Ունուսյան — ԵԴ/7630/02/20
Ամփոփում
քննելով Սոֆիա Ունուսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սոֆիա Ունուսյանի ընդդեմ Հայաստանի «Հանրապետության ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)՝ գումարի բոնագանձման պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սոֆիա Ունուսյանը պահանջել է Նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամ, որպես աշխատավարձի ն պարգնավճարների գումար՝ 19.07.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրք
Ամբողջ Տեքստ
ՍՏԵր
ՀՅՈՒ 67
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7630/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7630/02/20
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
Ն. Գաբրիելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սոֆիա Ունուսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սոֆիա Ունուսյանի ընդդեմ Հայաստանի «Հանրապետության ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)՝ գումարի բոնագանձման պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սոֆիա Ունուսյանը պահանջել է Նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 9.673.361 ՀՀ դրամ, որպես աշխատավարձի ն պարգնավճարների գումար՝ 19.07.2015-23.09.2019 թվականների ժամանակահատվածի համար, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 9.673.361 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրման ենթակա տոկոսները՝ սկսած 19.07.2015 թվականից մինչն պարտավորության դադարման օրը:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Դ. Մխեյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Դատարանը վճռել է. «Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Սոֆիա (Թելմանի Ունուսյանի բռնագանձել՝ 9.673.361 (ինը միլիոն վեց հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր վաթսունմեկ ՀՀ դրամ՝ որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի ն այլ եկամտի գումար: 200.000 (երկու հարյուր հազար) դրամ` որպես փաստաբանին կատարած վճար, 19.07.2015թ.-ից յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձի ն պարգնավճարների գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները մինչն 23.09.2019 թվականը: Քաղաքացիական գործի վարույթը 19.01.2015-19.07.2015թթ. ժամանակահատվածի համար 1.135.402 դրամի ն դրա նկատմամբ հաշվարկման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մասով կարճել: Ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2021 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է: Վերաքննիչ դատարանը որոշել է. «Մասնակիորեն՝ 9.673.361 ՀՀ դրամ` որպես արդարացվածին հատուցման ենթակա աշխատավարձի ն այլ եկամտի, ինչպես նան 19.07.2015 թվականից յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձի ն պարգնավճարների գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները մինչն 23.09.2019 թվականը բռնագանձելու պահանջների բավարարման մասերով, բեկանել Հայաստանի Հանրապետության Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.05.2021 թվականի թիվ ԵԴ/7630/02/20 վճիռը ն փոփոխել, այն է՝ հայցն այդ պահանջների մասով մերժել: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոֆիա Ունուսյանը (ներկայացուցիչ Գագիկ Մելիքյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:
3
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1064-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի Լին մասի Լին ն 3-րդ կետերը, որոնք պեւրք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սուն գործով Դատարանում բողոքաբերը հիմնավորել է Նախարարության ոչ իրավաչափ գործողությունների ե պատճառված վնասի պատճառահետնանքային կապը, այսինքն՝ վնաս պատճառողի մեղքը պատճառված վնասի հարցում: Ի տարբերություն դրա, Նախարարությունը որնէ ապացուց չի ներկայացրել իր մեղքի բացակայությունը պատճառված վնասի հարցում հիմնավորելու համար ն ընդամենը սահմանափակվել է իրավանորմերից մեջբերումներ անելով:
Ըստ էության Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման հիմքում ընկած է այն պնդումը, որ հայցվորը չի ապացուցել իր՝ աշխատանքից ազատումը հարուցված քրեական գործով պայմանավորված լինելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել վերաքննիչ բողոքում բարձրացված ն Նախարարության կողմից որնէ կերպ չհիմնավորված կանխավարկածն այն մասին, որ հայցվորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանը կապված է հաստիքների կրճատման կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.27-րդ հոդվածի 1ին մասի 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակվելու հիմքով:
Դատարանը՝ ձնավորելով ներքին համոզմունք, ճիշտ է գնահատել առկա իրավիճակը ն հաստատված է համարել փաստն առ այն, որ հայցվորի՝ զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել հարուցված քրեական գործով ն քրեական հետապնդմամբ: Այսինքն` Դատարանն արձանագրել է քրեական գործի ն ազատման հրամանի պատճառահետնանքային կապը, իսկ Նախարարության հակառակ տարբերակի պնդումն անհիմն է:
Սույն գործի լուծման համար կարնոր նշանակություն ունեցող հանգամանքների հաստատված չհամարելու պարագայում Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կիրառելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, այլ պետք է կիրառեր նույն հոդվածի 3-րդ մասը, վճիռը բեկաներ Ա բեկանված մասով գործն ուղարկեր համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, այն է՝ պարզել, թե արդյոք Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել քրեական գործով:
4
Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործի լուծման համար կարնոր նշանակություն ունեցող հանգամանքները, ինչի արդյունքում խաթարվել|Ս է արդարադատության բուն էությունն ու խախտվել է հայցվոր Սոֆիա Ունուսյանի՝ որպես քրեական գործով արդարացվածի իրավունքներն ու օրինական շահերը:
Արդարադատության բուն էության խաթարումը կայանում է նրանում, որ միջազգային իրավական ակտերով, ՀՀ սահմանադրությամբ ն օրենքներով երաշխավորված է անհիմն կերպով քրեական հետապնդման ենթարկված Ա հետագայում արդարացված անձի բոլոր իրավունքների վերականգնումը, այդ թվում` նրան պատճառված վնասների հատուցումը, սակայն սուն գործին տրված սխալ լուծման հետնանքով հայցվորի վերոհիշյալ երաշխավորված իրավունքները խախտվել են՝ նա վնասների հատուցում չի ստացել:
Բողոքաբերը նշել է, որ համաձայն չի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգման հետ, որ վճիռը կայացրած դատարանը չի պարզել Սոֆիա Ունուսյաանին զբաղեցրած պաշտոնից ազատելը քրեական գործով պայմանավորված լինելու հանգամանքը: Իրականում գործում առկա են բոլոր այն փաստական հիմքերը, որոնք հնարավորություն են տվել Դատարանին պարզված ն հաստատված համարելու գործի լուծման համար կարնոր նշանակություն ունեցող հանգամանքը, ինչից ելնելով էլ վերջինիս մոտ իրավաչափորեն ձնավորվել է ներքին համոզմունք այն մասին, որ Սոֆիա Ունուսյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը կապված է հարուցված քրեական գործի ն քրեական հետապնդման հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 05.05.2021 թվականի վճռին, կամ բեկանել ն գործն ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է, ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով առկա չէ վնասի հատուցման համար անհրաժեշտ պայմանը, այն է՝ ուղղակի ն անհրաժեշտ պատճառահետնանքային կապը վնաս պատճառելու գործողության ն հետնանքների միջն, ուստի Վերաքննիչ դատարանը իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ. «(..յ)հայցվորը ապացույցներով չի հաստատել իր վկայակոչած փաստն այն մասին, որ իրեն զբաղեցրած պաշտոնից ազատել են քրեական գործ հարուցված լինելու ն դրա շրջանակում իրեն մեղադրանք առաջադրելու կապակցությամբ, որպիսի պայմաններում նրա կողմից ներկայացված չստացած եկամուտների վերաբերյալ պահանջը ենթակա է մերժման»:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
5
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Սլոյանի անվամբ տրված ՀՀ քաղաքացու ՃԱՎ սերիայի թիվ 0621102 անձնագրի իսկությունն ստուգելու վերաբերյալ հարցման արդյունքում ի հայտ եկած փաստերով Էրեբունու քննչական բաժնի 26.03.2014 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության պետի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12120114 քրեական գործը (հատոր 1-ին գ. թ. 20-39):
2) ՀՀ հատուկ քննչական ծառայության 23.01.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին գ. թ. 20-39):
3) ՀՀ հատուկ քննչական ծառայության 29.04.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանին 23.01.2015 թվականին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ն նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության 29.04.2015 թվականի որոշմամբ Սոֆիա Ունուսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 38-314-րդ հոդվածի 1-ին մասով ((հատոր 1-ին գ. թ. 20-39):
4) Սոֆիա Ունուսյանը թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով կալանքի տակ չի գտնվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին ( (հատոր 1-ին գ. թ. 20-39):
5) Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով 29.12.2017 թվականին կայացրած դատավճռի համաձայն. «... 3. Ճանաչել ն հռչակել Սոֆիա (Թելմանի Ունուսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 38-314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ: Սոֆիա (Թելմանի Ունուսյլանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 38-314 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել: Սոֆիա (Թելմանի Ունուսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել: Սոֆիա (Թելմանի Ունուսյանին պարզաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67 ն 373 հոդվածների կարգով վնասի հատուցում ստանալու իրավունքի մասին՝ եռօրյա ժամկետում նրան ուղարկելով դրա կարգը պարզաբանող ծանուցումը: ... » (հատոր 1-ին գ. թ. 20-39):
6) Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, որի 02.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, Երնան քաղաքի Էրեբունիի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017
6
թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ (հիմք Ժճէռլօօտ պեղեկատվական համակարգ):
7) Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան, որի 30.04.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 02.10.2018 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք' Ժ.ռ(թօտ տեղեկատվական համակարգ):
8) ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով հայցվորն ազատվել է պաշտոնից ն գրանցվել է ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում: Որպես հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 60.15 հոդվածը Ա ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականին «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու ն կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը (հատոր 1-ին գ. թ. 46):
9) Հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` հիմք ընդունելով Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավաճիռը ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում ն վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները (հատոր 1-ին գ. թ. 47):
10) ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ, որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու ն կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը (հատոր 1-ին
գ. թ. 48):
11) Անձնագրային ն վիզաների վարչության պետը 21.01.2020 թվականի թիվ 8-4038 գրությամբ՝ ուղղված փաստաբան Գագիկ Մելիքյանին, հայտնել է, որ՝
7 Ս. Ունուսյանին կադրերի ռեզերվ ուղարկելու մասին հրամանի արձակման պահին հաշվարկային աշխատավարձը կազմել է 165.350 ՀՀ դրամ
2) Ս. Ունուսյանին զբաղեցրած հաստիքի համար 19.01.2015 թվականից մինչն 2019 թվականի օգոստոս ամիսը ներառյալ աշխատավարձի բարձրացումներն ըստ տարիների Ա ամիսների ներկայացված է հետնյալ կերպ՝
7
2.1) 2015 թվականի մայիս ամսին 165.350 դրամից 5.291 դրամով բարձրացել է ն կազմել է 170.641 դրամ.
2.2) 2017 թվականի մայիս ամսին 170.641 դրամից 5.291 դրամով բարձրացել է ն կազմել է 175.932 դրամ.
2.3) 2019 թվականի մայիս ամսին 175.932 դրամից 5.953 դրամով բարձրացել է ն կազմել է 181.885 դրամ:
Նշված գրությամբ տրամադրվել է նան Ս. Ունուսանի զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում աշխատողներին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգնավճարները, որոնք աշխատավարձի հետ միասին 2015 թվականի հունվարից մինչն 2019 թվականի օգոստոս ամիսը կազմել են 10.808.763 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ. թ. 49-55):
12) Հայցվորի ն «Մեժլումյան ն Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջն 11.04.2015 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 12 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն, ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ 12120114 քրեական գործով մեղադրյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն, ծառայության գինը սահմանվել է 150.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ. թ. 10):
13 11.04.2015 թվականին Սոֆիա Ունուսյանը 150.000 ՀՀ դրամ է փոխանցել «Մեժլումյան ն Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակ՝ ծառայության վճար (հատոր 1-ին գ. թ. 11):
14) Հայցվորի ն «Մեժլումյան Ա Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջն 22.06.2015 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 28 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն, ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն, ծառայության գինը սահմանվել է 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ. թ. 14):
15) 10.08.2015 թվականին Զարուհի Հայրապետյանը 100.000 դրամ է փոխանցել «Մեժլումյան ն Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակը՝ փաստաբանական ծառայության վճար/Սոֆիա Ունուսյանի կողմից պայմ 28 (հատոր 1-ին գ.
թ. 15):
16) Հայցվորի ն «Մեժլումյան ն Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջն 16.06.2017 թվականին կնքվել է համաձայնագիր փաստաբանական ծառայությունների մատուցման 22.06.2015 թվականի թիվ 28 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, որով սահմանվել է, որ հաշվի առնելով այն, որ թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով դատաքննությունը տնական ժամանակով երկարաձգվել է ն երկու անգամ մակագրվել է նոր դատավորի ու վերսկսվել, ինչպես նան այն, որ պատվիրատուն չի աշխատում, պայմանագրով նախատեսված ծառայության համար պատվիրատուն վճարում է
8
720.000 ՀՀ դրամ, որից 100.000 ՀՀ դրամը պատվիրատուն վճարել է 10.08.2015 թվականին, իսկ մնացած 620.000 ՀՀ դրամը կվճարի առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կամ կատարողի համաձայնությամբ նան դրանից հետո, բայց ոչ ուշ, քան առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում (հատոր 1-ին գ. թ. 16):
17) Հայցվորի ն «Մեժլումյան ն Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջն 30.05.2018 թվականին կնքվել է փաստաբանական ծառայությունների մատուցման թիվ 10 պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն` ընկերությունը պարտավորվում է փաստաբան Ինեսա Պետրոսյանի միջոցով կազմակերպել թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Սոֆիա Ունուսյանի պաշտպանությունը, իսկ 2.1. կետի համաձայն՝ ծառայության գինը սահմանվել է 150.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ. թ. 12):
18) 01.06.2018 թվականին Ալբերտ Ունուսյանը 150.000 ՀՀ դրամ է փոխանցել «Մեժլումյան ն Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակ՝ փաստաբանական ծառայության վճար/Սոֆիա Ունուսյանի կողմից պայմ 10 (հատոր 1-ին գ.
թ. 13):
19) 01.06.2018 թվականին Կարեն Մեժլումյանը 620.000 դրամ է փոխանցել «Մեժլումյան ն Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, նպատակը՝ փաստաբանական ծառայության վճար. Ունուսյան Սոֆիա. պայմանագիր 22.06.2015 թվականի Ա-28 համաձայնագիր 16.05.2017 թվական (հատոր 1-ին գ. թ. 17):
20) Ինեսա Պետրոսյանը որպես Սոֆիա Ունուսյանի պաշտպան մասնակցել է Երնան քաղաքի Էրեբունի Ա Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի նիստին (քննարկվել է թիվ ԵԷԴ/0059/01/15 քրեական գործով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխելու ն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին), 08.01.2016 թվականի նիստին (քննարկվել է թիվ ԵԷԴ/0059/0115 քրեական գործով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց՝ գրավով փոխարինելու մասին), 13.06.2016 թվականի նիստին (քննարկվել է մեղադրող Էդգար Արամյանի միջնորդությունը նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին), 29.12.2017 թվականի դատաքննությանը, Վերաքննի. դատարանի 02.10.2018 թվականի նիստին՝ կապված Դատավճռի բողոքարկման հետ (հիմք՝ Ձ0մ.16:.Օոո տեղեկատվական համակարգ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ
ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ
9
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1064-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ եթե որնէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, ն եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որնէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետնանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, Օ7ցՁԺապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն
10
պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նան յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, (..) որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիո:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:
Նույն հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ եթե իրավունքը խախտած անձը դրա հետնանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի՝ այդ եկամուտներից ոչ պակաս չափով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետնանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության ւ դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
ՀՀ սահմանադրական դատարանը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նան հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետնանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը ն նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի համաձայն՝
11
1. Հիմնարար իրավունքների խախտման ն անարդարացի դատապարտման հետնանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը ն չափը որոշվում են նույն հոդվածին ն նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:
2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (օզսճԵ|Շոծտտ) ն համաչափության սկզբունքներին համապատասխան:
6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը ն տնողությունը, պատճառած վնասի հետնանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նան այլ վերաբերելի հանգամանքներ:
7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝
1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով, ինչպես նան նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,
2) նվազագույն աշխատավարձի երկուռազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3- 9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:
8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետնանքներ:
9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:
10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման,
12
գործողության կամ անգործության հետնանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով: Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի համաձայն՝
1. Նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետնանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության ՍահմանադրութամբԲ նե Կոնվենցիայով երաշխավորված հետնյալ հիմնարար իրավունքները.
1 կյանքի իրավունքը.
2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.
3) անձնական ազատության ն անձեռնմխելիության իրավունքը.
4) արդար դատաքննության իրավունքը.
5) անձնական ն ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
6) մտքի, խղճի ն կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.
7) հավաքների ն միավորման ազատության իրավունքը.
8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
9) սեփականության իրավունքը:
Յ. Եթե դատապարտյալն արդարացվել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (նույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):
4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների
13
խախտման ն անարդարացի դատապարտման հետնանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2-րդ հոդվածով սահմանված կարգին ն պայմաններին համապատասխան:
5. Ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀԸ վճռաբեկ դատարանը Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված որոշման շրջանակներում փաստել է, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որնէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանված են առավելագույն չափեր, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետնանքներ (օրինակ՝ առողջությանը ծանր վնաս): Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (շզսաճելթոտտջ՝"' նե համաչափության սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը ն տնողությունը, պատճառած վնասի հետնանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նան այլ վերաբերելի հանգամանքներ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ ոչ նյութական վնասի հատուցումը չպետք է ուղղված լինի տուժող կողմի «հարստացմանեը»՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը: ՀՀ վճռաբեկ դատարանը նան նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից: Միաժամանակ նշված սուբյեկտների կողմից կատարված խախտումը հաստատելիս հատուցման համար նշանակություն չունի համապատասխան պաշտոնատար անձի մեղքը, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման համար օրենսդիրը որդեգրել է առանց մեղքի պատասխանատվության սկզբունքը՝ սահմանելով, որ այն ենթակա է հատուցման` անկախ պաշտոնատար անձի մեղքից (տես, թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հիմք է անձի այնպիսի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպիսին է ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված արդար
14
դատաքննության իրավունքը: Ընդ որում, այս հիմքով անձի ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքը կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ քրեական հերապնդման մարմիը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետնանքով խախտվել է անձի արդար դատաքենության իրավունքը (կամ այդ իրավունքի որնէ բաղադրատարըը):
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորմանը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն անարդարացի դատապարտման համար հատուցում պահանջելու անձի իրավունքը պայմանավորել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի կարգավորմամբ, այսինքն՝ անարդարացի դատապարտման հիմքով անձի ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո ն համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում Ա չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
Վճռաբեկ դատարանը, հիմնվելով վերոշարադրյալ վերլուծությունների վրա, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտումը ն նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անարդարացի դատապարտումը ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ինքնուրույն ն առանձին հիմքեր են: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ հետնությունը բխում է ոչ միայն վերոշարադրյալ հիմնավորումներից, այլն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ անարդարացի դատապարտման հիմքով վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, իսկ արդար դատաքենության իրավունքի խախտման հիմքով' նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
Ամփոփելով Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նմանատիպ
կարգավորումների առկայությունը վկայում է վերոնշյալ երկու հիմքերի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու համար ինքնուրույն ն առանձին լինելու մասին, ընդ որում՝ դրանցից մեկով հատուցում ստացած լինելու փաստը դեռնս չի բացառում մյուս հիմքով հատուցում պահանջելու՝ անձի իրավական հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետի 19.01.2015 թվականի թիվ 41-Ա հրամանով Սոֆիա Ունուսյանն ազատվել է պաշտոնից ն գրանցվել է ՀՀ
15
ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում: Որպես հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածը ն ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականին «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու ն կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը: Երնան քաղաքի Էրեբուի նե Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել ն հռչակվել է Սոֆիա Ունուսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1- րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 38-314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ: Սոֆիա Ունուսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 31.-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 38-314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է ն ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել: Հայցվորը 24.06.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` հիմք ընդունելով Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2017 թվականի դատավաճիռոր ապահովել իր իրավունքների վերականգնումը, այն է՝ վերականգնել զբաղեցրած պաշտոնում ն վճարել 2015 թվականից իրեն չվճարված գումարները: ՀՀ ոստիկանության պետի 24.09.2019 թվականի թիվ 2734-Ա հրամանով հայցվորը նշանակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնին՝ հանելով նրան ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվից: Հրամանի հիմքեր են նշվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.7 հոդվածը, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 23-րդ ենթակետը, ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008 թվականի «ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու ն կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը:
Դատարանը հայցը մասնակի բավարարելիս պատճառաբանել է, որ հայցվորը աշխատանքից զրկվել է քրեական գործի հարուցմամբ պայմանավորված ն վերականգնվել է արդարացվածի կարգավիճակ ձեռքբերելուց հետո, այսինքն՝ հայցվորը ձեռք է բերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով, որպիսին կարող է գնահատվել նան «պարգնատրումներ» հասկացությունը: Դատարանի նշված եզրահանգումը բխում է Անձնագրային Ա վիզաների վարչության պետի 21.01.2021 թվականի թիվ 8-4038 գրությունից, որով հայցվորին տրամադրվել է տեղեկանք 19.01.2015- 31.08.2209 լ թվականների ժամանակահատված համար ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող Սոֆիա Ունուսյանի համար հաշվարկված աշխատավարձի Ա պարգնավճարների վերաբերյալ, որի համաձայն, տրամադրվել է նան Ս. Ունուսյանի զբաղեցրած հաստիքին հավասարազոր պաշտոններում
16
աշխատողներին աշխատավարձի հետ միասին նշված ժամանակահատվածում վճարված բոլոր պարգնավճարները, ինչից հետնում է, որ նշված վճարները կրել են կայուն բնույթ:
Վերաքննիչ դատարանը, Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ որպես Սոֆիա Ունուսյանի զբաղեցրած պաշտոնից ազատման հրամանի հիմքեր նշվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.15 հոդվածը ն ՀՀ ոստիկանության պետի 05.03.2008թ. «ՀՀ . ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու ն կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետը, իսկ (Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60.5 հոդվածի բովանդակությունից բխում է, որ ոստիկանության ծառայությունում քաղաքացիակ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/7630/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
