ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը Ջրային համակարգի օգ
Ամփոփում
Հոդված 46. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը դիտվում է որպես պայմանագիր՝ թույլտվություն ստացած անձի և Կարգավորող հանձնաժողովի միջև, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է իրականացնել իր վրա դրված պարտականությունները։ Եթե կողմերից որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները, ապա դա դիտվում է որպես պայմանագրի խախտում՝ դրանից բխող հետևանքներով։ Ջ
Ամբողջ Տեքստ
Հոդված 46. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը դիտվում է որպես պայմանագիր՝ թույլտվություն ստացած անձի և Կարգավորող հանձնաժողովի միջև, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է իրականացնել իր վրա դրված պարտականությունները։ Եթե կողմերից որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները, ապա դա դիտվում է որպես պայմանագրի խախտում՝ դրանից բխող հետևանքներով։ Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների փոփոխման համար թույլտվություն ունեցող անձը պետք է հայտ ներկայացնի։ Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցողը դրա կարիքը չունի կամ չի ցանկանում ունենալ օգտագործման թույլտվությունը, ապա նա պարտավոր է գրավոր տեղյակ պահել Կարգավորող հանձնաժողովին և վերջինիս ներկայացնել ջրային համակարգի օգտագործման թույլտվության ստորագրված պատճենը, ինչը հիմք է օգտագործման թույլտվության գործողությունը դադարեցնելու համար: Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունից զրկելը կամ ջրային համակարգի օգտագործումը կասեցնող ցանկացած որոշում թույլտվություն ունեցող անձին չի ազատում օգտագործման թույլտվության պայմանների կամ այլ օրենքների ու իրավական այլ ակտերի խախտման համար պատասխանատվությունից։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
