Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-323-Ն3 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ժբ. օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչև այդ պատկանող գրավի առարկայի օտարումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հետադարձ հիպոտեկի պայմանագրի համաձայն բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչև այդ պատկանող այն անշարժ գույքի օտարումը, որը, այդ նույն հետադարձ հիպոտեկի պայմանագրի համաձայն, ծանրաբեռնված էր հետադարձ հիպոտեկով: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ գրավի առարկան (հետադարձ հիպոտեկով ծանրաբեռնված անշարժ գույքը) մինչև բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի (հետադարձ հիպոտեկով ծանրաբեռնված անշարժ գույքի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,»: Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով. «19.1) հետադարձ հիպոտեկի պայմանագրի շրջանակներում ստացվող պարբերական ամենամսյա վճարումները.»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-323-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-323-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2027 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-323-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-323-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել