղարկելու)
պարտականությունից, ինչը վերջինիս կողմից կալանավորման օրինականության և հիմնավորվածության վիճարկման իրավունքի արդյունավետ իրացման, և ըստ այդմ՝ իր պաշտպանյալի շահերի պաշտպանության երաշխիք է:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական նիստին մասնակցել են քննիչը, մեղադրյալը և վերջինիս պաշտպանը, և որ որոշումը հրապարակելուց հետո դատական ակտը փաստացի տրամադրվել է քննիչին և մեղադրյալին: Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ պաշտպան Լ.Ասլանյանը որոշման օրինակն Առաջին ատյանի դատարանից առձեռն ստացել է միայն 2018 թվականի օգոստոսի 3-ին, այսինքն՝ որոշման հրապարակումից 8 օր անց, այդուհանդերձ գտել է, որ դա չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ պատճառաբանություն և վկայել բողոքարկման ժամկետի պահպանված լինելու մասին, քանի որ դատական ակտի հասանելի դառնալը կապված է եղել պաշտպանի սուբյեկտիվ հայեցողությամբ պայմանավորված խնդրի հետ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունների հիման վրա,
11
որոշումը կայացնելու օրն այն ստորագրությամբ հանձնել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին և մեղադրյալին, մինչդեռ պաշտպանի կողմից, ով մասնակցել է միջնորդության քննության վերաբերյալ դատական նիստին, չեն ձեռնարկվել համապատասխան գործողություններ, որոնք կարող էին ավելի վաղ հասանելի դարձնել որոշումը (այդ թվում՝ պաշտպանյալի միջոցով), որի բացասական հետևանքների կրողը հենց պաշտպանն է: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ պաշտպանի՝ դատական ակտը ստանալու իրավունքն օբյեկտիվորեն պետք է իրացվեր հենց 2018 թվականի հուլիսի 26-ին, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվեր հուլիսի 26-ից 5 օրվա ընթացքում4:
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-17-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դրանց վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի փաստարկներն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պաշտպանի կողմից չստանալը նրա սուբյեկտիվ հայեցողության արդյունքն է, և որ վերջինս համապատասխան դատական ակտը ստանալու համար որոշակի գործողություններ կատարելու պարտականություն է ունեցել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն է կրում իր կայացրած
դատական
ակտը
պաշտպանին
փաստացի
հասու
դարձնելու
պարտականությունը՝ օրենքով նախատեսված եղանակներից որևէ մեկով՝ հանձնելով կամ ուղարկելով: Ընդ որում, դատական ակտն առձեռն հանձնելու օբյեկտիվ անհնարինության դեպքում Առաջին ատյանի դատարանը շարունակում է կրել այն պաշտպանին
ուղարկելու
համապատասխան
որոշումը
պարտականությունը՝
անկախ
հանձնած
լինելու
(ուղարկած)
մեղադրյալին
կամ
չլինելու
հանգամանքից:
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ պաշտպանի կողմից
4
Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
12
Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվել մեղադրյալի և քննիչի կողմից այդ որոշումը ստանալու պահից։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի կողմից քննարկվող որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբն անհրաժեշտ է հաշվել այն պահից, երբ համապատասխան որոշումը փաստացի հասու է դարձել վերջինիս, այսինքն՝ 2018 թվականի օգոստոսի 3-ից։
21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ և 379-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են ստորադաս դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար։
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Ելնելով
վերոգրյալից
և
Սահմանադրության
162-րդ,
Հանրապետության
դատական
ղեկավարվելով
163-րդ,
171-րդ
օրենսգիրքե
Հայաստանի
Հանրապետության
հոդվածներով,
սահմանադրական
(Հայաստանի
օրենքի
11-րդ
հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սոֆիո Զուրաբի Անդրեևայի
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
13
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Դատավորներ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2019 թ.
- Գործի #:
- ԵԴ/0630/06/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
