Ադիյան — ՎԴ/0197/05/19
Ամփոփում
քննելով Զարա Ադիյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Զարա Ադիյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, «Երնանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ նան՝ Կազմակերպություն), երրորդ անձ Նարինե Արզումանյանի՝ Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երնանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու
Ամբողջ Տեքստ
ՏԱՏ 2223
2/7" Ե ախ Ը
Մ-Ն
ԱՏՎ Ը
«ՀՏ» Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0197/05/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0197/05/19
Նախագահող դատավոր Ն. Բարսեղյան
Դատավորներ Ս. Թորոսյան
Ա. Խառատյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հուլիսի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով Զարա Ադիյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Զարա Ադիյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, «Երնանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ նան՝ Կազմակերպություն), երրորդ անձ Նարինե Արզումանյանի՝ Կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Երնանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Զարա Ադիյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը, Զարա Ադիյանին վերականգնել Կազմակերպության տնօրենի պաշտոնում, Երեանի քաղաքապետարանից բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Փիլոսյան) 02.08.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Երնանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը Զարա Ադիյանին աշխատանքից ազատելու մասին, ճանաչվել է անվավեր, Զարա Ադիյանը վերականգնվել է նախկին աշխատանքում՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում ն Երնան համայնքից հօգուտ Զարա Ադիյանի բռնագանձվել է նրա միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար սկսած 23.09.2017 թվականից մինչն վճռի փաստացի կատարումը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան, դատավորներ` Մ. Հարթենյան, Կ. Չիլինգարյան) 24.01.2020 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի, Կազմակերպության, գործին մասնակից չդարձած անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ Զարա Ադիյանի հայցը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.09.2020 թվականի որոշմամբ Զարա Ադիյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշումը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
ՀՀ դվերաքննի քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Կարապետյան, դատավորներ՝ Ա. Մխիթարյան, Գ. Խանդանյան) 16.03.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, Երեանի քաղաքապետարանի Ա գործին մասնակից չդարձած անձ Նարինե Արզումանյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 21.07.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2021 թվականի որոշման դեմ Զարա Ադիյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Ուլիխանյան) (այսուհետ՝ Դատարան) 10.06.2022 թվականի վճռով Զարա Ադիյանի հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան, դատավորներ՝ Ս. (Թորոսյան, Ա. Խառատյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2022 թվականի որոշմամբ Զարա Ադիյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 10.06.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարա Ադիյանը (ներկայացուցիչ Սլավիկ Պողոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ։ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեեցիայի 14րդ հոդվածը, Սահմանադրության 29-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 20-րդ, 38-րդ հոդվածները, 108-րդ հոդվածի 2-րդ մասը, 152-րդ հոդվածի 6-րդ մասը ն 168-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 337-րդ հոդվածի Էին պարբերությամբ եշված նորմը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1Լին մասի 2-րդ պարբերությամբ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի Լին մասի Լին
Յ
նախադասությամբ ն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-դ հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմերը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմություն կիրառելու երկու միջնորդությունները ներկայացվել են նույն իրավական Աս փաստական հիմքերով, հետնաբար երկրորդ միջնորդությունը ենթակա չէր քննարկման, մինչդեռ Դատարանը քննարկել ն բավարարել է միջնորդությունը:
Զարա Ադիյանն ։-աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն ստացել է 15.11.2018 թվականին, այսինքն՝ աշխատանքից ազատելու մասին անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտել 15.11.2018 թվականին, ն ստանալու պահից երկամսյա ժամկետում դիմել է դատարան: Մինչդեռ ստորադաս դատարանները հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի մեկնարկ են համարել Զարա Ադիյանի կողմից 25.06.2017 թվականին կազմված հանձնման-ընդունման ակտն ստորագրելու պահը՝ նշելով, որ առնվազն 25.06.2017 թվականից Զարա Ադիյանը պետք է իմացած լիներ իր խախտված իրավունքների մասին:
Հայտնել է, որ հայցը կարող էր մերժվել ոչ թե ամբողջությամբ, այլե այն պահանջի (նախկին աշխատանքում վերականգնելու) մասով, որը կարող է ազդել երրորդ անձ Նարինե Արզումանյանի իրավունքների վրա, քանի որ միայն այդ պահանջի բավարարման դեպքում Նարինե Արզումանյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով կազատվեր աշխատանքից: Բացի այդ, երրորդ անձ Նարինե Արզումանյանն իրավունք ուներ ներկայացնելու հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն միայն այդ պահանջի մասով, ինչն ընդունվել է նան հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները, ինչի հետնանքով հայցվորը զրկվել է հայցի մերժման հիմքում դրված ապացույցների՝ հանձնման-ընդունման ակտի, վերջնահաշվարկ վճարված լինելու վերաբերյալ փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու այդ ապացույցները վիճարկելու ն քննարկվող հարցի հետ կապված ապացույցներ ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը Զարա Ադիյանից հօգուտ Նարինե Վաչագանի Արզումանյանի 100.000 ՀՀ դրամ՝ որպես Վերաքննիչ դատարանում մատուցված ծառայությունների համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու վերաբերյալ որոշում կայացնելիս հիմք է ընդունել ծառայությունների մատուցման 07.04.2022 թվականի հաշիվ- վավերագիրը, որը, սակայն, ստորագրված չէ, բացի այդ, որպես դուրսգրման ն ծառայությունների մատուցման ամսաթիվ նշված է 2022 թվականի ապրիլի 7-ը, մինչդեռ 07.04.2022 թվականի դրությամբ սույն գործը դեռնս գտնվում էր Դատարանում ն նույնիսկ վճիռ չէր կայացվել: Հետնաբար՝ դրանով չէր կարող հիմնավորվել Վերաքննիչ դատարանում մատուցված ծառայությունների համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի տեսքով դատական ծախսը:
Ստորադաս դատարանները հայցվորի նկատմամբ դրսնորել են ակնհայտ խտրական վերաբերմունք:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշումը՝ մերժելով երրորդ անձ Նարինե Արզումանյանի՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, կամ գործն ուղարկել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
4
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
13) Երնանի քաղաքապետարանի ն տնօրեն, Երնանի հ. 157 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առնտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ Զարա Ադիյանի միջն 03.05.2010 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ պայմանագրով գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնել է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվել է բարեխղճորեն ն խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները (...) ի շահ կազմակերպության (հատոր 1-ին, գ.թ. 86-87).
2) Երնանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա հրամանով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերով ն 226-րդ հոդվածով, «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ կետի 1-ին մասի 6-րդ կետով ն Երնանի ավագանու 08.02.2011թ. թիվ 182-Ն որոշման 3-րդ կետով, հիմք ընդունելով «Թեժ գծի» հեռախոսահամարով 15.09.2017 թվականին ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված վերահսկողական արդյունքները ն դրանց վերաբերյալ Զ Ադիյանի կողմից 19.09.2017 թվականին տրված բացատրությունը, «Երնանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հրամանի դարձերեսին առկա է հետնյալ բովանդակությամբ նշում՝ «ստացա որոշման օրինակը, որի համար ստորագրում եմ ստորագրություն /Զ. Ադիյան/ 25.09.2017թ.» (հատոր 2- րդ, գթ. 9).
3) Երնան քաղաքի -Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 25.09.2017 թվականի թիվ 54 կարգադրությամբ ստեղծվել է հանձնման-ընդունման հանձնաժողով (հատոր 9-րդ, գ.թ. 90).
4) Հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ .ՔՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 25.09.2017 թվականի թիվ 54 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ Եր. Հ. 157 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Զ. Ադիյանը հանձնել, իսկ ժպ տնօրեն Ս. Պողոսյանն ընդունել է գույք՝ (...), նյութեր, պահեստի մնացորդը (...): Կանխիկ դրամի մնացորդ չկա: Հաշվարկային հաշվի մնացորդը՝ 3.399.336 ՀՀ դրամ: ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Զ. Ադիյանը, հանձնել, իսկ ժպ տնօրեն՝ Ս.Պողոսյանն ընդունել է կնիքը: Հանձնման- ընդունման ակտն ի թիվս այլոց ստորագրվել է ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Զարա Ադիյանի կողմից (հատոր 9-րդ, գ.թ. 93-100).
5) Երնանի 157 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաշվապահի՝ աշխատավարձի մասին հաշվարկային թերթիկի պատճենի համաձայն՝ Զարա Ադիյանին վճարման ենթակա գումարը կազմում է 79.683 ՀՀ դրամ, որից 21.905 ՀՀ դրամը՝ որպես վերջնահաշվարկ (հատոր 9-րդ, գ.թ. 103).
6) Երեանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա հրամանը Զարա Ադիյանն ստացել է 14.11.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 33-34).
7) Զարա Ադիյանը հայցադիմումը դատարան է ներկայացրել 14.01.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 88-91).
8) Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ն Նարինե Արզումանյանի միջն 23.10.2017 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ պայմանագրով գործատուն կազմակերպության ընթացիկ ղեկավարումը հանձնել է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվել է բարեխղճորեն ն խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները (հատոր 3-րդ, գթ. 135-140).
9) գործի նոր քննության ընթացքում երրորդ անձ Նարինե Արզումանյանը (ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյան) ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (այսուհետ նան՝ Միջնորդություն 1)՝ այն հիմնավորմամբ, որ Զարա Ադիյանը
5
վիճարկվող՝ 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն ստացել է 25.09.2017 թվականին, ինչի մասին է վկայում որոշման վերջում ձեռագիր կատարված նշումը, մինչդեռ Դատարան է դիմել 10.12.2018 թվականին՝ բաց թողնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը (հատոր 9-րդ, գ.թ. 31-32).
10) Դատարանի 07.03.2022 թվականի որոշմամբ Միջնորդություն 1-ը մերժվել է հետնյալ պատճառաբանությամբ. «Երեանի քաղաքապետարանը դատարանին հայտնել է, որ Զարա Ադիյանը վիճարկվող հրամանը ստացել է 25.09.2017 թվականին այդ մասին հրամանի դարձերեսին կատարելով համապատասխան գրառում: Հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը, հայտարարել է եշված գրառման ոչ իսկական լինելը (..): Դատարանը Երնան համայնքի վրա դրել է պարտավորություն' ապացուցելու եշված գրառման իսկական լինելը դրա համար կողմին տրամադրելով երկամսյա ժամկետ: Դատարանի կողմից սահմանած ժամկետի ընթացքում պատասխանողը որնէ ապացույց Դատարանին չի ներկայացրել: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ հրամանի դարձերեսին կատարված գրառման իսկական լինելն ապացուցված չէ, (...)» (հատոր 9-րդ, գ.թ. 58-60).
11) Նարինե Արզումանյանը (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան) կրկին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (այսուհետ նան՝ Միջնորդություն 2)՝ այն հիմնավորմամբ, որ հայցվորը 25.09.2017 թվականից պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին, ուստի հայցային վաղեմության ժամկետը լրացել է 26.11.2017 թվականին, մինչդեռ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 14.01.2019 թվականին (հատոր 9-րդ, գ.թ. 78-82):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 28.03.2019 թվականի թիվ ԵԿԴ/4054/02/16 ն 18.11.2022 թվականի թիվ ՇԴ/1586/02/21 որոշումներում նույն նորմին տրված մեկնաբանություններին, ինչպես նան
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայություը հիմնավորվում է ստորե ներկայացված պատճառաբանություններով:
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատանքային վեճերով հայցային վաղեմության կիրառման առանձեահատկությունեերին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական 60պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի
6
պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ Ա այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան ն այլ հատուկ օրենսդրությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի ներքին ն անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ իրավական ակտերի տեսքով:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական աշխատանքային
հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործատուի ընդունած ներքին ն անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման, ինչպես նան աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար՝ հատուկ ժամկետներ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ն քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ՝ աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ՝։ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործատուի կայացրած անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու Ա ուժի մեջ չմտած ակտի վիճարկման հնարավորության հարցերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավական ակտերի՝ մասնավորապես անհատական իրավական ակտերի կատարման կամ կիրառման հնարավորությունն օրենսդիրը պայմանավորել է դրանց ուժի մեջ մտնելու հանգամանքով, այսինքն՝ եթե այդ իրավական ակտերն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ուժի մեջ չեն մտել, ապա դրանք ի սկզբանե առոչինչ են, իրավական առումով գոյություն չունեն ն կատարման կամ
7
կիրառման ենթակա չեն: Ավելին, առոչինչ իրավական ակտերի կատարման կամ կիրառման համար օրենսդիրը սահմանել է պատասխանատվություն: Դա նշանակում է, որ ուժի մեջ չմտած իրավական ակտերը որնէ իրավական հետնանք չեն կարող առաջացնել իրավական ակտերի հասցեատերերի, ինչպես նան այլ իրավակիրառողների համար, բացի դրանց կատարման կամ կիրառման համար պատասխանատվությունից: Ընդ որում, նման կարգավորումը կիրառելի է նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի տեսանկյունից գործատու հանդիսացող իրավաբանական անձի ընդունած ակտերի նկատմամբ:
Գործատուի՝ օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող անհատական իրավական ակտի վիճարկման համար նախ անհրաժեշտ է, որպեսզի այդ իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ մտած լինի: Իրավական ակտի հասցեատիրոջ պահանջով ակտն անվավեր ճանաչելը վերջինիս համար իրավական նշանակություն ունի այն դեպքում, երբ վիճարկվող ակտի կատարմամբ կամ կիրառմամբ խախտվել են կամ կարող են խախտվել նրա իրավունքներն ու օրինական շահերը, իսկ դա կարող է առկա լինել միայն իրավաբանական ուժի մեջ մտած ակտի պարագայում` նկատի ունենալով, որ եթե անհատական իրավական ակտի մասին հասցեատերը սահմանված կարգով չի իրազեկվել, ապա անկախ այն հանգամանքից` այդ իրավական ակտն իր բովանդակությամբ համապատասխանում է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, թե՝ ոչ, այդ իրավաբանական ակտն ուժի մեջ չմտնելու հերնանքով ենթակա չէ կատարման կամ կիրառման: Նման դեպքում դատարաններն աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացնեն ոչ թե ուժի մեջ չմտած անհատական իրավական ակտն անվավեր ճանաձչելով, այլ պարզապես այդ իրավական ակտը չկիրառելով, ինչը կառաջացնի աշխատողի ակնկալած բարենպաստ իրավական հետնանքը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե գոյություն չունեցող, իրավաբանական ուժ չստացած իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջն առարկայազուրկ է, այսինքն՝ չի կարող վիճարկվել իրավական առումով գոյություն չունեցող ակտը: Հետնաբար՝ իրավաբանական ուժ չունեցող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը բավարարվել չի կարող (տե՛ս Խորեն Նասիբյանն ըեդդեմ «Ինետերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ աշխատանքի ընդունման նե աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ական ուժի մեջ մրնելու պահը պայմանավորված է տվյալ ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու պահով: Ընդ որում, պատահական չէ, որ օրենսդրի կողմից կարնորվել է աշխատանքի ընդունման ն աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատշաճ ծանուցման հարցի դեպքում այդ իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա պայմանավորված է նշված իրավական ակտերի՝ աշխատողների հիմնական աշխատանքային իրավունքների ծագման կամ դադարման վրա ուղղակիորեն ազդելու հատկանիշով: Այսպիսով` եթե աշխատողն ընդունվում է աշխատանքի կամ վերջինիս հետ կեքած աշխատանքային պայմանագիրը լուծվում է, ապա պատշաճ ծանուցում պետք է համարել բացառապես ակտի օրինակն աշխատողին հանձնելու պահը (տե՛ս Կաթրին Աննի Ժաննեիե Ժոլիվե Ժոլիվե Բյուրռեին ըեդդեմ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/4054/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.03.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատանքի ընդունման ն աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է տվյալ ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու պահով ն ոչ թե այդ իրավական ակտով որոշված հետնանքների վրա հասնելու պահով: Դա պայմանավորված է այն
8
հանգամանքով, որ աշխատողի իրավունքների ենթադրյալ խախտման մասին երան հայտնի է դառնում անհատական իրավական ակտը ստանալու, այ ոչ թե ակտում նշված հետնանքները վրա հասնելու պահից (տես Ռազմիկ /(Թոսունյանն ընդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի թիվ ՇԴ/1586/02/21 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.11.2022 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետնաբար՝ այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին: Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որնէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները (տես Կաթրին Աննի Ժաննին Ժոլիվե Ժոլիվե Բյուռոնին ընդդեմ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմեադրամի թիվ ԵԿԴ/4054/02/6 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.03.2019 թվականի, Զարա Ադիյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, «Երնանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության թիվ ՎԴ/0197/05/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2020 թվականի որոշումները):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված նորմերը, արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարնոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: (...) (տես Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02//4 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի թիվ ԵՄԴ/0529/02/14, Սնակ Միլիտոնյանն ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԴ/6646/02/21 գործով 06.03.2023 թվականի որոշումները):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այ որոշմամբ արձանագրել է, որ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերի համար օրենսդիրը սահմանել է ընդհանուր վաղեմության ժամկետի համեմատությամբ ավելի կրճատ՝ երկամսյա վաղեմության ժամկետ: Նշված պահանջով դատարան դիմելու վաղեմության կրճատ ժամկետ սահմանելով՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը միաժամանակ սահմանել է այդ ժամկետի հաշվարկման կանոն՝ երկամսյա ժամկետի հաշվարկի մեկնարկը պայմանավորելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի ստացման օրվանով (տես Ռազմիկ /(Թոսունյանն ընդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի թիվ ՇԴ/1586/02/21 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.11.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նան, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաղեմության երկամսյա ժամկետը՝ որպես հայցային վաղեմության հատուկ ժամկետ, տարածվում է միայն նուն հոդվածով նախատեսված՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ
9
վեճերով դատարան ներկայացրած հայցերի նկատմամբ, Ա որպես օրինական հիմքերի բացակայությամբ կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխվելու կամ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետնանք՝ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջի վրա (տե՛ս Ռազմիկ Թոսունյանն ըեդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի թիվ ՇԴ/1586/02/21 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.11.2022 թվականի որոշումը):
Ամփոփելով շարադրվածը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերի համար սահմանել է, որ աշխատողների իրավունքների պաշտպանության հայցով հայցային վաղեմության ժամկետի երկամսյա ընթացքը սկսում է այն օրվանից, երբ աշխատող` ստանում է համապարասնսան -անհարական իրավական ակտը (փաստաթուղթը): Հետնապես աշխատանքային վեճերով հայցային վաղեմության ժամկետի հարցը քննարկելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի նորմ չի հանդիսանում ն նման վեճերով հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը որոշելու համար կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Զարա Ադիյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումը, իրեն վերականգնել Կազմակերպության տնօրենի պաշտոնում, Երնանի քաղաքապետարանից բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2019 թվականի վճռով Զարա Ադիյանի հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2021 թվականի որոշմամբ գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:
Գործի նոր քննության ընթացքում երրորդ անձ Նարինե Արզումանյանը (ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյան) ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (այսուհետ նան՝ Միջնորդություն 1)՝ այն հիմնավորմամբ, որ Զարա Ադիյանը վիճարկվող՝ 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա որոշումն ստացել է 25.09.2017 թվականին, ինչի մասին է վկայում որոշման վերջում ձեռագիր կատարված նշումը, մինչդեռ Դատարան է դիմել 10.12.2018 թվականին՝ բաց թողնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը (փաստ 9):
Դատարանի 07.03.2022 թվականի որոշմամբ Միջնորդություն 1-ը մերժվել է հետնյալ պատճառաբանությամբ. «Երեանի քաղաքապետարանը դատարանին հայտնել է, որ Զարա Ադիյանը վիճարկվող հրամանը ստացել է 25.09.2017 թվականին' այդ մասին հրամանի դարձերեսին կատարելով համապատասխան գրառում: Հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի Լին մասը, հայտարարել է եշված գրառման ոչ իսկական լինելը (...): Դատարանը Երնան համայնքի վրա դրել է պարպտավորություն' ապացուցելու եշված գրառման իսկական լինելը' դրա համար կողմին տրամադրելով երկամսյա ժամկետ: Դատարանի կողմից սահմանած ժամկետի ընթացքում պատասխանողը որնէ ապացուց Դատարանին չի ներկայացրել: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ հրամանի դարձերեսին կատարված գրառման իսկական լինելն ապացուցված չէ, (...)»:
Այնուհետն Նարինե Արզումանյանը (ներկայացուցիչ. Ռոբերտ Դավթյան) կրկին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (այսուհետ նան՝ Միջնորդություն 2)՝ այն հիմնավորմամբ, որ հայցվորը 25.09.2017 թվականից պետք է իմացած
10
լիներ իր իրավունքների խախտման մասին, ուստի հայցային վաղեմության ժամկետը լրացել է 26.11.2017 թվականին, մինչդեռ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 14.01.2019 թվականին (փաստ 11):
Քննարկելով Միջնորդություն 2-ը՝ Դատարանը, արձանագրելով, որ՝
- «ՀՀ վճռաբեկ դատարանի' 2010 թվականից ի վեր գործող իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված ժամկետն իր էությամբ հայցային վաղեմության ժամկետ է: Հետնաբար' վերջիեիս եկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հայցային վաղեմության վերաբերյալ։ 8 սահմանված կարգավորումները»: Ինչ վերաբերում է կանոնից բացառությանը ապա այն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի հիմքով իմանալու պահը կապում է հրամանը ստանալու պահի հետ, միաժամանակ այն չի կարող բացառել «պետք է իմացած լիներ» պայմանի կիրառումը նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում»,
- «Զարա Ադիյանը 25.06.2017 թվականին կազմված հանձեման-ընդունման ակտը որպես նախկին տեօրեն ստորագրելով՝ առեվազե 25.06.2017 թվականից պետք է իմացած լիներ իր խախտված իրավունքների մասին, սակայն դրսնորելով «անբարեխիղճ» պասիվ վարքագիծ' իր խախտված իրավունքների համար օրենսդրի կողմից սահմանված հատուկ հայցային վաղեմության ժամկետում" երկամսյա ժամկետում, չի դիմել Դատարան: Դատարանը գտնում է, որ սույն գործով Երնանի քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով հայցային վաղեմության ընթացքը սկսել է հոսել 25.06.2017 թվականից մինչն 2017 թվականի օգոստոսի 25-ը, այսինքե' հայցվորը, այդ ժամանակահատվածում հայց չներկայացնելով Դատարան, բաց է թողել օրենքով սահմաեված ն տվյալ դեպքում կիրառելի հայցային վաղեմության երկամսյա ժամկետը: (...)»,
- «Տվյալ դեպքում Զարա Ադիյանը ստացել է 21905 ՀՀ դրամ' որպես վերջեահաշվարկը, ինչը նս ենթադրում է, որ վերջինիս կողմից վերջնահաշվարկ ստանալու փաստով նա պետք է իմացած լիներ իր հեր աշխատանքային հարաբերությունների լուծման մասին»,
- «Դատարանը քնեարկում է նախկին պաշտոնում վերականգնելու հարցը այն դեպքում, եթե պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչվում Դատարանի կողմից, իսկ հրամանի անվավերության պահանջ կարող է ներկայացվել օրենքով սահմանված կարգով հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, որը տվյալ դեպքում հայցվորի կողմից չի պահպանվել», վճռել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը հայցվորի կողմից բաց թողնվելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ՝
- «Ընդհանուր իրավասության դատարանը հայցը մերժել է հիմեական պահանջների' աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու ն նախկին աշխատանքում վերակաեգնելու հայցային վաղեմության ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու հիմքով: Դատարանը փաստել է, որ Երնանի քաղաքապետի 23.09.2017թ. թիվ 3295-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով հայցային վաղեմության ընթացքը սկսել է հոսել առեվազն կազմված հանձեման-ըեդումման ակտե որպես նախկին տեօրեն ստորագրելու պահից' 25.09.2017 թվականից: Հայցվորը, 25.09.2017 թվականից միեչն 25.11.2017 թվականն ըեկած ժամանակահատվածում Դատարան հայց չներկայացնելով, բաց է թողել օրենքով սահմանված հայցային վաղեմության երկամսյա ժամկետը: Վերջիես 25.09.2017 թվականից սկսած պետք է իմացած լիներ իր խախտված իրավունքների մասին, սակայն դրսնորելով անբարեխիղճ պասիվ վարքագիծ իր խախտված իրավունքների համար օրենսդրի կողմից սահմանված հատուկ հայցային վաղեմության ժամկետում երկամսյա ժամկետում, Դատարան չի դիմել»,
-. «ընդհանուր իրավասության դատարանն անդրադառնալով երրորդ անձի կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու միջեորդությանը' իրավացիորեն մերժել է հայցապահանցջը' հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:
11
Միաժամանակ Դատարանը փաստարկել է, որ Զարա Ադիյանը ստացել է 21905 ՀՀ դրամ' որպես վերջեահաշվարկը, ինչը նս ենթադրում է, որ վերջինիս կողմից վերջնահաշվարկ ստանալու փաստով նա պետք է իմացած լիներ իր հեր աշխատանքային հարաբերությունների լուծման մասին:
(.-.) Ըստ որում, հայցային վաղեմություն կիրառելիս Դատարանը հղում է կատարել ոչ միայն հանձնման-ընդունման ակտին ն վերջնահաշվարկ ստացած լինելու վերաբերյալ ապացույցին, այլ գործով ձեռքբերված ն հետազոտված բոլոր ապացույցներին, գնահատելով դրանք իրենց համակցության մեջ, (...)» ն, անդրադառնալով Զարա Ադիյանի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ գործատուն չի պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը, ե աշխատանքից ազատելու մասին հրամանի մեկ օրինակն այն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում չի հանձնել իրեն, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-61. ն 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշումները,
եզրակացրել է, որ «գործում առկա ապացույցների համակցված գնահատումը հիմք է տալիս փաստելու, որ Զ.Ադիյանե առնվազն 25.09.2017 թվականից իմացել է աշխատանքից ազատված լինելու փաստի մասին»:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է Զարա Ադիյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:
Վկայակոչված պատճառաբանություններից հետնում է, որ ստորադաս դատարանները հայցը մերժելիս Ա վճիռն անփոփոխ թողնելիս հիմք են ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատարան դիմելու հայցային վաղեմության հատուկ՝ երկամսյա ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու հանգամանքը:
Միաժամանակ ստորադաս դատարանները ըստ էության հաստատված են համարել վիճարկվող հրամանը հայցվորին հանձնված չլինելու փաստը ն հայցային վաղեմության երկամսյա ժամկետի բացթողումը հաստատելիս ղեկավարվել են վիճարկվող հրամանի մասին հայցվորի կողմից այլ կերպ իմանալու փաստը հավաստող ապացույցների համակցությամբ:
Մասնավորապես ստորադաս դատարանները հիմք են ընդունել գործում առկա հանձնման-ընդունման ակտերը ն վերջնահաշվարկ ստանալու վերաբերյալ ապացույցը:
Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխան ժամկետի հաշվարկի մեկնարկը ուղղակիորեն կապում է համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու հետ: Հետնաբար, միայն ուղղակիորեն անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու դեպքում կարող է հոսել համապատասխան ժամկետի հաշվարկը: Որնէ այլ եղանակ, այդ թվում՝ գույքի հանձնման-ընդունման ակտը կամ վերջնահաշվարկն ստանալու վերաբերյալ ապացույցը չեն կարող հիմք հանդիսանալ դրանցում նշված ժամկետները, որպես գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու մասին տեղեկացնելու պահ, ըստ այդմ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ համարելու ն հաշվարկելու համար:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով հանձնման-ընդունման ակտերի ստորագրման պահից վիճարկվող հրամանի մասին տեղեկանալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ համապատասխան հանձնման-ընդունման ակտերը, առավելնս՝ վերջնահաշվարկ ստանալու փաստը հավաստող գրավոր ապացույցը չեն կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ (փաստաթուղթ): Ուստի դրանք ստորագրած լինելու կամ որնէ այլ եղանակով աշխատանքից ազատվելու մասին տեղեկացած լինելու հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ խախտված իրավունքի պաշտպանության համար դատարան դիմելու ժամկետը այդ պահից սկսած հաշվարկելու համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի Լին
12
մաոըոը Զ Օ։»համապարասխան ժամանակահատվածի մեկնարկը պայմանավորում է բացառապես համապարասխան անհարական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու փասրով ն այդ ժամկերի հաշվարկը սկսվում է համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու պահից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան հանձնման-ընդունման ակտերը ստորագրելու միջոցով աշխատանքից ազատվելու մասին տեղեկացվելը չի կարող նույնացվել աշխատանքից ազատվելու մասին հրամանն ստանալու հետ, ուստի Վճռաբեկ դատարանն այս մասով հիմնավորված չի համարում ստորադաս դատարանների պատճառաբանությունները:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերով չեն հիմնավորվել մինչն 14.11.2018 թվականն աշխատանքից ազատելու մասին իրավական ակտի մեկ օրինակը կայացնելու պահից երեք օրվա ընթացքում աշխատողին հանձնելու, հետնապեսն՝ մինչն 14.11.2018 թվականը վիճարկվող հրամանի մասին աշխատողին պատշաճ կարգով իրազեկելու փաստերը:
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող 6-րդ փաստից հետնում է, 23.09.2017 թվականի թիվ 3295-Ա հրամանը Զարա Ադիյանն ստացել է 14.11.2018 թվականին:
Վիճարկվող հրամանը ստանալու փաստի ուժով հայցվոր Զարա Ադիյանն իրազեկվել է հրամանի մասի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/0197/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
