Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աֆրիկյան — ՎԴ/2256/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Աֆրիկյան — ՎԴ/2256/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/2256/05/1916 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ ՛ Նախարարություն) ն Արտակ Հարությունյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.10.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Արսեն Աֆրիկյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, Մանուկ Միքայելյան ն Արտակ Հարությունյան՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, որը մեկ ամ

Ամբողջ Տեքստ

ՔԻՎ ՀԱԻ

ՆՈՆՑԷ' բ

ՀՏՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2256/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2256/05/19

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝ Ա. Սարգսյան

Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի մարտի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ ՛ Նախարարություն) ն Արտակ Հարությունյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.10.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Արսեն Աֆրիկյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, Մանուկ Միքայելյան ն Արտակ Հարությունյան՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, որը մեկ ամսվա համար կազմում է 476.000 ՀՀ դրամ՝ սկսած 15.06.2018 թվականից, ինչպես նան կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի

2

0,115 տոկոսի չափով՝ մինչն վճռի փաստացի կատարումը, գանձելու իսկ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու Ա որպես ածանցյալ պահանջ՝ ՀՀ արդարադատության նախարարի 15.06.2018 թվականի թիվ 255-Ա, 15.06.2018 թվականի թիվ 256-Ա ն գործով երրորդ անձ Արտակ Հարությունյանին պաշտոնին նշանակելու հրամաններն ընդունման պահից ոչ իրավաչափ ճանաձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմեով դատարան՝ Արսեն Աֆրիկյանը պահանջե է ճանաչել իր ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, այն է՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում, իր օգտին պատասխանող Նախարարությունից բռնագանձել միջին ամսական աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը մեկ ամսվա համար կազմում է 476.000 ՀՀ դրամ՝ սկսած 15.06.2018 թվականից, ինչպես նան կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով՝ մինչն դատարանի վճռի փաստացի կատարումը, աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգման անհնարինության .դեպքում՝ Նախարարությանը պարտավորեցնել աշխատողին աշխատանքում չվերականգնվելու դիմաց տրամադրել հատուցում միջին աշխատավարձի տասներկուասպատիկի չափով, որպես ածանցյալ պահանջ՝ ընդունման պահից ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի 15.06.2018 թվականի թիվ 255-Ա, 15.06.2018 թվականի թիվ 256-Ա ն գործով երրորդ անձ Արտակ Հարությունյանին պաշտոնին նշանակելու վիճարկվող հրամանները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է՝ ճանաչել հայցվոր Արսեն Աֆրիկյանին Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, հայցվոր Արսեն Աֆրիկյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում, Ա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը Մնացած պատասխանող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից վճարման ենթակա աշխատավարձի կետանցված յուրաքանչյուր օրվա համար 0,15 տոկոսի չափով՝' մինչն վճռի փաստացի կատարումը, տուժանք բռնագանձելու պահանջի մասով, հայցը մերժվել է:

3

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.10.2021 թվականի որոշմամբ Նախարարութան ն Արտակ Հարությունյանի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 12.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Անի Միքայելյան) ն Արտակ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արսեն Աֆրիկյանը (ներկայացուցիչ՝ Արսեն Համբարձումյան):

2. Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի իե մասի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 9-րդ, 40-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ ն 115-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը նախատեսել է վարչական պաշտոն զբաղեցնող որոշակի կատեգորիայի անձանց աշխատանքային իրավահարաբերությունների դադարման հատուկ կարգ, հաշվի առնելով այս ոլորտում ծագող աշխատանքային իրավահարաբերությունների բնույթն ու նշանակությունը: Օրենսդիրը վարչական պաշտոն զբաղեցնող անձի հետագա աշխատանքային հարաբերությունների շարունակումը ուղղակիորեն կապում է նրա վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության հետ՝ ամրագրելով, որ վերջինիս փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը շարունակում է կատարել իր աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները, սակայն, արդեն որպես ժամանակավոր պաշտոնակատար, որի աշխատանքային իրավահարաբերությունները դադարում են իր պաշտոնում նոր նշանակում կատարելու պահից:

Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը, որը զբաղեցրել է հայցվորը, հանդիսացել է Ա հանդիսանում է վարչական պաշտոն, որի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վերջինս որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչն իր պաշտոնում նոր նշանակում կատարելը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ եթե «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված է հստակ պաշտոնների դասակարգում, ապա այլ օրենքներով չի կարող այս կանոնից շեղում լինել, քանի որ միակ հատուկ օրենքը, որով կարգավորվում է պաշտոնների դասակարգման հարաբերությունը «Հարային ծառայության մասին» ՀՀ օրենքն է: Հետնաբար՝ չի կարող լինել մի իրավիճակ, երբ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքը պաշտոնների դասակարգման այլ տարբերակ սահմանի: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքը կարող է սահմանել «Հանրային

4

ծառայության մասին, ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներից բխող առանձնահատկություններ իր ծառայողների համար:

Հետնաբար՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը հանդիսանում է վարչական պաշտոն ն այդ պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառելի է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 28.10.2019 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է ն 19.02.2020 թվականին տեղի ունեցած դատաքննության ընթացքում հայցվորին առաջարկել (մատնանշել) է ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել ճիշտ հայցատեսակով, մինչդեռ վարչական գործի վարույթը կարող է վերսկսվել միայն այն դեպքերում, երբ դատաքննության ավարտից հետո անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, իսկ հայցի հիմքը ն առարկան այլնս փոփոխվել չեն կարող:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

2.. Արտակ Հարությունյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 39-րդ ն 40-րդ հոդվածները, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 4րդ ն 6-րդ հոդվածները, 57-րդ հոդվածի Լին մասը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը հայցվոր Արսեն Աֆրիկյանի համար սկսել է հոսել տվյալ պաշտոնում այլ անձի նշանակման ն հայցվորին երկարամյա ծառայության համար կենսաթոշակ նշանակելու հաջորդ օրվանից, այսինքն՝ 02.07.2018 թվականից ն ավարտվել է 02.09.2018 թվականին: Այնինչ, Արսեն Աֆրիկյանը քրեակատարողական ծառայությունից ազատումը վիճարկելու գործընթացը նախաձեռնել է իր պաշտոնավարումը դադարեցվելուց ավելի քան 7 ամիս անց՝ այն պարագայում, երբ վերջինիս, արդեն իսկ օրենքի ուժով հայտնի է եղել նույն օրենքի ուժով նախ՝ իր ժամանակավոր պաշտոնակատար հանդիսանալու, իսկ այնուհետն՝ պաշտոնավարման դադարեցման փաստերի մասին ն առկա են եղել բոլոր իրական (ռեալ) հնարավորություններն օրենքով սահմանված կարգով ն ժամկետներում այդ հարցերը վիճարկելու համար: Հետնաբար այդ մասով գործի վարույթը ենթակա էր կարճման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

5

Տվյալ դեպքում «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքը սպառիչ թվարկում է քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերը, մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունից ազատելու համապատասխան պաշտոնի համար նոր հիմք է նախատեսում՝ նոր նշանակում կատարելու փաստի առումով: Առկա իրավական խնդիրն առաջացել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում նոր կարգավորում նախատեսելու ն «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն չկատարվելու հետնանքով: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել տվյալ հարցի կարգավորման համար էական նշանակություն ունեցող՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի՝ «Նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նույն օրենքից բխող այլ օրենքներում փոփոխությունները պետք է կատարել վեց ամսվա ընթացքում»:

Այսինքն՝ օրենսդիրը նշված իրավանորմով սահմանել լթֆէ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու ն դրանք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող պահանջներին համապատասխանեցնելու հստակ պահանջ ն ժամկետ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ, ըստ էության, հստակեցվել ն լուծվել է այլ օրենքների հետ հակասություններ չառաջանալու հարցը` կանխելով հնարավոր շահարկումներն ու տարակարծիք մեկանաբանությունները:

Ըստ այդմ՝ 11.06.2018 թվականից ՀՀ քրեակատարողական ծառայության նոր պետի նշանակմամբ պայմանավորված ՀՀ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներն օրենքի ուժով դարձել թեն իրենց պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարներ ն շարունակել պաշտոնավարել՝ մինչե այդ պաշտոններում նոր նշանակում կատարելը:

Ելնելով վերոգրյալից, ակնհայտ է, որ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ պետական վարչական պաշտոն համարվող ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում կատարվել է նոր նշանակում, որի արդյունքում ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող անձ՝ Արսեն Աֆրիկյանն օրենքի ուժով համարվել է ազատված նուն պաշտոնից ն քրեակատարողական ծառայությունից, ն համապատասխան հրամանով նրա հետ կատարվել է վերջնահաշվարկ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2021 թվականի որոշումը՝ կարճել գործի վարույթը կամ փոփոխել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

2.2. Երրորդ անձ Արտակ Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի վերաբերյալ հայցվորի պատասխանի հիմնավորումները.

Սույն վարչական գործով Արտակ Հարությունյանը ներգրավվել է որպես երրորդ անձ, քանի որ տվյալ պահին նա զբաղեցնում էր ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

6

ՀՀ արդարադատության նախարարի 14.10.2021 թվականի թիվ 515-Ա հրամանով Արտակ Հարությունյանն ազատվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից ե քրեակատարողական ծառայությունից, իսկ ՀՀ արդարադատության նախարարի 15.10.2021 թվականի թիվ 518-Ա հրամանով ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակվել է Ամբակում Գրիգորյանը: Ուստի սույն գործով կայացվելիք դատական ակտերը որնէ ձնով չեն շոշափում Արտակ Հարությունյանի իրավունքները:

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Սույն վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 676-Ա որոշմամբ Արտյոմ Մխոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ (հատոր 1-ին, գ.թ. 36):

2) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 15.06.2018 թվականի թիվ Ե 40/10-2835 գրությամբ վերջինիս առաջարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Արսեն Սամվելի Աֆրիկյանին ազատել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից ն արդարադատության գնդապետ Մանուկ Լնոնի Միքայելյանին նշանակել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում ազատելով նրան ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 37):

3) ՀՀ արդարադատության նախարարը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով Ա «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նան հիմք ընդունելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի առաջարկությունը, 15.06.2018 թվականին ընդունել է «Արսեն Աֆրիկյանի մասին» թիվ 255-Ա հրամանը, որով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանին հրամայել է 15.06.2018 թվականից ապահովե ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Սամվելի Աֆրիկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 38):

4) ՀՀ արդարադատության նախարարը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով ն «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նան հիմք ընդունելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի առաջարկությունը, 15.06.2018 թվականին ընդունել է «Մանուկ Միքայելյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին» թիվ 256-Ա հրամանը, որով հրամայել է Մանուկ Լնոնի

7

Միքայելյանին 15.06.2018 թվականից ազատել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից ն փոխադրման կարգով նշանակել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ (հատոր 1-ին, գ.թ. 38):

5 Արսեն Աֆրիկյանը 18.02.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին` հայտնելով, որ 1992 թվականից աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում Ա զբաղեցրել տարբեր պաշտոններ, իսկ 2018 թվականի հունվար ամսից զբաղեցրել է նույն վարչության պետի առաջին տեղակալի (հետագայում՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի) պաշտոնը: 2018 թվականի հունիս ամսին աշխատանքի ներկայանալով՝ տեղեկացել է, որ իր պաշտոնին նշանակվել է այլ անձ, որպիսի պայմաններում ինքը չի ներկայացել աշխատանքի ն չի ստացել որնէ իրավական ակտ (փաստաթուղթ) իր աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների դադարման վերաբերյալ: Նշվածի հիման վրա Արսեն Աֆրիկյանը խնդրել է տրամադրել տեղեկատվություն առ այն, թե արդյոք դադարեցված են իր աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները նշված կառույցում, եթե այո, ապա տրամադրել ազատման հիմքը՝ հրամանը, եթե ոչ, տրամադրել տեղեկատվություն, թե ինչ կարգավիճակ ունի ՀՀ արդարադատության նախարարությունում (հատոր 1-ին, գ.թ. 42):

6) Ի պատասխան Արսեն Աֆրիկյանի 18.02.2019 թվականի դիմումի ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Նունե ՒԽ,աչատրյանի 26.02.2019 թվականի թիվ 10/24/3991-19 գրությամբ հայտնվել է, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ն 9-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը վարչական պաշտոն է ն նրան պաշտոնի նշանակում ն ազատում է ՀՀ արդարադատության նախարարը՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում նա որպես ժամանակավոր պաշտոնակատար շարունակում է պաշտոնավարել մինչն իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, իսկ նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Նշվածի հիման վրա ն հաշվի առնելով ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի առաջարկությունը՝ ՀՀ արդարադատության նախարարի 15.06.2018 թվականի թիվ 256-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ է նշանակվել Մանուկ Լնոնի Միքայելյանը, որի արդյունքում, համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 15.06.2018 թվականի թիվ 255-Ա հրամանի, Արսեն Աֆրիկյանի հետ դադարեցվել է աշխատանքային (ծառայողական) իրավահարաբերությունները ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել է վերջնահաշվարկ (հատոր 1-ին, գ.թ. 41):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի

8

1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից «Հանրային ծառայության մասին, ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իխախտման հետնանքով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու հանգամանքով, որը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքների քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական կարգավորումեերն են ենթակա կիրառման քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալին աշխատանքից ազատելու իրավահարաբերության նկատմամբ, եթե տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ գործել են երկու հավասարազոր հատուկ նորմեր:

Նկատի ունենալով, որ Նախարարության ն երրորդ անձ Արտակ Հարությունյանի վճռաբեկ բողոքները ներկայացվել են ըստ էության նույնաբովանդակ հիմքերով ու հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քենության առնել համատեղ:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների ն գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:

ՀՀ. Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով Ա ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում 03.05.1996 թվականին ընդունված Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ նան՝ Խարտիա) 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են պաշտպանել արդյոււավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով:

9

Խարտիայի 24-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է, որ «աշխատանքի ընտրության ազատությունը, որը ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածում ամրագրված է որպես սոցիալական ազատություն, ներառում է, ի թիվս այլոց, աշխատանք փնտրելու իրավունքը, որի մեկնաբանությունից բխում է նան արդեն ձեռք բերված աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը»:

ՀՀ սահմանադրական դատարանը մեկ այլ 15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադարձել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում ամրագրված՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրական բովանդակութանը ն արտահայտել, մասնավորապես, հետնյաալ`՝։ իրավական դիրքորոշումները.

1) սահմանադրորեն երաշխավորված հանրային ծառայության անցնելու իրավունքի իրականացման համար օրենսդիրը պետք է ապահովի ընդհանուր հիմքեր՝ բացառելով որնէ խտրականություն,

2) այդուհանդերձ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյանցից՝ կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից ն հանրային ծառայության տեսակից,

3) հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նան անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նան կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք:

ՀՀ սահմանադրական դատարանը 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1449 որոշմամբ արտահայտել է նան այն իրավական դիրքորոշումը, որ աշխատանքից անհիմն ազատվելուց պաշտպանության սահմանադրական կարնորագուն երաշխիքներից է այն, որ աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով: Ընդ որում, աշխատանքից ազատման հիմքերն օրենքով սպառիչ նախատեսելուց բացի, պետություն պետք է ապահովի այդ հիմքերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 75, 78, 79, 80 ն 81-րդ հոդվածների պահանջներին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման

առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Իրավահարաբերությաան ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նան

10

քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ն տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նուն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 08.07.2005 թվականին ն ուժի մեջ է մտել 27.08.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) հիմնական սկզբունքները, քրեակատարողական ծառայության մարմինների ն հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ծառայություն անցնելու կարգը ն պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, . պարտականություններ, . պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են նուն օրենքով: Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեակատարողական ծառայողների ն քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եթե քրեակատարողական ծառայութան ն քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քրեակատարողական ծառայութան պաշտոններն աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին Ա կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր: Նույն աստիճանի պաշտոնները բերված են ստորն նույն տողում՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝

ա. քրեակատարողական ծառայության պետ,

բ. քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,

գ. քրեակատարողական ծառայության պետի տեղակալ. (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի

11

համաձայն քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է՝

1) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելիս.

3) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, Ա հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

4) առողջական վիճակի պատճառով՝ տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

5) ատեստավորման արդյունքների հիման վրա.

6) նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

7) նույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 23.03.2018 թվականին ն ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները ն ։պլաարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների Ա շահերի հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նան հանրային պաշտոններ Ա հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին 6Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նան օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական ն համայնքային:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար ն հայեցողական:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Ա օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը ն պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների ն խնդիրների իրականացման համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նան քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող տանձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչն իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված Հէ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական վարչական պաշտոններն են (...) նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների ն նրանց տեղակալների (...) պաշտոնները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում ն ազատում է համապատասխան նախարարը:

Վերը նշված -լիրավակարգավորումների լուսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, իսկ քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին՝ պետական ծառայող: Նույն օրենքի համաձայն քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը դասակարգված է քրեակատարողական ծառայության պաշտոնների աստիճանական համակարգի բարձրագույն խմբում: Միննույն ժամանակ՝ օրենսդիրը իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով հստակ ամրագրել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից քրեակատարողական ծառայողի ազատման դեպքերը:

Այսինքն՝ օրենսդիրը իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով 6քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին դիտարկել է որպես

13

քրեակատարողական ծառայող, ով կարող է ազատվել պաշտոնից միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Այնուհետն՝ 23.03.2018 թվականին ընդունվել ն 09.04.2018 թվականին ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ի թիվս այլնի, սահմանվել են հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները ն պարտականությունները, սոցիալական երաշխիքները: Օրենսդիրը նշված օրենքով քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը դասակարգել է որպես պետական վարչական պաշտոն, որը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է: Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ, ի թիվս այլնի, նշված պաշտոնը զբաղեցնող անձն իր վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում կարող է ազատվել իր զբաղեցրած պաշտոնից: Այսինքն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին այնս չի դիտարկել որպես քրեակատարողական ծառայող ն, ըստ դրա՝ որպես պետական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ՝ վերջինիս պաշտոնից ազատման հիմք է դիտարկել նան վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքը, որպիսի հիմքը վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ:

Այսպես՝ իրավահարաբերության ծագման պահին գործող : խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների միջն առաջացել է իրավական հակասություն (իրավական կոլիզիա), քանի որ մի դեպքում (վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք)՝ օրենսդիրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին դիտարկել է որպես քրեակատարողական ծառայող ն, ըստ դրա՝ հստակ սահմանել այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից, մյուս դեպքում («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք)՝ օրենսդիրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին դիտարկել է որպես պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձ ն, ըստ դրա՝ սահմանել, որ, ի թիվս այլնի, վերջինս կարող է զբաղեցրած պաշտոնից ազատվել վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում, որը սակայն, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված Հէ:

Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ ներկայումս օրենսդիրը վերացրել է վերոնշյալ իրավական հակասությունը (իրավական կոլիզիան): Մասնավորապես՝ 21.01.2020 թվականին ընդունվել ն 22.02.2020 թվականին ուժի մեջ է մտել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին»» թիվ ՀՕ-14-Ն օրենքը, որի 4-րդ հոդվածի համաձայն` «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ ն նշված հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանվել է, որ քրեակատարողական ծառայության պետի տեղակալները համարվում են

14

պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:

Նկատի ունենալով, որ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի միջն առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է լուծվի իրավական կոլիզիաների լուծման կանոններին համապատասխան, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի իրավակարգավորումների շրջանակներում:

Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջն կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետնյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի Ա հատուկ նորմի միջն կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր ն հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջն կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական ն իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ եթե իրավակիրառ մարմինը հանդիպում է միմյանց հակասող նորմերի, ապա հարց է առաջանում, թե նա ինչ չափանիշներով (կանոններով) պետք է որոշի՝ որ իրավական նորմին նախապատվություն տալ: Իրավական կոլիզիաների լուծումը գտնվում է իրավունքի մեկնաբանման տիրույթում, այսինքն՝ իրավունքի մեկնաբանման տեսության շրջանակում մշակվել են մեկնաբանման որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ իրավակիրառ մարմինը որոշում էր միմյանց հակասող նորմերից որը կիրառել (կոլիզիոն մեկնաբանման կանոններ): Կոլիզիոն մեկնաբանման կանոններն իրավունքի մեկնաբանման տեսության կողմից մշակված տեսական բնույթի չափանիշներ են, որոնք թեն օժտված չեն պոզիտիվ- իրավական նորմատիվությամբ, սակայն դրանք պատմականորեն կիրառվել են որպես կոլիզիաները լուծելու միջոցներ: Նշենք նան, որ կոլիզիոն նորմը կիրառելուց առաջ անհրաժեշտ է փորձել հաշտեցնել երկու պոտենցիալ հակասող նորմերի բովանդակությունը: Դա կատարվում է կիրառելով այն աքսիոման,

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/2256/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել