Ղազարյան — ԵԷԴ/0138/01/09
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12135709 քրեական գործը: 2009թ. հոկտեմբերի 24-ին կասկածյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: 2 2009թ. հոկտեմբերի 30-ին Խ.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2009թ. դեկտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշե
Ամբողջ Տեքստ
ԵԷԴ/0138/01/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԷԴ/0138/01/09
Նախագահող դատավոր Ա.Խաչատրյան
Դատավորներ Մ.Սիմոնյան, Ս.Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
մասնակցությամբ
պաշտպան`
Վ.ԱԹՈՅԱՆԻ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2010թ. հուլիսի 23-ին
ք.
Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12135709 քրեական գործը:
2009թ. հոկտեմբերի 24-ին կասկածյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
2
2009թ. հոկտեմբերի 30-ին Խ.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2009թ. դեկտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):
2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արագացված դատական քննության կիրառմամբ 2010թ. փետրվարի 16-ի դատավճռով ամբաստանյալ Խաչիկ Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Խաչիկ Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 3 /երեք/ տարի ժամկետով:
3. Մեղադրողների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը Վերաքննիչ դատարանը 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ պատժի մասով փոփոխել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը: Խաչիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Խ.Ղազարյանի պաշտպանը:
Վճռաբեկ դատարանը 2010թ. հունիսի 11-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Գործի փաստական հանգամանքները.
5. Ամբաստանյալ Խ.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասով դատապարտվել է հետևյալ արարքի համար. 2009թ. ապրիլ ամսին իր եղբայր Միքայել Ղազարյանի քենակալ Կարեն Հովսեփյանի խնդրանքով Խ.Ղազարյանը Կ.Հովսեփյանին տվել է 1.120.000 ՀՀ դրամ արժողության կոշիկ արտադրելու համար նախատեսված կաշի: Բանավոր պայմանավորվածության համաձայն` Կ.Հովսեփյանը պարտավորվել է նշված կաշվի արժեքը մինչև 2009թ. մայիսի վերջը վճարել Խ.Ղազարյանին, սակայն պայմանավորված ժամկետում վերջինս վճարել է միայն 600.000 ՀՀ դրամ: Մնացած 520.000 ՀՀ դրամը վճարելու համար միջոցներ չունենալով` Կ.Հովսեփյանն առաջարկել է Խ.Ղազարյանին վերադարձնել չիրացված կաշվի մնացորդը կամ մաս-մաս տալ դրա արժեքը, սակայն վերջինս մերժել է Կ.Հովսեփյանի այդ առաջարկը:
2009թ. օգոստոսի 4-ին` ժամը 1400-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորենացի փողոցի 112 հասցեում գտնվող կոշիկի արտադրամասում Կ.Հովսեփյանի և Խ.Ղազարյանի միջև նշված պարտքի շուրջ տեղի ունեցած հերթական խոսակցության ժամանակ վերջինս պահանջել է Կ.Հովսեփյանից պարտք մնացած ողջ գումարը վճարել մինչև 2009թ. օգոստոսի 15-ը, սակայն վերջինս հայտնել է, որ նշված ժամկետում չի կարող վճարել պարտքը: Դրանից Խ.Ղազարյանը վրդովվել է և բռունցքով հարվածել Կ.Հովսեփյանի պարանոցին, տապալել գետնին ու ոտքերով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել է արտադրամասի միջանցքի հատակին ընկած Կ.Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կրծքավանդակի հետին մակերեսի, թիակի, գոտկային շրջանի քերծվածքների ու արյունազեղումների,
3
գոտկային մկանի և աջ երիկամի պատռվածքների ձևով մարմնական վնասվածքներ, որոնք
բերել
են
ներքին
արյունահոսության`
հետորովայնամզային
և
ներորովայնամզային տարածությունների արյունահավաքների առաջացմամբ: Դրա հետևանքով Կ.Հովսեփյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների պահանջները և Խ.Ղազարյանի նկատմամբ նշանակվել է ոչ արդարացի պատիժ, որը չի համապատասխանում ինչպես կատարված հանցանքի ծանրությանը, այնպես էլ այն կատարելու հանգամանքներին, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Մասնավորապես, հաշվի չեն առնվել ամբաստանյալի կողմից հանցանքը կատարելու հանգամանքները և հանցավորի անձնավորությունը:
7. Բողոքում նշվում է, որ ամբաստանյալի կատարած արարքը տուժողի անբարոյական վարքագծի հետևանք է: Վերջինս, բարեկամական կապերի մեջ լինելով ամբաստանյալի հետ և տեղյակ լինելով նրա նյութական և ընտանեկան վիճակին, անբարո կերպով դրժել է միմյանց միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը և Խ.Ղազարյանին կանգնեցրել անսպասելի փաստի առջև: Գործում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված այնպիսի մեղմացուցիչ
հանգամանքներ,
ինչպիսիք
են
Խ.Ղազարյանի
նախկինում
դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը:
Բացի այդ, թե առաջին և թե վերաքննիչ դատարաններում տուժողը խոստովանել է, որ դեպքը հիմնականում տեղի է ունեցել իր մեղքով, որ ինքը ամբաստանյալի նկատմամբ թույլ է տվել անբարո վարքագիծ, և դատարանին հայտնել է, որ ամբաստանյալը հատուցել է իր բուժման բոլոր ծախսերը, ինքը որևէ բողոք չունի և խնդրել է նրա հետ մեղմ վերաբերվել:
8. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը եզրահանգել է, որ ամբաստանյալը գտնվում է ուղղման ճանապարհին, հասարակության համար որևէ վտանգ չի ներկայացնում, հետևաբար նրա նկատմամբ հնարավոր է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները: Ուստի, խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը և ուժի մեջ թողնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե արդարության
և
պատասխանատվության
անհատականացման
սկզբունքի
պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված է արդյոք
4
Խ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
10.
Պատիժ
նշանակելը
քրեական
գործերով
արդարադատության
իրականացման կարևոր և պատասխանատու բաղադրամասերից է, ուստի օրենսդրի կողմից մեծապես կարևորվում է յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելիս
քրեաիրավական
նորմերով
ամրագրված
արդարության
և
պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանումը:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-201/07 որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 10րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, հանգել է այն հետևության, որ պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (տե՛ս նաև Հ.Հաբեշյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-145/07 որոշումը, Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-142/07 որոշումը, Ա.Մինասյանի վերաբերյալ գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի ՎԲ185/07 որոշումը):
12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն
՛1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
(...):
Անձի
նկատմամբ
նշանակված
ազատազրկման
ձևով
պատիժը
պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ԱՎԴ2/0059/01/08 և այլ որոշումներում, որոնցում հայտնել և վերահաստատել է իրավական դիրքորոշում այն
5
մասին, որ, չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, այնուհանդերձ, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք
է համապատասխանի հանցագործության
վտանգավորության աստիճանին ու բնույթին: Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից
այդ
հանցագործության
հանրորեն
վտանգավոր
հետևանքները
նախատեսելու բնույթն ու աստիճանը ՜տե'ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ Հովհաննիսյանի վերաբերյալ 2009թ. դեկտեմբերի 18-ի ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 18-րդ կետը․:
13. Սույն գործի նյութերից երևում է, որ Խ.Ղազարյանը, չհամաձայնվելով տուժող Կարեն Հովսեփյանի` պարտքը մաս-մաս վճարելու կամ չիրացված կաշվի մնացորդը վերադարձնելու խնդրանքին, բռունցքով հարվածել է նրա պարանոցին, տապալել գետնին և ոտքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այն բանից հետո, երբ կոշիկի արտադրամասի աշխատակիցներից մեկը բռնել է ամբաստանյալի թևերից և հետ քաշել, տուժողն օգտվել է առիթից և հեռացել է ՜տե'ս սույն որոշման 5րդ կետը․: Փաստորեն, Խ.Ղազարյանի հանցավոր գործողությունները դադարեցվել են արտադրամասի աշխատակցի ջանքերով, որպիսի հանգամանքը պատիժ նշանակելիս դատարանի կողմից անտեսվել է:
Ամբաստանյալ Խ.Ղազարյանի կողմից ծանր հանցագործության կատարման` վերը նշված հանգամանքները վկայում են նրա անձի հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին և բացառում են նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը:
Այս պայմաններում նախկինում դատապարտված չլինելը, դրական
բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և վերջինիս ընտանիքի միակ կերակրող լինելու
փաստը
չեն
վկայում
այն
հասարակական
վտանգավորության
բացակայության
մասին,
որը
բնորոշ
է
Խ.Ղազարյանի
կատարած
հանցագործությանը: Դրանք չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի հանրության համար վտագավորության աստիճանը և վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:
14. Հիմք ընդունելով սույն որոշման 9-13-րդ կետերում առկա հիմնավորումները Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ամբաստանյալ Խ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ և գտնում, որ դրանք համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին ու ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի արդարացիության պահանջներին:
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված է:
15. Անդրադառնալով Խ.Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի
դատարանը
Խ.Ղազարյանի
նկատմամբ
նշանակված
պատիժը
6
պայմանականորեն չկիրառելիս որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք համարել է տուժողի վարքագծի հակաբարոյականությունը:
16. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է տուժողի վարքագծի
հակաօրինականությունը
կամ
հակաբարոյականությունը,
որով
պայմանավորվել է հանցագործությունը:
Մեջբերված դրույթի մեկնաբանությունը թույլ է տալիս հետևություն անել, որ տուժողի վարքագծի հակաօրինականությունը չի սահմանափակվում միայն հանցագործության կատարումով: Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ, որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ, վարչական, աշխատանքային, քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական վարքագիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի, մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Այն կարող է դրսևորվել նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու, շանտաժի և այլ գործողությունների ձևով, որոնք չեն հանդիսանում բռնություն, ծաղրանք, ծանր վիրավորանք, սակայն կրում են հակաօրինական բնույթ:
Ինչ վերաբերում է տուժողի վարքագծի հակաբարոյականությանը, ապա այն գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոնների դիրքերից, այնպիսի կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, բարին ու չարը և այլն: Հակաբարոյական վարքագծի դրսևորումներից է խաբեությունը, դավաճանությունը, խարդավանքը, պահպանության վստահված փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և այլն: Սակայն այդպիսի հակաբարոյական վարքագիծը պետք է աչքի ընկնի բավականաչափ ցինիզմով և հանդգնությամբ, որպեսզի հանցավորի մոտ առաջացնի հոգեկան խիստ հուզմունքի վիճակ և դրդի հանցագործություն կատարելու վճռականության:
17.
Հանցագործության
առիթ
հանդիսացող`
տուժողի
վարքագծի
հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը հաճախ կապված է հանցավորի անձի աֆեկտի վիճակի հետ: Հոգեկան խիստ հուզմունքի վիճակը կարող է հանկարծակի առաջանալ և հարուցվել տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի կամ ծանր վիրավորանքի հետևանքով: Աֆեկտի վիճակը հնարավոր է, երբ հոգեճնշող իրավիճակն առաջանում է տուժողի կողմից պարբերաբար ծեծի, ծաղրուծանակի, խոշտանգման, մշտական հոգեբանական ճնշման ազդեցության տակ: Այն դեպքում, երբ աֆեկտի վիճակն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի դիսպոզիցիայում, այն չի կարող համարվել պատիժը մեղմացնող հանգամանք և ընդհակառակը: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը կարող է չհանգեցնել աֆեկտի վիճակի, բայց և այնպես հանցագործության կատարման առիթ հանդիսանալ: Այսպիսի դեպքերում տուժողի նշված վարքագիծը կարող է համարվել պատիժը մեղմացնող հանգամանք:
18. Ելնելով վերը շարադրվածից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերցրած պարտքը խոստացած ժամկետում չվճարելը և այն մաս-մաս վերադարձնելու խոստում տալը չի կարող դիտվել որպես հակաբարոյական վարքագիծ: Ուստի, սույն գործով դա ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա պատիժը մեղմացնող հանգամանք դիտելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունն անհիմն է, չի բխում գործի փաստական տվյալներից: Փաստորեն Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել նշված հարցին:
7
19. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ առումով Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական է, հիմնավորված և համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 358-րդ հոդվածի պահանջներին:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի համաձայն` այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը
թերի
է
պատճառաբանված,
սխալ
է
պատճառաբանված
կամ
պատճառաբանված չէ, ապա Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը թերի է պատճառաբանված: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության
օրենսգրքի
403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով
Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ԵԷԴ/0138/01/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
