Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գևորգյան — ԵԴ/28353/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԵԴ/28353/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/28353/02/1924 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարույթը վերաքննիչ դատարանում
PDF

Ամփոփում

քննելով ըստ Արմեն Գևորգյանի հայցի ընդդեմ Մուշեղ Շուշանյանի և Արուսյակ Ջուլհակյանի (այսուհետ` Համապատասխանողներ )` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին , քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06 .0 8.20 21 թվականի « Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին » որոշման դեմ Մուշեղ Շուշանյանի վճռաբեկ բողոքը , Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան` Արմեն Գևորգյան ը պահանջել է Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել « aravot.am » ինտերնետային կայքում 07.08.2019 թվականին հրապարակված համապատասխանաբ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ Ե Դ / 28353 /02/19 2022 թ. Քաղաքացիական գործ թիվ Ե Դ / 28353 /02/19 Նախագահող դատավոր՝ Ն . Գաբրիել յան Դատավորներ՝ Լ . Գրիգոր յան Կ . Չիլինգար յան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Գ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Մ ԻՔԱՅԵԼՅԱՆ Ա ․ Մ ԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Ս եդրակյան 20 22 թվականի հունիսի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արմեն Գևորգյանի հայցի ընդդեմ Մուշեղ Շուշանյանի և Արուսյակ Ջուլհակյանի (այսուհետ` Համապատասխանողներ )` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին , քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06 .0 8.20 21 թվականի « Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին » որոշման դեմ Մուշեղ Շուշանյանի վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան` Արմեն Գևորգյան ը պահանջել է Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել « aravot.am » ինտերնետային կայքում 07.08.2019 թվականին հրապարակված համապատասխանաբար ` « ... Հստակ տեղեկություններ կան , որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել , մասնակցել կոռուպցիոն գործընթացներին ... » և « ... ներկայացված անօրինականությունները իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո ... » արտահայտությունների հնչեցման համար, ներողության տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը , ինչ 07.08.2019 թվականին հրապարակված հոդվածինը , Համապատասխանողներից յուրաքանչյուրից բռնագանձել նվազագույն աշխատավարձի հազարա պատիկի չափով գումար՝ որպես փոխհատուցում, զրպարտության մասով Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել « aravot.am » ինտերնետային կայքում 07.08.2019 թվականին հրապարակված համապատասխանաբար « ... Հստակ տեղեկություններ կան , որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել , մասնակցել կոռուպցիոն գործընթացներին ... » և « ... ներկայացված անօրինականությունները իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո ... » արտահայտությունների հնչեցման համար, հերքման տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը , ինչ 07.08.2019 թվականին հրապարակված հոդվածինը , Համապատասխանողներից յուրաքանչյուրից բռնագանձել նվազագույն աշխատավարձի երկուհազար ապատիկի չափով գումար՝ որպես փոխհատուցում, անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման մասով արձանագրել անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը , Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել « aravot.am » ինտերնետային կայքում 07.08.2019 թվականին հրապարակված համապատասխանաբար « ... Հստակ տեղեկություններ կան , որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել , մասնակցել կոռուպցիոն գործընթացներին ... » և « ... ներկայացված անօրինականությունները իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո ... » արտահայտությունների միջոցով անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար, ներողության տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը , ինչ 07.08.2019 թվականին հրապարակված հոդվածինը , Համապատասխանողներից յուրաքանչյուրից բռնագանձել նվազագույն աշխատավարձի հազար ապատիկի չափով գումար՝ որպես փոխհատուցում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ( դատավոր ` Ա. Ստեփան յան) ( այսուհետ ` Դատարան) 06 .0 4 .20 2 1 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Մուշեղ Շուշանյանին պ արտավորեցնել Արմեն Գևորգյանի վերաբերյալ զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու համար վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո ` մեկշաբաթյա ժամկետում « aravot.am » համացանցային կայքում , իսկ անհնարինության դեպքում համանման դիտողականություն ունեցող հայկական լրատվության այլ միջոցում , հրապարակել հայցվոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում այն մասին , որ պատասխանող Մուշեղ Շուշանյանը հերքում է իր կողմից « Մեդիա կենտրոնում » 07.08.2019 թ վականին կազմակերպված քննարկման ընթացքում ներկայացված և « aravot.am » համացանցային կայքում 07.08.2019 թ վականին տեղադրված «« Հստակ տեղեկություններ կան , որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել , մասնակցել կոռուպցիոն գործընթացներին » . Մուշեղ Շուշանյան » վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած հայցվոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները , որ « Հստակ տեղեկություններ կան , որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել , մասնակցել կոռուպցիոն գործընթացներին », Արուսյակ Ջուլհակյանին պ արտավորեցնել Արմեն Գևորգյանի վերաբերյալ զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու համար սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո ` մեկշաբաթյա ժամկետում « aravot.am » համացանցային կայքում , իսկ անհնարինության դեպքում համանման դիտողականություն ունեցող հայկական լրատվության այլ միջոցում , հրապարակել հայցվոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում այն մասին , որ պատասխանող Արուսյակ Ջուլհակյանը հերքում է իր կողմից « Մեդիա կենտրոնում » 07.08.2019 թ վականին կազմակերպված քննարկման ընթացքում ներկայացված և « aravot.am » համացանցային կայքում 07.08.2019 թ վականին տեղադրված «« Հիմա տեսեք , թե քանի ֆիգուր է մասնակցում այս ամեն ինչին » . Արուսյակ Ջուլհակյանը անուններ է հրապարակում » վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները , որ « ... ներկայացվածն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո », հ երքման ձևը հաստատել հետևյալ կերպ՝ հերքումը պետք է իրականացնել « Հերքում » խորագրի ներքո , իսկ տեղակայման , ձևավորման , տառատեսակի չափի ու տեսակի , հրապարակման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը , որին վերաբերում է , այսինքն՝ Մուշեղ Շուշանյանի մասով՝ « aravot.am » համացանցային կայքում 07.08.2019 թ վականին տեղադրված «« Հստակ տեղեկություններ կան , որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել , մասնակցել կոռուպցիոն գործընթացներին » . Մուշեղ Շուշանյան » վերնագրով հրապարակմանը , իսկ Արուսյակ Ջուլհակյանի մասով՝ « aravot.am » համացանցային կայքում 07.08.2019 թ վականին տեղադրված «« Հիմա տեսեք թե քանի ֆիգուր է մասնակցում այս ամեն ինչին » . Արուսյակ Ջուլհակյանը անուններ է հրապարակում » վերնագրով հրապարակմանը , Մուշեղ Շուշանյանից հօգուտ Արմեն Գևորգյանի բռնագանձել 1.400.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության արդյունքում հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում , Արուսյակ Ջուլհակյանից հօգուտ Արմեն Գևորգյանի բռնագանձել 1.400.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության արդյունքում հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում . մնացած մասով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02 . 07 .20 21 թվականի որոշմամբ Մուշեղ Շուշանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է : ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06 . 08 .20 21 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Շուշանյան ը (ներկայացուցիչ՝ Արթուր Գրիգորյան) : Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Գևորգյան ը (ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Կոչուբաև) ։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմք եր ի սահմաններում. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3- րդ , 5- րդ , 42- րդ , 61-րդ և 63-րդ հոդվածները, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ և 10- րդ հոդված ներ ը, մինչև 30 .1 0 .20 2 1 թվականը գործող խմբագրությամբ « Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3 1 -րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66- րդ և 37 2 -րդ հոդված ներ ը: Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված հարկային էլեկտրոնային հաշվետվությունների համաձայն՝ Մուշեղ Շուշանյանը 2020 թվականի չորրորդ և 2021 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակներում եկամուտ չի ունեցել: Նշվածը պայմանավորված է եղել նրանով, որ վերջինս Արցախում պատերազմի ընթացքում ստացել է վիրավորում և ձախ ոտքի սրունքի զույգ ոսկորների բազմաբեկոր կոտրվածքների հետևանքով մինչև օրս զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, այդ թվում՝ ժամանակավորապես չի իրականացնում փաստաբանական գործունեություն, իսկ այլ զբաղվածություն և եկամտի աղբյուր չունի: Վերոգրյալի վերաբերյալ վերաքննիչ բողոքին կից ներկայացված բժշկական փաստաթղթերի և հարկային էլեկտրոնային հաշվետվությունների համադրումից ակնհայտ է, որ Մուշեղ Շուշանյանի գույքային դրությունը թույլ չի տվել վճարել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը, որպիսի հանգամանքը նրան պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու հիմք էր: Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել վերը նշված փաստերը հաստատող ապացույցները՝ բժշկական փաստաթղթերը և հարկային էլեկտրոնային հաշվետվությունները: Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, Մուշեղ Շուշանյանին զրկել է արտահայտվելու ազատության պաշտպանության արդյունավետ միջոցից և ոտնահարել վերջինիս արդար դատաքննության իրավունքը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերաց նել Վերաքննիչ դատարանի 06 . 08 .202 1 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը : 2.1 . Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները . Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված և հիմնավորված է , ինչպես նաև կայացվ ել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա: Մուշեղ Շուշանյանի ներկայացրած փաստաթղթերը բացառապես առնչվում են նրա առողջական վիճակին և հարկային իրավահարաբերություններին, ու ոչ թե նրա գույքային դրությանը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները . Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել մինչև 30 .1 0 .20 2 1 թվականը գործող խմբագրությամբ « Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3 1 -րդ հոդված ի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը , և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով . ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: ՀՀ Սահմանադրության 81- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան : Կոնվենցիա յի 6- րդ հոդվածի 1- ին կետի համաձայն ` յուրաքանչյուր ոք , երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ , ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք : Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ( այսուհետ՝ ՄԻԵԴ ) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է : Այնուամենայնիվ , այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների : Այդ սահմանափակումները թույլատրվում են , քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ : Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի : Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես , որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան , որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը : Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6- րդ հոդվածի հետ , եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով ( տե ´ ս , Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ - ի 28.05.1985 թվականի վճիռը , կետ 57 ): ՄԻԵԴ - ը մեկ այլ վճռ ում նշել է , որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ , սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը , որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը : Բացի դրանից , սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6- րդ հոդվածի 1- ին կետին , եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ , և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն ( տե ´ ս , Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ - ի 14.03.2000 թվականի վճիռը , կետ 36 ): ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է , որ՝ - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը , իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ , - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում , - դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ , որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը , - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով , - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող : Այլ հարց է , որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի , ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման ( տե՛ս , թիվ ՍԴՈ -652, թիվ ՍԴՈ -690, թիվ ՍԴՈ -719, թիվ ՍԴՈ -765, թիվ ՍԴՈ -844, թիվ ՍԴՈ -873, թիվ ՍԴՈ -890, թիվ ՍԴՈ -932, թիվ ՍԴՈ -942, թիվ ՍԴՈ -1037, թիվ ՍԴՈ -1052, թիվ ՍԴՈ -1115, թիվ ՍԴՈ -1127, թիվ ՍԴՈ -1190, թիվ ՍԴՈ -1192, թիվ ՍԴՈ -1196, թիվ ՍԴՈ -1197, թիվ ՍԴՈ -1220, թիվ ՍԴՈ -1222, թիվ ՍԴՈ -1257, թիվ ՍԴՈ -1289 որոշումները ): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368- րդ հոդվածի 5- րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները։ Այն դեպքերում , երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն , ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը , եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...) ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները , պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով : Նույն հոդվածի 4- րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու , պետական տուրքի վճարումը հետաձգելու , պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով։ Վերոգրյալ նորմերի մեկնաբանությունից բխում է , որ վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրան կցվում են նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցները, իսկ այն դեպքում , երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն , ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը , եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Ընդ որում , քաղաքացիական դատավարությունում ևս պետական տուրքի վճարումից ազատելու , պետական տուրքի վճարումը հետաձգելու , պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով։ Վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությ ա մբ « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի (այսուհետ՝ « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենք ) 4- րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ՝ պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...): « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները՝ պետական տուրքի վճարումից ազատում , պետական տուրքի նվազեցում , պետական տուրքի դրույքաչափի նվազեցում , պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում , պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում , նվազեցում , դրանք վճարելու ժամկետի հետաձգում : « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 31- րդ հոդվածի « գ » կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները՝ նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով ` ելնելով կողմերի գույքային դրությունից : Վերոգրյալ նորմերի մեկնաբանությունից բխում է , որ պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել ու համապատասխան պետական մարմիններ՝ պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար : Նման արտոնություն է նաև պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում ը , որպիսի արտոնությունը դատարանները կամ դատավորները կարող են սահմանել առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար ` ելնելով նրանց գույքային դրությունից : ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու՝ դատարանների և դատավորների լիազորության իրականացման պայմաններին ՝ արձանագրելով, որ «(…) յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն՝ հաշվի առնելով նաև գործի հանգամանքները : Այսպես , օրինակ , օրենսդիրը , ամրագրելով հայցադիմումների , վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն , տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում ` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը՝ գույքային կամ ոչ գույքային : Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը , հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով ( օրինակ՝ որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա ): Վերոգրյալից հետևում է , որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել՝ անտեսելով գործի հանգամանքները , հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները , վերաքննիչ և վճռաբեկ բողոքները » ( տե ´ ս , « Ռեքվիեմ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ « Մեգարոն » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵՇԴ /1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը ): Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը ․ «( ․․․ ) Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է , որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը , որպիսի փաստական հանգամանքի առկայությունը , գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում , ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ծանր դրության վերաբերյալ » ( տե ´ ս , Միշա և Յաշա Գրիգորյանների ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ 1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը ): ՀՀ վճռաբեկ դատարանը, վկայակոչելով Սահմանադրության 1- ին հոդված ը , դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ս ոցիալական պետության հիմնական բնութագրիչներից են կենսանվազագույնի երաշխավորումը , մարդու իրավունքների և ազատությունների արդարադատական ապահովումը։ Դ ատարանները կենսանվազագույնի երաշխավորումը ու մարդու իրավունքների և ազատությունների արդարադատական ապահովումը կարող են իրականացնել , ի թիվ ս այլ հանգամանքների , հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված և հանրահայտ փաստ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում առկա նվազագույն սպառողական զամբյուղի չափը։ Դ ատարանները պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն վիճելի իրավահարաբերության բնույթը , վճարման ենթակա պետական տուրքի չափը , գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները , կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը ( տե՛ս, Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանն ընդդեմ « Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ » ՓԲԸ թիվ ՍԴ /0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը ) ։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին , որ դատարանները պետական տուրքի գծով արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ՝ բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը։ ՄԻԵԴ - ը բազմիցս նշել է , որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում , որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6- րդ հոդվածի 1- ին կետ ին : Այնուամենայնիվ , այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից , ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը , որում նման սահմանափակումը կիրառվել է , հանգամանքներ են , որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով թե ոչ ( տե՛ս , Քրոյցն ընդդեմ Լեհաստանի ((Kreuz v. Poland), թիվ 28249/95, պարբերություն 60 ): Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները և դրանք համադրելով ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների հետ ՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ պետք է հիմք ընդունե լ նաև նրա առողջական այնպիսի վիճակը , որը որոշակի դեպքերում նրան զրկում է իր կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես եկամուտ ունենալու իրական հնարավորությունից ։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ . Սույն գործի փաստերի համաձայն` Դատարան ը 06 .0 4 .20 2 1 թվականին վճիռ է կայացրել Արմեն Գևորգյանի հայցը մասնակիորեն բավարարելու մասին: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Մուշեղ Շուշանյանը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02 . 07 .20 21 թվականի որոշմամբ Մուշեղ Շուշանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու մասին ապացույցը, և չի ներկայացվել պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն: Միաժամանակ սահմանվել է ժամկետ նաև այդ խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոք կրկին ներկայացնելու համար: Մուշեղ Շուշանյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կցելով նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն՝ պատճառաբանելով, որ Արցախում պատերազմի ընթացքում ստացել է վիրավորում և ձախ ոտքի սրունքի զույգ ոսկորների բազմաբեկոր կոտրվածքի հետևանքով զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, ոտքի շրջանում ախտորոշվել է ֆլեբոթրոմբոզ ու, քանի որ ոտքի վիրավոր հատվածը չափազանց այտուցված է, ապա բժիշկների ցուցումով օրվա մեծ մասը պետք է լինի հորիզոնական դիրքում՝ ոտքը պահելով բարձրադիր, ուստի նման առողջական վիճակի պատճառով չի աշխատում, ժամանակավորապես չի զբաղվում նաև փաստաբանական գործունեությամբ, այլ զբաղվածություն և եկամտի աղբյուր չունի: Ի հաստատումն միջնորդության մեջ վկայակոչված փաստերի՝ դրան կից ներկայացրել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 17.02.2021 թվականի թիվ 1570 և թիվ 3158 եզրակացությունները, Էրեբունի բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե համապատասխան ժամանակահատվածների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկները: Վերաքննիչ դատարանի 06 . 08 .20 21 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ « միջնորդության մեջ նշված հանգամանքների և կից փաստաթղթերի բովանդակությունից հետևում է , որ Մուշեղ Շուշանյանն ունի առողջական խնդիրներ և որպես շրջանառության հարկ վճարող 2020 թվականի չորրորդ , 2021 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում հարկային վճարումներ չի կատարել : (…) դատարանների կողմից պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու հիմքում պետք է ընկած լինի նման միջնորդությամբ հանդես եկած գործին մասնակցող անձի գույքային դրությունը : (…) Բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման , քանի որ կրկին բերված վերաքննիչ բողոքում ներկայացված՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության մեջ նշված հանգամանքները և դրանց վերաբերյալ կրկին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերն իրենց բովանդակությամբ հնարավորություն չեն տալիս Վերաքննիչ դատարանին Մուշեղ Շուշանյանի գույքային դրությունը գնահատել որպես ծանր և այդ հիմքով սահմանել « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 21- րդ հոդվածով նախատեսված արտոնություններից՝ պետական տուրքի վճարումը հետաձգելը» : Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն գնահատման առարկա է դարձրել Մուշեղ Շուշանյանի ծանր գույքային դրությունը՝ սահմանելով օրենքի պահանջից ավելի բարձր շեմ , այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ «գ» կետի հիմքով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդության քննության շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձներ վերջինիս գույքային դրությունը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին անհարկի ծանրաբեռնել է օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականությամբ։ Դրա փոխարեն, տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձներ Մուշեղ Շուշանյանի բացառապես գույքային դրությունը , և այդ նպատակով վերջինիս կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերին գնահատական տար բացառապես հենց այդ չափանիշը հաշվի առնելով ։ Վերաքննիչ դատարանի թույլ տված դատական սխալի հետևանքով Մուշեղ Շուշանյանը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, որը հանգեցրել է նրա՝ դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման և այդ իրավունքի բուն էության խաթարման: Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու և գործը` Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջնորդությունը կրկին քննության առնելու նպատակով, համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող գ . Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա ․ Մ ԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/28353/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել