Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ՎԴ/3922/05/15
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ՎԴ/3922/05/15

Վճռաբեկ դատարանՎԴ/3922/05/1528 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կառավարության ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հայկական ՍՍՀ Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի (այսուհետ՝ Գործադիր կոմիտե) 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47

Ամբողջ Տեքստ

ՍԱԹԵՆ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3922/05/15

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3922/05/15

Նախագահող դատավոր՝ Էէ. Նահապետյան

Դատավորներ՝ Լ. Հակոբյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի ապրիլի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հայկական ՍՍՀ Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի (այսուհետ՝ Գործադիր կոմիտե) 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 (71քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց) բնակարանին համարժեք բնակարան հայցվորներին հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ավետիք, Սիլվարդ, Արսեն ն Կարինե Ղազարյանները պահանջել են պարտավորեցնել ՀՀ կառավարությանն ընդունելու Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ իրենց հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի

2

10-րդ հարկի թիվ 47 (71քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց) բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) 13.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան, դատավորներ՝ Ա. Բաբայան, Ա. Սարգսյան) 09.11.2016 թվականի որոշմամբ Ավետիք, Սիլվարդ, Արսեն ն Կարինե Ղազարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 13.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) 16.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան, դատավորներ՝ Կ. Բաղդասարյան, Կ. Մաթնոսյան) 20.03.2019 թվականի որոշմամբ Ավետիք, Սիլվարդ, Արսեն ն Կարինե Ղազարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 16.06.2017 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 10.07.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.03.2019 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 3103.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 3103.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել թջՀՀ կառավարությունը ի դեմս Նախարարության (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ավետիք, Սիլվարդ, Արսեն ն. Կարինե Ղազարյանները (ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքնեիչ դատարանը սխալ է մեկեաբանել «Հայասրանի Հանրապետության պետական, հանրային ն համայեքային բնակարանային ֆոնդի սեփականաշեորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բեակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ ն ՀՀ կառավարության 15.111996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման նորմերը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Յ

Քաղաքացիներին ամրակցված առանձին կանգնած կամ կցված անավարտ բնակելի տների մասով, որոնց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավոր է կատարել իրավունքի պետական գրանցում, սահմանվում է ապագա բնակարանատերերի անհատույց սեփականաշնորհման առանձին կարգ, որը ենթադրում է քաղաքացիների գրավոր համաձայնություն, որից հետո էլ երկամսյա ժամկետում սահմանվում է լիազոր մարմնի որոշման կայացման պարտականությունը, ընդ որում, գրավոր համաձայնություն չներկայացնելը հիմք է արձանագրելու կամավորության սկզբունքի ուժով քաղաքացու՝ սեփականության իրավունք ձեռք բերելու իրավունքից հրաժարման փաստը, հետնաբար, պետության կամ համայնքի կողմից քաղաքացու համաձայնության առկայության փաստը պարզելու ուղղությամբ որնէ լրացուցիչ գործողության կատարման պարտականություն օրենսդրությամբ չի սահմանվել:

Տվյալ դեպքում Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշման կապակցությամբ ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3րդ ն ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 3-րդ ն 4-րդ կետերով նախատեսված են եղել Ավետիք Ղազարյանի ն իր ընտանիքի անդամների որոշակի պարտականություններ, որոնց կատարման կապակցությամբ սույն գործում ապացույց առկա չէ, ուստի Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշման իրավական ուժը պահպանված համարվել չի կարող ն հետնաբար Հայաստանի Հանրապետությունն առհասարակ այդ կապակցությամբ որնէ պարտավորություն չունի:

Ավելին նույնանման հանգամանքներով թիվ ՎԴ/5750/05/177 վարչական գործով ՀՀ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած 11.05.2018 թվականի վճռով Ռազմիկ Մանուչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության՝ Գործադիր կոմիտեի որոշման հիմքով ք. Երնան, Նորքի 9-րդ միկրոշրջան թիվ 7 հասցեում կառուցվող շենքի 1-ին մուտքի 11-րդ հարկում 38 համարի 3 սենյականոց բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն կամ բարենպաստ վարչական ակտի առկայության ակնհայտ փաստն ընդունելու դեպքում խնդրո առարկա բնակարանին համարժեք, փոխհատուցում տրամադրելու (այլ բնակարան ապկամ դրամական փոխհատուցում) համար գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել է՝ արձանագրելով, որ բոլոր այն դեպքերում, երբ նախկին գործադիր կոմիտեի որոշման հետ կապված է օրենքով նախատեսված որնէ պարտականություն, ն այն այդ որոշման հասցեատիրոջ կողմից չի կատարվել, ապա այդ որոշումը կորցնում է իր ուժը, իսկ Հայաստան Հանրապետությունը չի կարող ադ որոշման հիմքով կրել պարտականություններ: Նույն գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 22.03.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ հայցվորն այլնս չունի Գործադիր կոմիտեի որոշմամբ բնակարանի նկատմամբ որնէ գույքային իրավունք, ուստին հայցվորի պահանջը տվյալ դեպքում բավարարման ենթակա չէ:

Մինչդեռ, սուն վարչական գործով, Վերաքննիչ դատարանը 10.06.2022 թվականի որոշմամբ հանգել է այն սխալ եզրակացության, որ ՀՀ կառավարության թիվ 191 որոշմամբ

4

հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում իրենց ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ օրենքով սահմանված կարգով, հետնապես այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունն ունի որոշակի սպարտավորություններ հայցվորների նկատմամբ:

Այսպիսով, ակնհայտ է, որ սույն գործով 10.06.2022 թվականի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության պետական ն հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի, ՀՀ կառավարության թիվ 358 ն թիվ 191 որոշումների կիրառելիության ն մեկնաբանության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունների համադրությունից բխում է, որ դրանք կիրառվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/5750/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 22.03.2019 թվականի որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Խնդրո առարկա բնակարանը հատկացնելու որոշում կայացնելուց հետո հայցվորներին նշված բնակարանը փաստացի չի հատկացվել, չի պարզվել Ավետիք Ղազարյանի ն իր ընտանիքի անդամների համաձայնությունը, ն բնակարանն անհատույց սեփականության իրավուքնով չի հանձնվել վերջիններիս, ինչը հնարավորություն կտար սահմանված կարգով մասնակցելու սեփականատերերի միավորումների ձնավորմանը Ա ավարտին հասցնելու շինարարությունը, այսինքն՝ Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշումն իր իրավաբանական ուժը պահպանված լինելու ն դրանով պայմանավորված պայմանը Հայաստանի Հանրապետության կողմից կատարված չլինելու պարագայում ակնհայտ է, որ որոշումից բխող իրավունքների մասով պետք է հնարավորություն լինի կատարման, ինչն էլ փաստացի Վերաքննիչ դատարանը կատարել է՝ մերժելով պատասխանողի վերաքննիչ բողոքը, իսկ բողոքաբերի մյուս մատնանշումները որնէ կապ չունեն սույն գործի ըստ էության լուծման հետ, անհիմն են ն ենթակա են ողջ ծավալով մերժման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1. Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հաստատվել են բնակարանային բաշխման ցուցակները, որտեղ առաջնահերթության իրավունքով՝ Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47՝ երեք սենյականոց, 44.6քմ բնակելի, 71քմ ընդհանուր մակերեսով բնակարանը հատկացնելու համար, ընդգրկված են եղել Ավետիք Ղազարյանը ն իր ընտանիքի անդամները՝ Սիլվարդ Ղազարյանը, Արսեն Ղազարյանը ն Կարինե Ղազարյանը (հատոր 1-ին, գ.թ. 15-17).

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված 17.07.2015 թվականի դիմումով Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը խնդրել է ընդունել բարենպաստ վարչական ակտ ն Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ

5

հատկացված՝ Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 /երեք սենյականոց, 71քմ ընդհանուր մակերեսով/ բնակարանին համարժեք բնակարան հատկացնել դիմողներին այդպիսով վերացնելով դիմողների սեփականատիրական իրավունքի խախտումները կամ բարենպաստ վարչական ակտի առկայության ակնհայտ փաստն ընդունելու դեպքում կատարել գործողություններ՝ խնդրո առարկա բնակարանին համարժեք փոխհատուցում տրամադրելու /բնակարան ն/կամ դրամական փոխհատուցում/ համար (հատոր 1-ին, գ.թ. 18).

3. Նախարարության իրավաբանական վարչության պետի 31.07.2015 թվականի թիվ 11-1/2055015 գրությամբ Վարդան Առաքելյանին հայտնվել է, որ ՀՀ կառավարության 15.05.2008 թվականի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 503-Ն որոշման 8-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված են Նախարարության իրավասությունները, որտեղ բացակայում են վերջինիս կողմից բնակարաններ հատկացնելու հետ կապված ծհարաբերություններ: Հաշվի առնելով վերոգրյալը` հայտեվել է, որ Նախարարությունը ք. Երնան, Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքից բնակարան կամ բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու պարտականություն չի կրում (հատոր 1-ին, գ.թ. 19):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային ն համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի ն ՀՀ կառավարության 15.111996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման նորմերը կիրառվել են սուն գործով բողոքարկվող դատական ակտում միննուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ քաղաքացիներին ամրակցված, անհատուց սեփականության իրավունքով հատկացման ենթակա բնակարանների տրամադրման վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

6

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետական, հանրային ն համայեքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին չմասնակցած անձանց համարժեք բեակարան հատկացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ՀՀ կառավարությանը պարտավորեցնելու իրավական հնարավորության հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու ն վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:

Նախկինում կայացված որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավանորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

7

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, ն, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Աո դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը Ա պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի ն 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ն 2-րդ մասի կարգավորումները:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանելով պարտավորեցման հայցով հայցը բավարարելու դեպքում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու ն վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին իմպերատիվ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է պարտավորեցման հայցը բավարարելու նախապայմանը, այն է՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ է պայմանավորված վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը ն ոչ թե՝ հակառակը:

Մյուս կողմից, պարտավորեցման հայցի դեպքում օրենսդիրը, կարնորելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին: Դա նշանակում է, որ պարտավորեցման հայցի մերժումը նս պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ: Այսինքն, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, Ա այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե՛՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

8

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի բավարարման գլխավոր նախադրյալին՝ հայցվող վարչական ակտի իրավաչափությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները ն նս մեկ անգամ արձանագրել, որ պարտավորեցման հայցի հիմնական նպատակը հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, ուստի, պարտավորեցման հայցը բավարարելու ն վարչական մարմնին հայցվող բարենպաստ. վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու վերաբերալ դատական ակտը պետք է պարունակի պատճառաբանություններ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության ստուգման վերաբերյալ: Եվ միայն այդպիսի վերլուծությունների արդյունքում հայցվող վարչական ակտի իրավաչափության հիմնավորվածության հաստատումն է, որ կարող է հիմք հանդիսանալ պարտավորեցման հայցը բավարարելու ն վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու համար (տե՛ս, Վալոդյա Ռուստամյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/9853/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված իրավակարգավորմամբ օրենսդիրը երաշխավորել է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական ն իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացումը՝ վարչական մարմինների կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու դեպքերում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տների (բնակարանների) սեփականաշնորհման ընթացակարգը կարգավորվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով, ուստի սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի նշված որոշումներով նախատեսված կարգավորումների բացահայտումը:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության պետական ն հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 04.01.2007 թվականին) 29-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչն 31121998 թվականը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին ն տնօրինվում օրենքով սահմանված կարգով:

ՀՀ. կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 1-ին կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) սակավաբնակարան բնակելի տներ նե բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման կարգը (այսուհետ՝ Կարգ 1):

Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ բնակելի տների շինարարությունն ավարտելու նպատակով ապագա բնակարանատերերը պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմիննեի ն պետական կառավարման տարածքային մարմինների աջակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են սեփականատերերի միավորումներ, որոնք իրականացնում են բնակելի տան շինարարության պատվիրատուի պարտականությունները:

9

Սեփականատերերի միավորումներ 6 չձնավորվելու դեպքում պատվիրատուի պարտականություններն իրականացնում են համապատասխանաբար պատգամավորների գյուղական Ա քաղաքային խորհուրդների գործադիր մարմինները, համապատասխան մարզպետարանը, Երնանի քաղաքապետարանը կամ հանրային բնակարանային ֆոնդի սեփականատերը:

Կարգ 1-Խփի 1ին կետի համաձայն՝ նուն կարգով սահմանվում են անավարտ շինարարության այն պետական (հանրային) սակավաբնակարան (1-4 բնակարան ունեցող) բնակելի տների ե բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման հիմնական դրույթները, որոնց համար մինչն 22.06.1993 թվականը պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել են համապատասխան որոշումներ բնակելի տուն (բնակարան) հատկացնելու վերաբերյալ:

Կարգ 1ի 2րդ կետի համաձայն պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմիննեը ն պետական կառավարման տարածքային մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող՝ քաղաքացիներին ամրակցված առանձին կանգնած կամ կցված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տները, քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում, համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացնում են դրանց ապագա բնակարանատերերին՝ հինգ տարվա ընթացքում շինարարությունը պարտադիր ավարտելու պայմանով: Ապագա բնակարանատերերը կարող են սահմանված կարգով փոփոխություններ կատարել շենքի նախագծում՝ այն համաձայնեցնելով համապատասխան մարմիեների հետ:

Կարգ 1-ի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին ամրակցված այն սակավաբնակարան բնակելի տները ն բնակարանները, որոնք սեփականության իրավունքով քաղաքացիները հրաժարվել են ստանալ, ներկայացվում են աճուրդի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22.04.1994 թվականի «Պետական ձեռնարկությունների նե անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196 որոշման: Իսկ քաղաքացիներին ամրակցված բնակելի տները (բնակարանները) սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշման 1-ին կետի համաձայն՝ ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին»թիվ 358 որոշման նե հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության ն բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հաստատել քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը (այսուհետ՝ Կարգ 2):

10

Կարգ 2-ի 1-ին կետի համաձայն՝ նուն կարգով սահմանվում են քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության այն պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների (այսուհետն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներ) բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման հիմնական դրույթները, որոնց համար մինչն 22061993 թվականը նախկին պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներ, ընդունել եե բնակարան հատկացնելու վերաբերյալ համապատասխան որոշումներ:

Կարգ 2-ի 2-րդ կետի համաձայն՝ պետական կառավարման տարածքային մարմինները քաղաքացիներին սահմանված կարգով ամրակցված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանները քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում, համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացնում են դրանց ապագա բնակարանատերերին:

Կարգ 2-ի 3-րդ կետի համաձայն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների շինարարությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 15111996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 3-րդ կետով սահմանված կարգի:

Կարգ 2-ի 4-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկ տարվա ընթացքում անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանների հատկացումից քաղաքացիների հրաժարվելու ն սեփականատերերի միավորումներ չձնավորվելու դեպքում անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տները սահմանված կարգով ներկայացվում են աճուրդի՝ համաձայն նույն կարգի 8-րդ կետի:

Կարգ 2-ի 5-րդ կետի համաձայն` սեփականատերերի միավորումների կազմում ընդգրկված քաղաքացիների կողմից անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների բնակարանի հատկացումից հրաժարվելու հետ կապված կամ սահմանված կարգով չամրակցված ազատ բնակարանների առկայության դեպքում նշված միավորումները կարող են համալրվել՝|է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջնահերթություն ունեցող այն քաղաքացիներով, որոնց ամրակցված անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում չեն ձաավորվել սեփականատերերի միավորումներ:

Կարգ 2-ի 8-րդ կետի համաձայն՝ անավարտ շինարարության բազմաբնակարան այն բնակելի տները (բնակարաններ), որոնք սեփականության իրավունքով ստանալուց հրաժարվել են քաղաքացիները, ներկայացվում են աճուրդի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22.04.1994 թվականի «Պետական ձեռնարկությունների ն անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196 որոշման:

Կարգ 2-ի 9րդ կետի համաձայն անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տներում իրենց ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ օրենքով սահմանված կարգով:

11

Վերոգրյալ իրավակարգավորումներից հետնում է, որ քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության այն պետական (հանրային) սակավաբնակարան (1-4 բնակարան ունեցող) բնակելի տները ն (կամ) բազմաբնակարան բնակելի տների բնակարանները, որոնց համար մինչն 22.06.1993 թվականը նախկին պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել ենե բնակարան հատկացնելու վերաբերյալ համապատասխան որոշումներ, քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում պետական իրավասու մարմինների համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացվում են դրանց ապագա բնակարանատերերին: Ընդ որում, քաղաքացիներին ամրակցված այն սակավաբնակարան բնակելի տները ն բնակարանները, որոնք սեփականության իրավունքով քաղաքացիները հրաժարվել են ստանալ, ներկայացվում են աճուրդի, որի դեպքում քաղաքացիներին ամրակցված բնակելի տները (բնակարանները սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ օրենքով ն ո՛չ էլ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված չէ պետական, հանրային ն համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին չմասնակցած անձանց համարժեք բնակարաններ հատկացնելու որնէ հնարավորություն: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործող իրավակարգավորումների իմաստով որնէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե քաղաքացիներն ինչ պատճառով չեն մասնակցել պետական, հանրային ն համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման գործընթացին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել լ թէ Ավետիք, Սիլվարդ, Արսեն ն Կարինե Ղազարյանների կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են պարտավորեցնել ՀՀ կառավարությանն ընդունելու Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ իրենց հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 (71քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց) բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ:

Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(...) հաստատվում է գործի լուծման համար էական եշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հաստատվել է բնակարանային բաշխման ցուցակները, որտեղ առաջնահերթության իրավունքով` Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի Լին մուտքի 10-րդ հարկի թիվ 47" երեք սենյականոց, 44.6 քմ բնակելի, 71 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը հատկացնելու համար, ընդգրկված են եղել Ավետիք Արտուշի Ղազարյանը ն իր ընտանիքի անդամները' Սիլվարդ Վաչագանի Ղազարյանը, Արսեն Ավետիքի Ղազարյանը ն Կարինե Ավետիքի Ղազարյանը: Նշված բնակարանը հատկացնելուց հետո նախորդիվ նշված ընթացակարգերը իրավասու մարմիեների կողմից չեն իրականացվել' մասեավորապես Ավետիք Արտուշի

12

Ղազարյանին ն իր ընլրանիքի անդամներին նշված բնակարանը փաստացի չի հատկացվել, չի պարզվել Ավետիք Արտուշի Ղազարյանի ն իր ընտանիքի անդամների համաձայնությունը ն բնակարանն անհատույց սեփականության իրավունքով չի հանձեվել վերջիններիս, ինչը երանց հեարավորություն կտար սահմանված կարգով մասեակցելու սեփականատերերի միավորումեերի ձնավորմանը ն ավարտին հասցնելու շինարարությունը: Հաջորդիվ' սույն գործում առկա չէ որնէ պատշաճ ապացույց, որը կվկայեր հայցվորներին արված հարցման ն ի պատասխան դրա' Հայաստանի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված բնակարանն ստանալուց հայցվորների հրաժարվելու մասին: Նման պայմաններում դատարանը գտեում է, որ Հայաստանի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշումը պահպանում է իրավաբանական ուժը ն ենթակա է կատարման»:

Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ կառավարության՝ ի դեմս ՛Նայխարարության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ՝ հետնյալ հիմնավորմամբ. «Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ նախնառաջ իրավասու մարմիեը որոշակի ակտիվ գործողությունների միջոցով պետք է պարզեր գործադիր կոմիտեի թիվ 33/40 որոշմամբ հատկացված բնակարանը սեփականության իրավունքով ստանալու հայցվորների համաձայնության առկայության կամ համաձայնության բացակայության փաստը, որից հետո նոր կարող էին տեղի ունենալ այն գործընթացները, որոնք մատնանշվել են նախորդիվ: Այսինքե, ոչ թե ՀՀ կառավարության թիվ 358 ն /կամ/ թիվ 191 որոշումների պահանջները բավարարող քաղաքացին պետք է սեփական նհախաձեռնությամբ իրավասու պետական մարմեիե ներկայացներ գործադիր կոմիտեի որոշմամբ իրեն ամրակցված բնակարանը սեփականության իրավունքով ստանալու գրավոր ցանկությու, այլ այդպիսի համաձայնությունը պետք է տրվեր ի պատասխան գործադիր կոմիտեի որոշմամբ ամրակցված բնակարաեը սեփականության իրավունքով ստանալու մասին համաձայեություն ունենալու վերաբերյալ իրավասու պետական մարմեի կողմից պտվյալ քաղաքացուն հասցեագրված առաջարկին: Նկատենք, գործով ձեռք չի բերվել որնէ պատշաճ ապացույց, որը կվկայեր հայցվորներին արված հարցման ն ի պատասխան դրա" գործադիր կոմիտեի թիվ 33/40 որոշմամբ հատկացված բնակարանը ստանալուց հայցվորների հրաժարվելու մասին»:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հաստատվել են բնակարանային բաշխման ցուցակները, որտեղ առաջնահերթության իրավունքով՝ Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47՝ երեք սենյականոց, 44.6քմ բնակելի, 71քմ ընդհանուր մակերեսով բնակարանը հատկացնելու համար, ընդգրկված են եղել Ավետիք Ղազարյանը ն իր ընտանիքի անդամները՝ Սիլվարդ Ղազարյանը, Արսեն Ղազարյանը ն Կարինե Ղազարյանը:

13

Վերոգրյալի հիման վրա՝ Ավետիք Ղազարյանի, Սիլվարդ Ղազարյանի, Արսեն Ղազարյանի, Կարինե Ղազարյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված 17.07.2015 թվականի դիմումով խնդրել է ընդունել բարենպաստ վարչական ակտ ն Գործադիր կոմիտեի 29.11.1991 թվականի թիվ 30/44 որոշմամբ հատկացված Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկի թիվ 47 /երեք սենյականոց, 71քմ ընդհանուր մակերեսով/բնակարանին համարժեք բնակարան հատկացնել դիմողներին՝ այդպիսով վերացնելով դիմողների սեփականատիրական իրավունքի խախտումները կամ բարենպաստ վարչական ակտի առկայության ակնհայտ փաստն ընդունելու դեպքում կատարել գործողություններ՝ խնդրո առարկա բնակարանին համարժեք փոխհատուցում տրամադրելու /բնակարան ն/կամ դրամական փոխհատուցում/ համար:

Նախարարության իրավաբանական վարչության պետի 31.07.2015 թվականի թիվ 11-1/20550-15 գրությամբ Վարդան Առաքելյանին հայտնվել է, որ ՀՀ կառավարության 15.05.2008 թվականի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաձելու մասին» թիվ 503-Ն որոշման 8-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված են Նախարարության իրավասությունները, որտեղ բացակայում են վերջինիս կողմից բնակարաններ հատկացնելու հետ կապված հարաբերություններ: Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնվել է, որ Նախարարությունը ք. Երնան, Նորքի 9-րդ միկրոշրջանի 9-րդ շենքից բնակարան կամ բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու պարտականություն չի կրում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով հայցվորները, դիմելով վարչական մարմնին, ըստ էության, հայտնել են, որ ո՛չ վեճի առարկա բնակարանը, ո՛չ էլ դրան համարժեք փոխհատուցումն իրենց չի տրվել, ուստի խնդրել են առնվազն համարժեք բնակարան կամ համարժեք փոխատուցում տրամադրել իրենց:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է իրավական պետության կարնորագուն սկզբունքներից մեկը՝ օրինականության սկզբունքը, համաձայն որի՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների Աե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին՝ նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնվա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/3922/05/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել