Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-13024 հունիսի, 1997 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 24 հունիսի 1997 թ. «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է սահմանված կարգով պաշտոնանկ անել միայն համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված լիազորությունները անբավարար կատարելու համար»: Հոդված 2. Օրենքի 42 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմնի` Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիրն է»: Հոդված 3. Օրենքի 43 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 43. Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները Համայնքի բյուջեն ձևավորվում է` ա) հողի հարկի 95 տոկոսից, բ) գույքահարկի 95 տոկոսից, գ) օրենքով նախատեսված այլ հարկատեսակների մասհանումներից, դ) տուրքերից և պարտադիր այլ վճարներից, ե) սուբվենցիաներից և դոտացիաներից, զ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»: Հոդված 4. Օրենքի 44 հոդվածը «հարկերից» բառից հետո լրացնել «տուրքերից» բառով: Հոդված 5. Օրենքի 45 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 45. Բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման ուղղություններով»: Հոդված 6. Օրենքի 46 հոդվածը «պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում» բառերից հետո լրացնել «կամ մինչև պետական բյուջեի հաստատումը» բառերով: Հոդված 7. Օրենքի 49 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով»: Նույն հոդվածի վերջին մասից «հարկային» բառից առաջ հանել «պետական» բառը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 18 հուլիսի 1997 թ. ՀՕ-130 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-130 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (21.08.1997-21.06.2002) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.08.11/18 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.06.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.07.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.08.1997 Ուժը կորցրել է 21.06.2002 Հիմնական ակտ 24.06.1997, ՀՕ-130 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.1996, ՀՕ-75 30.06.1996, ՀՕ-75 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունիսի, 1997 թ.
Գործի #:
ՀՕ-130
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել