Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գևորգյան — ԿԴ/3359/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԿԴ/3359/02/21

Վճռաբեկ դատարանԿԴ/3359/02/213 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀՇ Կոտայքի մարզպետարանի, Զարիկ Գարուշի Գնորգյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2022 թվականի որոշման դեմ Զարիկ Գարուշի Գնորգյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 11. 04.02.2020 թվականին դիմելով դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 26.05.2007 թվականի լոտ 26 հողամասի աճուրդը, որպես հետնանք անվավեր

Ամբողջ Տեքստ

Վ վ 11: 22/8 ՀՎԱ

Ս ՀԻ ՀՔ

Ան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3359/02/21

դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3359/02/21

Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ս. Թորոսյան

Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով

նախագահող ն զեկուցող Ա. ԴԱՎԹՅԱՆ

Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

2023 թվականի օգոստոսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀՇ Կոտայքի մարզպետարանի, Զարիկ Գարուշի Գնորգյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2022 թվականի որոշման դեմ Զարիկ Գարուշի Գնորգյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

11. 04.02.2020 թվականին դիմելով դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 26.05.2007 թվականի լոտ 26 հողամասի աճուրդը, որպես հետնանք անվավեր ճանաչել 31.05.2007 թվականի ՀՀ Կոտայքի մարզպետի ն Զարիկ Գնորգյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2587 պայմանագիրը, դրա հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական 4-1-07 մատյանի 020 համարի տակ

1

գրանցված 0,55 հա հողամասի նկատմամբ Զարիկ Գնորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

1.2. ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Ջալալյան) (այսուհետ՝ Դատարան) 07.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

1Լ3Յ. 07.06.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Զարիկ Գարուշի Գնորգյանը (ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Սիրունյան) (այսուհետ՝ Բողոքաբեր):

1.4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2022 թվականի որոշմամբ Զարիկ Գարուշի Գնորգյանի (այսուհետ՝ Բողոքաբեր) վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 07.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

1.5. Բողոքաբերը 11.11.2022 թվականին ներկայացրել է վճռաբեկ բողոք:

1.6. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2022 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

1.7. 27.12.2022 թվականին Բողոքաբերը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք:

1.8. 02.02.2023 թվականին գործը վերամակագրվել ն հանձնվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմին:

1.9. 09.03.2023 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

1.10. ՀՀ գլխավոր դատախազությունը 28.03.2023 թվականին ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ, 20-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 3-րդ, 10-րդ, 1Լրդ հոդվածները:

Բողոք բերած անձը բողոքում ներկայացրել է հեւրնյալ փաստարկները.

22. (Թիվ (ԱՐԴԼ450/02/2, թիվ ՇԴ/Օ292/0219, թիվ .ԿԴԶ/1661/02/19 քաղաքացիական գործերով ն թիվ ՎԴ/3240/05/11, թիվ ՎԴ/7714/05/20, թիվ ՎԴ/1951/05/20 վարչական գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ, 20-րդ հոդվածները ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածները կիրառվել են Վերաքննիչ դատարանի կողմից նշված նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ: Նշված դատական ակտերով արձանագրվել է, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպած Ա իրականացրած աճուրդները տվյալ վարչական մարմինների կողմից իրականացրած վարչարարություն են, ն այդ աճուրդների հետ կապված վեճերը պետք է քննվեն վարչական, այլ ոչ թե քաղաքացիական դատարանում, մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանն այդ նույն իրավանորմերը կիրառել է հակասող մեկնաբանությամբ, որի արդյունքում նմանատիպ գործը քննվել է քաղաքացիական դատավարության կարգով:

2.3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ, 20-րդ հոդվածների ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 1-րդ հոդվածների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ»/0409/05/13 ն թիվ

2

ՎԴ2/0095/05/09 վարչական գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում նույն նորմերին տրված մեկնաբանությանը, ըստ որի պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպած ն իրականացրած աճուրդներն այդ վարչական մարմինների կողմից իրականացրած վարչարարություն են, Ա այդ աճուրդների հետ կապված վեճերը պետք է քննվեն վարչական, այլ ոչ թե քաղաքացիական դատարանում:

2.4. Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ն սույն գործով կարնոր է Վճռաբեկ դատարանի կողմից հետնյալ հարցերի պարզաբանումը.

արդյո՞ք դատախազը դատական կարգով կարող է միջամտել ցանկացած խախտմանը, թե՞ միայն այն դեպքում, երբ խախտվել է պետության գույքային շահը.

ո՞ր դեպքերում է դատախազն իրավասու հայց հարուցել.

մարզպետարանի՝ Կառավարության որոշմամբ նախատեսված դատարան դիմելու իրավունքն ինչ իրավունք է Ա ինչին է այն ուղղված, եթե այն պետական շահերի պաշտպանությանն ուղղված չէ:

25. Վկայակոչեով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածը ն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը՝ Բողոքաբերը գտել է, որ հայցվորի` շահագրգիռ անձ հանդիսանալու մասով առկա է իրավունքի զարգացման խնդիր, ն անհրաժեշտ է անդրադառնալ հետնյալ հարցադրմանը.

եթե չկա այն շահագրգիռ անձը, ով ցանկանում էր մասնակցել այդ աճուրդին ն թերթի թերի հայտարարության պատճառով չի կարողացել մասնակցել, ապա ո՞վ է այն բողոքավոր սուբյեկտը, ում իրավունքները խախտվել են:

2.6. Նշել է նան, որ անհասկանալի է մնացել, թե արդյոք ՀՔԾ քննիչի 03.10.2019 թվականի որոշումը, թերթի երկու հայտարարությունները, քրեական գործի շրջանակում վկաների ցուցմունքներն առնչվում են իր կողմից գնված հողին, թե՝ ոչ: Այն դեպքում, երբ սկզբնական պատճենում օտարվող հողը նշվել է 0,9 հա, մյուս պատճենում նշվել է 1,1 հա, իսկ գնվել է 0,55 հա, Դատարանն այդ 3 հողերն ինչպես է նույնականացրել՝ նկատի ունենալով նան այն հանգամանքը, որ վերջիններս թույլատրելի ապացույցներ չեն հանդիսանում:

2.7. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 63-րդ ն 79-րդ հոդվածները, «Քաղաքացիական ն քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածը ն «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

2.8. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը զրկվել է այն դատարանում իր գործի քննության իրավունքից, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը, ինչի հետնանքով խախտվել է սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունքը: Ավելին՝ Բողոքաբերը, ով առնչություն չունի աճուրդի անցկացման ընթացակարգային խախտումների հետ, բարեխղճորեն ձեռք է բերել գույք ն վճարել դրա դիմաց, որի արդյունքում վերջինս հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող:

2.9. Վերոգրյալի հիման վրա` Բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործի վարույթը կարճել:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

ՀՀ գլխավոր դատախազություն առարկել է Բողոքաբերի ներկայացրած փաստարկների դեմ հետնյալ պատճառաբանությամբ.

Յ

2.11. Սոյն դեպքում բացակայում է որնէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի՝ հայց ներկայացնելու օրենսդրությամբ ամրագրված լիազորությունը, հետնաբար դատախազությունը սույն իրավահարաբերության շրջանակներում հանդիսանում է պատշաճ հայցվոր: ՀՀ գլխավոր դատախազությունը, հանդես գալով պետության անունից, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է շահագրգիռ անձ:

2.1.2. Պատասխանողը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով չի հանդիսանում «բարեխիղճ ձեռքբերող», որպիսի պայմաններում վերջինիս նկատմամբ կիրառելի չեն նան բարեխիղճ ձեռքբերողից գույքը պահանջելու սահմանափակումները՝ այն հիմնավորմամբ, որ քաղաքացիաիրավական իմաստով նշված «բարեխիղճ ձեռքբերողի» հարցն առաջանում է այն դեպքում, երբ անձը գույքը հատուցմամբ ձեռք է բերել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր ն չէր կարող իմանալ, մինչդեռ տվյալ դեպքում Պատասխանողը գույքը ձեռք է բերել այն օտարելու իրավունք ունեցող անձից՝ Կոտայքի մարզպետարանից, սակայն նշված ձեռքբերման համար հիմք հանդիսացած աճուրդը տեղի է ունեցել օրենքի պահանջների խախտմամբ, որպիսի պայմաններում Հայցվորը դիմել է նշված աճուրդի անվավերության ճանաչման ն անվավերության հետնանքների կիրառման պահանջներով: Այսինքն, տվյալ դեպքում առհասարակ առկա չէ քաղաքացիական շրջանառությունում «բարեխիղճ ձեռքբերողի» ինստիտուտի ն դրանով պայմանավորված՝ գույքը հետ պահանջելու իրավունքի դեպքը:

2..3. Բողոքաբերը մի դեպքում նշել է, որ քննիչի որոշումն ապացույց չէ, մինչդեռ քրեական գործերով հետաքննության ն. նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, դրանք պարունակում են տեղեկություններ գործի լուծման տեսանկյունից պարզման ենթակա հարցերի շուրջ Ա որպես այդպիսին՝ հանդիսանում են թույլատրելի ապացույցներ: Ուստի ն' ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարնոր գործերի ավագ քննիչի քրեական հետապնդում չիրականացնելու ն քրեական գործով վարույթը կարճելու մասին 03.10.2019 թվականի որոշումը, ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 69100119 քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով անձանց տված ցուցմունքները հանդիսանում են ապացույցներ: Պատասխանողի ներկայացուցչի կողմից գործի քննության ընթացքում չի վիճարկվել ներկայացված ապացույցները, ավելին՝ թերթի հայտարարությունները հրապարակային են ն հասանելի բոլորին:

2.14. Գործում առկա բավարար ապացույցների համակցությամբ անհերքելիորեն հաստատվել է, որ պատասխանողը հաղթող է ճանաչվել 26.05.2007 թվականի թիվ 26 լոտի հողամասի աճուրդում, որի վերաբերյալ աճուրդի կազմակերպիչն ունեցել է պատշաճ ծանուցում ապահովելու պարտականություն:

2.15. Սույն դեպքում վեճը վերաբերում է աճուրդի միջոցով պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարմանը, որպիսի իրավահարաբերություններն ունեն մասնավոր բնույթ, կարգավորվում են քաղաքացիական օրենսդրության նորմերով: Վիճարկվող աճուրդը կազմակերպվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի նորմերի կիրառմամբ, որոնք չեն հանդիսանում հանրային իրավունքի նորմեր: Վիճարկվող աճուրդների շուր. ձնավորված իրավահարաբերությունները պետական կառավարման մարմինների կողմից իրենց վրա դրված հանրային պարտականությունների կատարման արդյունք չեն: Պետությունը քաղաքացիական ծհարաբերություններում հանդես է գալիս մնացած մասնակիցների հետ հավասար հիմունքներով Ա ինչպես իրավահարաբերության մնացած

4

մասնակիցները, այնպես էլ պետությունը, կարող է իր գույքն օտարել ն նշված գործողությունը չի կարող համարվել գործադիր-կարգադրիչ գործառույթ:

2.16. Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2022 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժել, իսկ վարույթ ընդունելու դեպքում՝ ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել ամբողջությամբ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական եշանակություն ունեն հետնյալ փաստերը'

Յ1. ՀՀ Կոտայքի մարզպետի «Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերի օտարումը կազմակերպող հանձնաժողով ստեղծելու ն հողերի օտարման մասին» 23.04.2007 թվականի թիվ 67 որոշման համաձայն՝ որոշվել է.

3 Համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների հողերից 48.57 հա հանգստի կազմակերպման նպատակով ներկայացնել օտարման՝ աճուրդային կարգով:

2) Աճուրդի ներկայացվող հողամասերի մեկնարկային գինը սահմանել հարակից համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի տարածագնահատման գոտիականության գործակիցնեին ն այդ համայնքներում ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմաններին համապատասխան. Աղավնաձորի 30 տոկոսի չափով (1 քմ - 243 դրամ), Արտավազի համայնքին հարակից՝ 50 տոկոսի չափով (1 քմ

- 111 դրամ), Արզականի համայնքին հարակից «Աղվերան» զանգվածում 50 տոկոսի չափով (1 քմ - 1472 դրամ), Հրազդանի քաղաքային համայնքին հարակից 50 տոկոսի չափով (1 քմ - 612 դրամ):

Յ Աճուրդի ներկայացվող հողամասերը բաժանել լոտերի ն դրանց օտարման վերաբերալ սահմանված կարգով հայտարարություն տեղադրել|րլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

4) Աճուրդի կազմակերպման ն անցկացման օր նշանակել 26.05.2007 թվականը:

5) Աճուրդի կազմակերպման ն իրականացման նպատակով ստեղծել աճուրդային հանձնաժողով հետնյալ կազմով՝ Կ. Շահգալդյան-մարզպետ, հանձնաժողովի նախագահ, Լ. Պետրոսյան-մարզպետարանի աշխատակազմի հողաշինության ն հողօգտագործման բաժնի պետ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռ. Հովսեփյան-մարզպետարանի աշխատակազմի հողաշինութան ն հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար, Մ. Պետրոսյան-մարզպետարանի գլխավոր հաշվապահ, հանձնաժողովի անդամ (հատոր 1-ին, գ.թ. 36):

3.2. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից արտատպված քաղվածքի պատճենի համաձայն՝ «Հայտարարություն» վերտառությամբ ծանուցմամբ «ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտարարել է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների հողերից 48.57 հա հանգստի կազմակերպման նպատակով հողերի օտարման աճուրդ: Աճուրդի են ներկայացվել՝ (...) լոտ 26՝ 0.9 հա, մեկնարկային գինը՝ 5.508.000 դրամ: Աճուրդը տեղի է ունենալու 26.05.2007 թվականին, ժամը 12:00-ին, Կոտայքի մարզպետարանի շենքում: Աճուրդին ներկայացվող հողամասերը սերվիտուտներով

5

ծանրաբեռնված չեն: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մարզպետարան կամ զանգահարել /0223/-2-07-03 հեռախոսահամարով» (հատոր 9-րդ, գ.թ. 58):

3.3. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից արտատպված քաղվածքի պատճենի համաձայն «Ուղղում» վերտառությամբ ծանուցմամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ապրիլի 26-ի համարում Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների հողերի աճուրդին վերաբերող հայտարարության տեքստում կատարվել են հետնյալ ուղղումները՝ (...) լոտ 26՝ 1.1 հա մ/գ 6831000 դրամ (հատոր 10-րդ, գ.թ. 103):

3.4. Հողամասն աճուրդով վաճառելու մասին 26.05.2007 թվականի թիվ 24 արձանագրության պատճենի համաձայն՝ որպես հողամասի օգտագործման նպատակ, հասցե նշվել է՝ հատուկ պահպանվող տարածք, Կոտայքի մարզպետարան, որպես հողամասն աճուրդով վաճառելու մասին համապատասխան որոշման համար ն տարեթիվ նշվել է՝ աճուրդային հանձնաժողովի արձանագրություն թիվ 3, 26.05.07 թվական, աճուրդի մասնակիցների թիվը՝ 2, վաճառվող հողամասի համարը, ինդեքսը՝ լոտ թիվ 26, նախավճարի չափը՝ 170.775 ՀՀ դրամ, հողամասի մեկնարկային գինը՝ 3.415.500 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն (վաճառքի) գինը՝ 3.435.500 ՀՀ դրամ, գնորդի տոմսի համարը՝ 17, գնորդ՝ Զարիկ Գնորգյան, (..): Արձանագրությունը ստորագրվել է աճուրդի կազմակերպիչ Կ. Շահգալդյանի Ա արձանագրող Ռ. Հովսեփյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 130):

3.5. Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի՝ որպես վաճառող, ն Զարիկ Գնորգյանի՝ որպես գնորդ, միջն 31.05.2007 թվականին կնքված ն նոտարական կարգով վավերացված հողամասի առուվաճառքի մասին պայմանագրի պատճենի համաձայն` վաճառողը պարտավորվել է գնորդին որպես սեփականություն հանձնել 0.55 հա, որից հատուկ պահպանվող տարածք լոտ թիվ 26 հողամաս, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը ն դրա համար վճարել 3.435.500 ՀՀ դրամ, պայմանագրի կնքման պահին գույքի գինը գնորդի կողմից վճարված է եղել (հատոր 1-ին, գ.թ. 131-132):

3.6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 21.06.2007 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման թիվ 2245461 վկայականի պատճենի համաձայն՝ հողամասն աճուրդով վաճառելու մասին 26.05.2007 թվականի թիվ 24 արձանագրության ն 31.05.2007 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ծաղկաձոր քաղաքի հողամասի նկատմամբ գրանցվել է Զարիկ Գնորգյանի սեփականության իրավունքը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-1-07 մատյանի 020 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 133):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

4.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործերով ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ, 20-րդ հոդվածները ն ՀՀ

6

վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 10-րդ ն 11-րդ հոդվածները կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:

4.2. Սույն վճռաբեկ բողոքի քնեության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. մարզպետի որոշման հիման վրա «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված' պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին վեճը ծագել է հանրային, թե՞ մասնավոր իրավահարաբերություններից:

4.3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է նույն օրենսգրքից ն քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:

Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը, ինչպես նան քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերը սահմանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի ն այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային ն այլ պարտավորություններ, ինչպես նան այլ գույքային Ա դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մեկ կողմի՝ մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային՝ ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը ն այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին մասի :համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության 0անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական ն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների Ա ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ն համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների քաղաքացիների ն իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

7

4.4. Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետնում է, որ քաղաքացիական իրավունքի կարգավորման առարկան նախնառաջ գույքային .ինքնուրույնություն ունեցող իրավահավասար սուբյեկտների կամահայտնությամբ առաջացող գույքային հարաբերություններն են, ն քանի որ գույքային հարաբերությունները կարգավորվում են նան իրավունքի այլ ճյուղերի նորմերով, քաղաքացիական օրենսդրությունը սահմանել է դրանց տարբերակման հիմնական առանձնահատկությունը, այն է՝ մեկ կողմի՝ մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության ներքո գտնվելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի վերլուծությունից ակնհայտ է, որ ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, պետության ն համայնքների միջն առաջացող գույքային հարաբերությունների ողջ ծավալը որպես կանոն ենթակա է քաղաքացիաիրավական կարգավորման, բացառությամբ այն գույքային հարաբերությունների, որոնք հիմնված են վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա: Իր հերթին վարչական կամ այլ իշխանական ենթակայության կանոնից բացառությունը կարող է լինել միայն այն դեպքում, եթե այն նախատեսված է օրենքով:

4.5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը, եթե այլ բան չի բխում դրա էությունից, կարող է կնքվել սակարկությունների միջոցով: Պայմանագիրը կնքվում է 0սակարկություններում հաղթած անձի հետ: Որպես սակարկությունների կազմակերպիչ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նան այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա ն հանդես է գալիս նրանց կամ իր անունից: Նույն օրենսգրքում կամ այլ օրենքում նշված դեպքերում գույքը կամ գույքային իրավունքը վաճառելու մասին պայմանագրերը կարող են կնքվել միայն սակարկությունների միջոցով: Սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձնով: Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմի: նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: Սակարկությունների ձնը որոշում է վաճառվող գույքի սեփականատերը կամ իրացվող գույքային իրավունք տիրապետողը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր: Սակարկություններն անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկություններում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

4.6. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն օրենքի 3-5-րդ, 89-րդ ն 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:

4.7. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1ին մասի համաձայն պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ նույն օրենսգրքի 65-րդ ն 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աճուրդների կազմակերպման ն իրականացման կարգը

8

սահմանվում է քաղաքացիական օրենսգրքով, նուն օրենսգրքով ն հրապարակային սակարկությունների մասին օրենքով:

48. Վերոնշյալ նորմերի վելուծությունից հետնում է, որ -ՀճՃայաստանի Հանրապետությունը ն համայնքները հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների՝ քաղաքացիների ն իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, պայմանագիրը կարող է կնքվել սակարկությունների միջոցով, իսկ որպես սակարկությունների կազմակերպիչ, ի թիվս այլոց, կարող են հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, ինչպես նան այն անձը, որը հանդես է գալիս սեփականատիրոջ կամ իրավատիրոջ կամ իր անունից: Պետության ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդների կազմակերպման ն իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հողային օրենսգրքով ն «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4.9. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

4.10. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի ն հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը՝ վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը:

Հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:

4.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

4.12. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, (...):

Նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ՝ (...):

9

Նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը՝ ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը:

4.13. Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին է վերապահել բոլոր այն գործերի քննությունը, որոնց քննությունը վերապահված չէ մասնագիտացված դատարաններին, այդ թվում՝ վարչական դատարանին: Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը ենթակա է այն դատարանին, որին ենթակա է հիմնական պահանջը: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որում ներառված են հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերը: Այսինքն, որնէ դատական գործի՝ վարչական կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է՝ հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է դատարանի քննությանը:

4.14. ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական ն քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները:

4.15. Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի ն վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով, մասնավորապես` կոնկրետ գործի առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով՝ իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում՝ դրանցից հիմնականը) (տե՛ս Նելլի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձեագրերի ն վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

4.16. Անդրադառնալով անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին ն հանրային իրավահարաբերությունների հասկացությանը, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները ն ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն, կամ երբ նա

10

վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների Ա ազատությունների խախտման փաստը միայն դեռնս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետնանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: Արձանագրել է նան, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները ն դրանց արդյունքները պետք է ունենան հանրային՝ համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր՝ կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության: Նշել է նան, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (տե՛ս Արնիկ Արուչյանե ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի ն Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

4.17. ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանման հարցին, նշել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում՝ վարչական մարմինների ե ֆիզիկական Օկա իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերություններում (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

4.18. Մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմինը որոշակի իրավահարաբերության մեջ կարող է ներկայանալ ոչ միայն որպես հանրային իշխանական լիազորություններ կրող մարմին, այլ նան որպես տվյալ իրավահարաբերության մյուս մասնակիցներին հավասար սուբյեկտ: Ասվածից պարզ է, որ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռնս չի նշանակում, որ այդ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ յուրաքանչյուր դեպքում կարնորվում է ոչ միայն իրավահարաբերության սուբյեկտային կազմը, այլ նան դրա օբյեկտն ու բովանդակությունը (տես Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումե ապահովող ծառայության, երրորդ անձինք' Ելիզավերա Սարգսյանի, Աղասի Դանիելյանի, Անդրանիկ Դանիելյանի, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության, «Ունիվերսամ Ավան» սահմանափակ :պատասխանատվությամբ ընկերության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

4.19. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու ն դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետնյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

11

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի" սոցիալ- իրավական պրակտիկայում իրացմանը ն առարկայացմանը), թե՝ ոչ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նան այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նան այն կարնոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (.) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը (տես Գոռիշխան Իշիկյանե ըեդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸի ն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

4.20. Վերահաստատելով Ա զարգացնելով վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ մասնավոր իրավահարաբերությունները հանրային իրավահարաբերություններից տարանջատելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պարզել մասնավոր իրավունքի սուբյեկտների գործունեության բնույթը, մասնավորապես` արդյո՞ք նրանք գործում են մասնավոր ազատ կամքի ինքնավարության (մասնավոր ինքնավարության) հիման վրա, թե՝ ոչ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս, 437-րդ հոդվածի 1-ին մաս ն այլն): Մասնավոր ինքնավարության սկզբունքն այն կարնոր ցուցիչն է, որը թուլ է տալիս տարանջատել մասնավոր իրավահարաբերութունը հանրային իրավահարաբերությունից: Սրան հակառակ, եթե հանրային իշխանությունն օրենքով նախատեսված դեպքերում, կարող է միակողմանիորեն միջամտել անձի իրավունքների ն պարտականությունների իրացման ոլորտին, ապա գործ ունենք հանրային իրավահարաբերությունների հետ: Այլ կերպ ասած, բոլոր այն դեպքերում, երբ իրավահարաբերության սուբյեկտները գործում են կամքի ինքնավարության, գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման ն ազատ կամքի դրսնորմամբ այլ սկզբունքների հիման վրա, ապա առկա է մասնավոր իրավահարաբերություն:

4.21. Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետության մասնակցությամբ իրավահարաբերություն՝ քաղաքացիական բնութագրելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինչպես սուբյեկտների միջն ենթակայության ն վերադասության բացակայությանը, այնպես էլ իրավահարաբերության ծագման հիմքում քաղաքացիական իրավունքի սկզբունքների առկայությանը, քաղաքացիական իրավունքներն իրենց հայեցողությամբ իրականացնելու, որոշումներ կայացնելու անձանց ազատությանը:

4.22. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քաղաքացիական իրավունքի առանցքային ինստիտուտներից մեկի՝ պայմանագրային իրավունքի ձնավորման ն իրականացման

12

կարնորագույն փուլերից մեկը պայմանագրի կնքումն է, որի եղանակներից էլ հանդիսանում է սակարկությունների անցկացմամբ պայմանագրի կնքումը: Պատահական չէ, որ «Հրապարակային սակարկություններիի մասին» ՀՀ օրենքն ընդունելով հանդերձ, սակարկություններով պայմանագիր կնքելու սակարկություններ կազմակերպելու ն անցկացնելու հիմնական կանոնները սահմանվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ն օրենքի կարգավորումները պետք է

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ԿԴ/3359/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել