Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-17726 դեկտեմբերի, 1997 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային Ժ ողովի կողմից 26 դեկտեմբերի 1997 թ. «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի` ա) առաջին մասի «անձին» բառը փոխարինել «ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք)» բառերով. բ) երրորդ մասի «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ» բառերով: Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 3. Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) իրականացնող այն անձինք, որոնց ընթացիկ եռամսյակին անմիջապես նախորդող չորս եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը պակաս է երկու միլիոն դրամից, հարկ վճարող են համարվում այն պահից, երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը գերազանցում է երկու միլիոն դրամը: Այդ պահից ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է երկու միլիոն դրամը գերազանցող մասի համար: Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին հայտարարություն կներկայացնեն ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, հայտարարությունը ներկայացնելու օրվանից կհամարվեն ԱԱՀ վճարող»: Հոդված 3. Օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` 1) ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը` հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով: Ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում. 2) ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը. 3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտով սահմանված դեպքերի. 1) ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ` ա) իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց համար մաքսատուրքի դրույքաչափն օրենքով սահմանված է զրո տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման. բ) Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն ազատված է ԱԱՀ-ից»: Հոդված 4. Օրենքի 7 հոդվածի` ա) 2-րդ կետի «միջոցները» բառը փոխարինել «սարքավորումները և արտադրական նշանակության այլ տեխնիկան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան» բառերով. բ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին». գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով` «12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.

13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը»: Հոդված 5. Օրենքի 8 հոդվածի` ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը». բ) 2-րդ կետի «համար» բառից հետո լրացնել «ներմուծման պահին» բառերը: Հոդված 6. Օրենքի 15 հոդվածի` ա) «ԱԱՀ-ից ազատվում են» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները» բառերը. բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «3) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը». գ) 6-րդ կետի «դեղամիջոցների» բառից հետո լրացնել «իրացումը» բառը. դ) 12-րդ կետի «պարագաների» բառից հետո լրացնել «ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների» բառերը. ե) 13-րդ կետից հանել «դրոշմագրված» և «և համանման այլ» բառերը. զ) 18-րդ կետի «վարձակալությանը» բառից հետո լրացնել «սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձը» բառերը. է) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «21) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը»: Հոդված 7. Օրենքի 16 հոդվածի` ա) առաջին մասի «իր կողմից վճարված» բառերը փոխարինել «արտահանվող ապրանքների և ծառայությունների համար վճարման ենթակա» բառերով. բ) երկրորդ մասի 4-րդ կետից հանել «ինչպես նաև հանրապետության տարածքում չընդհատվող երթուղով իրականացվող միջազգային փոխադրումների նկատմամբ» բառերը: Հոդված 8. Օրենքի 17 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ-ից ազատման և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ»: Հոդված 9. Օրենքի 18 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 18. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողներն ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը` լրացված սույն օրենքի 20 հոդվածի համաձայն»: Հոդված 10. Օրենքի 20 հոդվածի` ա) «բ» կետը լրացնել «հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերով. բ) երկրորդ մասի «հոդվածում նշված տվյալները» բառերը փոխարինել «հոդվածի «ա» և «բ» կետերում նշված տվյալները, ինչպես նաև ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքն ու դրանում ներառված ԱԱՀ-ի գումարը» բառերով: Հոդված 11 . Օրենքի 24 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 24. Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների, կեղտաջրերի հեռացման և մաքրման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների, լարային ռադիոհաղորդումների ծառայությունների, երկաթուղային փոխադրումների, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու գծով ավելացված արժեքի հարկի պարտավորության ծագման (բյուջեի օգտին ԱԱՀ հաշվարկման) պահը որոշվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման պահով` անկախ իրացման հասույթի որոշման մեթոդներից: Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է այդ ժամանակաշրջանում իրականացվող հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում վճարվել են` 1) արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների մատակարարներին` սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով. 2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ավելացված արժեքի հարկի գանձումն ապրանքներ ներմուծելու պահին»: Հոդված 12 . Օրենքի 25 հոդվածից հանել «(«ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը օգտագործողների համար` ստացված)» բառերը: Հոդված 13 . Օրենքի 26 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 26. Սույն օրենքի 23 և 24 հոդվածներում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն` 1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից. 2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին: Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա. 3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները վերագրվում են ֆինանսական արդյունքներին: Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ ձեռք բերված ապրանքները, ինչպես նաև ծառայություններն ինքնարժեքից կամ ձեռքբերման արժեքից (ներառյալ` ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները ձեռքբերման արժեքից (ներառյալ` մաքսային մարմինների գանձած ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը ենթակա է հաշվանցման` ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված և մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) հարկի գումարների տարբերության մասով: Ապրանքների իրացումից հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ: Ներմուծման պահին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ով չհարկվող ապրանքները ձեռքբերման արժեքից ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարը: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպությունների նպատակային ֆինանսավորման միջոցներին)»: Հոդված 14 . Օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի «նշված («ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդ կիրառող) ԱԱՀ վճարողների» բառերը փոխարինել «նշված կարգով ԱԱՀ վճարողների» բառերով: Հոդված 15. Օրենքի 37 հոդվածի 2-րդ մասի «վճարվող գումարները» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրների միջև փոստային ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում Համաշխարհային փոստային միության անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները» բառերը: Հոդված 16 . Ուժը կորցրած ճանաչել օրենքի 44 հոդվածը: Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 30 դեկտեմբերի 1997 թ. ՀՕ-177 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-177 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.12.1997-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.12.31/33 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.12.1997 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 26.12.1997, ՀՕ-177 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.05.1997, ՀՕ-118 14.05.1997, ՀՕ-118 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 1997 թ.
Գործի #:
ՀՕ-177
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել