ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «ինտերնատուրայում» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով: Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ինտերնատուրան» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրան» բառերով: Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով, «օրդինատոր» բառը՝ «կլինիկական ռեզիդենտ» բառերով.
2) «կամ դոկտորանտ» բառերը հանել: Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում՝ 1) «դիպլոմավորված մասնագետի» բառերը փոխարինել «մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող» բառերով, «ինտեգրացված» բառը՝ «ինտեգրված» բառով.
2) «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով: Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի «Ասպիրանտուրա (դոկտորանտուրա)» բառերը փոխարինել «Դոկտորանտուրա» բառով: Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասից և 3-րդ մասի 4-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը: Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը: Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում՝ 1) 6-րդ մասի 6-րդ կետի «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով, իսկ «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը՝ «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.
2) 8-րդ մասի «պրոֆեսորադասախոսական բնույթի» բառերը փոխարինել «ակադեմիական կազմի» բառերով: Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում՝ 1) «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով.
2) «ասպիրանտուրա,» բառը հանել.
3) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով: Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 7-րդ կետից հանել «ասպիրանտուրա,» բառը, իսկ նույն կետի «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.
2) 8-րդ կետից հանել «ասպիրանտուրայից,» բառը, իսկ նույն կետի «կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայից (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրայից)» բառերով: Հոդված 11. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը: Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածում՝ 1) 14-րդ մասի «ինտերնատուրայում կամ օրդինատուրայում», «ինտերնատուրայի» և «ինտերնատուրայում և օրդինատուրայում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում», «կլինիկական ռեզիդենտուրայի» և «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով.
2) 15-րդ մասը՝ ա. «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով, բ. «ասպիրանտուրա,» բառը հանել, գ. «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով: Հոդված 13. Օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով: Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հոդված 15. Անցումային դրույթներ Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 4-րդ հոդվածի 2-րդ կետը, 5-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին կետի առաջին փոփոխությունը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 10-րդ հոդվածի 1-ին կետի առաջին փոփոխությունը և 2-րդ կետի առաջին փոփոխությունը, 11-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և 13-րդ ուղղ. հոդվածն ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-300-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-300-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.10.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.10.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.10.2025 Հիմնական ակտ 11.09.2025, ՀՕ-300-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.11.2017, ՀՕ-195-Ն 15.11.2017, ՀՕ-195-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 20.10.2025, ուղղ.25-29Ն ՈՒՂՂՈՒՄ 2025.09.11 ՀՕ-300-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-300-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
