Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-461-Ն21 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 21 - ին ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով հարկային արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։ Հոդված 2. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից ազատելը 1. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում։

2. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով դուրս գրված և պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և (կամ) առողջապահության նախարարության վավերացրած հաշվարկային փաստաթղթերով։ Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով։

3. Կառավարության հաստատած ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն։ Հոդված 3. Ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից ազատելը 1. Դրոշմավորման ենթակա չեն ռազմական դրության ժամանակահատվածում Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածների համաձայն՝ ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները՝ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում։ Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերում։ Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների նկատմամբ՝ դրանք սույն օրենքով սահմանված կարգով պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում։

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-461-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-461-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.10.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.10.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.10.2020 Հիմնական ակտ 21.10.2020, ՀՕ-461-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 04.10.2016, ՀՕ-165-Ն ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 03.11.2020, N 1762-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-461-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել