Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ՎԴ/1309/05/16
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ՎԴ/1309/05/16

Վճռաբեկ դատարանՎԴ/1309/05/167 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.03.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտաշես Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ), երրորդ անձինք (Ամերիաբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Ամերիաբանկ), (Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաե ԲԲԸ-ի (այսուհետ` Դեպոզիտարիա)՝ Կենտրոնական բանկի կողմից Ամերիաբանկին տրված 30.11.2012 թվականի վերահսկողական դրական դիրքորոշումը վերացնելու կամ առ ոչինչ ճանաչելու, որպես հետևանք՝ Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/0

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

Վարչական գործ թիվ ՎԴ/1309/05/16

դատարանի որոշում

2020թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1309/05/16

Նախագահող դատավոր`

Ա. Բաբայան

Դատավորներ`

Ա. Առաքելյան

Ա. Թովմասյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.03.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտաշես Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ), երրորդ անձինք (Ամերիաբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Ամերիաբանկ),

(Հայաստանի

կենտրոնական

դեպոզիտարիաե

ԲԲԸ-ի

(այսուհետ`

Դեպոզիտարիա)՝ Կենտրոնական բանկի կողմից Ամերիաբանկին տրված 30.11.2012 թվականի վերահսկողական դրական դիրքորոշումը վերացնելու կամ առ ոչինչ ճանաչելու, որպես հետևանք՝ Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/03, 21.03.2012 թվականի թիվ 02/13/02, 02/13/03 որոշումները,

2

Ամերիաբանկի կանոնադրության 4.1-ին կետի փոփոխության գրանցումները, Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/03 որոշումների հիման վրա իրականացված կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած՝ Արտաշես Հովհաննիսյանի 0,625 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի հետգնման գործարքն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ մինչ կոնսոլիդացիան հայցվորին պատկանած

5

հատ

հասարակ

անվանական

բաժնետոմսերի

նկատմամբ

վերջինիս

սեփականության իրավունքը՝ Ամերիաբանկի տնօրենների խորհրդի 14.12.2012 թվականի նիստի

թիվ

30/12

արձանագրության

թիվ

30/12/06

որոշումը

և

դրա

հիման

վրա

Դեպոզիտարիայի համակարգում կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած 0,875 հատ կոտորակային բաժնետոմսերի հետգնման կորպորատիվ գործարքի գրանցումն անվավեր ճանաչելու միջոցով վերականգնելու կամ որպես ինքնուրույն պահանջ՝ Ամերիաբանկի կանոնադրության 4.1-ին կետի փոփոխության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արտաշես Հովհաննիսյանը ներկայացրել է հետևյալ հիմնական հայցապահանջները.

1) վերացնել

Արտաշես

Հովհաննիսյանի

0,625

հատ

հասարակ

անվանական

բաժնետոմսերի հետգնման գործարքի իրականացման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից

Ամերիաբանկին

30.11.2012

թվականին

տրված

վերահսկողական

դրական

դիրքորոշումը,

2) ճանաչել

Արտաշես

Հովհաննիսյանի

0,625

հատ

հասարակ

անվանական

բաժնետոմսերի հետգնման գործարքի իրականացման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից

Ամերիաբանկին

30.11.2012

թվականին

տրված

վերահսկողական

դրական

դիրքորոշման առ ոչինչ լինելը,

3) անվավեր ճանաչել Ամերիաբանկի կանոնադրության 4.1-ին կետի փոփոխության գրանցումը:

Բացի այդ, Արտաշես Հովհաննիսյանը ներկայացրել է հետևանքների վերացման հետևյալ ածանցյալ հայցապահանջները.

4) անվավեր ճանաչել Ամերիաբանկի բաժնետերերի ժողովի 15.10.2012 թվականի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/03 և 21.03.2012 թվականի թիվ 02/13/02, 02/13/03 որոշումները,

5) անվավեր ճանաչել Ամերիաբանկի բաժնետերերի ժողովի թիվ 02/12/01 որոշման արձանագրության հիման վրա 17.12.2012 թվականին Դեպոզիտարիայի համակարգում Ամերիաբանկի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի համախմբման կորպորատիվ

գործողության

և

Կենտրոնական

բանկի

կողմից

Ամերիաբանկի

կանոնադրության 4.1-ին կետի փոփոխության գրանցումները,

6) անվավեր ճանաչել Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 02/12/01, 02/12/02 և 02/12/03 որոշումների հիման վրա իրականացված կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած՝ Արտաշես Հովհաննիսյանի 0,625 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի հետգնման գործարքը,

3

7) անվավեր ճանաչել Ամերիաբանկի տնօրենների խորհրդի 14.12.2012 թվականի նիստի թիվ 30/12 արձանագրության թիվ 30/12/06 որոշումը,

8) Դեպոզիտարիայի համակարգում կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած 0,875 հատ

կոտորակային

բաժնետոմսերի

հետգնման

կորպորատիվ

գործարքի

գրանցումն

անվավեր ճանաչելու միջոցով վերականգնել մինչ կոնսոլիդացիան հայցվորին պատկանած 5 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վերացվել է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության կողմից՝ Կենտրոնական բանկի անունից Ամերիաբանկին տրված՝ բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և դրա արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ 30.11.2012 թվականի վերահսկողական դրական դիրքորոշումը, որպես հետևանք՝ անվավեր է ճանաչվել Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 15.10.2012 թվականի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/03, 21.03.2012 թվականի թիվ 02/13/02, 02/13/03 որոշումները, Ամերիաբանկի կանոնադրության 4.1-ին կետի փոփոխության գրանցումները, Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/03 որոշումների

հիման

վրա

իրականացված

կոնսոլիդացիայի

արդյունքում

առաջացած

Արտաշես Հովհաննիսյանի 0,625 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի հետգնման գործարքը

և

որպես

դրա

հետևանք՝

վերականգնվել

է

Արտաշես

Հովհաննիսյանի

սեփականության իրավունքը՝ մինչ բաժնետոմսերի կոնսոլիդացիան վերջինիս պատկանած 5 հատ

հասարակ

Ամերիաբանկի

անվանական

տնօրենների

բաժնետոմսերի

խորհրդի

նկատմամբ՝

14.12.2012

թվականի

անվավեր

նիստի

ճանաչելով

թիվ

30/12

արձանագրության թիվ 30/12/06 որոշումը և դրա հիման վրա Դեպոզիտարիայի համակարգում կոնսոլիդացիայի

արդյունքում

առաջացած

0,875

հատ

կոտորակային

բաժնետոմսերի

հետգնման կորպորատիվ գործարքի գրանցումը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2018 թվականի որոշմամբ Կենտրոնական բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 14.12.2017 թվականի վճիռը բեկանվել է: Կենտրոնական բանկի կողմից Ամերիաբանկին տրված 30.11.2012 թվականի վերահսկողական դրական դիրքորոշումը վերացնելու կամ առ ոչինչ ճանաչելու, որպես հետևանք՝ Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/03, 21.03.2012 թվականի թիվ 02/13/02, 02/13/03 որոշումները, Ամերիաբանկի կանոնադրության 4.1-ին կետի փոփոխության գրանցումները, Ամերիաբանկի 15.10.2012 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 02/12/01, 02/12/02, 02/12/03 որոշումների հիման վրա իրականացված կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած՝ Արտաշես Հովհաննիսյանի 0,625 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի հետգնման գործարքն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ մինչ կոնսոլիդացիան հայցվորին պատկանած 5 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը՝ Ամերիաբանկի տնօրենների խորհրդի 14.12.2012 թվականի նիստի թիվ 30/12 արձանագրության թիվ 30/12/06 որոշումը և դրա հիման վրա Դեպոզիտարիայի համակարգում կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած 0,875 հատ կոտորակային բաժնետոմսերի հետգնման կորպորատիվ գործարքի գրանցումն անվավեր

4

ճանաչելու միջոցով վերականգնելու պահանջների մասով, վարչական գործի վարույթը կարճվել է: Դատարանի 14.12.2017 թվականի վճիռը՝ Ամերիաբանկի կանոնադրության 4.1-ին կետի փոփոխության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, փոփոխվել է՝ այդ պահանջի մասով հայցը մերժվել է:

Սույն

գործով

վճռաբեկ

բողոք

է

ներկայացրել

Արտաշես

Հովհաննիսյանի

ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կենտրոնական բանկը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 21.1-ին հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի (ժաե կետը, 3-րդ մասը, 36-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ

դատարանը

պատասխանողի

կողմից

Ամերիաբանկին

տրամադրած

վերահսկողական դրական դիրքորոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն, որ հիշյալ փաստաթուղթը վարչական ակտ չէ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմի այնպիսի մեկնաբանումը, որը քննարկվող արգելքի գործողության սահմաններից դուրս է դնում բանկի կողմից իր բաժնետոմսերի հետգնման այնպիսի դեպքը, որի պարագայում կարող է առաջանալ բանկի կանոնադրական կապիտալի նվազեցման և ֆինանսական կայունության խաթարման ռիսկ, ինչպիսին է կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնումը, չի կարող իրավաչափ համարվել ընդհանրապես (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի նպատակների իրացման և խնդիրների լուծման և մասնավորապես՝ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի իրավադրույթով կարգավորվող հարցերի նշանակության տեսանկյունից: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ անկախ բաժնետոմսերի հետգնման պահանջի

առաջացման

պատճառից

բաժնետոմսերի

հետգնման

բոլոր

դեպքերն

էլ

պարունակում են բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման, իսկ բանկ հանդիսացող բաժնետիրական ընկերության դեպքում նաև՝ ֆինանսական կայունության

խաթարման

ռիսկեր:

Հետևաբար

բանկ

հանդիսացող

բաժնետիրական

ընկերության բաժնետոմսերի հետգնման թույլատրելիության հարցը պարզելիս որոշիչ հանգամանք պետք է դիտարկել դրա հետևանքով առաջ եկող ռիսկերի բնույթը, իսկ այս հատկանիշով հետգնման դեպքերը դասակարգելու պարագայում հետգնման բոլոր դեպքերն էլ ընկնում են (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արգելքի ազդեցության դաշտ՝ բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի, որոնց վերաբերյալ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքով սահմանված են հստակ կառուցակարգեր, որոնք բացառում են հետգնման վերոգրյալ հետևանքների առաջացումը:

5

Վերոգրյալ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Վերաքննիչ դատարանի քննարկվող

եզրահանգումն

անհիմն

և

անիրավաչափ

է:

(Բանկերի

և

բանկային

գործունեության մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթի ուժով (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արգելքը վերաբերում է կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնմանը, հետևաբար այն արգելված է: Նշված մեկնաբանություններից և վերլուծություներից հետևում է, որ արգելված հետգնում առաջացնող կոնսոլիդացիա իրականացնելու իրավունք բանկ հանդիսացող բաժնետիրական ընկերությունը չունի: Այլ կերպ ասած՝ բանկ հանդիսացող բաժնետիրական ընկերությունը կարող է իրականացնել միայն

այնպիսի

կոնսոլիդացիա,

որի

արդյունքում

չեն

առաջանա

կոտորակային

բաժնետոմսեր, քանզի դրանց հետգնումն արգելված է օրենքի ուժով: Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողը վարչական ակտով երրորդ անձին թույլատրել է իրականացնել այնպիսի կոնսոլիդացիա և դրա արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնում, որն անիրավաչափ է: Դա նշանակում է, որ անկախ նրանից՝ պատասխանողն օրենքով սահմանված իրավասություն և/կամ պարտականություն ունեցել է վիճարկվող վերահսկողական դրական դիրքորոշումը տալու համար, թե՝ ոչ, միևնույն է, նա դա տրամադրել է և դրանով թույլատրել է երրորդ անձին իրականացնել

կոնսոլիդացիան

բաժնետոմսերի`

օրենքով

և

դրա

արգելված

արդյունքում

հետգնումը:

Նշված

առաջացած

կոտորակային

վերահսկողական

դրական

դիրքորոշման կայացմամբ և տրամադրմամբ պատասխանողն առաջացրել է փաստական և իրավական

հետևանքներ,

քանզի

դրա

արդյունքում

երրորդ

անձը

կոնսոլիդացիա

իրականացնելու և դրա արդյուքնում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ որոշումներն իրավական ուժ ստացած է համարել: Դրանց հիման վրա բողոք բերող անձը դադարել է երրորդ անձի բաժնետեր հանդիսանալուց: Վերահսկողական դրական դիրքորոշումը

պատասխանողն

բնագավառում`

ֆինանսական

ընդունել

է

կայունության

հանրային

իրավահարաբերությունների

ապահովման

իր

պարտականության

կատարման շրջանակներում, ուստի վիճարկվող վերահսկողական դրական դիրքորոշումը վարչական ակտ է, այն էլ՝ ապօրինի վարչական ակտ: Վերահսկողական դրական դիրքորոշումը (թույլտվությունը, համաձայնությունը) պատասխանողի կողմից տրվել է (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավասության սահմանազանցմամբ: Ասվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճելու հիմք չի ունեցել:

Բացի այդ, շարադրվածը հիմք է եզրակացնելու նաև, որ երրորդ անձի կանոնադրության փոփոխության գրանցման վիճարկման ինքնուրույն հայցապահանջը նույնպես հիմնավոր է, քանի որ դրանով, ըստ էության, գրանցում են ստացել օրենքով արգելված կոնսոլիդացիայի և դրա արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման արդյունքները, որոնք ազդել են հայցվորի սեփականության իրավունքի վրա` դադարեցնելով այն: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.12.2017 թվականի վճռին:

6

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Կենտրոնական բանկը առարկայազուրկ է համարում բաժնետոմսերի համախմբման անօրինակության և անիրավաչափության վերաբերյալ վճռաբեկ բողոքի պնդումները: Դրանք առհասարակ ենթակա չեն սույն գործի շրջանակում քննության:

Կենտրոնական բանկի կողմից Ամերիաբանկին տրամադրված դիրքորոշում-նամակը վարչական ակտ չէ: Այդ դատողության մանրամասն հիմնավորումները ներկայացված են հայցադիմումի պատասխանում և վերաքննիչ բողոքում:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ամերիաբանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 15.10.2012 թվականի թիվ 02/12 արձանագրության համաձայն՝ Ամերիաբանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովն ընդունել է թիվ 02/12/01 որոշումը, որով որոշվել է համախմբել (կոնսոլիդացնել) Ամերիաբանկի

կողմից

տեղաբաշխված

թվով

636.191

հատ

հասարակ

անվանական

բաժնետոմսերը, որի արդյունքում թվով 8 հատ, յուրաքանչյուրը 40.000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերը փոխարինվում են նույն տեսակի (դասի) մեկ նոր բաժնետոմսի՝ 320.000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Բաժնետոմսերի համախմբման արդյունքում առաջանում են թվով 79.523 հատ հասարակ անվանական բաժնետոմսեր, յուրաքանչյուրը 320.000 ՀՀ դրամ անվանական արժեքով և ընդամենը 0,875 կոտորակային բաժնետոմսեր, որոնք առաջացել են 40.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, թվով 7 հատ 280.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ (Արտաշես Հովհաննիսյան-5 հատ՝ 200.000 ՀՀ դրամ, Անահիտ Աղինյան-1 հատ՝ 40.000 ՀՀ դրամ, Ասյա Սարկիսովա-1 հատ՝ 40.000 ՀՀ դրամ) բաժնետոմսերի համախմբումից:

Նույն

արձանագրության

համաձայն՝

Ամերիաբանկի

բաժնետերերի

արտահերթ

ընդհանուր ժողովն ընդունել է թիվ 02/12/02 որոշումը, որով որոշվել է, որ համախմբման (կոնսոլիդացման) հետևանքով առաջացած կոտորակային բաժնետոմսերը ենթակա են հետգնման Ամերիաբանկի կողմից (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքով, որի հետ կապված Ամերիաբանկի տնօրենների խորհրդին հանձնարարվել է կատարելու օրենքի պահանջից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Միաժամանակ, որոշվել է բաժնետոմսերի համախմբման

(կոնսոլիդացիայի)

հետ

կապված՝

Ամերիաբանկի

կանոնադրության

փոփոխությունները և այդ մասով Դեպոզիտարիայում համապատասխան գրանցումները (ձևակերպումները) կատարելուց հետո Ամերիաբանկի տնօրենների խորհրդի կողմից սահմանված կարգով, ժամկետներում և չափով Ամերիաբանկի կողմից կատարել վճարումներ բաժնետոմսերի համախմբման արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման դիմաց:

Նույն

արձանագրության

համաձայն՝

Ամերիաբանկի

բաժնետերերի

արտահերթ

ընդհանուր ժողովն ընդունել է թիվ 02/12/03 որոշումը, որով որոշվել է՝ Ամերիաբանկի կանոնադրության 4.1-ին կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. (4.1 Բանկի

կանոնադրական կապիտալը կազմում է 25.447.640.000 ՀՀ դրամ, որը բաժանված է թվով 79.523 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320.000 ՀՀ դրամ անվանական արժեքով և ընդամենը 0,875 կոտորակային բաժնետոմսերի, որոնք առաջացել են նախկին

7

անվանական արժեքով թվով 7 հատ 280.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերի համախմբման արդյունքում: Ամերիաբանկի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ համալրված է դրամով: Ընդ որում սույն կետում նշված կոտորակային բաժնետոմսերը ենթակա են հետգնման ՀՀ օրենսդրությամբ և Ամերիաբանկի իրավասու մարմնի կողմից սահմանված կարգովե (հատոր 1-ին, գ.թ. 75-79):

2. Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը 29.10.2012 թվականի թիվ ԲԳ-34 գրությամբ դիմել է Կենտրոնական բանկի նախագահին՝ հայտնելով, որ Ամերիաբանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը 15.10.2012 թվականի որոշել է՝

1) համախմբել (կոնսոլիդացնել) Ամերիաբանկի կողմից տեղաբաշխված թվով 636.191 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը, որի արդյունքում առաջացել են թվով 79.523 հատ հասարակ անվանական բաժնետոմսեր, յուրաքանչյուրը՝ 320.000 ՀՀ դրամ անվանական արժեքով և ընդամենը 0,875 կոտորակային բաժնետոմսեր, որոնք առաջացել են 40.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, թվով 7 հատ 280.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերի համախմբումից,

2) Ամերիաբանկի կողմից հետ գնել կոտորակային բաժնետոմսերը (Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքով, որի հետ կապված հանձնարարել Ամերիաբանկի տնօրենների խորհրդին կատարելու օրենքի պահանջից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Վերոգրյալի հիման վրա Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խնդրել է տրամադրել Կենտրոնական բանկի վերահսկողական դրական դիրքորոշումը (համաձայնությունը) (հատոր 1-ին, գ.թ. 74):

3. Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը 23.11.2012 թվականի թիվ ԲԳ-37 գրությամբ դիմել է Կենտրոնական բանկի նախագահին՝ տեղեկացնելով, որ Ամերիաբանկի տնօրենների խորհրդի 19.11.2012 թվականի թիվ 29/12/05 որոշմամբ Ամերիաբանկի հասարակ անվանական բաժնետոմսի շուկայական արժեքը սահմանվել է 200.000 ՀՀ դրամ: Միաժամանակ հայտնվել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ամերիաբանկի տնօրենների խորհուրդը Ամերիաբանկի բաժնետոմսի շուկայական արժեքը որոշել

է՝

հաշվի

առնելով

իրականացված

անկախ

գնահատման

արդյունքները

և

Ամերիաբանկի բաժնետոմսերով իրականացված վերջին գործարքի գնանշումը: Քննարկվել է գնահատման արդյունքում ստացված Ամերիաբանկի մեկ բաժնետոմսի միջին շուկայական արժեքը, այն է՝ 78.912,69 ՀՀ դրամ (15.10.2012 թվականի դրությամբ), որը կազմում է մեկ բաժնետոմսի դիմաց 1,69 գործակից և հաստատվել է կոնսոլիդացիայի արդյունքում հետգնման ենթակա մեկ հասարակ անվանական բաժնետոմսի դիմաց տրվող արժեքը 200.000 ՀՀ դրամ, ինչը կազմում է 5 գործակից (հատոր 1-ին, գ.թ 80):

4.

Կենտրոնական

բանկի

ֆինանսական

վերահսկողության

վարչության

պետի

տեղակալը, ի պատասխան Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի 29.10.2012 թվականի թիվ ԲԳ-34 և 23.11.2012 թվականի թիվ ԲԳ-37 գրությունների, 30.11.2012 թվականի գրությամբ Ամերիաբանկի տնօրինության նախագահգլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին հայտնել է, որ ստանալով 29.10.2012 թվականի թիվ ԲԳ34 և 23.11.2012 թվականի թիվ ԲԳ-37 գրությունները, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ՝ Կենտրոնական բանկը Ամերիաբանկի կողմից բաժնետոմսերի

8

համախմբման

բաժնետոմսերի

(կոնսոլիդացիայի)

հետգնմանը

և

տալիս

դրա

է

արդյունքում

դրական

առաջացած

կոտորակային

վերահսկողական

դիրքորոշում

(համաձայնություն) (հատոր 1-ին, գ.թ 83):

5. Ամերիաբանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2013 թվականի թիվ 02/13 արձանագրության քաղվածքի համաձայն՝ Ամերիաբանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովն ընդունել է թիվ 02/13/02 որոշումը, որով որոշվել է մարել Ամերիաբանկի սեփականության իրավունքով պատկանող, հետգնված 0,875 կոտորակային բաժնետոմսը և համապատասխանաբար

280.000

ՀՀ

դրամի

չափով

նվազեցնել

Ամերիաբանկի

կանոնադրական կապիտալը: Ի վերջո Ամերիաբանկի կանոնադրական կապիտալը մարված կոտորակային բաժնետոմսի անվանական արժեքով չնվազեցնելու նպատակով միաժամանակ հայտարարել, թողարկել և տեղաբաշխել թվով 1 հատ ոչ փաստաթղթային ձևի անժամկետ, (լրացուցիչ)

հասարակ

անվանական

բաժնետոմս՝

փակ

բաժանորդագրության

ձևով:

Ամերիաբանկի տեղաբաշխվող հասարակ անվանական բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանել 1 բաժնետոմսի անվանական արժեքի չափով՝ 320.000 ՀՀ դրամ: Նույն

արձանագրության

քաղվածքի

համաձայն՝

Ամերիաբանկի

բաժնետերերի

արտահերթ ընդհանուր ժողովն ընդունել է թիվ 02/13/03 որոշումը, որով որոշվել է, որ կոտորակային

բաժնետոմսի

մարման

արդյունքում

Ամերիաբանկի

կանոնադրական

կապիտալը կկազմի 25.447.360.000 ՀՀ դրամ, որը բաժանված է թվով 79.523 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320.000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Նույն

արձանագրության

քաղվածքի

համաձայն՝

Ամերիաբանկի

բաժնետերերի

արտահերթ ընդհանուր ժողովն ընդունել է թիվ 02/13/04 որոշումը, որով որոշվել է՝ կանոնադրության 4.1 կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. (4.1 Բանկի

կանոնադրական կապիտալը կազմում է 25.447.360.000 Հայաստանի Հանրապետության դրամ, որը բաժանված է թվով 79.523 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320.000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Բանկի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ համալրված է ՀՀ դրամովե (հատոր 1-ին, գ.թ 23-24):

6. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի 15.05.2014 թվականի թիվ 15-2-06/001146-14 գրությամբ փաստաբան Գագիկ Գրիգորյանին հայտնվել է, որ բանկերի կողմից բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) և դրա արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ Կենտրոնական բանկի մանրամասն դիրքորոշումն արտահայտված է Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2012 թվականի թիվ 8 պաշտոնական պարզաբանմամբ: Կենտրոնական բանկը, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և վերոհիշյալ պարզաբանմամբ, գրանցել է Ամերիաբանկի բաժնետերերի 15.10.2012 թվականի արտահերթ ընդհանուր ժողովում հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրությունը (հատոր 1-ին, գ.թ 15):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ

9

դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական ակտի հատկանիշների մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ հատկանիշներին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման

նպատակով,

և

ուղղված

է

անձանց

համար

իրավունքներ

և

պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության

օրենսգրքի

մյուս

հոդվածներում

սահմանել

է

հանրային

իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական

դատարանում

հայցատեսակներից

է

ՀՀ

գործի

վարչական

հարուցման

հիմք

դատավարության

հանդիսացող

օրենսգրքի

66-րդ

առանձին

հոդվածով

սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը։ Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան՝ անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար

անձանց

վարչական

ակտերն

ընդունվել,

գործողությունները

կամ

անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն

ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

10

Այսպիսով, վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման

վրա

հարուցված

գործի

քննության

ընթացքում

դառնում

է

դատական

վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է:

Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն

ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ: Այլ կերպ ասած՝ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում

հանդիսանում

է

վարչական

ակտ,

թե՝

ոչ։

Նույն

դատողությունը

հավասարապես կիրառելի է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ճանաչման հայցի դեպքում:

Վճռաբեկ

վարչական

դատարանն

վարույթի

արձանագրում

մասինե

ՀՀ

է,

օրենքի

որ (Վարչարարության

իրավակարգավորումների

հիմունքների

և

շրջանակներում

վարչական ակտը սահմանված է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական

մարմնի

կողմից

ընդունված

ունենալու, հանրային

իրավունքի

բնագավառում

լինելու,

արտաքին

ընդունված

ներգործություն

լինելու, կոնկրետ

գործի

կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս (Օլիմպե արտադրական

կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):

11

Ընդհանրացնելով վարչական ակտի հասկացության մեջ մտնող տարրերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական,

տարածքային

կառավարման,

տեղական

ինքնակառավարման

մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտին բնորոշ կարևորագույն հատկանիշն այն է, որ վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում

12

ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար (տե՛ս Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ

ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը): Զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ առավել մանրամասն անդրադառնալ վարչական

ակտի

երկու՝

հանրային

իրավունքի

բնագավառում

կոնկրետ

գործի

կարգավորմանն ուղղված լինելու և կոնկրետ անձանց համար իրավական հետևանքներ առաջացնելու հատկանիշներին:

Այսպես՝

օրենսդրի

ձևակերպման

համաձայն՝

վարչական

ակտի

նպատակն

է

կարգավորել հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործ: Դա նշանակում է, որ վարչական մարմնի որևէ գրավոր փաստաթուղթ, որտեղ արտահայտված են տեսակետներ, դիրքորոշումներ, կարծիքներ, մեկնաբանություններ, համաձայնություններ, որը, սակայն, ուղղված չէ կոնկրետ գործի կարգավորմանը, չի կարող համարվել վարչական ակտ: Ընդ որում, նշված հատկանիշի հետ սերտորեն կապված է վարչական ակտի մյուս՝ կոնկրետ գործով իրավական հետևանքներ առաջացնելու հատկանիշը, ըստ որի՝ եթե վարչական մարմնի որևէ փաստաթղթում կոնկրետ անձի համար կոնկրետ իրավունքներ և պարտականություններ չեն սահմանվում, փոփոխվում, վերացվում կամ (հարցը) ճանաչվում, ապա այն չի կարող հանդիսանալ վարչական ակտ: Այսպիսով, վարչական ակտի քննարկվող հատկանիշներին համապատասխանելու համար վարչական մարմնի որևէ գրավոր փաստաթուղթ ոչ միայն պետք

է

ուղղված

լինի

կոնկրետ

գործի

(հարցի)

կարգավորմանը,

այլև

պետք

է

անմիջականորեն կարգավորի այդ գործը (հարց)՝ առաջացնելով կոնկրետ անձի իրավունքների ու պարտականությունների սահմանում, փոփոխում, վերացում կամ ճանաչում: Այդ պատճառով էլ օրենսդիրը (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում ամրագրել է վարչական ակտի որոշակի լինելու պահանջը, սահմանելով, որ այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, որպեսզի դրա բովանդակությունից դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Հանրային իրավունքի բնագավառում վարչական ակտով կոնկրետ գործի (հարցի) հստակ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ուժի մեջ մտնելուց հետո վարչական ակտը ենթակա է կատարման, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև հարկադիր կատարման, այսինքն՝ վարչական ակտը ենթակա է պարտադիր կատարման՝ վարչական ակտով տրված լուծմանը համապատասխան, իսկ եթե վարչական մարմնի տրված փաստաթղթով որևէ գործի կոնկրետ (հարցի) լուծում չի տրվել, ապա այդ փաստաթուղթը զուրկ կլինի նաև կատարելիության հատկանիշից: Այսպես, եթե վարչական մարմինը գրավոր փաստաթղթով իր համաձայնությունը կամ անհամաձայնությունն է արտահայտում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի հնարավոր վարքագծի վերաբերյալ, ապա ակնհայտ է, որ այդ համաձայնությունը կամ անհամաձայնությունը որևէ կերպ չի կարող կատարվել, քանի դեռ անձը չի դրսևորել իր վարքագիծը, իսկ վարչական մարմինն էլ իր իրավասության սահմաններում կոնկրետ կարգավորում չի տվել այդ անձի վարքագծին կամ դրա իրավական հետևանքներին: Այսինքն՝ այդ պարագայում վարչական մարմինը չի ընդունել

13

վարչական ակտ, որն ուժի մեջ մտնելուց հետո ենթակա կլինի պարտադիր կատարման այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից:

Վարչական մարմնի դիրքորոշումն անկախ նրանից՝ դա անձի համար բարենպաստ է, թե ոչ, անձը կարող է հաշվի առնել իր հնարավոր վարքագիծն ընտրելիս: Սակայն այդ դիրքորոշումն անձի համար պարտադիր չէ, քանի դեռ վարչական մարմինն այն չի արտահայտել կոնկրետ գործի (հարցի) լուծման նպատակով ընդունված վարչական ակտում՝ վարչարարության իրականացմամբ իրացնելով կոնկրետ գործի (հարցի) կարգավորման իր հանրային-իշխանական

լիազորությունը:

Հարկ

է

նաև

արձանագրել,

որ

գրավոր

փաստաթղթում դիրքորոշում արտահայտելով անձի հնարավոր վարքագծի իրավաչափության վերաբերյալ՝ վարչական մարմինը չի կարող ենթադրել, որ անձը հետագայում անպայման կդրսևորի

իր

դիրքորոշմանը

համապատասխան

ենթադրյալ

իրավաչափ

վարքագիծ:

Վարչական գործին կոնկրետ լուծում չտվող ակտում վարչական մարմնի արտահայտած դիրքորոշումն անձի վարքագծի վրա անմիջականորեն չի կարող ազդել, քանի որ անձը տվյալ իրավահարաբերության

վերաբերյալ

կարող

է

ունենալ

սեփական

դիրքորոշումը

և

պարտավորված չէ ղեկավարվելու վարչական մարմնի դիրքորոշմամբ: Հետևաբար վարչական մարմնի այնպիսի գրավոր փաստաթուղթը, որն անձին չի պարտադրում հարկադրանքի միջոցով երաշխավորված կատարման ենթակա վարքագիծ, վարչական ակտ համարվել չի կարող:

Նշված վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտ

չի

կարող

համարվել

վարչական

մարմնի

կողմից

տրված

այնպիսի

գրավոր

փաստաթուղթը, որը թեև պարունակում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի (հարցի) լուծման վերաբերյալ դատողություններ, դիրքորոշումներ (այդ թվում՝ համաձայնության կամ անհամաձայնության ձևով), սակայն դրանք ուղղված չեն կոնկրետ գործի (հարցի) կարգավորմանը և չեն լուծում այդ գործը (հարցը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Հովհաննիսյանը ներկայացրել է հետևյալ հիմնական պահանջները.

1) վերացնել

Արտաշես

Հովհաննիսյանի

0,625

հատ

հասարակ

անվանական

բաժնետոմսերի հետգնման գործարքի իրականացման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Ամերիաբանկին տրված վերահսկողական դրական դիրքորոշումը,

2) ճանաչել

Արտաշես

Հովհաննիսյանի

0,625

հատ

հասարակ

անվանական

բաժնետոմսերի հետգնման գործարքի իրականացման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Ամերիաբանկին

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՎԴ/1309/05/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել