Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ՍԴ/0431/02/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ՍԴ/0431/02/18

Վճռաբեկ դատարանՍԴ/0431/02/1823 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Արթուր Կարապետյանի` 98.350 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Արթուր Կարապետյանից բռնագանձել 98.350 ՀՀ դրամ: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 19.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.11.201

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0431/02/18

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

Դատավորներ`

Տ. Նազարյան

Գ. Խանդանյան

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0431/02/18

2020թ.

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող և զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2020 թվականի հոկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Արթուր Կարապետյանի` 98.350 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Արթուր Կարապետյանից բռնագանձել 98.350 ՀՀ դրամ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 19.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.11.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետը և 1099-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, այն է՝ անձն ուրիշի հաշվին ձեռք բերի կամ խնայի գույք, գույքի ձեռքբերումը կամ խնայումը տեղի ունենա իրավական հիմքի բացակայությամբ։ Արթուր Կարապետյանը ՀՀ պետական բյուջեից ձեռք է բերել 98.350 ՀՀ դրամի չափով գումար, որպիսի պարագայում առկա է վերը նշված վավերապայմաններից առաջինը։ Նշված հանգամանքը հաստատված է համարվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Մինչդեռ անկախ այն հանգամանքից, որ տվյալ ձեռքբերումը սույն գործով պատասխանողի համար դիտարկվում է անօրինական հարստացում, Դատարանը գործի փաստական հանգամանքները վերլուծել է այն եղանակով, որ անհիմն հարստացման գումարները ենթակա չեն վերադարձման։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պատշաճ վերլուծության չի արժանացրել այն հանգամանքը, որ խնդրո առարկա գումարն ստանալու իրավունք սույն գործով պատասխանողը չի ունեցել։ Դատարանը շեշտադրել է այն, որ Կոմիտեն նման գումարի վերադարձը չպետք է կատարեր, մինչդեռ չի անդրադարձել այն հանգամանքին, որ Արթուր Կարապետյանն առհասարակ չի ունեցել նման դրամական միջոցներ ստանալու իրավունք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արթուր Կարապետյանը տեղյակ է եղել խնդրո առարկա բնակարանը ոչ թե կառուցապատողից, այլ` երկրորդային շուկայից գնելու մասին, ինչը նշանակում է, որ Արթուր Կարապետյանը գիտակցված գործողություններով փորձել է մոլորեցնել վարչական մարմնին, որպեսզի օգտվի այն իրավունքից, որն օրենքով իրեն վերապահված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետը սույն գործով կիրառելի չէ, քանի որ բացառվում է հարկային մարմնի կողմից պարտավորության գոյություն չունենալու հանգամանքին տիրապետելու պայմանը. վարչական մարմինը, կրելով պարտականություն հավաստի համարելու անձի կողմից ներկայացված տվյալները, ուղղակիորեն կրել է նաև պահանջված գումարները վերադարձնելու պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2019 թվականի որոշումը և փոփոխել այն, կամ գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 05.04.2016 թվականին Արթուր Կարապետյանի, Հովակիմ Կարապետյանի և (Արդշինբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) միջև կնքված թիվ ՎՊ 16/796-08 վարկային պայմանագրի համաձայն՝ Բանկը պարտավորվել է Արթուր Կարապետյանին և Հովակիմ Կարապետյանին տրամադրել նպատակային վարկ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 2ա շենքի թիվ 91 բնակարան և Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի թիվ 15 շենքի թիվ 4 բնակարան հասցեներում գտնվող անշարժ գույքերը ձեռք բերելու համար (հատոր 1-ին, գ.թ. 10-23).

3

2) նույն օրն Ալբերտ Ղոնյանի (վաճառող), Նվարդ Մարտիրոսյանի (վաճառող), Արթուր Կարապետյանի (գնորդ, վարկառու և գրավատու), Գայանե Ավագյանի (գնորդ և գրավատու), Հովակիմ Կարապետյանի (վարկառու) և Բանկի (վարկատու և գրավառու) միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) թիվ ԳՊ 16/426-08 պայմանագրի համաձայն` Ալբերտ Ղոնյանը և Նվարդ Մարտիրոսյանը պարտավորվել են Արթուր Կարապետյանի և Գայանե Ավագյանի սեփականությանը հանձնել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի թիվ 15 շենքի թիվ 4 հասցեում գտնվող բնակարանը, վերջիններս էլ պարտավորվել են սեփականության իրավունքով ընդունել նշված անշարժ գույքը և վճարել պայմանավորված գինը։ Արթուր Կարապետյանի և Գայանե Ավագյանի՝ նշված պայմանագրից ծագող սեփականության իրավունքը 11.04.2016 թվականին գրանցվել է (հատոր 1-ին, գ.թ. 2437, 54-55).

3) Արթուր Կարապետյանը 23.09.2016 թվականին և 31.10.2016 թվականին Կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել 2016 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարկառուի վճարած եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ դիմումներ (հատոր 1-ին, գ.թ. 40, 49).

4) Կապանի տարածքային հարկային տեսչության պետի կողմից 24.09.2016 թվականին և 01.11.2016 թվականին կազմվել են (Եկամտային հարկի գումարների վերադարձ կատարելու մասինե համապատասխանաբար թիվ 102 և 142 եզրակացությունները (հատոր 1-ին, գ.թ. 39, 48), որոնց հիման վրա ՀՀ պետական բյուջեից Արթուր Կարապետյանին վերադարձվել է ընդհանուր 98.350 ՀՀ դրամ գումար (անվիճելի փաստ).

5) Կոմիտեի կողմից Արթուր Կարապետյանին ուղղված (Վերադարձված եկամտային հարկի գումարների վճարման վերաբերյալե 29.11.2017 թվականին ելքագրված ծանուցմամբ հայտնվել է, որ վերջինիս վերադարձված եկամտային հարկի գումարները չեն համապատասխանում (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.02.2015 թվականի թիվ 205-Ն որոշման պահանջներին՝ բնակարանը ձեռք չի բերվել անմիջապես կառուցապատողից։ Հետևաբար հիպոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին չի ներկայացվել ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքը կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին (անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն)։ Ուստի Արթուր Կարապետյանը տեղեկացվել է, որ վերադարձված 98.350 ՀՀ դրամը ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պետք է վճարվի ՀՀ կենտրոնական գանձապետարանի եկամտային հարկի համապատասխան հաշվեհամարին: Միևնույն ժամանակ նույն գրությամբ հայտնվել է, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում գումարը կբռնագանձվի դատական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 56):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով հարկային մարմնի կողմից անձին (վարկառուին) վերադարձված եկամտային հարկի գումարներն անհիմն հարստացում համարելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

4

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով անձին (վարկառուին) վերադարձված եկամտային հարկի գումարները կարող են որակվել անհիմն հարստացում այն դեպքում, երբ առկա է այդ գումարներն անձին վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ վարչական ակտ, որն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են նաև անհիմն հարստացման հետևանքով:

Վերը նշված պարտավորությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` (Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններե վերտառությամբ 61-րդ գլխով նախատեսված նորմերով:

Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Վկայակոչված նորմի բովանդակությունից բխում է, որ անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորության բովանդակությունն են կազմում անհիմն հարստացողից անհիմն ձեռք բերածը պահանջելու՝ տուժողի իրավունքը և անհիմն ձեռք բերածը

կամ

անհիմն

խնայածը

վերադարձնելու`

անհիմն

հարստացողի

պարտականությունը:

ՀՀ

վճռաբեկ

դատարանը,

նախկինում

կայացրած

որոշումներից

մեկում

անդրադառնալով անհիմն հարստացման ինստիտուտին, փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս,

Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տարբերակում է անհիմն հարստացման երկու տեսակ`

1) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի ձեռքբերում,

2) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի խնայում:

Ըստ այդմ, գույքի ձեռքբերման դեպքում տեղի է ունենում անհիմն հարստացողի գույքի ավելացում` տուժողի գույքի հաշվին, իսկ գույքի խնայումը նշանակում է, որ անձը պետք է իր գույքի հաշվին կատարեր որոշակի ծախսեր, սակայն դա չի անում՝ ի հաշիվ տուժողի ծախսերի, որի արդյունքում անհիմն հարստացողի գույքի ծավալային փոփոխություն տեղի չի ունենում:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ անհիմն հարստացման հետևանքով պարտավորությունների ծագման համար էական չէ ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց կամքը: Այլ կերպ ասած` անհիմն հարստացում կարող է տեղի ունենալ

5

ինչպես ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանքով, այնպես էլ` նրանց կամքից անկախ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը կատարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի հիման վրա, որի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ (տեԲս, Էլզա Մուրադովան, Լարիսա

Հարությունյանն ընդդեմ Ջանիբեկ Ազատյանի թիվ ԱՐԴ1/1065/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհիմն հարստացման ինստիտուտը կարգավորող նորմերի կիրառման համար անհրաժեշտ և բավարար է օբյեկտիվ արդյունքի առկայությունը, այն է` անձն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի տուժողի հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հետ կապված իրավական նորմերին, դրանցով կարգավորվող իրավահարաբերությունների բնույթին և առանձնահատկություններին։

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ։

Վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը ՀՀ Սահմանադրության և օրենքների կատարումն է իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինների վերոնշյալ նպատակներով պայմանավորված արտաքին ներգործությանն ուղղված գործունեությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի, արտահայտվելով որոշակի իրավական ակտի կամ փաստացի ներգործության տեսքով: Այդ գործունեությունը, ըստ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի, եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նաև գործողությամբ կամ անգործությամբ, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: Այսինքն՝ վարչարարության արդյունքը վրա է հասնում հետևյալ եղանակներով.

1) վարչական կամ նորմատիվ ակտի ընդունում,

2) ռեալ ակտի ընդունում (գործողության կամ անգործության կատարում): Առաջին դեպքում ընդունվում է իրավական (վարչական կամ նորմատիվ) ակտ՝ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի կամ այլ օրենքների պահանջներին, այդ թվում՝ ընթացակարգերին համապատասխան, իսկ երկրորդ դեպքում ընդունվում է ռեալ ակտ, որը դրսևորվում է վարչական մարմնի կողմից

6

գործողության կատարմամբ կամ անգործության դրսևորմամբ, որն էլ անձանց համար առաջացնում է փաստացի հետևանքներ:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող վարչական վարույթին: (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Իսկ նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

ա) անձի դիմումը, բողոքը.

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի (աե կետով նախատեսված

դեպքերում

վարչական

վարույթը

համարվում

է

հարուցված`

համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ

կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ (Գևորգ-Աե ՍՊԸ-ի թիվ 3-918(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են՝ (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, անձի դիմումի կամ բողոքի հիման վրա վարչական վարույթը, որպես կանոն, համարվում է հարուցված համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, ինչը նշանակում է, որ այդ հիմքով վարչական վարույթի հարուցումը պայմանավորված չէ վարչական մարմնի կողմից որոշակի գործողությունների կատարմամբ։

Փաստորեն, որպես կանոն, անձի դիմումի կամ բողոքի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ (հարուցման փուլ), դիմումին համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ), և այդ վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Ընդ որում, օրենսդիրը սահմանել է նաև վարչական վարույթի արդյունքում ընդունվող վարչական ակտի հասկացությունը և դրա տեսակները՝ ըստ կարգավորման ներգործության։ Այսպես՝ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը

7

վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի (աե և (բե կետերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով`

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական վարույթի հարուցումը և դրա արդյունքում վարչական ակտի ընդունումը պայմանավորված են հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն՝ ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն, վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունն առաջանում է այն բոլոր դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին (տե՛ս, Գեորգի Թովմասյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի թիվ ՎԴ/3310/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում բազմիցս անդրադառնալով վարչական ակտի հասկացության վերլուծությանը, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական,

տարածքային

կառավարման,

տեղական

ինքնակառավարման

մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

8

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների

չափով

եկամտային

հարկի

վերադարձման

հետ

կապված

իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն հարկ է համարում նշել հետևյալը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքը կարգավորում էր Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի որոշման և վճարման

հետ

կապված

հարաբերությունները,

սահմանում

էր

Հայաստանի

Հանրապետությունում եկամտային հարկ վճարողների շրջանակը, եկամտային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը (1-ին հոդված): (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի

կողմից

Հայաստանի

Հանրապետության

ռեզիդենտ

ֆինանսական

կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի

1-ից հետո ստացված և փաստացի

բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան`

1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը.

2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

(Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված՝ վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին

9

եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, կատարելով հարկեր վճարելու սահմանադրական պարտականությունը, (Եկամտային հարկի մասինե ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկ վճարողները նույն օրենքով սահմանված կարգով վճարում էին եկամտային հարկ՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձևավորմանը, որի միջոցով էլ պետությունն իրականացնում է իր գործառույթները։ Միաժամանակ

Հայաստանի

Հանրապետությունն

իր

սոցիալ-տնտեսական

քաղաքականության իրականացման շրջանակներում սահմանել է որոշակի դեպքեր, երբ անձին հնարավորություն է տրվում ետ ստանալ վճարված եկամտային հարկի գումարները (դրանց մի մասը)։ Մասնավորապես՝ օրենսդիրը սահմանել է, որ եկամտային հարկը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով (սակայն ոչ ավել, քան օրենքով սահմանված չափով)։ Ընդ որում, քննարկվող դեպքում եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու իրավասությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերոգրյալի հիման վրա ՀՀ կառավարությունը 19.02.2015 թվականի թիվ 205-Ն որոշմամբ հաստատել է (Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձմանե կարգը (այսուհետ` Կարգ)։

Այսպես՝ Կարգի 5-րդ կետի համաձայն՝ հարկային մարմնի կողմից հիպոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային (տարածքային) մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`

1) եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով.

2) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում

բնակվելու

իրավունքը

հաստատող

փաստաթուղթը,

կամ

փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

4) հիպոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճեն և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայական.

5) հիպոթեքային վարկը տրամադրած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական

կազմակերպության

կողմից

տրված

տեղեկանք

հաշվետու

10

ժամանակահատվածում վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն համաձայնություն է տվել ԱՔՌԱ վարկային բյուրոյին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություններ կայացնել տեղեկատվություն տվյալ վարկառուի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում վճարված տոկոսների մասին.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքը կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առքուվաճառքի պայմանագիր: Կարգի 6-րդ կետի համաձայն` հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային (տարածքային) մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ ապահովելով միայն նույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջները, եթե մինչև այդ ներկայացված՝ նույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ։

Կարգի 7-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային (տարածքային) մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը: Կարգի 8-րդ կետի համաձայն` եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը մերժվում է, եթե այն ներկայացնելու պահին համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված կամ համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն, և (կամ), եթե չեն ներկայացվել նույն կարգի 5-7-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը: Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը հարկային (տարածքային) մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին: Կարգի 9-րդ կետի համաձայն՝ եկամտային հարկի վերադարձի մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային (տարածքային) մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:

Կարգի 10-րդ կետի համաձայն՝ կատարվող վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մերժման հիմքերի մասին կազմված տեղեկանքը՝ արձանագրության հետ միասին, վերադարձվում է այն ներկայացրած հարկային (տարածքային) մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:

Կարգի 12-րդ կետի համաձայն՝ հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

11

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարգով մանրամասն նկարագրված գործընթացն իրենից ներկայացնում է վարչարարություն, այն է՝ վարչական վարույթ։ Այսպես՝ անձը (վարկառուն) հարկային (տարածքային) մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում, որը հարկային (տարածքային) մարմնում ստանալու օրվանից վարչական

վարույթը համարվում է

հարուցված (հարուցման փուլ)։ Այնուհետև վարչական վարույթի ընթացիկ փուլի շրջանակներում հարկային (տարածքային) մարմինն ուսումնասիրում է ներկայացված դիմումը և դրան կից փաստաթղթերը (դրանց լուսապատճանները), պարզում եկամտային հարկի գումարը վերադարձնելու կամ ներկայացված դիմումը մերժելու հիմքերի առկայությունը (բացակայությունը)։ Ընդ որում, ներկայացված դիմումը մերժելու հիմքերի առկայության դեպքում հարկային (տարածքային) մարմինը մերժում է այն, իսկ նման հիմքերի բացակայության դեպքում հարկային (տարածքային) մարմինը սահմանված ժամկետում կազմում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացության հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Եթե կազմված եզրակացության հիման վրա կատարվող վերադարձն ընդունվում է վերադաս հարկային մարմնի կողմից, ապա անձի (վարկառուի) դիմումը համարվում է բավարարված (ինչի արդյունքում կատարվում է եկամտային հարկի վերադարձը), իսկ եթե վերադաս հարկային մարմինը մերժում է եկամտային հարկի վերադարձը, ապա մերժման հիմքերի մասին կազմված տեղեկանքը՝ արձանագրության հետ միասին սահմանված ժամկետում վերադարձնում է այն ներկայացրած հարկային (տարածքային) մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար: Դա նշանակում է, որ անձի (վարկառուի) դիմումը մերժվել է։ Փաստորեն, քննարկվող վարչական վարույթի արդյունքում հնարավոր են հետևյալ երեք իրավիճակները. 1)

հարկային

(տարածքային)

մարմինը

կազմում

է

տվյալ

հաշվետու

ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն, և կատարվող վերադարձն ընդունվում է վերադաս հարկային մարմնի կողմից,

2) հարկային (տարածքային) մարմինը մերժում է եկամտային հարկի գումարը վերադարձման դիմումը,

3)

հարկային

(տարածքային)

մարմինը

կազմում

է

տվյալ

հաշվետու

ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն, սակայն վերադաս հարկային մարմինը մերժում է եկամտային հարկի վերադարձը և մերժման հիմքերի մասին կազմված տեղեկանքը՝ արձանագրության հետ միասին վերադարձնում այն ներկայացրած հարկային (տարածքային) մարմին։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկային մարմնի կողմից ընդունվող ակտը բավարարում է վարչական ակտի բնորոշման համար բոլոր պայմաններին։ Այսպես՝

1) այն անհատական իրավական ակտ է և ունի հստակորեն որոշված հասցեատեր՝ եկամտային հարկը վերադարձնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու համար դիմած անձը (վարկառուն),

2) այն ընդունվում է վարչական մարմնի՝ հարկային մարմնի կողմից,

3) այն ունի արտաքին ներգործություն, քանի որ եկամտային հարկը վերադարձնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու համար դիմած անձը (վարկառուն) կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի՝ հարկային մարմնի հետ,

4) այն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային

12

իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) այն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, քանի որ ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է՝ վարչական ակտ ընդունելու համար դիմած անձի (վարկառուի) կողմից ի կատարումն իր հարկային պարտավորությունների վճարված եկամտային հարկի գումարների (դրանց մի մասի) վերադարձման հարցի լուծմանը,

6) դրա ուղղակի հետևանքը վարչական ակտ ընդունելու համար դիմած անձին (վարկառուին) եկամտային հարկը ետ ստանալու իրավունքի տրամադրման մերժումն է, որն ուղեկցվում է հայցվող գումարն անձի (վարկառուի) չստանալով, կամ եկամտային հարկը ետ ստանալու՝ անձի (վարկառուի) իրավունքի ձեռքբերումը՝ որպես օրենսդրությամբ սահմանված իրավունքի կենսագործում։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող վարչական վարույթի արդյունքում ընդունվող վարչական ակտն ըստ կարգավորման ներգործության կարող է լինել երկու տեսակի՝

1) բարենպաստ վարչական ակտ. առկա է այն դեպքու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴ/0431/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել