Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ԼԴ/0878/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ԼԴ/0878/02/22

Վճռաբեկ դատարանԼԴ/0878/02/226 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վազգեն Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Վազգեն Առաքելյանի հայցի ընդդեմ (Թագուհի Դավթյանի' հայրությունը որոշելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վազգեն Առաքելյանը պահանջել է հաստատել Մալվինա Վազգենի Դավթյանի (ծնված՝ 25.09.2018 թվականին)՝ իրենից սերված լինելու փաստը (հայրությունը): 2 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.01.2023 թվականի վճռով Վազգեն Ա

Ամբողջ Տեքստ

Հ» Հարա Եե. ի

շվ

լ ԱՏ Կ)

ՆՆ ԽՈՒ 22 ՀՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0878/02/22 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0878/02/22

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Ա. Պետրոսյան

Ա. Խառատյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2023 թվականի նոյեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վազգեն Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Վազգեն Առաքելյանի հայցի ընդդեմ (Թագուհի Դավթյանի' հայրությունը որոշելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վազգեն Առաքելյանը պահանջել է հաստատել Մալվինա Վազգենի Դավթյանի (ծնված՝ 25.09.2018 թվականին)՝ իրենից սերված լինելու փաստը (հայրությունը):

2

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.01.2023 թվականի վճռով Վազգեն Առաքելյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.02.2023 թվականի որոշմամբ Վազգեն Առաքելյանի միջնորդությունը պետական տուրքի վճարումից ազատելու մասին, մերժվել է, ն վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վազգեն Առաքելյանը (ներկայացուցիչ Անահիտ Ալոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ ն 22-րդ հոդվածները, 31-րդ հոդվածի «գ» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը ն 372-րդ հոդվածի Լին մասի Լին կետը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վազգեն Առաքելյանի միջնորդությունը ներկայացվել է երկու հիմքով՝ ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետաձգել պետական տուրքի վճարման ժամկետը՝ հարցին անդրադառնալով կայացվելիք դատական ակտով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ եթե առկա լիներ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերից որնէ մեկը, ապա կարիք չէր լինի միջնորդություն ներկայացնելու Վերաքննիչ դատարան ն խնդրելու կիրառել արտոնություն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հնարավորությամբ ու վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել առանց պետական տուրքի վճարի, քանի որ պետական տուրքից ազատումն օրենսդրի իմպերատիվ պահանջն է, որը դատարանը չի կարող անտեսել:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները, դրանք հինգն են, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է միայն պետական տուրքից ազատում, ն այդ երկու հոդվածներն իրար լրացնում են ն ոչ թե բացառում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.02.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի

Յ

3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 22-րդ ն 31-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննարկման առարկա դարձնել պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներ ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն

4

հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տես էշինգդեյնն ընդդեմ Միացյալ (Թագավորության Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1- ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տես Խալֆաուին ըեդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս, անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման (տես թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-/719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈւՑ/3, թիվ ՍԴՈՒՑ90, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-115, թիվ ՍԴՈւՍ27, թիվ ՍԴՈ-190, թիվ ՍԴՈ-192, թիվ ՍԴՈ-Ո96, թիվ ՍԴՈՒՂԱՋ7, թիվ ՍԴՈ-220, թիվ ՍԴՈ-222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՌ-1289 որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե'ս, ի թիվս այլեի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների

5

կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասեավորապես՝ 8616: մ. ԲՒռոճտ, 04.12.1995 թվականի վճիոը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25) փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն ունենա (տես «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴԼ2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ դատարանի մատճելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ենե դատարանները պարտավոր են կիրառել ։դատավարական համապատասխան կանոնները խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն անձին խոչընդոտում են հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Զայս Շիծօոջիօ ս. Թօտցուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը ն դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրքը

6

վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368- րդ հոդվածի պահանջները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ՝ պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետնյալ արտոնությունները՝ պետական տուրքի վճարումից ազատում:

Նույն հոդվածի «դ» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետնյալ արտոնությունները՝ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է նան, որ անձին վերապահելով դատական ակտն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իրավունք՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքին կցելու պարտականություն՝ դրա հետ մեկտեղ բողոք բերած անձին իրավունք վերապահելով օրենքով պետական տուրքի վճարման գծով արտոնություն նախատեսված լինելու դեպքում բողոքին կցելու կամ դրանում ներառելու պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն:

Սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի' դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ Սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման

7

հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլոց, ներառում են նան պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից, ն այդ արտոնությունները ներառում են նան պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների Ա հետապնդվող նպատակի միջն (տես «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ե ընդդեմ Հասմիկ Ափինյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ՝ օրենքի ուժով ն դատարանի հայեցողությամբ: Այսպես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որնէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում Ա դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեն բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից անհրաժեշտ է սահմանել նման ՛արտոնություն՝ երաշխավորելու անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը (տես Շամամ Կարապետյանն ըեդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

8

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով՝ օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձնով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով՝ որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տես Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի ն մյուսների թիվ ԵՔԴ/0820/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման ն լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը,։ իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որնէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում՝ դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձնով: Այսինքն դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ՝։ համապատասխան եզրահանգումը, հետնաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նան դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Խաչատուր Շահինյանն ըեդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

Վերոշարադրյալ՝։ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու օրենքով սահմանված սպառիչ հիմքերից որնէ մեկի առկայության դեպքում օբյեկտիվորեն բացակայում է անձի՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում է պետական տուրքի գծով ` արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, ապա դատարանը պարտավոր է իրականացնել միջնորդության ըստ էության քննություն ն դրա բավարարումը կամ մերժումը պայմանավորել ոչ թե պետական տուրքի վճարումից ազատելու՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությամբ կամ բացակայությամբ, այլ միջնորդության հիմնավոր կամ անհիմն լինելով անդրադառնալով միջնորդությամբ հայցվող յուրաքանչյուր արտոնության կիրառման հարցին, քննարկման առարկա դարձնելով միջնորդության մեջ պարունակվող այդպիսի արտոնության կիրառման իրավական

9

հնարավորությունն Օ ու փաստական անհրաժեշտություն հիմնավորող ցանկացած հանգամանք:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 05.01.2023 թվականի վճռով Վազգեն Առաքելյանի հայցը մերժել է: (հատոր 1-ին, գ. թ. 129-132):

Դատարանի 05.01.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Վազգեն Առաքելյանը՝ միաժամանակ միջնորդելով իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից, իսկ դրա անհնարինության դեպքում` հետաձգել պետական տուրքի վճարման ժամկետը ն այդ հարցին անդրադառնալ կայացվելիք դատական ակտով (հատոր 1-ին, գ. թ. 156):

Վերաքննիչ դատարանի 28.02.2023 ցլթվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Վազգեն Առաքելյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարումից ազատելու մասին, մերժվել է, ն Դատարանի 05.01.2023 թվականի վճոի դեմ Վազգեն Առաքելյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «/(...): Տվյալ դեպքում բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը (..) Սույն վերաքննիչ բողոքով բողոքարկվում է Դատարանի կողմից մերժված ոչ դրամական պահանջը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքին կից պետք է ներկայացվեր 30,000.00 ՀՀ դրամ գումար պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, մինչդեռ ՀՀ վերաքենիչ։ քաղաքացիական դատարանը (այսուհեր'՝ Վերաքենիչ դատարան) արձանագրում է, որ պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց սույն վերաքենիչ բողոքին կցված չէ:

Իեչ վերաբերում է Վազգեն Լյովայի Առաքելյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին» միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պետական տուրքի վճարման պարտականությունից ազատվելու հիմքերի սպառիչ ցանկ, որոնց առկայության դեպքում պետական տուրքի վճարման պարտականություն ունեցող սուբյեկրեերն օրենքի ուժով ազատվում ե. պետական տուրքի ` վճարման պարպտականությունից: Վերաքննիչ դատարանը, ուսումեասիրելով միջնորդությունը ն գործում առկա ապացույցները, գտնում է, որ դրանցով չի հիմեավորվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի Լին մասով սահմանված հիմքերի առկայությունը, ուստի միջնորդությունն անհիմն է ն մերժման ենթակա:

Այսպիսով' ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանը գտնում է, որ վերոնշյալը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի Լին մասի Լին կետով սահմանված հիմք է վերաքենիչ բողոքը վերադարձնելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 169):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները ն սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ:

10

Այսպես՝ բողոքարկելով Դատարանի 05.01.2023 թվականի վճիռը՝ Վազգեն Առաքելյանը բողոքին կից ներկայացրել է միջնորդություն` պետական տուրքի վճարումից ազատելու մասին` Վերաքննիչ դատարանին խնդրելով իրեն ազատել պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ դրա անհնարինության դեպքում վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ՝ հետաձգելով պետական տուրքի վճարման ժամկետը: Ի հիմնավորումն իր ներկայացրած միջնորդության՝ բողոք բերած անձը նշել է, որ չի աշխատում, միայնակ պահում է իր երկու երեխաներին, որի հետնանքով չի կարողանում գնալ արտագնա աշխատանքների, գյուղում աշխատանք չկա, գյուղատնտեսության եկամուտն էլ շատ աննշան է, այդ պատճառով չի կարող վճարել վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքը:

Վերը նշված մեկնաբանությունների Ա իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վազգեն Առաքելյանը, Վերաքննիչ դատարան ներկայացնելով պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, ակնկալել է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում, որը պետք է դրսնորվեր Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն սահմանելու մասին միջնորդության բավարարման կամ մերժման եղանակով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժել է վերը նշված պատճառաբանությամբ՝ դրա վերաբերյալ չկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածից բխող որնէ որոշում: Նման որոշում Վերաքննիչ դատարանը չի կայացրել նան պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդության վերաբերյալ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թուլ տրված խախտումները հանգեցրել են բողոքաբերի՝ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված` դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքների 6սահմանափակման ն դրանով պայմանավորված նան՝ արդարադատության բուն էության խաթարման:

Այսպիսով ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել վերաքննիչ դատարան՝ պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

11

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ն Վազգեն Առաքելյանի կողմից ներկայացված պետական տուրքի վճարումից ազատելու կամ հետաձգելու մասին միջնորդությունը քննության առնելու համար գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն, ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԼԴ/0878/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել