Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ԵԴ/22976/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ԵԴ/22976/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/22976/02/221 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Կարինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Հակոբյանի ընդդեմ Ալեքսանդր Սահակյանի՝ պաշտպանական որոշում կայացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կարինե Հակոբյանը պահանջել է կայացնել պաշտպանական որոշում ն Ալեքսանդր Սահակյանի նկատմամբ վեց ամիս ժամկետով կիրառել հետնյալ սահմանափակումները՝ 1. արգելել Ալեքսանդր Սահակյանին այցելել իր հետ համատեղ չբնակվող Կարինե Հակոբյանին, ինչպես նան

Ամբողջ Տեքստ

«ՀՏՆ 225

/2/17ՏԵԻԾՐ

ԱԽ

ՄՐ ՏՈՎՏ 2

ՀՀՑՅՈՒՆ ՀՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22976/02/22 դատարանի որոշում 2023թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի նոյեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կարինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Հակոբյանի ընդդեմ Ալեքսանդր Սահակյանի՝ պաշտպանական որոշում կայացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կարինե Հակոբյանը պահանջել է կայացնել պաշտպանական որոշում ն Ալեքսանդր Սահակյանի նկատմամբ վեց ամիս ժամկետով կիրառել հետնյալ սահմանափակումները՝

1. արգելել Ալեքսանդր Սահակյանին այցելել իր հետ համատեղ չբնակվող Կարինե Հակոբյանին, ինչպես նան վերջինիս խնամքի տակ գտնվող անչափահաս որդուն` Առնո Սահակյանին, նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակության ն այլ վայրեր,

2. արգելել Ալեքսանդր Սահակյանին հիսուն մետր հեռավորությունից ավելի մոտենալ Կարինե Հակոբյանին ն իր խնամքին գտնվող անչափահաս որդուն՝ Առնո Սահակյանին,

3. արգելել Ալեքսանդր Սահակյանին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Կարինե Հակոբյանի հետ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.06.2022 թվականի որոշմամբ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետնյալ կերպ՝

«Լ..) 2. Ալեքսանդր Բաբկենի Սահակյանի նկատմամբ 6 /վեց/ ամիս ժամկետով կիրառել հետնյալ սահմանափակումները.

2

1/ Արգելել Ալեքսանդր Բաբկենի Սահակյանին այցելել իր հետ համատեղ չբնակվող Կարինե Վարուժի Հակոբյանին /ծնված՝ 01.07.1986թ-ին/, նրա աշխատանքի, ուսման, հանգստի, բնակության ն այլ վայրեր,

2/ Արգելել Ալեքսանդր Բաբկենի Սահակյանին 50 մետր հեռավորությունից ավելի մոտենալ Կարինե Վարուժանի Հակոբյանին,

3/ Արգելել Ալեքսանդր Սահակյանին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Կարինե Վարուժանի Հակոբյանի հետ»: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.07.2022 թվականի որոշմամբ Դատարանի 20.06.2022 թվականի «Պաշտպանական որոշման պահանջի մասին հայցադիմումը քննության առնելու մասին» որոշման դեմ Կարինե Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հակոբյանը (ներկայացուցիչ Անահիտ Բեգլարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6րդ ն 13րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 26-րդ, 360րդ ն 36-րդ հոդվածները, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ն ընտանիքում համերաշխության վերականգեման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ն ընտանիքում համերաշխության վերականգեման մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պաշտպանական որոշման բողոքարկման ենթակա լինելու մասին կանոն, իսկ բողոքարկման կարգի մասով հղում է կատարված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Տվյալ դեպքում գործը քննվել է հատուկ հայցային վարույթի կարգով ն կայացվել է եզրափակիչ դատական ակտ, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակում ենթակա է բողոքարկման:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ, 361-րդ ն 370-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար, քանի

Յ

որ թիվ ԵԴ/13821/02/20, թիվ ԵԴ/24118/02/18 ու թիվ ԵԴ/8186/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմերը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:

Սուն վճռաբեկ բողոքի քենութան շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ն ընտանիքում համերաշխության վերականգեման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման մասին առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը վերաքնեության կարգով բողոքարկելու հնարավորության հարցին:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրան, դիտարկեով դատական ապաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարնորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական):

Իր մի շարք որոշումներում անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետնյալը.

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե'ս Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի ՍԴՈՌ-1477 որոշումը):

Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է նան, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ ն անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն (րես Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն նս՝ արդարադատության մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարր է:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն :։պարտականություննեը կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-Նին մասի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության

4

վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ջ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (2) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ նե նկարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս Եվրոպական դատարանի էշինգդեյեն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 28.05.1985 թվականի վճիռը):

Դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (ե՛ս Եվրոպական դատարանի ԸճՏօ օք Խիզնըօս/ մ. Էրճոօօ գործով 14.03.2000 թվականի վճիռը):

Ազգային ժողովի կողմից 13.12.2017 թվականին ընդունվել ն 31.01.2018 թվականին ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ն ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):

Ընտանիքում բռնության դրսնորումները կանխարգելելու Ա պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Օրենքով ներդրվել է նան ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների ինստիտուտը ն սահմանվել են այդ միջոցների տեսակները: Այսպես՝

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են՝ նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության որոշումը Ա պաշտպանական որոշումը:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով` ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նան դատական կարգով` Հայասրանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

5

Օրենքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ (...) Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ինչպես նան դատական կարգով: Հայասրանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը ն պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

դատավարության օրենսգրքով: (...)

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Օրենքի համապատասխան իրավակարգավորումներով օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է, որ ինչպես նախազգուշացում կիրառելու մասին որոշումը, այնպես էլ անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Մինչդեռ, ի տարբերություն վերը նշված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու միջոցների, մյուս երրորդ միջոցի՝ պաշտպանական որոշման առումով օրենսդիրը նպատակ չի ունեցել Օրենքի շրջանակներում կարգավորելու նան դրա բողոքարկման հարցը ն այդ որոշման դատական կարգով բողոքարկում Օրենքով ուղղակիորեն չի նախատեսել, ու նման որոշման վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները, այն քննելու կարգը, նման դիմումի վերաբերյալ դատարանի կողմից ընդունվող ակտերի տեսակները, դրանք բողոքարկելու կարգը Ա պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսելը վերապահել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

Ազգային ժողովի կողմից 13.07.2018 թվականին ընդունվել ն 26.07.2018 թվականին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 1ին հոդվածով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ն ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը համարվել են որպես հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործեր, ու ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգիրքը լրացվել է «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ» վերնագիրը կրող 27.1-րդ գլխով:

Վեր նշված լրացմամբ համապատասխան իրավակարգավորումներ են

նախատեսվել պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումի ներկայացման վայրի դատարանի, այդ հայցադիմումին ներկայացվող պահանջների, դրա քննության, այդ հայցադիմումի վերաբերյալ կայացվող դատական ակտերի տեսակների, դրանց բովանդակության, ուժի մեջ մտնելու ն այլնի մասին, մինչդեռ այդ լրացմամբ որնէ իրավակարգավորում չի նախատեսվել դատական կարգով պաշտպանական որոշման բողոքարկման կարգի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն ձույն օրենսգրքի 36-րդ հոդվածի

6

Լին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետնյալ որոշումները՝

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը,

2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը,

3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապլահովումը վերացնելու մասին որոշումները,

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները ն թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները,

5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները,

6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը,

7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը,

8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը,

9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման Ա հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

1) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

12 օտարերկրյա դատական ակտը ճանաչելու ն կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

13) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը,

14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը,

15) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` պայմանով, որ այդ իրավունքը նախատեսված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը, միննույն ժամանակ չի սահմանափակել դրանց շրջանակը՝ նշելով, որ վերաքննության կարգով կարող են բողոքարկվել նան այլ որոշումներ՝ պայմանով, որ բողոքարկումը նախատեսված լինի օրենքով:

Տվյալ դեպքում ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ այլ օրենքով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ն ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման բողոքարկում նախատեսված չէ:

7

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը գործին մասնակցող անձինք վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք չունեն:

Միննուն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված եզրահանգումը բխում է նան օրենսդրի դրսնորած վարքագծից, որի համաձայն՝ վերջինս, Օրենքն ընդունելուց հետո ընդունելով նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, իսկ դրանից հետո՝ նան «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» վերը նշված օրենքը, պաշտպանական որոշումը բողոքարկելու կարգ այնուամենայնիվ չի սահմանել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

Նշված իրավակարգավորման բովանդակությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, ապա նման բողոքի ընդունումը ենթակա մերժման:

Դրանից ելնելով Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում եզրահանգում է, որ եթե վերաքննության կարգով բողոքարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած Օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 20.06.2022 թվականին որոշում է կայացրել Օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը բավարարելու մասին:

Այդ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով, ն Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Տվյալ պարագայում բողոքարկվել է Դատարանի' 20.06.2022թ. «Պաշւրպանական որոշման պահանջի մասին հայցադիմումը քենության առնելու մասին» դատական ակտը, որը բողոքարկման ենթակա լինելու մասին որնէ դրույթ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը եշված հոդվածով նախատեսված չէ, այսինքե' առկա է վերաքենիչ բողոքը վարույթ ընդունելու օրենսդրական արգելք:

14.07.2022 թվականին որոշում է կայացրել բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով մերժելու մասին:

Սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր են, իսկ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմեավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը, արձանագրում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քենության դեպքում վերը նշված նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանությունեերին համապատասխան, ն վերաքենիչ բողոքի ընդունումը մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետում եշված հիմքով:

8

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սուն բողոքը մերժվում է, նե բողոքի քննության շրջանակներում դատական ծախսեր, այդ թվում պետական տուրք, չեն առաջացել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/22976/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել