ՎԴ/0518/05/19
Ամփոփում
քննելով ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ նան՝ Հասարակական կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ (կառավարության, երրորդ անձինք Երնանի քաղաքապետարան, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ՝ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան 2 քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տ
Ամբողջ Տեքստ
Բ» ՀԻԱ
«8 7.5 ի -
/ՈԱՀԵՂԻ՝
(ՍԵԽ ի
ԱՈ ՎԱԵՆՆ
ՄՄ Տ-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0518/05/19
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0518/05/19
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Դատավորներ՝ Ա. Պողոսյան
Կ. Բաղդասարյան
Ա. Բաբայան
Ա. Թովմասյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2022 թվականի հունվարի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ նան՝ Հասարակական կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ (կառավարության, երրորդ անձինք Երնանի քաղաքապետարան, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ՝ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան
2
քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաձելու մասին» թիվ 1528-Ն որոշումը ՀՀ, ք. Երնան, Արամի 23 շենքի մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ն անվավեր ճանաձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հասարակական կազմակերպություն պահանջել է ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը՝ ՀՀ, ք. Երնան, Արամի 23 շենքի մասով, ճանաչել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ն անվավեր:
ՀՀ վարչական դատարանի (Նախագահող դատավոր՝ Ռ. Ազրոյան, դատավորներ՝ Գ. Առաքելյան, Կ. Զարիկյան, Դ. Դանիելյան, Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 09.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 09.10.2020 թվականի որոշմամբ Հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 09.12.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչ` Տիգրան Հեքեքյան) պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել իրավասու ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել երրորդ անձինք Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Լուսինե Ստեփանյան) ն «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ՝ Ռոբերտ Դավթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 63-րդ ն 78-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածը, 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, 151-րդ հոդվածի 2-րդ մասի
3
1-ին կետը, 197-րդ հոդվածը, 26-րդ գլխի իրավակարգավորումները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 5-րդ կետերը, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հանրության գերակա շահը ճանաչվել է «տարածքի», այլ ոչ թե բողոք բերող անձի անշարժ գույքի նկատմամբ: Ուստի, կառավարության վիճարկվող որոշմամբ բողոք բերող անձին սեփականության իրավունքով պատկանող՝ Արամի 23 հասցեում գտնվող անշարժ գույքը մասնավոր անձի օտարելու համար օրենքով պահանջվող հանրության գերակա շահ չի ճանաչվել: Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել պետական կամ համայնքային կարնոր նշանակություն ունեցող քաղաքաշինական ծրագրի առկայության փաստը, որի իրականացումը գերակա է բողոք բերած անձի սեփականության իրավունքի նկատմամբ, ինչպես նան չի գնահատել այդ ծրագիրը:
Վերաքննիչ դատարանը նան հաշվի չի առել այն հանգամանքը, որ նույն «տարածքի» նկատմամբ կառավարության նոր, նույնաբովանդակ որոշում ընդունելը՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին, չի վերսկսում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասվ սահմանված յոթամյա ժամկետը: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում խոսքը հռչակված գերակա հանրային շահը 7 տարում չիրագործելու մասին է, այլ ոչ թե կառավարության որոշման գործողության ժամկետի մասին: Սակայն Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանության արդյունքում հանգել է այն սխալ եզրահանգմանը, որ յոթամյա ժամկետը վերաբերում է կառավարության համապատասխան որոշման գործողության ժամկետին:
Վերաքննի դատարանը` թեն ձնականորեն նշե է վարչարարության
համաչափության սկզբունքի մասին, սակայն ըստ էության չի մեկնաբանել, չի կիրառել այդ սահմանադրական սկզբունքը սույն գործով, ինչը պարտավոր էր անել: Հանրության շահի (իրավաչափ նպատակ) առկայության փաստը չի հաստատվել դատաքենությամբ: Ուստի, միայն այս հանգամանքը բավարար է եզրակացնելու, որ բողոք բերած անձի իրավունքների նկատմամբ միջամտությունը չի եղել համաչափ, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարութի մասին» ՀՀ «օրենքի 8-րդ հոդվածներով «սահմանված համաչափության սկզբունքը:
Գործը քննելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նան մի շարք դատավարական իրավունքների էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Սույն գործը սխալմամբ քնեվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով, որի արդյունքում անհիմն սահմանափակվել են բողոք բերած անձի դատավարական իրավունքները ն ողջ դատաքննությունը դարձել է անարդար, իսկ
4
դատական ակտն՝ անօրինական, մինչդեռ գործը պետք է քննվեր ընդհանուր հայցային վարույթի կանոններով՝ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության վիճարկվող որոշումը նորմատիվ իրավական ակտ չէ:
Գործն ամբողջությամբ գրավոր ընթացակարգով քննելով Վերաքննիչ դատարանը խախտել է բողոք բերած անձի բանավոր ն հրապարակային դատաքննության իրավունքը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ ն 8-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
21 «Վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետարանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Բողոքաբերը ՀՀ վարչական դատարան ներկայացրած դիմումի հիմքում դրել է բացառապես այն փաստարկը, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ուղղակիորեն առաջացնում է իր սեփականության իրավունքի խախտման վտանգ, սակայն չի հիմնավորել այն: Բողոք բերած անձը չի ապացուցել ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1528-Ն որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունների ն ենթադրյա՝։ (ապագայում առաջացող հնարավոր վնասի վտանգի միջն պատճառահետնանքային կապը:
2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «Ի էՄ ՍԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1528-Ն որոշումն ամբողջությամբ համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին:
Վճռաբեկ բողոք բերած անձի այն պահանջը, որ Դատարանում դիմումը քննվել է ոչ պատշաճ կազմով, այն է՝ դիմումը քննվել է 5 դատավորի կազմով որպես նորմատիվ իրավական ակտի վիճարկման վերաբերյալ գործ, սակայն այն պետք է քննվեր որպես անհատական ակտի վիճարկման վերաբերյալ գործ, չի կարող քննվել Վճռաբեկ դատարանի կողմից, քանի որ Դատարանի որոշումն այդ հիմքով չի բողոքարկվել Վերաքննիչ դատարան:
Բողոք բերած անձի այն փաստարկը, որ վիճարկվող որոշումն ուղղակիորեն պարունակում է իր ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքի խախտման իրական վտանգ ն սեփականության իրավունքը կրողը զրկվում է այդ որոշմանը համապատասխան վարքագիծ դրսնորելու հնարավորությունից, անհիմն է, քանի որ համապատասխան գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում դեռնս 2007 թվականից հստակ նշված է, որ գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում:
5
ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1528-Ն որոշման մեջ որպես հանրության գերակա շահ սահմանվել է Երնան քաղաքի գլխավոր հատակագծով ն դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարներով Ա Կենտրոն վարչական շրջանի գոտնորման նախագծով պայմանավորված գերակա պահանջների ն հանրության կենսական կարիքների ապահովման անհրաժեշտությունը, ըստ այդմ տվյալ որոշման մեջ սահմանված են հանրության գերակա շահ ճանաչելու համար բոլոր անհրաժեշտ հիմնավորումները:
Հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 տարվա ընթացքում: Տվյալ պարագայում, սույն գործով վիճարկվող «համապատասխան որոշումն» ընդունվել է 27.12.2018 թվականին, ուժի մեջ է մտել 28.12.2018 թվականին, որպիսի պարագայում յոթամյա ժամկետում նպատակի իրագործումը չսկսելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկն անհիմն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Դ 19.11.2001 թվականի գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Երնան քաղաքի Կենտրոնի թաղապետարանն անհատույց հանձնում է, իսկ «Նվիրառուն» («Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպություն) ձեռք է բերում Արամի 23 հասցեում գտնվող 184.08քմ. ոջ բնակելի տարածքը, ն «Նվիրառուն» դառնում է նշված տարածքի գույքային ն անձնական ոչ գույքային իրավունքների, պարտավորությունների իրավահաջորդը (հատոր 1-ին, գթ. 81-83):
2) 1212.2002 թվականի թիվ 1965/ԳԱ հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի համաձայն` Փոխատուն (Հայաստանի Հանրապետությունը) Փոխառուին («Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպություն) անհատույց տիրապետմանը ն օգտագործմանն է տրամադրել պատմության ն մշակույթի հուշարձան Արամի փող. հ. 23 հասցեում գտնվող 260.0քմ մակերեսով հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 77-80):
3) Գույքի նվիրատվության պայմանագրի ն հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի հիմքով 19.03.2003 թվականին տրված թիվ 1024902 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն գրանցվել է Հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը տարածքի նկատմամբ ն օգտագործման իրավունքը հողամասի նկատմամբ: 20.07.2007 թվականին սեփականության իրավունքի գրանցման վկայականի «լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է նշում այն մասին, որ գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում (հատոր 2-րդ, գ.թ. 14-18):
6
4) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.11.2013 թվականի թիվ 19112013-01-0254 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Կենտրոն, Արամի փողոց 23/1 ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցվել է Հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը նան հողամասի նկատմամբ: Նշված վկայականի «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» բաժնում նշված է՝ «Գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում» (հատոր 1-ին, գ.թ. 23):
5) ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երնան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:
Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, ի թիվս Երնան քաղաքի այլ փողոցներում գտնվող տարածքների, ներառված են նան Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բյուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում՝ Արամի 23 հասցեում գտնվող տարածքը (ցանկի 20-րդ կետ):
6) ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի «Երնան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նուն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:
Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, ի թիվս Երնան քաղաքի այլ փողոցներում գտնվող տարածքների, ներառված են նան Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում՝ Արամի 23 հասցեում գտնվող տարածքը (ցանկի 16-րդ կետ):
7) ՀՀ կառավարության 29.08.2013 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 945-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:
7
Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում՝ Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:
8) ՀՀ կառավարության 25.02.2016 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 277-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում՝ նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:
Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում՝ Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:
9) ՀՀ կառավարության 01.06.2017 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 585-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նուն որոշման հավելվածներում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:
Նշված որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում՝ Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին Ա 5-րդ կետերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված
8
հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում.
- բացահայտել ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման (այսուհետ նան՝ Կառավարության որոշում) իրավական բնույթը. վերջինս իր բնույթով նորմատի՞վ, թե անհատական իրավական ակտ է,
-անդրադառնալ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասվ սահմանված 7-ամյա ժամկետի ելակետը հաշվարկելու
առանձնահատկություններին:
Վճռաբեկ դատարանի դիրքորոշումեերն առաջին հարցադրման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) տարբերակում է անհատական իրավական ակտերի ն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության գնահատման ընթացակարգերը. անհատական իրավական ակտերի իրավաչափությունը ենթակա է վիճարկման ընդհանուր հայցային վարույթի կարգով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը հատուկ վարույթի կարգով՝ Օրենսգրքի 26-րդ գլխի նորմերին համապատասխան: Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը գնահատելու ընթացակարգի հիմնական առանձնահատկություններն են գործերի քննության կոլեգիալ կարգը՝ հինգ դատավորի կազմով (Օրենսգրքի 196-րդ հոդված), դատավարական ժամկետները (Օրենսգրքի 193-րդ հոդված), գործերի քննության ընթացակարգը (Օրենսգրքի 197-րդ հոդված): Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ վարչական դատավարությունում էական գործնական նշանակություն է ստանում իրավական ակտերի տեսակների ճիշտ տարբերակումը. վերջինս կարնոր երաշխիք է ինչպես դատարանի մատչելիության, այնպես էլ «օրինական դատարանի» կողմից գործի քննության իրավունքների արդյունավետ իրացման համար:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, ըստ իրենց իրավական բնույթի, տարբերակում է հետնյալ իրավական ակտերի տեսակները՝ նորմատիվ իրավական ակտեր, անհատական իրավական ակտեր ն ներքին (լոկալ) իրավական ակտեր:
Նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նան
9
Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի վավերապայման է, ի թիվս այլնի, նշումը տվյալ ակտի բնույթի մասին: Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքում պարտադիր բաղադրիչ է դրա հիմնական մասը, որում շարադրվում են իրավական նորմերը (13-րդ հոդվածի 2-րդ մաս): Իրավական նորմերը բնորոշվում են որպես ընդհանուր վերացական իրավակարգավորումներ, որոնք կարգավորում են անորոշ թվով դեպքեր ն ուղղված են անորոշ թվով սուբյեկտների:
Այսպիսով, «նորմատիվ իրավական ակտ» հասկացության վերը նշված բնորոշման հիմնական տարրերն են.
- նորմատիվ իրավական ակտն ընդունող սուբյեկտները. նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց գկողմից՝ վերջիններիս իրավաստեղծ գործունեության արդյունքում, կամ համաժողովրդական կամաարտահայտության արդյունքում,
- իրավական ակտի բովանդակությունը, այն է՝ վարքագծի պարտադիր կանոններ բովանդակելը,
- իրավական ակտի հասցեատերերի շրջանակը, այն է՝ անորոշ թվով անձանց վերաբերելը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է նան «անհատական իրավական ակտ» հասկացությունը: Այն է՝ անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա ն դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետնանքներ ն վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց:
«Նորմատիվ իրավական ակտ» նե «անհատական իրավական ակտ»
հասկացությունների վերը նշված սահմանումների համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական ակտերի այս տեսակների հիմնական տարբերակիչ հատկանիշը տվյալ իրավական ակտի հասցեատերերի շրջանակն է: Այլ կերպ՝ նորմատիվ իրավական ակտի հիմնական բնութագրիչը դրանով սահմանված վարքագծի պարտադիր կանոնների՝ անորոշ թվով անձանց հասցեավորված լինելու հատկանիշն է, այսինքն՝ իրավական նորմ բովանդակելու հատկանիշը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվ իրավական ակտն իրավական ակտերի այլ տեսակներից նախնառաջ տարբերվում է բովանդակային չափանիշով: Տվյալ իրավական ակտի նորմատիվ իրավական բնույթը որոշելու համար որոշիչ է վերջինիս՝ անորոշ թվով անձանց համար վարքագծի պարտադիր կանոններ՝ իրավական նորմեր սահմանելու հանգամանքը: Ըստ այդմ՝ այս կամ այն իրավական
10
ակտի բնույթը բացահայտելիս հարկ է պարզել. արդյո՞ք տվյալ ակտը բովանդակում է անորոշ թվով անձանց ուղղված վարքագծի պարտադիր կանոններ՝ իրավական նորմեր:
Նորմատիվ իրավական ակտն այլ իրավական ակտերից տարբերվում է նան ձնական չափանիշով:
Այսպես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:
Նշված օրենքի 13-րդ հոդվածը ներկայացնում է որոշակի պարտադիր պահանջներ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին. մասնավորապես, ըստ նշված հոդվածի 1-ին մասի՝ (..) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր (..): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում
է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են՝
1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.
2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:»
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին: Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նշված օրենքի 25-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ միասնական կայք) հրապարակելու միջոցով:
11
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է նան անհատական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու կարգ, այն է՝ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ (23-րդ հոդվածի 6-րդ մաս):
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձնական առումով նորմատիվ ակտի տարբերակիչ հատկանիշներն են դրա կառուցվածքը, ընդունման ու ուժի մեջ մտնելու հատուկ ընթացակարգերը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվ իրավական ակտերն այլ իրավական ակտերից տարբերվում են ինչպես բովանդակային, այնպես էլ ձնական չափանիշներով, որոնց շրջանակում առաջնային է բովանդակային չափանիշը: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս կամ այն իրավական ակտում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ) տառով նշումը ն/կամ նորմատիվ իրավական ակտի ընդունման ու ուժի մեջ մտնելու ընթացակարգով ընդունված ն ուժի մեջ մտած լինելը դեռնս որոշիչ չեն տվյալ իրավական ակտը նորմատիվ իրավական ակտ որակելու համար: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտի նորմատիվ բնույթը պարզելու նպատակով անհրաժեշտ է տվյալ իրավական ակտը ենթարկել բովանդակային վերլուծության:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լուսի ներքո Վճռաբեկ դատարանը Կառավարության որոշման իրավական բնույթը նախնառաջ անհրաժեշտ է համարում գնահատել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համատեսքտում: Վերջինս սահմանում է հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը (1-ին հոդված): Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է հանրային գերակա շահի որոշման սկզբունքներն ու այն նպատակները, որոնք կարող է հետապնդել գերակա հանրային շահը: Նույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ հանրության շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ: Այս սկզբունքի հետ համակարգային փոխկապվածության մեջ է գտնվում Օրենքի՝ «Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը» վերտառությամբ 7-րդ հոդվածը, որն ամրագրում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը ներկայացվող պահանջներ: Նշվա`՝ հոդվածի 1ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են՝
12
ա) հանրության գերակա շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.
բ) օտարվող սեփականության ձեռքբերողը.
գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից).
դ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել՝ սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
ե) տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող, իսկ եթե ձեռքբերողը պետությունն է, ապա նան սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին).
զ) այլ անհրաժեշտ տվյալներ (..):
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում պատշաճ ձնով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատիրոջը ն օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ն ոչ պակաս, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցում:
Վերոհիշյալ նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը պետք է նշում բովանդակի ոչ միայն օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների ու օտարվող սեփականության ձեռքբերողի վերաբերյալ, այլ նան հանրության գերակա շահի վերաբերյալ, որի համար պետք է 0օտարվի սեփականությունը: Ընդ որում, հարկ է նկատել, որ հանրության շահը կառավարության որոշմամբ գերակա ճանաչելն ամրագրված է որպես հանրային գերակա շահի որոշման սկզբունք, ն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից ընդունված որոշմամբ օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման (սույն դեպքում նան՝ Կառավարության որոշման) առանցքային բաղադրիչը օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելն է:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ օտարման՝ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այս կամ այն նպատակը ճանաչվում է
13
հանրության գերակա շահ, գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված վարքագծի կանոններն ուղղված են հասարակության լայն շրջանակներին, չորոշակիացված ու չանհատականացված հասցեատերերի: Ըստ այդմ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը, ըստ բովանդակային չափանիշի, պետք է որակվի որպես նորմատիվ իրավական ակտ:
Ինչ վերաբերում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ օտարվող սեփականության ձեռքբերողին ն օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները նշելուն, ապա նման նշումը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կառուցվածքին ներկայացվող պահանջ է ն ուղղված է որպես գերակա հանրային շահ ճանաչված նպատակի իրագործմանը:
Հարկ է նկատել նան, որ ՀՀ սահմանադրական դատարանը 27.02.1998 թվականի թիվ ՍԴՈ-92 որոշմամբ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «Անձի սեփականությունը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում՝ պետության կողմից սեփականության իրավունքը դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվի օտարման բացառիկ կարնորությունն ու նշանակությունը ն կնշվի, թե օտարվող անշարժ գույքը հասարակության Ա պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու»: ՀՀ սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումից անուղղակիորեն բխում է, որ նախ՝ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտն իր բնույթով նորմատիվ է, երկրորդ՝ կոնկրետ անշարժ գույքին վերաբերելու հանգամանքը չի ենթադրում հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտի անհատական բնույթը:
Սույն դեպքում ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ն 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, 27.12.2018 թվականին ընդունել է «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը, որի 1-ին կետով Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երնանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված Ա հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն հնարավոր կլինի տարածքում վերականգնել հին Երեանի պատմաճարտարապետական միջավայրը, այդ տարածքները կհանդիսանան ճարտարապետական մեկ համալիր, առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված ու քանդված պատմության ն
14
մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում կստեղծվի քաղաքաշինական գեղագիտական միջավայր, ինչպես նան կառուցվող նոր փողոցը կդառնա այլընտրանքային երթնեկության ճանապարհ, կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երնան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը (1-ին ենթակետ): Հիմնավորվել է նան, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց Կառավարության որոշման 1-3-րդ հավելվածներում նշված սեփականության օբյեկտների օտարման (1-ին կետի 2-րդ ենթակետ):
Կառավարության որոշման 3-րդ կետով Երնանի քաղաքապետը լիազորվել է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձնով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին ն օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց: Կառավարության որոշման 6-րդ կետի համաձայն` նույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լուսի ներքո բովանդակային վերլուծության ենթարկելով ՀՀ կառավարության որոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է որ դրանում նկարագրված քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը ճանաչելով հանրային գերակա շահ՝ ՀՀ կառավարությունը սահմանել է վարքագծի կանոններ` ուղղված հասարակության լայն շրջանակներին, չորոշակիացված ու չանհատականացված հասցեատերերի, քանզի այդ քաղաքաշինական ծրագրի շահառուն ողջ հասարակությունն է՝ հաշվի առնելով, որ ծրագիրը նպատակուղղված է հանրության համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը, ըստ բովանդակային չափանիշի, նորմատիվ իրավական ակտ է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարության որոշումը նորմատիվ իրավական ակտ է նան ըստ ձնական չափանիշի: Մասնավորապես, նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ընթացակարգին համապատասխան այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման ուժով դրանով սահմանված ժամկետում՝ պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Վերոհիշյալի հիման վրա գտնելով, որ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումն իր բնույթով նորմատիվ իրավական ակտ է՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործը պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխի կանոններով: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը
15
գտնում է, որ Դատարանի ն Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննությունն իրավաչափորեն իրականացվել է նշված կանոններին համապատասխան:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքում բերված փաստարկները" վիճարկվող Կառավարության որոշման անհատական իրավական ակտ լինելու ն սույն գործի' ընդհանուր հայցային վարույթի կանոններով քննության ենթակա լինելու վերաբերյալ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ եշված փաստարկները բողոք բերող անձը ներկայացրել է նան վերաքննիչ բողոքում, որպիսի պայմաններում հերքվում է երրորդ անձ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի այե պեդումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի Լին մասի ուժով Վճռաբեկ դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել այդ փաստարկները:
Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները երկրորդ հարցադրման վերաբերյալ.
Սեփականության իրավունքի հետ կապված սահմանադրաիրավական
հարաբերությունների կարգավորման սկզբունքային նորմերը ինչպե, նան սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով: Նշված հոդվածը սահմանում
է. «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
(..)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով՝ միայն նախնական ն համարժեք փոխհատուցմամբ»:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ.
- ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է սեփականատիրոջ սեփականության հարկադիր օտարման հնարավորություն,
- սեփականության հարկադիր օտարումը կարող է իրականացվել միակ նպատակի համար՝ երբ առկա է հանրության գերակա շահ,
-` հանրության ամեն մի շահ սեփականության օտարման հիմք չի կարող հանդիսանալ. այդ շահի ապահովման նպատակով սեփականատիրոջ սեփականությունը կարող է հարկադիր օտարման ենթարկվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում,
16
- սեփականության օտարման կարգը պետք է սահմանված լինի օրենքով,
- սեփականության օտարման դեպքում պետք է երաշխավորված լինի նախնական Ա համարժեք փոխհատուցումը:
ՀՀ ս
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/0518/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
