ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314.2-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված» բառերը փոխարինել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից» բառերով.
2) «2-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով: Հոդված 2. Օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասում «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված» բառերը փոխարինել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից» բառերով: Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ հավելվածով. «Հավելված N 6 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ՑԱՆԿ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը. Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը. Հոդված 178. 2-րդ մաս, կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 179. 2-րդ մաս, կետ 1) Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 189.1. 2-րդ մաս, կետ 3) Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում). Հոդված 190.1. 3-րդ մաս, կետ 3) Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 190.2. 3-րդ մաս, կետ 3) Գնային չարաշահումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 195. 2-րդ մաս, կետ 3) Հակամրցակցային գործունեությունը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 200. Առևտրային կաշառքը. Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը. Հոդված 214. Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը. Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը. Հոդված 309. Պաշտոնեական լիազորություններն անցնելը. Հոդված 310. Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը. Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը. Հոդված 311. Կաշառք ստանալը. Հոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը. Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը. Հոդված 312. Կաշառք տալը. Հոդված 312.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը. Հոդված 312.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը. Հոդված 313. Կաշառքի միջնորդությունը. Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը. Հոդված 314.2. Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը. Հոդված 314.3. Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը. Հոդված 332. 3-րդ մաս, Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. Հոդված 352. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը. Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. ապրիլի 19 Երևան ՀՕ-207-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-207-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.05.2020-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.04.22/43(1598) Հոդ.477 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.03.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.04.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.05.2020 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 25.03.2020, ՀՕ-207-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մարտի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-207-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
