Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կանդևոսյան
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Կանդևոսյան

Վճռաբեկ դատարան25 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ներկայացրել Արմեն Կանդնոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով «(Ժվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին միջնորդություն: 2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատ

Ամբողջ Տեքստ

ՅՆ /235

22) յ դժ ՅԱ ռ

Ոչ ՅԵՆ : ՕՀՄ-09/20.12.2023

Ա2 Հա 8

ՆԱՆԵԻ ՀՏՆ

ՎՈՏԿՔ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր Ջ.Շայրապետյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Ժ.Մելիքսեթյան

2025 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաք Երնանում

ՀԸ հկվճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ ԵԴԱՆԻԵԼՅԱՆԻ

ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ 62226224 քրեական վարույթով մեղադրյալ Արմեն Արշավիրի Կանդնոսյանի վերաբերյալ թիվ ՕՀՄ-09/20.12.2023 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝

2

Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ներկայացրել Արմեն Կանդնոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով «(Ժվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին միջնորդություն:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը բավարարվել է:

3. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ թիվ 62226224 քրեական վարույթով մեղադրյալ Ա.Կանդնոսյանի պաշտպան Կ.Մարդանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը որոշակի մասով բեկանել է ն բեկանված մասով կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով Ա.Կանդնոսյանի նկատմամբ «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» ն «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.'Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 18ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Յ

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող դատական ակտն օրինական ն հիմնավոր չէ, այն կայացնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը, 17-րդ հոդվածը ն 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նան «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:

Միննույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

51 Ի հիմնավորումն վերոնշյալի բողոքաբերը փաստարկել է, որ Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշումը, որով արձանագրվել է կաշառք տալու չափերի կապակցությամբ առկա օրենսդրական բացի մասին, կայացվել է 2024 թվականի հուլիսի 26-ին, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը կայացվել է դեռնս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:

Միննույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց՝ 2022 թվականի հուլիսի Լից հետո այդ օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների վերաբերյալ իրավակիրառ մարմինների կողմից ձնավորվել է ոչ միասնական պրակտիկա, ուստի միասնական պրակտիկայի ն Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման բացակայության պայմաններում Առաջին ատյանի դատարանի հետնություննեն առ այն, որ անձը, ում սահմանադրական իրավունքները սահմանափակվել են, կասկածվել է ծանր հանցանք կատարկլումեջ, եղել են իրավաչափ:

5.2. Բողոքաբերը, վկայակոչելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենք ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները, նշել է նան, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն

4

ստանալու համար անհրաժեշտ է ծանր կամ առանձնապես ծանը հանցանքի վերաբերյալ վարույթի առկայություն, ապա «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով դատարանի որոշմամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու համար ընդամենն անհրաժեշտ են առերնույթ հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դա անցկացվի, կատարել է ծանըր կամ առանձնապես ծանր հանցագործություն, որպիսի պայմաններում ծանը կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու կասկածի հիմնավորվածության շեմն ավելի ցածր է, քան քրեական վարույթի առկայության դեպքում:

5.3. Արդյունքում, ըստ բողոքաբերի՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով դատարանի որոշմամբ կատարվող օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վարույթով օրենսդրական բացի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալն այն պայմաններում, երբ առկա չէ միասնական պրակտիկա, ինքնին բավարար չէ փաստելու, որ դատարանի կողմից կայացվել է անօրինական դատական ակտ՝ նկատի ունենալով, որ այդ փուլում բավարար է հիմնավորել, որ անձն առերնույթ առնչություն ունի ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարմանը:

6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը մասնակի բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. ՇԸ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի միջնորդության համաձայն՝ «/..) 2023թ. դեկտեմբերի 20ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության երրորդ բաժնի օպերլիազոր Գ"""" Բ": ՀՀ կակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պեվփ Հո ԳՈԹ» կիդկայացրած միջնորդությամը հայտնել է, որ աացվել են օպերատիվ տեղեկություններ հետեյալի մասին. Արմեն Արշավիրի Կանդնոսյանը (ծնված ր.) հաշվառված` քշող Հորրթու «որու «ու րոլ) պատրաստվում է անձամբ կամ

5

միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռնս չպարզված պաշտոնատար անձանց, որդուն՝ Ա ԱՏ ԳԱ» բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկարային զինվորական ծառայությունից ազավելու համար:

Բար երրոլսդ բաժնի օպերլիազորի ներկայացրած միջնորդության` արացված օպերատիվ տեղեկություներ, փատրում են, որ Արմեն Կանդնոսյանի գործողություններում հնարավոր է առկա են 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերնույթ հանցագործության հատկանիշներ, որը ՀՀ քրեական օրենսգիրքի 17-րդ հողվածի համաձայն՝ դասվում է ծանր հանցանքների տեսակին:

Ըար ներկայացված նյութերի՝ կատարվել են «Օպերատիվ հարցում» ն «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում հնարավոր չի եղել արանալ ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

(--)

Նկատի ունենալով որ (.) ներկայացված նյութերր պարունակում են տեղեկություններ Արմեն Կանդնոսյանի կողմից առերնույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով նախատեսված հանցանքի կատարման ն այդ հանցավոր գործունեություն, վերջինիս կողմից շարունակելու հավանականություն մեւսին, միննույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում: հնարավոր չի եղել արանալ ենթադրյալ հանցագործության բացահայտման ն հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկազվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկատվություն ձեռքբերումը, ն գտնելով, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու ինչպես նաւն նրա կողմից հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու ն կանխելու նպատակով անհրաժեշտ է Արմեն Կանդնոսյանի նկատմամը (միջնորդվող)| օպերատիվ-հերախուզական միջոցառումները երկու ամիս ժամկետով իրականացնել, ուստի (...)»:

(Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-5:

6

8. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության երրորդ բաժնի օպերլիազորի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կազմված ն նախորդ կետում նշված միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված արձանագրության համաձայն՝ «(.) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ- հետախուզական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են արացվել այն մասին, որ Արմեն Արշավիրի Կանդնոսյանը (...) պատրաարվում է անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռնս չպարզված պաշտոնատար անձանց, որդուն` Ա ԱՏ ԳԱ» բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկարային զինվորական ծառայությունից ազավւլու համար: (...)»՛:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն` «(...) (Միջնորդությունը ն ներկայացված նյութերն իրենց համակցությամբ բավարար հիմք են տալիս հանգելու հետնության, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտու» օպերատիվ-հարախուզական միջոցառումների իրականացման արդյունքում կարող են արացվել միջնորդության մեջ նշված տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կերով նախատեսված ենթադրյալ ծանր հանցագործության ըացահայտմանը, օպերատիվ-հերախուզական միջոցառումն իրականացնող մարմնի կողմից «Օպերատիվ-հերախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն այլ եղանակով ողջամտորեն ահնարին է:

Բացի այդ, Արմեն Կանդնոսյանի վերաբերյալ վերը նշված նյութերում առկա, են ենթադրյալ ծունր հանցանք կատարելու մասին վկայող ենթադրյալ փաստեր, ուստի անձի իրավունքներին ու ազատություններին միջամտությունն իրավաչափ է:

Այսպիսով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 10:

7

միջոցների կիրառմամբ «Արտաքին դիվաում» օպերատիվ հերախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ատանալու մասին վերոհիշյալ միջնորդությունը հիմնավոր է, ուսվի այն պեվք է բավարարել ն թույլատրել երկու ամիս ժամանակով՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ից 2024 թվականի փետրվարի 20-ր ներառյալ ընկած ժամանակահատվածում, Արմեն Կանդնոսյանի նկատմամը իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիվտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արվաքին դիվում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները: (...)»:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման համաձայն` «(...) 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հողվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրի, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» ն «առանձնապես խոշոր չափր», միննույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի ո՛ր չափն է համարվում խոշոր, ո՛րը՝` առանձնապես խոշոր: Դրա հեվ. մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3րդ հոդվածի Լին մասի 17-րդ կեվսսմ օրենսդիրը սահմանել է հափշտակությաւն, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացված գույքի կում օգուտի չափերը, ինչից, սակայն, հետնում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացվաճ գույք կում օգուտ չափ» եզրույթը որնէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ: Այլ կերպ ասած Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող նորմր չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափր:

Ընդ որում` վերոնշյալ դատողությունը համահունչ է Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 26ի ՀԿԴ/ՍՍ54/0122 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը (...):

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 12-14:

8

Բացի այդ, հարկ է փատրե, որ Վերաքննիչ դատարանը մշտապես կայուն դատաեւկան պրակտիկա է ունեցել ն արտահայվեկ է այն դիրքորոշումը, որ 2021Լթվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգիրքը չի սահմանում, թե որն է կաշառք տալու խոշոր ն առանձնապես խոշոր չափր:

(-.)

Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չավ» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երնույթներ, ն դրանք, օգտագործվելով քանակի, կշոի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրեր հանգամանքներով ն օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նան, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը ն ընդհանուր մասի նորմերի անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելն անթույլատրելի է՝ Վերաքննիչ դատարանը զտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հողվածի իմասվոտվ «խոշոր չա» ն «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, որի հետնանքով նշյալ օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետր ն 3րդ մասի 2րդ կերը չեն համապատասխանում իրավական որոշակիության ակզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն) հետնաբար նուն դրանք անձին մեղադրելու հիմք չեն:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը փաստում է, ոլ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանում, թն որն է կաշառք տալու խոշոր ն առանձնապես խոշոր չափը, այսինքն՝ քննարկման առարկա դեպքում տեղի է ունեցել արարքի մասնաւկի ապաքրեսկանացում:

(:-.) Վետշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությունը բավարար վվյալներ չի պարունակել այն մասին, որ միջնորդությամը նկարագրված ենթադրյալ արարքն առերնույթ հանդիսանում է ծանր հանցանք:

Ավելին, ներկայացված միջնորդությունը պարունակել է բավարար փվյալներ այն մասին, որ նկարագրված ենթադրյալ արարքն առերնույթ հանդիսանում է միջին

9

ծանրության հանցանք, իսկ «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» նե «Ներքին դիտում» համալիր օպերատիվհերախուզական միջոցառումները թույլատրվում է իրականացնել միայն այն դեպքում, երը առերնույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծունր հանցագործություն, իսկ այն դեպքում, երը ենթադրյալ հանցագործությունը միջին ծանրության է` վերջինս արդեն իսկ բավարար հիմք է ներկայացված միջնորդությունը որոշակի մասով մերժելու համար:

(-.) Ինչ վերաբերում է հնարավոր այն փատրարկին, որ մինչն Վճռաբեկ դատարանի կողմից ՀԿԴ/0054/0722 որոշմամի դիրքորոշում, արտահայտելն է նշյալ միջնորդություն, ներկայացվե՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեն միջնորդությունը ներկայացնելիս Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշումը դեռես կայացրածչի եղել, այնուամենայնիվ, ինչպես միջնորդություն ներկայացնողի, այնպես էլ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից սխալ է ընկալվել ն մեկնաբանվել կաշառք տալու չափերի՝ ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված լինել-չլինելու վերաբերյալ հարցը, ինչի արդյունքում: ներկայացված միջնորդություն, չի բավարարում «Օպերատիվ-հետախուզեւկաւն գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված այն պայմանը, որ ներքին դիտում ն թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են իրականացվել, երը անձր, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր ն առանձնապես ծունր հաւնցագործության կատարմեւն մեջ:

Այլ կերպ ասած՝ ներկայացված միջնորդությամի նշվում է, որ Արմեն Կանդնոսյանի գործողություններում առերնույթ առկա են ՀՀ քրեական օրենսգիքի 436-րդ հոդվածի 3- րդ մաս, 2րդ կերով նախատեսված առերնութ ծանր հանցագործության հատկանիշներ, մինչդեո ՀՀ քրեական օրենսգրքում կաշառք տալու չափերի բացակայության հանգամանքով պայմանավորված` Արմեն Կանդնոսյանի արարքը չէր կարող որակվել 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կեվտվ (ընդ որում, ներկայացված միջնորդությամբ բացակայում է վկայակոչումը ենթադրյալ հանցանքը հանցավոր կազմակերպության կողմից ենթադրարար կավարելու մասին), ինչի արդյունքում:

10

ստացվում է, որ անգամ ՀՀ քրեական օրենսգիքի 436-րդ հոդվածի Լին մասով կամ 2-րդ մասի Էին, 3-րդ կետերով որակվելու դեպքում՝ այդ արարքը միջին ծանրության է, ինչը չի բավարարում: ներքին դիտում ե հեռախոսային խոսակցությունների վերահսկում: օպերատիվ-հերախուզական միջոցառումներ իրականացնելու իրավաչափության պայմաններից հանցանքի տեսակին (ծանրությաւն աստիճանին) վերաբերող պայմանին:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սխալ է մեկնաբանել վերոնշյալ իրավական հարցի, ինչի արդյունքում ոչ իրավաչափ կերպով ամբողջությամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը:

(:-.) Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փասվում է, որ տեխնիկական միջոցների կիրաոմամը «Արտաքին դիտում» օպերատիվ-հեվալխուզեւկաւն միջոցառման իրականացման համար ենթադրյալ հանցանքի տեսակով (ծանրության, աստիճանով) պայմանավորված օրենսդրական նախապայման առկա չէ, հետնարար Արմեն Կանդնոսյանի նկատմամը տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասով բավարարելով միջնորդությունը՝ Առաջին աւրյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ ն հանգել է իրավաչափ հենության, այդ թվում՝ թույլատրված ժամկետի մասով, ուստի այդ մասով դատական ակտը ենթակա չէ բեկանման: (...)»":

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք Ա'Կանդնոսյանի նկատմամբ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը որոշակի մասով բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

12. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ն հաղորդակցության այլ ձների ազատությաւն ն գաղտնիության իրավունք:

«Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 35-53:

1

2 Հաղորդակցության ազատություւն ն գաղտնիություն կարող են սահմանափակվել միայն օրենքով` պերական անվվանգության, երկրի փնտեսական բարեկեցության, հանցագործություների կանխման Օկամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Յ Հաղորդակցության գաղտնիությունը կարող է ատհմանափակվել միայն դատարանի որոշմամի, րացառությամի երր դա անհրաժեվ է պետական անվտանգության պաշվտապանության համար ն պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝

«Լ. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամը հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այղ իրավունքի իրականացմանը, բացառությամը այն դեպքերի, երը դա նախապտեսված է օրենքով ն անհրաժեշտ. Լ ժողովրդավարական հասարակությունւմ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տփարեսական րարեկեցությաւն, ինչպես նան անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ րարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

«ւ. Օպերատիվ-հետախուզական գործունեություն, մարդու ն քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ն հասարակական անվտանգությունը հակաիրավական ուրնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված 0օպերատիվհետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղվաի ն բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզեւկաւն միջոցառումների նախապատրաստումի, իրականացումը ն արդյունքների ամրագրումն ու իրացումն է:

12

2 Օպերատիվ-հետայխուզաւկաւն միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվում են ինչպես օպերատիվ-հերախուզական մարմինների կողմից իրենց վերապահված հիմնական խնդիրների իրականացման շրջանակներում, որպես ինքնուրույն գործունեությու, այնպես էլ ախեախաձեռնված քրեական վարույթի իրականացվող հերաքենության շրջանակներում որպես օժանդակող գործունեություն»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Օպերավփիվ-հետախուզական գործունեության նպատակներն են՝

Ս հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումը ն բացահայտումը.

2) հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.

(:.)»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Ներքին դիվաւմ, նամակագրության նե այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում| օպերատիվ-հետախուզաւկաւն միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երը առերնույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պեփտք է դրանք անցկացվեն, կատարել է ծանի կամ առանձնապես ծանր հանցագործություն ն այլ եղանակով օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից այն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է»:

Նույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝

«Լ |Ներքին դիտում, նամակագրության ն այլ ոչ թվային հաղորդակցությաւն վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում, կաշառք արանալու կամ կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետայխուզաւկան միջոցառումները, ինչպես նան արտաքին

13

դիվտւմ օպերատիվհետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց փեխնիկական միջոցների օգվաւգործմեւն հնարավոր չէ, ն անձր (անձինք), որի (որոնց) նկատմամը իրականացվում է արփաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետաւլխուզական միջոցառումների իրականացման կամ դրանց ժամկետի երկարաձգման համար դատարանի թույլտվությունն, արանալու համար օպերատիվ ատորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետայխուզաւկաւն գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումի ն միջնորդությունը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Միջնորդությունը ն դրան կցվող նյութերը դարաան է ներկայացնում ` օպերատիվհետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավար կամ նրա տեղակալի ` Հայաարանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով` հաշվի առնելով օպերատիվ-հերախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

(-.)

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրաւ ժամկետ երկարաձգելու թույլվվություն արաեւնալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հերտախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահավկությունները»:

Թ. Վճռաբեկ դատարանը, Գոռ Սարգսյանի գործով կայացրած որոշմամբ բացահայտելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետախուզական- որոնողական բնույթը, արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը սպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար

14

նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը: Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց հետախուզական- որոնողական բնույթով միտված են նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության դեպքերի ն դրանք կատարող անձանց հնարավորինս արագ բացահայտմանը, որին անմիջապես հաջորդում է ստացված տվյալների ամրագրումը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործողությունների կատարմամբ: Մասնավորապես, նախաքննության ընթացքում այն օժանդակում է քննիչի դատավարական գործունեությանը, երբ քրեադատավարական գործիքակազմը բավարար չէ քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար, ն հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում է նան գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ- հետախուզական գործունեության մեթոդների ն միջոցների կիրառում:

Միննույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատիվ- հետախուզական որոշ միջոցառումների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական ն ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ դրանք կարող են իրականացվել բացառապես երբ՝

ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանը ն առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ն

բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն ուք Ճիչ սահմանել է, որ նշված միջոցառումները կարող են իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (85է Է6Տօ-է), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը: Այսինքն՝ նշված միջոցառումները ոչ միայն պետք է իրականացվեն դրանց բնույթին ն նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նան այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների ն ազատություննեի ոլորտ նվազ

15

միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում՝ քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները»:

3.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս պահանջվող` անձի կողմից ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու կասկածի առկայության չափանիշի դատական ստուգմանը, արձանագրել է, որ նշված չափանիշը գնահատելիս դատարանը ստուգման է ենթարկում ենթադրյալ արարքի նախնական իրավական գնահատականի համապատասխանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերին, հետնաբար, եթե ներկայացված տեղեկատվությունն առերնույթ վկայում է անձի կողմից ենթադրյալ այնպիսի հանցագործության կատարման մասին, որը համարվում է ծանըր կամ առանձնապես ծանր հանցանք, ապա պետք է հաստատված համարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասովնախատեսված առաջին չափանիշի առկայությունը՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակները, մասնավորապես՝ ծանը ն առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը ն կանխումը, հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումըձ:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ

- 2023 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ա.Կանդնոսյանի նկատմամբ «(Ժվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին միջնորդություն՛,

5 Տե՛ս, ուսմողտ դամռոմտ, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0229/01/16 զործով 2019 թվականի ապրիլի Է-ի որոշումը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 20/1112.2023 որոշումը, 15-րդ կետ:

7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

16

- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության երրորդ բաժնի օպերլիազորի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կազմված ն վերը նշված միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված արձանագրության համաձայն՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱԿանդնոսյանը որդուն բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պատրաստվում է անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռնս չպարզված պաշտոնատար անձանց:,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը ն թույլատրվել է երկու ամիս ժամկետով Ա.ԿԿանդնոսյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ»,

- Վերաքննիչ դատարանը, ԱԿանդնոսյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» ն «Ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասով բեկանելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտը, իր հետնությունը պայմանավորել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում կաշառք տալու խոշոր ն առանձնապես խոշոր չափերի մասով օրենսդրական բացի առկայության մասին դատողությամբ դրանով պայմանավորված եզրահանգում կատարելով այն մասին, որ ներկայացված միջնորդությունը բավարար տվյալներ չի պարունակել առ այն, որ դրանում նկարագրված ենթադրյալ արարքն առերնույթ հանդիսանում է ծանր հանցանք:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայացված միջնորդությունը չի բավարարել «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» ն «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

17

իրավաչափության՝ հանցանքի տեսակին վերաբերող պայմանին, ն այդ մասով Առաջին ատյանի դատական ակտը բեկանել է":

15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-ին կետերում մեջբերված նորմերի ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» ն «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով, հանգել է ոչ իրավաչափ հետնության:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, իր հետնությունը կառուցելով քրեական օրենքի՝ անձի դատապարտման չափանիշների համատեքստում գնահատվող իրավական որոշակիության սկզբունքի լույսի ներքո օրենսդրական բացի առկայության կամ բացակայության հարցի քննարկման արդյունքում արված դատողության վրա ն դրանով իսկ պայմանավորելով Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության մեջ նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքն առերնույթ ծանըր հանցագործություն չհանդիսանալու մասին իր եզրահանգումը, դուրս է եկել օպերատիվ- հետախուզական միջոցառումների կատարման դատական երաշխիքների շրջանակից՝ քննության առարկա դարձնելով այնպիսի իրավական հարց, որը տվյալ վարույթով քննարկման առարկա հանդիսանալ չէր կարող":

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ- հետախուզական միջոցառումների կատարման դատական երաշխիքների վարույթը չի հետապնդում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի միջնորդության մեջ կասկածի մակարդակում վկայակոչվող առերնույթ հանցավոր արարքի հավանական քրեաիրավական գնահատականն ուրվագծող հանգամանքների՝ ոչ միայն անձի դատապարտման, այլ նույնիսկ քրեական հետապնդում հարուցելու ն հարկադրանքի միջոց կիրառելու համար պահանջվող չափանիշներով հետազոտելու ն

օ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

" Այս կապակցությամբ տե՛ս նան Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 14ի թիվ 20/1112.22023 որոշումը, 17-րդ կետ:

18

գնահատական տալու կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի կողմից տրված նախնական գնահատականը ստուգելու ն համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական երաշխիքների շրջանակներում ներկայացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» ն «Ներքին դիտում» իրականացնելու թույլտվության մասին միջնորդությունները լուծելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ միջնորդության մեջ նկարագրված ենթադրյալ արարքն ակնհայտորեն Օ։»չհամապատասխանի քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված համապատասխան ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության հանցակազմի հատկանիշներին կամ ներկայացված նյութերով չհավաստվի անձի կողմից այդ ենթադրյալ արարքն առերնույթ կատարելու կասկածը:

15.. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդության ն դրան կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով հավաստվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Ա.Կանդնոսյանը պատրաստվում է անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ ՀՀ պաշտպանության նախարարության դեռնս չպարզված պաշտոնատար անձանց՝ որդուն բժշկական կեղծ ախտորոշման միջոցով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը պատժվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ` նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթների կարգավորմամբ դասվելով ծանր հանցագործությունների շարքին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման դատական երաշխիքների շրջանակից, դատողություն է արել առ այն, որ ներկայացված միջնորդություն, բավարար տվյալներ չի պարունակել դրանում

ռ Այս կապակցությամբ, տսենեջ տսխոմճ, տես նան Վճռաբեկ դատարանի` Հարություն Խաչատրյանի զործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը: 5 Տե՛ս, ի թիվսայլնի, սույն որոշման 7-8-րդ կետերը:

19

նկարագրված ենթադրյալ արարքի առերնույթ ծանր հանցանք հանդիսանալու մասին՝ հանգելով ստորադաս դատարանի դատական ական այդ հիմքով բեկանելու վերաբերյալ ոջ իրավաչափ հետնության:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշման համաճայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ն 3րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ", հետնաբար Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայության հարցն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվության մասին միջնորդության քննության շրջանակում դատարանի քննարկման առարկա հանդիսանալ չէր կարող»:

16. Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Կանդնոսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը որոշակի մասով բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ՝ թույլ չտալով վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի դատական ակտը պետք է բեկանել ն

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024

թվականի հուլիսի 26-ի որոշման 12-րդ կետը:

» Այս կապակցությամբ տես նան Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 14ի թիվ

20/1112.22023 որոշումը, 17-րդ կետ:

20

կայացնել փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՇՀայաստանի ՇՀանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լւ Թիվ ՕՀՄ-09/20.12.2023 դատական վարույթով Արմեն Արշավիրի Կանդնոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագզահող՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ԶԻՉՈՅԱՆ

ԴՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել