Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Շեկոյան — ՎԴ/0358/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Շեկոյան — ՎԴ/0358/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/0358/05/2221 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտյոմ Շեկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Շեկոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտեյ՝ 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արտյոմ Շեկոյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 24.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարա

Ամբողջ Տեքստ

225

«ԱՏԱՆԱ Ն '

ատ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0358/05/22

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0358/05/22

Նախագահող դատավոր՝ Ս. Հովակիմյան

Դատավորներ՝ Ա. Առաքելյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտյոմ Շեկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Շեկոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտեյ՝ 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արտյոմ Շեկոյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 24.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի որոշմամբ Արտյոմ Շեկոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 24.06.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտյոմ Շեկոյանը (ներկայացուցիչ՝ Մարիամ Սիմոնյան):

2

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերությունը ն 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտումը նվազ նշանակության դասելու հնարավորությունը տարածելի չէ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային կանոնների խախտման դեպքերով:

Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ն «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված օրինականության սկզբունքից:

Սույն դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կարգավորումը չի հակասում ՀՀ մաքսային օրենսգրքի որնէ դրույթի, սույն գործով որնէ հիմք առկա չէ, թե ինչու այն կիրառելի չպետք է լինի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի տեսակ հանդիսացող մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով: Ի վերջո, օրենսգրքի ընդհանուր մասում ամրագրված են այնպիսի հիմնարար կանոններ, որոնք բացահայտում են վարչական իրավախախտման հասկացությունը, զանցակազմի տարրերը, վարչական տույժերի տեսակներն ու նպատակները ն այլն: Դրանցից որնէ մեկը հատուկ տեսակի իրավախախտումների վերաբերյալ գործերով չկիրառելու համար պետք է հատուկ օրենքով սահմանված լինեն այնպիսի առանձնահատկություններ, որոնք բացառեն ընդհանուր դրույթների կիրառումը:

Ընդ որում, որնէ օրենքով բացահայտված չեն վարչական իրավախախտումների այն հատկանիշները, որոնք դարձնում են դրանք նվազ նշանակության ն այդ հատկանիշների առկայությունը Ա/կամ բացակայությունը պետք է քննարկվեն յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Այդուհանդերձ, յուրաքանչյուր գործով Վարչական իրավախախտումների վերաբերալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կիրառելիության հարցը լուծելիս պետք է հիմքում դնել այդ նորմի իմաստը, այն է՝ բացառել վարչական պատասխանատվությունն այն դեպքերում, երբ անձը չի կատարել այնպիսի արարք։ որի համար վարչական տուժի կիրառումը կնպաստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ` ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածում ամրագրված նպատակներին: Նշվածի համատեքստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

2.Ն Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ ն 22-րդ հոդվածները համադրելով իրավահարաբերության պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան դրույթների հետ պարզ է դառնում, որ փաստացի սահմանելով վարչական

3

իրավախախտման նվազ նշանակություն ունենալու հնարավորությունը, օրենսդիրն այդպիսին ճանաչելու հնարավորությունը չի տարածել պատասխանատվություն նախատեսող բոլոր դրույթների վրա, իսկ այս կամ այն պարագայով նվազ նշանակություն ունենալու դեպքում այդ մասին պարտադիր նշումը ներառել է դրույթի դիսպոզիցիայում:

Պնդելով, որ ներկայացված բողոքն անհիմն է՝ Կոմիտեի ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3) Մաքսային մուտքի թիվ 05100033/231119/0000571544 օրդերով Ուկրաինայի քաղաքացի Արտյոմ Շեկոյանը ժամանակավոր՝ մինչն 22.11.2020 թվականը, ՀՀ է ներմուծել «ԽԷՔՇԷՇԷՏ-8էԷԽ7-Մ/1Օ» տրանսպորտային միջոցը, ապա նշված ժամկետը երկարաձգվել է մինչն 30.09.2021 թվականը (անվիճելի փաստ).

2) Արտյոմ Շեկոյանը 29.09.2021 թվականի լիազորագրով լիազորել է ՀՀ քաղաքացի Սամվել լՆԱռաքելյանին ներկայացնել իր շահերը բոլոր . հաստատություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, անկախ սեփականության ձնից ն ենթակայությունից՝ որպես ՏՍԿ-1248-ի կողմից 20.09.2019 թվականին տրված սերիա ԸՇշԷ 048853 սեփականության իրավունքի վկայականի հիման վրա իրեն պատկանող «ԽԷՔՇԷՕԷՏ- 8ՑէԽ7» տրանսպորտային միջոցի սեփականատեր՝ առանց տնօրինման իրավունքի (հատոր 1-ին, գ.թ. 22-25).

3) Կոմիտեի Արնելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի կողմից 19.10.2021 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որով արձանագրվել է, որ 23.11.2019 թվականին Արտեմ Շեկոյանի կողմից Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով 365 օր ժամկետով ժամանակավոր ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել տրանսպորտային միջոց, որի ներմուծման ժամկետը երկարաձգվել է մինչն 30.09.2021 թվականը, սահմանված ժամկետում Արտեմ Շեկոյանն այդ տրանսպորտային միջոցը չի վերաարտահանել, չի վերահայտարարագրել մաքսային այլ ընթացակարգով՝ չի կատարել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի պահանջները, այսինքն նրա գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ (հատոր 1-ին, գ.թ. 18-19).

4) Կոմիտեի Արնելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի կողմից 20.10.2021 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որով արձանագրվել է, որ 23.11.2019 թվականին Արտեմ Շեկոյանի կողմից Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով ՀՀ է ներմուծվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող «ԽԷՔՇԷՇԷՏ-ՑէԷԽ7-//10» մակնիշի տրանսպորտային միջոց, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնվել է այլ անձի՝ Սամվել Առաքելյանին, այսինքն՝ Արտեմ Շեկոյանի գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ (հատոր 1-ին, գ.թ. 20-21).

5) Կոմիտեի Արնելյան մաքսատուն-վարչության ՄԳ բաժնի մաքսային տեսուչի 27.10.2021 թվականի թիվ Ն/22-1/193312-2021 գրությամբ նույն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետին հայտեվել է, որ թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցն ազատ շրջանառության համար

4

բաց թողնելու դեպքում կառաջանա միասնական մաքսատուրք 5.439.767 ՀՀ դրամ, բնապահպանական վճար՝ 238.475 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 100).

6) Կոմիտեի Արնելյան մաքսատուն վարչության պետի ժ/պ-ի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 280/6 որոշմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար Արտեմ Շեկոյանը ենթարկվել է 2.839.121 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության, որպիսի որոշմամբ հաստատված է համարվել, որ Արտեմ Շեկոյանի կողմից 23.11.2019 թվականին ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշեն մաքսային կետ-բաժնով թիվ

05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով 365 օր ժամկետով ժամանակավոր ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել տրանսպորտային միջոց, ապա համավարակով պայմանավորված` ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգվել է մինչն 30.09.2021 թվականը, սակայն Արտեմ Շեկոյանը սահմանված ժամկետում չի արտահանել նշված տրանսպորտային միջոցը, չի ձնակերպել այլ մաքսային ընթացակարգով ն չի օգտվել օրենքով նախատեսված արտոնությունից, վերջինս իմանալով, որ չէր կարող սահմանված ժամկետում վերաարտահանել տրանսպորտային միջոցը ՀՀ-ից, չի դիմել մաքսային մարմիններին այլ անձի կողմից արտահանման թույլտվություն ստանալու համար, նա ցուցաբերել է անգործություն, որի հետնանքով առաջացել է պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 31-36).

7) վարչական վարույթի նյութերում հայցվորի անունը սխալմամբ նշվել է «Արտեմ», մինչդեռ վերջինիս անունն Արտյոմ է, ինչն անվիճելի է:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝

1) ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանը, օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն Վարչական

5

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ «օրենսգրքի 21-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը ն բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները: Մասնավորապես, հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման նվազ նշանակության իրավական ինստիտուտը հանդիսանում է վարչական իրավախախտման համար ապատասխանատվության միջոցի անհատականացման ն կիրառման համաչափության որոշման սկզբունքային բաղադրիչ, որի բովանդակությունն օրենսդրի կողմից ուղղակիորեն սահմանված չէ՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.

- արդյոք վարչական իրավախախտումը եվազ նշանակություն ունեցող որակելու վերաբերյալ Վարչական իրավախախտումներրի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված եորմը հավասարապես կիրառելի է եան մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով ն ՀՀ միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարութը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով (տես, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տեօրեն Վալերի Օվսյանեիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով 26.12.2008 թվականի որոշումը):

ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն օրենսգրքի 38-րդ գլխով ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նշված գլխին չհակասող մասով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից ն բավարարվել բանավոր դիտողությամբ:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության ն թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքրոշման լույսի ներքո դիտարկելով մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված նորմի կիրառելիության հարցը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նշված գլխին չհակասող մասով:

6

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի՝ «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 38-րդ գլխով կարգավորված են ենթակայության (հոդված 206), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերի (հոդված 207), մաքսային կանոնների խախտման մասին հաղորդմանն ընթացք տալու (հոդված 208), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության (հոդված 209), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով առանձին հանձնարարությունների (հոդված 210), վարչական ձերբակալման (հոդված 211), ապրանքներ, տրանսպորտային միջոցներ ն փաստաթղթեր վերցնելու (հոդված 212), ապրանքները ն տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգի (հոդված 213), մաքսային զննումներ կատարելու (հոդված 214), հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու (հոդված 215), փորձաքննության կատարման (հոդված 216), վերցված ապրանքների ն առարկաների գնահատման (հոդված 217, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության վայրի (հոդված 218), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցության (հոդված 219), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի հրապարակման անթույլատրելիության (հոդված 220), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումների (հոդված 221), վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումների բողոքարկման (հոդված 222), բողոքի կապակցությամբ, ինչպես նան վերահսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշման քննության (հոդված 223), վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետի (հոդված 224), վարչական տուգանքի վճարման ն բռնագանձման (հոդված 225), վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքների Ա պարտականությունների (հոդված 226) վերաբերյալ հարցերը: Միննույն ժամանակ ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով կարգավորված չեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, ի թիվս այլնի նան վարչական իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողությունը, այդ թվում վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի հետադարձ ուժ ունենալու ն վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն խստացնող ակտերի հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ, վարչական իրավախախտումը դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարված լինելը գնահատելու վերաբերյալ, վարչական :։պլյատասխանատվություն առաջանալու համար տարիքը սահմանելու վերաբերյալ, վարչական իրավախախտումը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում կատարելու պարագայում վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորության վերաբերյալ հարցերը, ինչպես նան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները, հետնաբար մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթի ընթացքում նշված հարցերը կարգավորվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերով: Ըստ այդմ, նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությանը վերաբերող մասով նս կիրառման է ենթակա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի իրավակարգավորումը, որը որնէ հակասության մեջ չէ ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով սահմանված իրավակարգավորումների հետ:

7

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու կանոնակարգումներին՝ արձանագրել է, որ վարչական իրավախախտման նվազ նշանակությունն ընկալվում է որպես գործողություն կամ անգործություն, որը, թեն ձնական առումով պարունակում է վարչական զանցակազմի հատկանիշներ, բայց հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը ն իրավախախտի անձը, վնասի չափը ն հետնանքների ծանրությունը՝ էականորեն չի խախտում պահպանվող հասարակական հարաբերությունները: Իրավախախտման նվազ նշանակությունը գնահատողական կատեգորիա է, որը պահանջում է գործի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների, պաշտպանվող հասարակական հարաբերություններին սպառնացող վտաեգի բնույթի ն աստիճանի, անձին, հասարակությանը կամ պետությանը վնաս պատճառելու սպառնալիքի գնահատում: Արարքը նվազ նշանակության գնահատելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, իսկ դրա փոխարեն կիրառվող բանավոր դիտողությունը չի համարվում վարչական պատասխանատվության տեսակ, Ա, համապատասխանաբար, հաշվի չի առնվում անձի կողմից կրկնակի իրավախախտում կատարելիս: Այն ունի կանխարգելիչ նշանակություն. նպատակն իրավախախտի կողմից իր վարքի անօրինականության գիտակցումն է (տես, Աշխեն Դաշյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/5608/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով, որպես ընդհանուր նորմ ամրագրվել է, որ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից ն բավարարվել բանավոր դիտողությամբ: Այսինքն՝ օրենսդիրը սպառիչ կերպով չի սահմանել այն իրավախախտումները, որոնք կարող են գնահատվել նվազ նշանակություն ունեցող, ինչպես նան որնէ կերպ չի սահմանել, թե կոնկրետ որ իրավախախտումների վրա չեն տարածվում իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու կարգավորումները: Ընդհակառակը, օրենսդրի սահմանած իրավակարգավորման համատեքստում ցանկացած վարչական իրավախախտում իրավասու մարմնի կողմից կարող է գնահատվել որպես «նվազ եշանակություն ունեցող», մասնավորապես՝ ցանկացած իրավախախտում իրավասու մարմնի կողմից կարող է որակվել նվազ նշանակություն ունեցող, եթե այդպիսի խախտման հետնանքով օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին՝ զանցանքի օբյեկտին, էական վնաս չի պատճառվել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը հստակ չի սահմանել, թե ինչ չափորոշիչների գնահատման արդյունքում է իրավասու մարմինն այս կամ այն իրավախախտումը որակում որպես նվազ նշանակություն ունեցող՝ այդ հարցի լուծումը թողնելով իրավասու վարչական մարմնի հայեցողությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադառնալով պետական նեն տեղական ինքնակառավարման մարմիններն վերապահված հայեցողական լիազորությունների իրացման խնդրին` արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, վերջինիս գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ՝ պայմանավորված 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի պետական ն տեղական

8

ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է «հայեցողություն» կատեգորիայի իրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ «հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսնորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու ն քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության գաղափարը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել|լ թէ, որ «հայեցողություն» եզրութի ներք ` պետ, է նկատի ունենալ նպատակահարմարության ն օրինականության ողջամիտ հարաբերակցություն: Այսինքն՝ պետաիշխանական լիազորություններով օժտված որնէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել առաջնորդվելով մարդու ն քաղաքացու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով՝ ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը ն լուծումը (լրե՛՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ըեդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի ն այլոց թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված վարչական մարմնի հայեցողական լիազորության հասկացությունից հետնում է, որ.

1) հայեցողական լիազորությունը պետք է վարչական մարմնին վերապահված լինի օրենքով,

2) հայեցողական լիազորությունը հանգում է մի քանի լուծումներից մեկն ընտրելու ն այն իրացնելու՝ վարչական մարմնի հնարավորությանը,

3) վարչական մարմնի կողմից ընտրվող ն իրացվող բոլոր լուծումները պետք է լինեն իրավաչափ. վարչական մարմինը չի կարող ընտրել որնէ լուծում, որը դուրս է հայեցողական լիազորությունների՝ օրենքով սահմանված շրջանակներից ն ուղղված չէ օրենքով հետապնդվող նպատակներին:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ իրավական պետությունում պետաիշխանական լիազորություններով օժտված բոլոր սուբյեկտներին վերապահված հայեցողական լիազորությունները կարող են գործադրվել միայն իրավունքի սահմաններում: Հետնաբար հայեցողական վարչարարությունը նս կաշկանդված, սահմանափակված է իրավունքով: Այդ իսկ պատճառով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել՝

- մարդու ն քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ,

- իրավահավասարության սկզբունքով,

- վարչարարության իրականացման համաչափության սկզբունքով,

- կամայականության արգելքի սկզբունքով:

9

Միաժամանակ վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նան, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ՝ ընդգծելով, որ նշված իրավադրութից հետնում է, որ վարչական մարմինները հայեցողական լիազորություններ իրականացնելիս կաշկանդված են նան հայեցողության այն նպատակով, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամրագրված է հայեցողություն վերապահող օրենքում: Այսինքն` վարչական մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավոր է պարզել իրեն հայեցողություն վերապահող օրենքի նպատակը ն իր հայեցողությունն իրականացնել օրենքի սահմաններում՝ այդ նպատակին հասնելուն ուղղված միջոցների օգտագործմամբ:

Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական մարմինների կողմից օրենքով ամրագրված սահմանների խախտմամբ կամ օրենքով կանխորոշված նպատակին ոչ համահունչ կերպով հայեցողական լիազորությունների իրականացումը հանգեցնում է հայեցողական հետնյալ սխալների.

1) սխալ ենթադրություն հայեցողության բացակայության մասին (հայեցողության չօգտագործում),

2) տվյալ փաստակազմի համար օրենքով չնախատեսված իրավական հետնանքի կիրառում կամ հայեցողության չարաշահում (վերազանցում),

3) հայեցողության կիրառման ժամանակ փաստական հանգամանքների ոչ ամբողջական պարզում:

Ամփոփելով վկայակոչված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների կիրառման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պետք է ստուգի հայեցողության կիրառման ժամանակ այնպիսի սխալների առաջացման հարցը, որոնք պայմանավորված են հայեցողության՝ օրենքով ուրվագծված սահմանների կամ օրենքով նախանշված նպատակի անտեսմամբ: Այլ կերպ ասած հայեցողական լիազորությունների իրավաչափության գնահատման համար դատարանը, մասնավորապես, պետք է պարզի արդյոք վարչական հայեցողությունը հետնողականորեն է կիրառվել, թե՝ ոչ, ն արդյոք վարչական մարմինը թույլ է տվել վերը նշված հայեցողական սխալներից որնէ մեկը, թե ոչ (տե՛ս, «Նատալի Ֆարմ» ՍՊԸե ըեդդեմ ՀՀ տետեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ. Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Համաձան նշված հոդվածի հիմնական իրավունքնեհի ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:

ՀՀ սահմանադրական դատարանն իրավաբանական պատասխանատվության, այդ թվում վարչական 0պատասխանատվությաան հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է իր 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-20 որոշմամբ: Մասնավորապես, անդրադառնալով պատասխանատվության տեսակները, չափերն ու հարկադրանքի միջոցները սահմանելու լիազորությունն իրականացնելիս օրենսդրի հայեցողության շրջանակների ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդրի հայեցողության ազատության սահմանները նախանշված են,

10

մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 3րդ ն 43րդ հոդվածներում: ՀՀ Սահմանադրության նշված հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ դրանց իրավական բովանդակությունը, ի թիվս այլոց, հանգում է նրան, որ հանրային իշխանության իրականացումը նախնառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ հասարակական հարաբերությունների կարգավորման համաչափության ընդհանուր սկզբունքով: Այս սկզբունքը իրավաբանական պատասխանատվության, այդ թվում՝ վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարնորագույն սկզբունքներից մեկն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նան նշել է, որ համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի ն պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջն:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից ն այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը սպատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը՝ ելնելով զանցանքի բնույթից ն լրջությունից (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2010 թվականի թիվ ՍԴՈ-924 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ համաչափության սկզբունքն իրավական պետության կարնորագույն տարրերից է: Դրա առանցքային կարնորությունը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս գնահատելու գործողության ն/կամ անգործության իրավաչափությունը միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորության ն թույլատրելիության տեսանկյունից: Համաչափության սկզբունքը երաշխավորում է, որ այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների ն դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջն: Յուրաքանչյուր դեպքում միջամտությունը պետք է բավարարի օրինականության, պիտանիության, անհրաժեշտության ն համարժեքության պահանջներին: Այսինքն՝ հիմնարար իրավունքից անարգել օգտվելու հնարավորության ցանկացած միջամտություն պետք է զերծ լինի կամայականությունից ն հնարավորինս մեղմ միջոցների գործադրմամբ ապահովի առաջադրվող նպատակի արդյունավետ իրագործումը: Ուստի` անձի երաշխավորված որնէ հիմնարար իրավունք սահմանափակելիս պետական մարմինը, այդ թվում Դատարանը կաշկանդված է համաչափության սկզբունքի սահմանադրական հրամայականով ն ցանկացած դեպքում պետք է ստուգի ընտրված միջոցի օրինականությունը, ապա գնահատի իր առջն դրված նպատակին հասնելու հարցում դրա պիտանիությունը, անհրաժեշտություն ու համարժեքությունը (տես, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի՝ մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության միջոցն ընտրելու հայեցողական լիազորությունը պետք է իրացվի առաջնորդվելով մարդու ն քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն

11

ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության միջոցն ընտրելու հայեցողական լիազորությունն իրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես արարքի ծանրությունը, հանրային վտանգավորութան աստիճանը պատճառված վնասը, այնպես էլ սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի ն պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջն արդարացի հավասարակջշոության առկայությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց ն կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել (..) օրենքները պահպանելու, (..) համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նան կանխել ինչպես իր իսկ՝ իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ ն. մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ն տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ն մաքսային ձնակերպման սահմանված կարգի դեմ, ն որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական ն պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի բովանդակությունը ն նպատակը հանգում է նրան, որ իրավախախտում կատարած անձը ոչ թե անհիմն ազատվի սահմանված պատժից, այլ նպաստի վարչական իրավախախտում կատարած անձին օրենքները պահպանելու, համակեցության կանոնները հարգելու ոգով դաստիարակելուն, ինչպես նան վերջինիս ն այլ անձանց կողմից նոր իրավախախտումներ կատարելը կանխելուն:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով, ինչպես նան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ այնքանով, որքանով վերջինիս նորմերը չեն հակասում ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխում ամրագրված նորմերին: Ըստ այդմ, իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելը, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված իրավական հնարավորություն թույլատրելի է նան մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության ընթացքում, ուստի. մաքսային (կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործը քննող պաշտոնատար անձը համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի համատեքստում պարտավոր է իր հայեցողական լիազորության կիրառմամբ ընտրել իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու ն

12

իրավախախտին վարչական պատասխանատվությունից ազատելու երկու իրավաչափ լուծումներից մեկը:

Ամփոփելով վերոգրյալը ն ելնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետնյալ ուղղությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու վերաբերյալ նորմը հավասարապես կիրառելի է նան մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արտյոմ Շեկոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաձել 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումը, ի թիվս այլնի նան այն հիմնավորմամբ, որ իրավախախտումն ունեցել է նվազ նշանակություն:

Դատարանը 24.06.2022 թվականի վճռով Արտյոմ Շեկոյանի հայցը մերժել է նան այն պատճառաբանությամբ, որ «Ինչ վերաբերում է խախտման նվազ նշանակություն ունենալու վերաբերյալ հայցվորի փաստարկին, ապա Դատարանն այե նույնպես համարում է անհիմն, քանի որ, նախ, ՀՀ մաքսային օրենսգրքում բացակայում է նվազ նշանակության հեր կապված որնէ կանոե, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնը սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի իմաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը կիրառելի է զուտ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթի, այսինքն՝ գործերի քենության ընթացակարգի եկատմամբ, ն դա չի կարող կիրառվել պատասխանատվության միջոցի ընտրության շրջանակներում, որը սահմանված է միայն ՀՀ մաքսային օրենսգրքով, ն, երկրորդ, հայցվորի կողմից թուլ տրված խախտումը չի կարող գնահատվել որպես նվազ նշանակություն ունեցող, քանի որ դրա համար առկա չէ որնէ հիմք' կրկին հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային օրենսգրքի պատասխանատվություն սահմանող նորմերում առկա չէ նվազ նշանակության որնէ դասակարգում»:

Վերաքննիչ դատարանը 06.10.2023 թվականի որոշմամբ Արտյոմ Շեկոյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 24.06.2022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ՝ նան այն պատճառաբանությամբ, որ «(.) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով թեն Օրենսդիրը սահմանել է վարչական իրավախախտման եվազ նշանակություն ունենալու հնարավորությունը, սակայն եույն կամ մեկ այլ հոդվածով որնէ կերպ բացահայտված չէ վարչական իրավախախտումը եվազ նշանակության որակելու չափորոշիչները (..: Տվյալ դեպքում, քննարկվող վարչական ակտե ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան դրույթների կիրառմամբ, որե ունի իր կարգավորման առարկան, ըեդ որում, ինչպես վերը եշվեց' մաքսային կանոնների խախտումն ուղղված է Հայասրանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ ն մաքսային ոլորտին առեչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ն տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ն մաքսային ձենակերպման սահմանված կարգի դեմ, ն մաքսային կանոնների խախտման համար

13

պատասխանատվությունը նախատեսված է ՀՀ մաքսային օրենսգրքով, իսկ վերջեանշված իրավական ակտը, սահմանելով կոնկրեր պատասխանատվություն առաջացեող արարքները, չի պարունակում որնէ դրույթ մաքսային կանոնների խախտումը եվազ եշանակության դասելու մասին, հետնաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումը եվազ եշանակություն դասելու հեարավորությունը սրարածելի չէ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային կանոնների խախտման դեպքերով, ուստին Դատարաեը եկել է ճիշտ եզրահանգման»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/0358/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել