Լևոնյան — ԵԿԴ/0834/02/16
Ամփոփում
քննելով (Արդշինբանկե ՓԲԸ-ի (նախկինում՝ (Արդշինինվեստբանկե ՓԲԸ) (այսուհետ՝ Բանկ) ներկայացուցիչ Հասմիկ Անդրիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2019 թվականի որոշման դեմ՝ Հարությունյանի ամենամյա ըստ հայցի (այսուհետ՝ արձակուրդի պահանջների մասին, Հրաչյա Լևոնյանի, Մարի Քոչարյանի Համահայցվորներ) ընդդեմ Բանկի՝ չօգտագործված տուժանքի բռնագանձման օրերի համար գումարի և և Արարատ 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Բանկից հօգուտ Հրաչյա Լևոնյանի բռնագանձել 3.275.070 ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար գ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0834/02/16
դատարանի որոշում
2021թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0834/02/16
Նախագահող դատավոր՝
Ա. Պետրոսյան
Դատավորներ՝
Ա. Մխիթարյան
Ա. Մկրտչյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2021 թվականի մարտի 19-ին
գրավոր
ընթացակարգով
քննելով
(Արդշինբանկե
ՓԲԸ-ի
(նախկինում՝
(Արդշինինվեստբանկե ՓԲԸ) (այսուհետ՝ Բանկ) ներկայացուցիչ Հասմիկ Անդրիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2019 թվականի որոշման
դեմ՝
Հարությունյանի
ամենամյա
ըստ
հայցի
(այսուհետ՝
արձակուրդի
պահանջների մասին,
Հրաչյա
Լևոնյանի,
Մարի
Քոչարյանի
Համահայցվորներ)
ընդդեմ
Բանկի՝
չօգտագործված
տուժանքի
բռնագանձման
օրերի
համար
գումարի
և
և
Արարատ
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Բանկից հօգուտ Հրաչյա Լևոնյանի
բռնագանձել
3.275.070
ՀՀ
դրամ՝
որպես
չօգտագործված
ամենամյա
արձակուրդի օրերի համար գումար (ներառյալ՝ հաշվարկված տուժանքի գումարը), հօգուտ Մարի Քոչարյանի բռնագանձել 3.998.018 ՀՀ դրամ` որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար գումար (ներառյալ՝ հաշվարկված տուժանքի գումարը), հօգուտ Արարատ Հարությունյանի բռնագանձել 17.959.404 ՀՀ դրամ` որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար գումար (ներառյալ՝ հաշվարկված տուժանքի գումարը):
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ Մազմանյան) 28.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Լ Գրիգորյան, դատավորներ՝ Մ Հարթենյան, Գ Խանդանյան) 28.09.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 04.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Բանկից
հօգուտ
Հրաչյա
Լևոնյանի
բռնագանձվել
է
որպես
աշխատանքային
չօգտագործված արձակուրդային գումար 31 օրացուցային (21 աշխատանքային) օրերի դիմաց միջին աշխատավարձը, որը կազմում է 196.504 ՀՀ դրամ, նշված գումարին հաշվեգրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսներ` սկսած 23.05.2011 թվականից մինչև նշված գումարի վճարման օրը, հօգուտ Մարի Քոչարյանի բռնագանձվել է որպես աշխատանքային չօգտագործված արձակուրդային գումար 80 օրացուցային (59 աշխատանքային) օրերի դիմաց միջին աշխատավարձը, որը կազմում է 1.474.170 ՀՀ դրամ, նշված գումարին հաշվեգրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսներ` սկսած 31.04.2011 թվականից մինչև նշված գումարի վճարման օրը, հօգուտ Արարատ Հարությունյանի բռնագանձվել է որպես աշխատանքային
չօգտագործված
արձակուրդային
գումար
130
օրացուցային
(89
աշխատանքային) օրերի դիմաց միջին աշխատավարձը, որը կազմում է 5.399.957 ՀՀ դրամ, նշված գումարին հաշվեգրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսներ` սկսած 24.03.2011 թվականից մինչև նշված գումարի վճարման օրը: Մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2019 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.10.2018 թվականի վճիռը՝ գումարի բռնագանձման մասով, թողնվել է անփոփոխ: Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի
3
04.10.2018 թվականի վճիռը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառելու մասով, բեկանվել է և փոփոխվել՝ այդ մասով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ, 166-րդ, 167-րդ, 169-րդ, 170-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող (Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում չօգտագործված, սակայն վճարված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում տրամադրելու դեպքում այդ օրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված միջին աշխատավարձ հաշվարկելու և վճարելու գործատուի պարտավորությունն առաջանում է 07.08.2010 թվականից հետո, այսինքն` մինչև 07.08.2010 թվականը գործատուն նման պարտավորություն չի ունեցել:
07082010 թվականից հետո գործատուների համար առաջացել են վատթարացնող պայմաններ, քանի որ սկսած 07082010 թվականից գործատուների համար սահմանվել է չօգտագործված
արձակուրդային
պարտականություն՝
մեկ
անգամ
օրերի
համար
արձակուրդ
երկու
գնալիս՝
անգամ
անկախ
վճարելու
հետագայում
արձակուրդից հետ կանչվելու հանգամանքից, իսկ երկրորդ անգամ՝ չօգտագործված արձակուրդը հետագայում օգտագործելու կամ չօգտագործելու դեպքում՝ պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկի հետ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2019 թվականի որոշումը՝ վճիռը՝ գումարի բռնագանձման մասով, օրինական ուժի մեջ թողնելու մասով, և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Հրաչյա Լևոնյանի թիվ 0285745 աշխատանքային գրքույկի համաձայն` վերջինս 21.04.2003 թվականից մինչև 23.05.2011 թվականն աշխատել է Բանկում, 23.05.2011 թվականին աշխատանքային պայմանագիրը լուծվել է, և Հրաչյա Լևոնյանը թիվ 41-Ա հրամանով ազատվել է աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 12-20):
2) Մարի Քոչարյանի թիվ 1416656 աշխատանքային գրքույկի համաձայն՝ վերջինս 21.04.2003 թվականից մինչև 30.04.2011 թվականն աշխատել է Բանկում, 30.04.2011
4
թվականին աշխատանքային պայմանագիրը լուծվել է, և Մարի Քոչարյանը թիվ 242-Ա հրամանով ազատվել է աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 21-28):
3) Արարատ Հարությունյանի թիվ 1487910 աշխատանքային գրքույկի համաձայն՝ վերջինս 21.04.2003 թվականից մինչև 24.03.2011 թվականն աշխատել է Բանկում, 24.03.2011
թվականին
աշխատանքային
պայմանագիրը
լուծվել
է,
և
Արարատ
Հարությունյանը թիվ 148-Ա հրամանով ազատվել է աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 29-38):
4) Բանկի և Արարատ Հարությունյանի միջև 24.03.2011 թվականին կնքված (Աշխատանքային
պայմանագիրը
լուծելու
մասինե
համաձայնագրի
համաձայն`
գործատուն պարտավորվել է մինչև 12.04.2011 թվականն աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ՝
21.04.2010-23.03.2011
թվականները
ներառյալ
ընկած
ժամանակահատվածի և 21.04.2009-2010 թվականներն ընկած ժամանակահատվածի 19 չօգտագործած օրերի համար (հատոր 1-ին, գ.թ. 93):
5) Բանկի և Մարի Քոչարյանի միջև 28.04.2011 թվականին կնքված (Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասինե համաձայնագրի համաձայն՝ գործատուն պարտավորվել է պայմանագրի լուծման օրը աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ՝ 20.01.2011-26.04.2011 թվականները ներառյալ ընկած ժամանակահատվածի համար (հատոր 1-ին, գ.թ. 94):
6) Բանկի և Հրաչյա Լևոնյանի միջև 23.05.2011 թվականին կնքված (Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասինե համաձայնագրի համաձայն՝ գործատուն պարտավորվել է մինչև 23.05.2011 թվականն աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ՝ 21.04.2003-23.05.2011 թվականներն ընկած ժամանակահատվածի համար՝ նրան վճարելով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 95):
7) Բանկի կողմից 26.04.2016 թվականին տրամադրված տեղեկանքի համաձայն` Արարատ Հարությունյանի չօգտագործված արձակուրդի օրերն են 41 օր (գումար՝ 2487621,1 ՀՀ դրամ)։ 31.03.2011 թվականին վերջինիս վճարվել է 166.311 ՀՀ դրամ (որպես հավելավճար/աշխատավարձ), իսկ 12.04.2011 թվականին վճարվել է 2.752.904,90 ՀՀ դրամ (որպես պարգևատրում և չօգտագործված արձակուրդ):
Մարի Քոչարյանի չօգտագործված արձակուրդի օրերն են 24 օր (գումար՝ 599703,1 ՀՀ դրամ)։ 30.04.2011 թվականին վերջինիս վճարվել է 586.610,20 ՀՀ դրամ (որպես հավելավճար/աշխատավարձ, հիվանդաթերթիկ, չօգտագործված արձակուրդ): Հրաչյա Լևոնյանի չօգտագործված արձակուրդի օրերն են` 26 օր (գումար՝ 243290,9 ՀՀ դրամ)։ 23.05.2011 թվականին վերջինիս վճարվել է 214.856,90 ՀՀ դրամ (որպես աշխատավարձ, չօգտագործված արձակուրդ) (հատոր 1-ին, գ.թ. 96):
8) Բանկի կողմից 28.11.2016 թվականին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ Հրաչյա
Լևոնյանն
ունի
31
օրացուցային
(21
աշխատանքային)
չօգտագործված
արձակուրդային օրեր, Մարի Քոչարյանը՝ 80 օրացուցային (59 աշխատանքային) չօգտագործված արձակուրդային օրեր, Արարատ Հարությունյանը՝ 130 օրացուցային (89 աշխատանքային) չօգտագործված արձակուրդային օրեր (հատոր 3-րդ, գ.թ. 54):
5
9) Համայացվորներն ամենամյա արձակուրդից հետ են կանչվել մինչև 07.08.2010 թվականը (չվիճարկվող փաստ)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ մինչև 07082010 թվականը և դրանից հետո աշխատողին արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողին կրկնակի վճարելու իրավական խնդրի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 166-րդ, 167-րդ, 169-րդ, 170-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող (Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՞ք մինչև (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 24.06.2010 թվականի թիվ ՀՕ-117-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 07082010 թվականին ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ
ՀՀ
աշխատանքային
օրենսգրքի
կարգավորումների
ուժով
աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկ կատարելիս գործատուն պարտավոր էր աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետևանքով վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար վճարել միջին աշխատավարձ.
- արդյո՞ք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետևանքով վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար միջին աշխատավարձ վճարելու վերաբերյալ նորմերը կիրառելի են մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
41 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: ()
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ
և
արժանապատիվ
աշխատանքային
պայմանների,
առավելագույն
աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
6
Միավորված ազգերի կազմակերպության 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 24-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
Միավորված ազգերի կազմակերպության 1966 թվականի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ նույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր
պայմանների`
յուրաքանչյուրի
իրավունքը,
մասնավորապես,
()
հանգիստը, ժամանցն ու աշխատանքային ժամանակի խելամիտ սահմանափակումը և վճարվող պարբերական արձակուրդը, հավասարապես և վարձատրությունը` տոնական օրերի դիմաց:
Եվրոպայի խորհրդի շրջանակներում 03051996 թվականին ընդունված Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ () ապահովել տարեկան նվազագույնը չորսշաբաթյա վճարովի արձակուրդ, ()։
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 03061970 թվականին ընդունված (Վճարովի արձակուրդների մասինե վերանայված կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 03102005 թվականին,
Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 27012006 թվականին) 3-րդ հոդվածի
համաձայն՝
Կոնվենցիան,
ունի
յուրաքանչյուր
ամենամյա
անձ,
վճարովի
ում
նկատմամբ
արձակուրդի
կիրառվում
իրավունք`
է
նույն
սահմանված
նվազագույն տևողությամբ:
Նույն կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ այն աշխատող անձը, որը լրացրել է նույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող աշխատանքի նվազագույն ժամանակահատվածը, աշխատանքի դադարեցման դեպքում ստանում է վճարովի արձակուրդ իր աշխատանքի ժամանակահատվածի տևողությանը համապատասխանող մասով, որի համար նա չի ստացել այդպիսի արձակուրդ, կամ` դրա փոխարեն տրվող փոխհատուցում, կամ` արձակուրդին համարժեք գումար:
Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ նույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդի իրավունքից հրաժարվելու
կամ
համաձայնությունները`
նման
արձակուրդները
փոխհատուցման
դիմաց,
չօգտագործելու
վերաբերյալ
ազգային
պայմաններին
համապատասխան ձևերով, համարվում են անվավեր կամ արգելվում են: Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երկրի իրավասու մարմնի
կողմից
կամ
համապատասխան
ընթացակարգերի
միջոցով
կարող
են
սահմանվել հատուկ կանոններ այնպիսի դեպքերի վերաբերյալ, երբ աշխատող անձն արձակուրդի ընթացքում զբաղվում է արձակուրդի նպատակին հակասող՝ եկամուտ ստանալուն ուղղված գործունեությամբ:
7
ՀՀ
աշխատանքային
օրենսգրքի
3-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն՝
աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են`()
3)
աշխատանքային
հարաբերությունների
կողմերի
իրավահավասարությունը`
անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց,
աշխատողի
գործնական
հատկանիշների
հետ
չկապված
այլ
հանգամանքներից. ()
10)
կոլեկտիվ
և
աշխատանքային
պայմանագրերի
կողմերի
պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը: ՀՀ
աշխատանքային
աշխատանքային
օրենսգրքի
պայմանագիրը
130-րդ
լուծվելու
հոդվածի
դեպքում
1-ին
մասի
գործատուն
համաձայն՝
պարտավոր
է
աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Նույն
հոդվածի
2-րդ
մասի
համաձայն՝
գործատուն
վերջնահաշվարկի
օրը
պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ հանգստի ժամանակի տեսակներն են՝ () (5) ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ ()։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:
8
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: ()
Մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը՝ 07082010 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն
սկսվելը,
աշխատողի
և
գործատուի
համաձայնությամբ
ամենամյա
արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով, կամ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվում է այլ ժամանակ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես
կանոն,
տրամադրվում
է
նույն
աշխատանքային
տարում:
Աշխատողի
միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի` գործող խմբագրության համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի
ընթացքում,
ապա
ամենամյա
արձակուրդը
երկարաձգվում
է
համապատասխան օրերի քանակով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի
միջնորդությամբ
կամ
համաձայնությամբ
ամենամյա
արձակուրդի
չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
Մինչև 07082010 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքից ազատվելիս (բացառությամբ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 168-րդ հոդվածի` գործող խմբագրության համաձայն՝ աշխատանքից ազատվելիս (բացառությամբ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ
9
կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: ()
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի՝ գործող խմբագրությամբ 3-րդ մասի համաձայն՝ () Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է նույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:
Մինչև 07082010 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն՝
ամենամյա
նվազագույն
արձակուրդի
փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս` անկախ
դրա
գործողության
ժամանակահատվածի
համար
ժամկետից:
Հատուցման
տրամադրման
ենթակա
չափը
որոշվում
ամենամյա
է
տվյալ
արձակուրդի
չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի՝ գործող խմբագրությամբ 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 10072018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ արձանագրել է, որ սոցիալական իրավունքների ամրագրումն ու այդ իրավունքների իրականացման ապահովումը բխում է Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջից, համաձայն
որի՝
Հայաստանի
Հանրապետությունը
սոցիալական
պետություն
է:
10
Սահմանադրության 82-րդ հոդվածը, որը նվիրված է աշխատանքային պայմաններին, որպես սոցիալական ոլորտի օրենսդրական երաշխիք՝ յուրաքանչյուր աշխատողի համար նախատեսել է, ի թիվս այլնի, ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ, ամենամյա արձակուրդի սահմանադրական իրավունքն ուղղված է ապահովելու անձի՝ հանգստանալու և աշխատունակությունը
վերականգնելու
իրավակարգավորումները,
որպես
անհրաժեշտությունը,
ընդհանուր
կանոն,
ինչից
արգելում
ելնելով
են
էլ
ամենամյա
արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ: Միևնույն ժամանակ, ամենամյա արձակուրդից օգտվելն անձի իրավունքն է, իսկ արձակուրդի տրամադրման կարգի սահմանման պարտականությունը կրում է պետությունը:
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ դիրքորոշումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, երաշխավորվում է աշխատողի կարևորագույն իրավունքներից մեկը՝ հանգստի՝ մասնավորապես ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքը։ Վերջինս սոցիալական հիմնարար իրավունք է, որն ուղղված է կենսապայմանների բարելավմանը՝ ապահովելով առողջության ու անվտանգության լավագույն պաշտպանությունը։
Այդուհանդերձ,
աշխատողների
Վճռաբեկ
և
դատարանը
գործատուների
կարևորում
է,
որ
իրավահավասարության,
հիմք
ընդունելով
աշխատանքային
հարաբերությունների կայունության սկզբունքը՝ որևէ նորմատիվ կարգավորում կամ նորմի
մեկնաբանում
չպետք
է
հանգեցնի
մասնավոր-իրավական
բնույթի
աշխատանքային հարաբերության կողմերի հավասարակշռության խախտման։ Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանը 02122014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը,
տեղի
ունեցող
միջազգային
ինտեգրման
գործընթացներին,
հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը կարևորել է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն
է
ընձեռում
համապատասխանեցնել
իրավակիրառ
փոփոխվող
մարմինների
կողմից
իրավունքի
սուբյեկտին
օրենսդրական
ցուցաբերված
իր
նորմերին`
վարքագիծը
թույլ
սուբյեկտիվիզմի
չտալով
դրսևորում
և
հայեցողության ընդլայնում:
Միաժամանակ
սահմանադրական
Վճռաբեկ
մարմին
դատարանը
հարկ
հանդիսացող
մարդու
է
համարում
վկայակոչել
իրավունքների
պաշտպանի
դիրքորոշումն այս հարցում՝ նկատի ունենալով, որ (Մարդու իրավունքների պաշտպանի մասինե սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման
11
մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ նույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը,
նպաստում
վերականգնմանը,
է
խախտված
իրավունքներին
ու
իրավունքների
ազատություններին
և
ազատությունների
առնչվող
նորմատիվ
իրավական ակտերի կատարելագործմանը։
Այսպես, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշման՝ աշխատանքային իրավունքի կարգավորումների խնդիրներից է փոփոխվող տնտեսական պայմաններում ապահովել հավասարակշռությունը գործարարների համար աշխատուժի կառավարման ճկունության
և
պաշտպանության
աշխատողների՝
միջոցով
ողջամիտ
առողջության
և
աշխատաժամանակի
իրավունքի
անվտանգության
ապահովելու
անհրաժեշտությունների միջև: Այս իմաստով աշխատանքային իրավունքին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն գործատուի շահերի և աշխատողների իրավունքների պաշտպանության
միջակայքում՝
փորձելով
հնարավորինս
ներդաշնակեցնել
առողջության պահպանության և աշխատաժամանակի կարգավորման կանոնները (տե՛ս,
(Եվրոպական
Միության
իրավունքին
ՀՀ
աշխատանքային
օրենսդրության
համապատասխանության վերաբերյալե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի արտահերթ հրապարակային զեկույցը)։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ աշխատողին արձակուրդից հետ կանչելու
կարգավորումներին մինչև 07082010
թվականը և դրանից հետո։
Ինչպես մինչև 07082010 թվականը, այնպես էլ դրանից հետո գործող կարգավորմամբ աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է բացառապես աշխատողի համաձայնությամբ, ինչը բխում է վերը թվարկված մի շարք միջազգային իրավական ակտերով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ աշխատողի հանգստի իրավունքի
լիարժեք
իրացման
անհրաժեշտությունից։
Նույն
տրամաբանությամբ
ամենամյա արձակուրդի տեղափոխումը նույնպես թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ։
Միաժամանակ օրենսդիրը գրեթե նույնական կարգավորում էր նախատեսել այն դեպքերի համար, երբ աշխատանքից ազատվելու դրությամբ աշխատողն ունի դեռևս չօգտագործված արձակուրդ։ Ինչպես մինչև 07082010 թվականը, այնպես էլ դրանից հետո աշխատողն իրավունք ունի պահանջել, որ իր ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխեն (07082010 թվականից հետո գործող կարգավորմամբ այդ իրավունքը պատկանում է ամենամյա արձակուրդի իրավունքը ձեռք բերած աշխատողին)։ Այսինքն՝ նման
դեպքում
փաստացի
ստացվում
է,
որ
աշխատողը
դեռևս
գտնվում
է
աշխատանքային հարաբերությունների մեջ մինչև ազատման տարին, ամիսը և ամսաթիվը։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված է եղել և ամրագրված է այն կարևորագույն միջազգային սկզբունքը, որ ամենամյա արձակուրդը չի կարող փոխարինվել դրամական հատուցմամբ, որը նպատակ ունի ապահովել յուրաքանչյուր աշխատողի աշխատունակության վերականգման համար
12
խիստ
անհրաժեշտ
գործնականում։
ամենամյա
Դրամական
հանգստի
հատուցում
իրավունքի
տրվում
է
արդյունավետ
միայն
այն
իրացումը
դեպքում,
երբ
աշխատանքային տարվա ընթացքում աշխատողը չի օգտագործել իր արձակուրդը և հետագայում ազատվել է աշխատանքից։ Նման դեպքում վերջնահաշվարկ կատարելիս գործատուն վճարում է նաև չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց։ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ նման կարգավորումը չի նշանակում (ամենամյա արձակուրդի փոխարինում դրամական հատուցմամբե, քանի որ տվյալ դեպքում աշխատանքային հարաբերությունները դադարում են, ուստի գործատուն պարտավոր է վճարել նաև այն արձակուրդի համար, որի իրավունքն ուներ աշխատողը, սակայն չէր օգտագործել։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես մինչև 07082010 թվականը, այնպես էլ դրանից հետո գործող կարգավորմամբ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով։
Սակայն
07082010
թվականից
հետո
գործատուի
համար
ծագել
է
պարտականություն՝ վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար նույնպես վճարել միջին աշխատավարձ: Նման իրավիճակը ծագում է աշխատողին արձակուրդից հետ կանչելու դեպքում։ Նկատի ունենալով, որ արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է նախապես (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մաս), արձակուրդից հետ կանչելուց հետո աշխատողը համարվում է աշխատանքում գտնվող։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ 07082010 թվականից հետո գործող կարգավորմամբ օրենսդիրը կարևորել է, որ արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդ տրամադրելու դեպքում վերջինիս երկրորդ անգամ պետք է վճարվի միջին աշխատավարձ՝ արձակուրդի համար։ Այսինքն՝ արձակուրդից հետ կանչված աշխատողը 07082010 թվականից հետո ունի դարձյալ վճարովի արձակուրդի իրավունք՝ իր կողմից չօգտագործված օրերի քանակով։ Նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս վճարվում է դրամական հատուցում՝ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար, հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 07082010 թվականից հետո արձակուրդից հետ կանչված աշխատողն ունի արձակուրդի դիմաց երկրորդ անգամ վարձատրվելու իրավունք կա՛մ արձակուրդն օգտագործելու դեպքում, կա՛մ աշխատանքային պայմանագիրը լուծելիս։
Ամփոփելով
41
կետում
ներկայացված
իրավական
վերլուծությունները
և
պատասխանելով սույն որոշմամբ առաջադրված առաջին հարցադրմանը՝ Վճռաբեկ
մինչև 07082010 թվականը գործող
խմբագրությամբ
ՀՀ
աշխատանքային
օրենսգրքի
կարգավորումների
ուժով
աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկ կատարելիս գործատուն պարտավոր չէր աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետևանքով վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար վճարել միջին դատարանն
արձանագրում
է
հետևյալը
13
աշխատավարձ։ Նման պարտականություն գործատուի համար ծագել է 07 082010 թվականից հետո։
42 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ () Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր
հետադարձ
ուժ
չունեն:
Անձի
իրավական
վիճակը
բարելավող,
նրա
պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 03.04.2002 թվականին ընդունված, 31.05.2002 թվականին ուժի մեջ մտած և 07.04.2018 թվականին ուժը կորցրած (Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող,
դրանց
իրականացման
կարգը
խստացնող
կամ
պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին: Նույն
հոդվածի
3-րդ
մասի
համաձայն՝
իրավական
ակտում
կատարված
փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
(Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
14
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
ՀՀ
աշխատանքային
օրենսգրքի
12-րդ
հոդվածի
համաձայն՝
Հայաստանի
Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ քաղաքացիների
իրավունքները կամ
ազատությունները սահմանափակող, դրանց
իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:
ՀՀ
աշխատանքային
օրենսգրքի
841-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն՝
աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոններն են սահմանում, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված
է,
պայմանագրերից
որ
դրա
ծագող
գործողությունը
տարածվում
հարաբերությունների
վրա:
է
նախկինում
կնքված
Օրենսդրությամբ
ավելի
բարենպաստ պայմաններ սահմանվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին:
ՀՀ սահմանադրական դատարանը 02042014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ գտել է, որ առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ։ Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանը 26052009 թվականի թիվ ՍԴՈ-804 որոշմամբ կարևորել է, որ օրենքի դրույթի որոշակիության և կանխատեսելիության
15
գնահատականը կարող է տրվել միայն տվյալ դրույթը ողջ իրավակարգավորման համատեքստում դիտարկելու դեպքում։
Իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-731, ՍԴՈ-753, ՍԴՈ-984, ՍԴՈ-1142,
ՍԴՈ-1176,
ՍԴՈ-1213,
ՍԴՈ-1270
և
այլն)
ՀՀ
սահմանադրական
դատարանն
անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` նշելով, մասնավորապես.
- ((...) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել (օրենքե, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0834/02/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
