ՍնԴ/0076/02/19
Ամփոփում
քննելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2023 թվականի որոշման դեմ ըստ Բանկի հայցի ընդդեմ «ՍՎԻՖԹ ԹԱՅԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ն երրորդ անձինք «ՍՎԻՖԹ ԹԱՅԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), Արշակ ու Հայկուշ Թորոսյանների՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է
Ամբողջ Տեքստ
114Հ-22յք Վ :
ՀՏ Ա 5՞
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0076/02/19 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0076/02/19
Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Ս. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի մայիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.08.2023 թվականի որոշման դեմ ըստ Բանկի հայցի ընդդեմ «ՍՎԻՖԹ ԹԱՅԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ն երրորդ անձինք «ՍՎԻՖԹ ԹԱՅԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), Արշակ ու Հայկուշ Թորոսյանների՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է անվավեր ճանաչել Երնան քաղաքի Շենգավիթ համայնքի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող գույքի (այսուհետ նան՝ Անշարժ գույք) 30.05.2019 թվականին կայացած աճուրդը:
Սնանկության դատարանի 20.12.2019 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 20.12.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
2
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 12.08.2020 թվականի որոշմամբ Կառավարչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.08.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, ե Դատարանի 07.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկուշ (Թորոսյանը (ներկայացուցիչ Խաչատուր Օհանյան):
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ ու 16-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ հաստատվել է իր իրավական շահագրգովածություն ունենալու փաստը, մինչդեռ Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու մասին երրորդ անձ Հայկուշ (Թորոսյանի միջնորդությունը բավարարել է ն իր վրա է դրել իր շահագրգովածության առկայության ու իրավունքների խախտման փաստերն ապացուցելու պարտականությունը՝ այն դեպքում, երբ Կառավարչի նույնաբովանդակ միջնորդությունը մերժվել է, իսկ ինքը բազմիցս նշել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ հաստատված փաստերն այլնս ապացուցման կարիք չունեն ն իրավաչափ չէ վերադաս ատյանի կողմից հաստատված փաստը կասկածի տակ դնելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.05.2020 թվականի որոշմամբ ընդգծել է, որ գործի լուծման համար էական են այն հանգամանքները, թե արդյո՞ք լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը ն վայրը, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրն ու կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը փաստացի նշվել են հրապարակային ծանուցման մեջ, թե ոչ, Ա արդյո՞ք լոտի հասցեն ճիշտ է: Այսինքն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարնորել է նշված տեղեկությունները Կառավարչի կողմից հրապարակային ծանուցման մեջ փաստացի նշելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հրապարակային ծանուցման մեջ լոտի հասցեն սխալ է նշված եղել, ինչի հետնանքով Անշարժ գույքը ձեռք բերելու հետաքրքրություն ունեցող անձինք փաստացի չէին կարողանա հասկանալ, թե որտեղ է գտնվում գույքը, իսկ «հէք://տտ.Յ248-8Ր.8» հասցեում գտնվող ինտերնետային կայքում «Արն-Բերդ» բառով որոնում կատարելու դեպքում աճուրդի մասին հայտարարությունը չէր կարող գտեվել:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ հրապարակային ծանուցման մեջ նշված է եղել նան հողամասի կադաստրային ծածկագիրը, մինչդեռ հաշվի չի առել, որ կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղորոշումը պարզելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ
Յ
ն հմտություններ, հետնաբար անշարժ գույքի սխալ հասցե նշելու պարագայում կադաստրային ծածկագրի առկայությունը չի կարող ունենալ էական նշանակություն:
Վերաքննիչ դատարանը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու հետեանքով հակասական մեկնաբանություններ է արել: Արձանագրելով, որ հրապարակային ծանուցման մեջ վկայակոչված հոդվածով սահմանված տեղեկությունների փոխարեն սնանկության գործով կառավարչի հեռախոսահամարը նշելը «իրատեսական» է՝ Վերաքննիչ դատարանը փաստացի ընդունել է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտվել են: Ավելին՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի խախտումը Վերաքննիչ դատարանը դիտարկել է «զուտ ֆորմալ բացթողում»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.08.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ ինքը, իրացնելով իր դատավարական իրավունքը, նախքան գործը դատաքենության նշանակելը ներկայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու մասին միջնորդություն, որի դեմ Բանկն առարկություն չի ներկայացրել՝ թեն զրկված չի եղել դրա կապակցությամբ իր դիրքորոշումը Դատարանում հայտնելու հնարավորությունից: Ընդ որում, նշված միջնորդությունը Դատարանի կողմից բավարարվելուց հետո Բանկը դատարան չի ներկայացրել որնէ վերաբերելի, թույլատրելի Ա արժանահավատ ապացույց այն մասին, որ աճուրդի հետնանքով իր իրավունքները խախտվել են, իր համար անբարենպաստ հետնանքներ են առաջացել ու ներկայացված հայցն ուղղված է իր իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանությանը: Այսինքն՝ նշված փաստերը Բանկի կողմից չեն ապացուցվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Երեան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 13.06.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սուրեն Վարդանյանը (հիմք՝ Դատարանի 07.02.2023 թվականի վճիռը) (հատոր 6-րդ, գ.թ. 47-74).
2) Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (ոո/տ.820888Ր.8Ո) Կառավարիծը 14.05.2019 թվականին հրապարակել է ««ՍՎԻՖԹ ԹԱՅԵՐՍ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ում գրավադրված՝ երրորդ անձ Արշակ (Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման նե անցկացման մասին» վերտառությամբ հայտարարություն` մասնավորապես հետնյալ բովանդակությամբ. «(..) Գույքը իրենից ներկայացնում է՝ Լ ոտ-1 ՀՀ, ք.Երնան, Շենգավիթ համայնք, Արն-Բերդի փողոց, թիվ 2/1 հասցեի հողամաս: Կադաստրային համարը` 01-011-0519-0021, հողամասի չափը՝ 67,6 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, իրավունքի տեսակը` սեփականություն, հողամասն ունի որոշակի թեքություն: Հողամասի վրա առկա է ինքնակամ շինություն, որն օգտագործվել է որպես խանութ, սակայն այն գրանցված չէ սեփականության իրավունքի գրանցման վկայականում: (...)
4
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նան աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ս.Վարդանյանին /հեռ.094 400 360/» (հատոր 1-ին, գ.թ. 8).
3) 29.05.2019 թվականին Հայկուշ (Թորոսյանը ներկայացրել է 30.05.2019 թվականին կայանալիք Անշարժ գույքի աճուրդին մասնակցելու մասին հայտ (հատոր 3-րդ, գ.թ. 25).
4) 30.05.2019 թվականին կայացած Անշարժ գույքի աճուրդում հաղթող է ճանաչվել Հայկուշ (Թորոսյանը, որի կապակցությամբ Կառավարչի ն Հայկուշ (Թորոսյանի միջն ստորագրվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն (հատոր 3-րդ, գ.թ. 27).
5) գործի քննության ընթացքում Հայկուշ (Թորոսյանը դիրքորոշում է հայտնել, որ 30.05.2019 թվականի Անշարժ գույքի աճուրդի մասին տեղեկացել է Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից (Թ.220888Ր.Յո) ն պահպանելով անհրաժեշտ պահանջները՝ դրանում ճանաչվել է հաղթող (հատոր 3-րդ, գ.թ. 96, 97):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՍնԴ/0189/02/19 քաղաքացիական գործով 19.07.2022 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկություններն անվավեր ճանաչելու դատարանի հայեցողական լիազորության իրականացման պայմաններին վերահաստատելով այդ կապակցությամբ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված լինելու պայմաններում առաջնայնության կարգով անդրադառնում է 30.05.2019 թվականին կայացած աճուրդն անվավեր ճանաչելու հիմքերի կապակցությամբ բողոքում նշված փաստարկներին՝ հիմք ընդունելով նան դրանց կապակցությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների՝ բողոքի լուծման համար որոշիչ լինելու հանգամանքը: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձնով: Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի,
5
գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների Ա դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նան հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (...):
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետնյալ իմաստները.
հրապարակայիե սակարկություններ կամ սակարկություններ' աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.
աճուրդ' սակարկությունների ձն, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.
(..):
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ ն 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձն է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին: Այսինքն՝ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել՝ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետում ն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «կարող է ճանաչել անվավեր» ձնակերպմանը, արձանագրել է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված ու (կամ) անցկացված մրցույթն անվավեր ճանաչելը դատարանի հայեցողական լիազորությունն է, երբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գործի փաստական հանգամանքները լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի հետազոտելուց ու խախտման բնույթը, ծանրությունը Ա հետնանքները գնահատման առարկա դարձնելուց հետո դատարանն է որոշում՝ կիրառել իրավական այդ հետնանքը, թե՝ ոչ (տե՛ս «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Նոյեմբերյան համայնքի ու երրորդ աեձ «Արմ-Հելիա Դյութի Ֆրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ՎԴ2/0087/05/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նույնպես կիրառված է «կարող է ճանաչել անվավեր» ձնակերպումը, ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձնավորած իրավական պրակտիկան` կապված դատարանի հայեցողական լիազորության իրականացման պայմանների հետ, պետք է հաշվի առնել նան նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելիս:
6
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «հայեցողություն» եզրույթի իրավական բովանդակության բացահայտմանը, նշել է, որ այն թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսնորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու ու քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության գաղափարը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրութի ներք պետ. է նկատի ունենալ նպատակահարմարության ու օրինականության ողջամիւր հարաբերակցությունը: Այսինքն՝ պետաիշխանական լիազորություններով օժտված որնէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել՝ առաջնորդվելով մարդու ն քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով՝ ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը ն լուծումը:
Հիմք ընդունելով իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ «դատական հայեցողության» սահմանները նախնառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ ն բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության ու մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով Ա տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով (տե՛ս ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի, Իրինա Ալոյանի, Տիգրան Այվազյանի ն Արմեն Այվազյանի թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Թիվ ՎԴԶ/0087/05/21 քաղաքացիական գործով 21.12.2023 թվականի որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ դատական հայեցողությունն իրավակիրառ գործընթացում դատարանին ընձեռված իրավաչափ լուծումներից որնէ մեկի ընտրության հնարավորությունն է: Անդրադառնալով դատարանների կողմից որնէ հայեցողական լիազորություն իրականացնելու իրավունքին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, քանի որ դրա իրականացման ուղեգծում դատարանը կաշկանդված է անձի՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ն օրենքներով պահպանվող իրավունքներով ու օրինական շահերով: Հետնաբար դատարանն իր հայեցողական լիազորությունը պետք է իրականացնի գործի փաստական հանգամանքների շրջանակներում գործին մասնակցող անձանց երաշխավորված իրավունքների ն օրինական շահերի ապահովման գերակայության հաշվառմամբ` առաջնորդվելով իրավական պետության ու հատկապես դրա կարնորագույն հատկանիշներից իրավունքի գերակայության՝ իրավական որոշակիության, օրինական ակնկալիքների սպահպանման ն կամայականությունների կանխարգելման պահանջներով:
Իրավական որոշակիության ն իրավունքի գերակայության սկզբունքների, ինչպես նան սեփականության իրավունքին անհամաչափ չմիջամտելու պահանջի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձնավորած իրավական պրակտիկայի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն ամփոփ եզրակացության, որ մրցույթն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվելու դեպքերում մի կողմից առկա է մրցույթի կազմակերպման ն (կամ) անցկացման կանոնների խախտման հիմքով այն վիճարկող անձի իրավունքների ապահովման, իսկ մյուս կողմից` մրցույթում հաղթած անձի՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության, այսինքն՝ սեփականության իրավունքին անհամաչափ
7
չմիջամտելու պահանջ: Մրցույթն անվավեր ճանաչելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելու հարցը դատարանը պետք է գնահատի նշված պաշտպանվող ն միջամտվող շահերի հարաբերակցության շրջանակներում յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների գնահատմամբ ողջամիր հավասարակշռություն ապահովելով այդ իրավունքների միջն: Այլ կերպ ասած՝ դատարանը գնահատման առարկա պետք է դարձնի այն հարցը, թե արդյո՞ք մրցույթը կայացած լինելու ն նոր իրավունքներ գրանցված լինելու պայմաններում մրցութն անվավեր ճանաչելով իրավական որոշակիությունից շեղվելն արդարացված է, թե ոչ՝ միաժամանակ պատճառաբանելով, որ արձանագրված խախտման հետնանքով մրցույթը վիճարկող անձի իրավունքների սահմանափակումն իր բնույթով էական ու անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի խախտում է, որը հնարավոր չէ վերականգնել առանց իրավական որոշակիության սկզբունքից շեղվելու՝ մյուս անձի սեփականության իրավունքին միջամտելու, կամ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ:
Վերոշարադրյալ մեկնաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աճուրդի անցկացման՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-5-րդ, 8-9-րդ ն 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտում թույլ տրված լինելու դեպքերում նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված՝ աճուրդն անվավեր ճանաչելու իրենց հայեցողական լիազորությունն իրականացնելիս նույնպես դատարանները պետք է պարզեն խախտման բնույթը ն առաջացրած հետնանքները՝ աճուրդում հաղթած անձի սեփականության իրավունքի անհամաչափ միջամտելու արգելքի տեսանկյունից քննարկելով իրավական որոշակիության սկզբունքից շեղումն արդարացված լինելու հարցը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով ն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների հէք://որոտ.820888Ր.8ոո պաշտոնական ինտերնետային կայքում, (...):
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետնյալ տեղեկությունները.
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը ն ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).
4) աճուրդի ձնը ն անցկացման կարգը.
5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) ն (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում՝ այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նան էական այլ պայմանները.
6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նան վճարման կարգը ն ժամկետները.
9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը ն վայրը.
10) ընդհանուր աճուրդի դեպքում՝ լոտերի վաճառքի հերթականությունը.
1) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը նե կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.
12) հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը: (...):
8
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աճուրդի անցկացման կարնոր փուլերից մեկը դրա մասին հրապարակային ծանուցելն է, որն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցներում ն Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (ոոոո.820888Ր.8Ո) «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններ պարունակող ծանուցում տեղադրելու միջոցով: Ընդ որում, աճուրդի մասին հրապարակային ծանուցելը դրա անցկացման հրապարակայնությունը, թափանցիկություն ն հաշվետվողականությունն ապահովելու համատեքստում հետապնդում է անձանց անորոշ շրջանակին աճուրդի անցկացման կարգի, պայմանների ու պահանջների, ինչպես նան լոտի մասին տեղեկացնելու նպատակ: Աճուրդին մասնակցելու հավակնություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով օրենսդիրը սահմանել է աճուրդի մասին պարտադիր այն տեղեկությունները, որոնք իրենց համակցության մեջ անհրաժեշտ ու բավարար են դրա մասին ամբողջական պատկերացում կազմելու, ն, ըստ այդմ, աճուրդին մասնակցելու կապակցությամբ որոշում կայացնելու համար:
Վճռաբեկ դատարանի համոզմամբ հրապարակային ծանուցման մեջ հրապարակման ենթակա պարտադիր տեղեկությունների ցանկ սահմանելն ինքնանպատակ չէ, քանի որ դրանք օրենսդրի գնահատմամբ աճուրդի, ինչպես նան լոտի վերաբերյալ այն նվազագույն տվյալներն են, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել աճուրդին մասնակցելու հավակնություն ունեցող անձանց որոշումների վրա՝ միաժամանակ հիմք ծառայելով նան աճուրդի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նան իրենց իրավունքներն իրացնելու ն պարտականությունները պատշաճ կատարելու համար: Այդուհանդերձ աճուրդի կազմակերպչի կողմից հրապարակային ծանուցման մեջ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր տեղեկությունները չնշվելու ն (կամ) թերի ու (կամ) թվաբանական, ուղղագրական կամ այլ տեխնիկական վրիպակներով ն (կամ) բացթողումներով նշվելու դեպքերում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն այդ խախտման՝ աճուրդի հավանական մասնակիցների իրավունքների, ինչպես նան դրանց իրացման իրական հնարավորության վրա ունեցած ազդեցության ծավալը՝ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների հետազոտման միջոցով պարզելով, թե արդյո՞ք նշված տեղեկատվության նշված չլինելը ն (կամ) թերի, վրիպակներով ու (կամ) բացթողումներով նշված լինելն իր բնույթով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի այնպիսի խախտում է, որ խաթարել է աճուրդի անցկացման այդ փուլի նպատակը՝ հանգեցնելով աճուրդի հավանական մասնակիցների իրավունքների անդառնալի խախտման ն նրանց զրկելով աճուրդի մասին տեղեկանալու, դրա ու (կամ) լոտի մասին հավաստի, ամբողջական տվյալներ ստանալու ու դրան մասնակցելու իրական հնարավորությունից:
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման բովանդակությանը ներկայացվող տեղեկությունները նշված չլինելու ն (կամ) թերի ու (կամ) թվաբանական, ուղղագրական կամ այլ տեխնիկական վրիպակներով ն (կամ) բացթողումներով նշված լինելու ցանկացած խախտում չէ, որ պետք է հանգեցնի դատարանի կողմից աճուրդն անվավեր ճանաչելու հայեցողական լիազորության իրականացման: Աճուրդի հավանական մասնակիցների տեղեկացված լինելու ն աճուրդին մասնակցելու իրավունքների ու աճուրդում հաղթած անձի ձեռք բերած նոր իրավունքների միջն ողջամիտ հարաբերակցություն ապահովելու միջոցով դատարանները պետք է հանգեն այն եզրակացության, որ թույլ տրված խախտման հետնանքով առաջացած հետնանքները էական ն անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի հանգամանքներ են, որոնք արդարացնում են իրավական որոշակիության սկզբունքից շեղվելը՝ մյուս անձի սեփականության իրավունքի
9
միջամտությունը դարձնելով համաչափ, կամ գործով առկա լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնան քաղաքի Շենգավիթ համայնքի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 30.05.2019 թվականին կայանալիք աճուրդի վերաբերյալ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյանը 14.05.2019 թվականին Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (ոտտ.820888Ր.8ո) հրապարակել է ««ՍՎԻՖԹ ԹԱՅԵՐՍ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ում գրավադրված՝ երրորդ անձ Արշակ (Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գուքի աճուրդի կազմակերպման ն անցկացման մասին» վերտառությամբ հայտարարություն՝ մասնավորապես հետնյալ բովանդակությամբ. «(..) Գույքը իրենից ներկայացնում է՝ Լոտ- ՀՀ, ք.Երնան, Շենգավիթ համայնք, Արն-Բերդի փողոց, թիվ 2/1 հասցեի հողամաս: Կադաստրային համարը՝ 01-011-0519-0021, հողամասի չափը՝ 67,76 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը խառը կառուցապատման, իրավունքի .»տեսակը՝ սեփականություն, հողամասն ունի որոշակի թեքություն: Հողամասի վրա առկա է ինքնակամ շինություն, որն օգտագործվել է որպես խանութ, սակայն այն գրանցված չէ սեփականության իրավունքի գրանցման վկայականում: (...) Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել. ինչպես նան աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ս.Վարդանյանին /հեռ.094 400 360/»:
29.05.2019 թվականին Հայկուշ (Թորոսյանը ներկայացրել է 30.05.2019 թվականին կայանալիք Անշարժ գույքի աճուրդին մասնակցելու մասին հայտ, ն նշված աճուրդում հաղթող ճանաչվել, որի կապակցությամբ 30.05.2019 թվականին Կառավարչի ու Հայկուշ (Թորոսյանի միջն ստորագրվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Սույն գործով դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է անվավեր ճանաչել Անշարժ գույքի 30.05.2019 թվականին կայացած աճուրդը Կառավարչի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու պատճառաբանությամբ:
Դատարանի 07.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Ինչ վերաբերվում է Բանկի այն պատճառաբանությանը, որ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը թերի է ապա դատարան արձանագրում է, որ թեն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Լին մասի 9-րդ ն 1-րդ կետերով սահմանված պահանջները ուղղակիորեն արտացոլված չեն, սակայն ի թիվս այլ պահանջների նշվել է սնանկության գործով կառավարչի հեռախոսահամարը, որպիսի հանգամանքը չի կարող Բաեկի համար առաջացրել են անբարենպաստ հետնանքներ, քանի որ Բանկը հանդիսանալով սնաեկության գործով պարտատեր, ինչպես եան աճուրդով իրացված գույքի գրավառուն, տեղեկացված է եղել գույքի եկարագրին, ուստի սույն գործի փաստերի համատեքստում, «Հրապարակային սակարկությունեերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ն Ո- րդ կետերով սահմանված պահանջները չպահպանելը կրում է ձնական բնույթ: (...)»:
Վերաքննիչ դատարանը 01.08.2023 թվականի որոշմամբ նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի ն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դիսպոզիցիաներում «կարող է» եզրույթը վկայում է այն մասին, որ ոչ բոլոր խախտումները կարող են հանգեցնել աճուրդի անվավերության, ուստի դրանք բոլոր դեպքերում ենթակա են պարտադիր գնահատման' ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Դա էլ իր հերթին վկայում է այն մասին, որ աճուրդը կարող է անվավեր
10
ճանաչվել միայն այն դեպքում, եթե խախտումները իրենց բնույթով ունեն վճռական ն ուղղակի նշանակություն ն ազդեցություն շահագրգիռ անձի իրավունքների ն օրինական շահերի վրա ն շահագրգիռ անձի համար առաջացրել են անբարենպաստ հետնանքներ: (...)»:
Արդյունքում անդրադառնալով հրապարակային ծանուցման մեջ լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը ն վայրը, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրն ու կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգի փոխարեն Կառավարչի հեռախոսահամարը նշված լինելու, ինչպես նան լոտի անվանման մեջ տեխնիկական վրիպակ առկա լինելու (Արին-Բերդի փողոցի փոխարեն նշվել է «Արն-Բերդի փողոց») խախտումների գնահատմանը՝ Վերաքննիչ դատարանը հանգել է հետնյալ եզրակացություններին.
-. «(-. հաշվի առնելով աճուրդի վերաբերյալ հրապարակային հայտարարությունից հետո մինչն աճուրդի անցկացման նախորդող օրվա միջն ընկած ժամանակահատվածում (14 օր) հարյուրավոր անձանց կողմից հնարավոր շահագրգովածություն ցուցաբերելու խիստ հավանականությունը,, ն ըստ այդմ" գործեականում անհնար համարելով, որ բոլոր հետաքրքրված անձանց եույն օրը ն նույն ժամին հարմար կլինեի լորի ուսումեասիրություն իրականացնելը, Վերաքննիչ դատարանը գփնում է, որ դրա գործնականում ապահովումը ըստ էության անհնարին է ն անիրատեսական: Եվ այդ առումով լոտի ուսումնասիրման համար հրապարակային ծանուցման մեջ սնանկության կառավարչի հեռախոսահամար նշելը իրատեսական է: Բացի այդ, գործով չկա որնէ փաստական հանգամանք, որ որնէ անձ ցանկացել է ուսումնասիրել լորը ն հրապարակային ծանուցման մեջ այն ուսումնասիրելու ամսաթիվ, ժամանակ եշված չլինելու պատճառով զիկվել է աճուրդին մասնակցելու հեարավորությունից: Ինչ վերաբերում է լորի ուսումնասիրման վայրին, ապա լոտի եկարագրից աներկբա է, որ հիշյալ լոտով վաճառքի է հանվել անշարժ գուք, հետնաբար դրա ուսումնասիրման վայրը չի կարող լինել այլ վայր, քան երա հասցեն է»,
- «(..) ցանկացած անշարժ գույք նույնականացվում է ոչ միայն հասցեով, այլ նան կադաստրային համարով ն նշվածի համատեքստում 14.05.2019 թվականի հրապարակային ծանուցմամբ եշվել է լորով վաճառքի հանված անշարժ գույքի կադաստրային համարը' 01-01 0519-0021, ինչպես նան հողամասի չափը (67,76քմ): Վերաքենիչ դատարանը գտնում է, որ այդպես հստակորեն անհատականացվել է անշարժ գույքը, աճուրդով հետաքրքրվածները կարող էին եան այդպես ծանոթանալ հիշյալ անշարժ գույքին ն նշվածի համատեքստում առավել քան ակնհայտ է, որ աճուրդի հրապարակային ծանուցման մեջ «Արե-Բերդի փողոց 2/1» եշման մեջ պարզապես տեղի է ունեցել վրիպակ. Արե բառի մեջ չի եշվել «ի» տառը: Հետփտնաբար, փաստացի վրիպակը չի կարող հանգեցնել աճուրդի անվավերությանը, առավել նս այն պարագայում, երբ գործով չկան փաստեր, որ այդպիսի վրիպակի հեւրնանքով անձինք չեն կարողացել ճշտել անշարժ գույքի գտեվելու վայրը»,
-. «(..) ինչ վերաբերում է աճուրդի հրապարակային ծանուցման մեջ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի Լին մասի 1-րդ կերի պահանջներին համապատասխան աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը ն կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը եշված չլինելուն, ապա դա նս Վերաքննիչ դատարանի գնահատմամբ' զուտ ֆորմալ բացթողում է, որը աճուրդի անվավերության կարող էր հանգեցնել, եթե գործով կլինեին փաստական հանգամանքներ, որ աճուրդով հետաքրքրված անձինք չեն կարողացել սնանկության կառավարչից ստանալ աճուրդի կանոնակարգը ն այդ հանգամանքը իրեեց զիկել է աճուրդի մասնակցության հնարավորությունից: Մինչդեռ եման փաստեր գործով չկան»:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը 01.08.2023 թվականի որոշմամբ մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(..) անկախ Բանկի' որպես գրավառուի ն ապահովված պահանջատիրոջ, կոնկրեր իրավունքնեի խախտման ն ենթադրյալ խախտումեերի հետնանքեերի բացահայտված չլինելուց, պետք է արձանագրել, որ
11
հրապարակային ծանուցման մեջ առկա սխալները, աներկբա կերպով չեն կարող հանգեցնել աճուրդի անվավերությանը, հաշվի առնելով սուն գործի փաստերի վերը եշված առանձնահատկությունները»:
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրակացությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավորված են հետնյալ պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ցանկացած խախտում չէ, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անվերապահորեն պետք է հանգեցնի աճուրդն անվավեր ճանաչելու հետնանքի կիրառման:
Տվյալ դեպքում Անշարժ գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ լոտի հասցեն Արին-Բերդի փողոցի փոխարեն «Արն-Բերդի փողոց», իսկ լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը ն վայրը, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրն ու կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգի փոխարեն Կառավարչի հեռախոսահամարը նշված լինելը թեն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ են, այդուհանդերձ առաջինն իր բնույթով տեխնիկական բացթողում է, իսկ երկրորդն իրականացման ենթակա գործողությունների կազմակերպմանն ուղղված միջոց՝ նկատի ունենալով, որ Կառավարիչն իր հեռախոսահամարը նշել է աճուրդի հավանական մասնակիցների հետ լոտն ուսումնասիրելու կամ կանոնակարգին ծանոթանալու վայրը, ժամանակը ն կարգը կազմակերպելու համար:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Անշարժ գույքի աճուրդին մասնակցած ն դրանում հաղթած Հայկուշ (Թորոսյանը հայտնել է, որ աճուրդի մասին տեղեկացել է հենց Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից (ոոտ.220818Ր.8ո), ինչը նշանակում է, որ Կառավարչի թույլ տված խախտումներն առնվազն չեն սահմանափակել կամ խոչընդոտել նշված կայքից աճուրդի մասին տեղեկանալու ն դրան մասնակցելու հնարավորությունը: Հետնաբար, Հայաստանի Հանրապետության ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (ոտտ.220884Ր.Յ) տեղադրված ծանուցումը ծառայել է օրենքով հետապնդվող՝ աճուրդի մասին անձանց անորոշ շրջանակին տեղեկացնելու իր նպատակին` առավել նս, որ Բանկը ո՛չ գործի քննության ժամանակ ն ո՛չ էլ բողոքում դիրքորոշում չի հայտնել այն մասին, որ ծանուցման մեջ Անշարժ գույքի հասցեի տեխնիկական բացթողման կամ լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը ու վայրը, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը Աե կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգի փոխարեն Կառավարչի հեռախոսահամարը նշված լինելու հետնանքով հասանելիություն չի ունեցել նշված ծանուցմանն ու զրկվել է իր իրավունքներն իրացնելու իրական հնարավորությունից:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմեավորվում են վերը նշված պատճառաբանություններով:
Շարադրված պատճառաբանությունների հաշվառմամբ հիմք ընդունելով նան աճուրդում հաղթած Հայկուշ (Թորոսյանի ձեռք բերած իրավունքների պաշտպանության ն մրցակցող իրավունքների միջն ողջամիտ հավասարակշոռոություն ապահովելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին Բանկի բողոքում նշված փաստարկը հիմնավորված չէ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմեավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը, արձանագրում է, որ «Հրապարակային սակարկությունների
12
մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի խախտման" եմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քենության դեպքերում եշված նորմը" նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված աճուրդն անվավեր ճանաչելու հայեցողական լիազորության իրականացման տեսանկյունից անհրաժեշր է կիրառել սույն որոշմամբ տրված մեկեաբանություններին համապատասխան' յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների ուսումեասիրության արդյունքում ողջամիտ հավասարակշոություն ապահովելով մրցակցող իրավունքների միջն:
Վճռաբեկ դատարանը հավելում է, որ այլնս չի անդրադառնում Բանկի՝ սույն գործով իրավական շահագրգովածություն ունենալու մասին բողոքում նշված փաստարկներին ն այդ կապակցությամբ ստորադաս դատարանների պատճառաբանությունների գնահատմանը՝ հաշվի առնելով Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքն ու դրա կապակցությամբ հայտնված դիրքորոշումների շրջանակում Անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու մասին Բանկի պահանջը մերժման ենթակա լինելու հանգամանքը:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունը, այն է՝ Բանկի վճռաբեկ բողոքը մերժել ն օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի 01.08.2023 թվականի որոշումը` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0076/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
