Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ռաիսյան — ԵԴ/22031/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ռաիսյան — ԵԴ/22031/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/22031/02/217 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Վիկտորյա Ռաիսյանի հայցի ընդդեմ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշման դեմ Վիկտորյա Ռաիսյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վիկտորյա Ռաիսյանը պահանջել է անվավեր ճանաչել իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թ

Ամբողջ Տեքստ

Մ: ն

ԵԶ

լե |լ ԴԻՎԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2203Լ/02/21 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22031/02/21

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի մայիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վիկտորյա Ռաիսյանի հայցի ընդդեմ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշման դեմ Վիկտորյա Ռաիսյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վիկտորյա Ռաիսյանը պահանջել է անվավեր ճանաչել իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թերզյանի 06.11.2020 թվականի թիվ 131-Ա հրամանը:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.09.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.01.2022 թվականի որոշմամբ Վիկտորյա Ռաիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 29.09.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիկտորյա Ռաիսյանը (ներկայացուցիչ Վահագն (Թադնոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենեիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվեեցիա) 6-րդ հոդվածի Լին կետը, սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածը, 167-րդ հոդվածը ն 180-րդ հոդվածի Լին մասի 7-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել իր ներկայացուցչի այն պնդումը, որ Դատարանի կողմից նախնական դատական նիստի ընթացքում չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունների հերթականությունը ն առանց նուն հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելու սկսել է քննարկել պատասխանողի ներկայացուցչի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետի հիմքով հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետի կիրառման համար օրենսդիրը սահմանել է բացառություն, որպիսի հանգամանքը Դատարանի կողմից հաշվի չի առնվել հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս ն որոշում կայացնելիս:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ իր ներկայացուցչի նախնական դատական նիստին ներկայանալու, վերջինիս լիազորությունները (այդ թվում՝ հայցադիմումն ստորագրելու) Դատարանի կողմից ստուգված լինելու, այդ նիստում հայցի առարկան, հայցի փաստական ն իրավական հիմքերը ներկայացնելու ու պատասխանողի ներկայացուցչի՝ հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդության դեմ առարկելու պայմաններում Դատարանն իրավասու չէր առանց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողություններն ավարտելու, այդ թվում՝ իր ներկայացուցչի կողմից հայցը պնդելու հանգամանքը պարզելու, անցնել պատասխանողի ներկայացուցչի՝ հայցն առանց քննության թողնելու միջնորդության քննարկմանը:

Յ

Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ իր հայցադիմումն ստորագրելու լիազորություն ունեցող ներկայացուցչի նախնական դատական նիստի ներկայանալը, հայցի առարկան, հայցի փաստական ն իրավական հիմքերը ներկայացնելն ու միջնորդության դեմ առարկելն ինքնին ենթադրում են, որ իր ներկայացուցիչը պնդում է հայցը, որը Դատարանը չի պարզել ն, բավարարելով միջնորդությունը, որոշում է կայացրել հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ:

Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ իր ներկայացուցիչը, նախնական դատական նիստում առարկելով միջնորդության դեմ, ներկայացրել է իր կողմից 08.11.2020 թվականին ստորագրված լիազորագիր, որով հավաստվում են նան իր՝ հայցադիմումն ստորագրած մյուս ներկայացուցչի՝ Տիգրան Գրիգորյանի լիազորություններ, այդ թվում նան՝ հայցադիմումն ստորագրելու լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Վիկտորա Ռաիսյանը հայցադիմում է ներկայացրե Դատարան ընդդեմ Կազմակերպության` Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թերզյանի 06.11.2020 թվականի «Վիկտորյա Ռաիսյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 131-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցադիմումն ստորագրել է Վիկտորյա Ռաիսյանի ներկայացուցի. փաստաբան Տիգրան Գրիգորյանը (արտոնագիր թիվ 2079) (հատոր 1-ին, գ.թ. 3-12).

2) Դատարան ներկայացված հայցադիմումին կից ներկայացվել է նան Վիկտորյա Ռաիսյանի կողմից 08112020 թվականին փաստաբան Վահագն (Թադնոսյանին (արտոնագիր թիվ 2016) երեք տարի ժամկետով տրված լիազորագիրը, որում ուղղակիորեն նախատեսված է ներկայացուցչի՝ հայցադիմումն ստորագրելու լիազորությունը (հատոր 1- ին, գ.թ. 20,21).

3) Դատարանի 25.05.2021 թվականի որոշմամբ Վիկտորյա Ռաիսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 28).

4) 29.09.2021 թվականին կայացած նախնական դատական նիստում Կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրել է հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդություն՝ հիմքում դնելով այն, որ հայցադիմումն ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը, մինչդեռ հայցադիմումին կից ներկայացված լիազորագրի համաձայն` հայցադիմումն ստորագրելու լիազորություն վերապահվել է այլ անձի (հատոր 1-ին, գ.թ. 84-86, 88).

5) 29.09.2021 թվականին կայացած նախնական դատական նիստում ներկայացված հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս Վիկտորյա Ռաիսյանի ներկայացուցիչ Վահագն (Թադնոսյանն առարկել է միջնորդության դեմ ն ներկայացրել է Վիկտորյա Ռաիսյանի կողմից 08.11.2020 թվականին փաստաբաններ

4

Տիգրան Գրիգորյանին, Վահագն (Թադնոսյանին ու Անի Մուրադյանին երեք տարի ժամկետով տրված լիազորագիրը, որում ուղղակիորեն նախատեսված է հայցադիմումը փաստացի ստորագրած փաստաբան Տիգրան Գրիգորյանի՝ հայցադիմումն ստորագրելու լիազորությունը (հատոր 1-ին, գ.թ. 87).

6) Դատարանի` 29.09.2021 թվականի նախնական դատական նիստում կայացված որոշմամբ Վիկտորյա Ռաիսյանի հայցն ընդդեմ Կազմակերպության՝ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաձչելու պահանջի մասին, թողնվել է առանց քննության այն հիմքով, որ հայցադիմումն ստորագրվել է այն ստորագրելու պահին այդպիսի լիազորություն չունեցող անձի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 84-86, 89,90):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է.

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հայցադիմումն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից այն ստորագրված լինելու հիմքով հայցն առանց քննության թողնելու առանձնահատկություններիե:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցնեը պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:

5

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում |Գլուխ 2-րդ| ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից Ա որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետնանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետնաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային ն արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (տես Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը, որի մի մասն էլ կազմում են «դատարան դիմելու» նե «դատարանի մատչելիության» իրավունքները, բացարձակ չէ ու կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական

6

լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյեն ըեդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների Ա հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տես Ալ-Ադսանին ըեդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում նշել է, որ պետությանը տրվում է դատարան դիմելու իրավունքն ապահովող միջոցների ազատ ընտրություն. դրանք կարող են անորոշ սահմանափակումների ենթարկվել՝ պայմանով, որ չեն վնասի իրավունքի բուն էությունը (տես Սելիսն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 14166/09 գանգատով Եվրոպական դատարանի 08.03.2012 թվականի վճիռը), միտված կլինեն իրավաչափ նպատակի ն կլինեն համաչափ (տես Մելիկն ընդդեմ Ուկրաինայի թիվ 23436/03 գանգատով Եվրոպական դատարանի 28.03.2006 թվականի վճիռը):

Միաժամանակ, Եվրոպական դատարանը փաստել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե'ս էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, նե դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատճելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիւտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ

7

ՍԴՈ-127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՌՂՎ257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ՝

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձաական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, ի թիվս այլնի, նշել է, որ դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջե համաչափության առումով Դատարանի մատչելիության սահմանադրական (կոնվենցիոն) իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Աշիեգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, Կարեն Սահակյանն ըեդդեմ ««ԵԱԶ» ամրանների գործարան» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/5797/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2016 թվականի որոշումը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ե ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ ԼԴ2/0024/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նման վտանգ: Դիմելով դատարան` անձն ակնկալում է ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանություն, հարցի վերջնական լուծում: Այսինքն` դատարան դիմած անձն ունի իրավական ակնկալիք՝ կապված իր իրավունքների ենթադրյալ խախտման վերացման հետ, առ այն, որ այդ խախտումը կվերացվի ողջամիտ ժամկետում, անձը կստանա ակնկալվող

8

դատական ակտը: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է կրեն ձնական բնույթ, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքենության իրավունքները:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը ն սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները Ա եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը ն անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հայցադիմումին կցվում են լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, Ա ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առաջին ատյանի դատարանը վարութ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ հայցադիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, (..):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 143-րդ, 146-րդ ն 148-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները կատարելուց հետո առաջին ատյանի դատարանը պարզում է, թե արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, (..):

9

Մինչե 14032024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցադիմումը կամ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է հայցադիմումը կամ դիմումը:

Նշված դատավարական նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան ներկայացվող հայցադիմումը (դիմումը) այն ստորագրելու իրավունք (լիազորություն) ունեցող անձի կողմից ստորագրված լինելը, ի թիվս այլնի, հայց հարուցելու (դատարան դիմելու) իրավունքի իրացման պայմաններից մեկն է, որը ենթակա է ստուգման դատարանի կողմից հայցադիմումի (դիմումի) ընդունելության հարցը լուծելիս: Բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցադիմումը (դիմումը) ստորագրված է ոչ թե անմիջականորեն հայցվորի, այլ որպես նրա ներկայացուցիչ հանդես եկած անձի կողմից, վերջինիս լիազորությունները պետք է ձնակերպված լինեն օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ ն հավաստվեն հայցադիմումին կից ներկայացված համապատասխան փաստաթղթերով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-56 հոդվածներ): Ընդ որում, դատարան դիմող անձի կողմից նշված պահանջի խախտումը դիտարկվում է որպես հայցադիմումը վերադարձնելու ձնով «դատարանի մատճելիության» իրավունքի ողջամտորեն անհրաժեշտ ն համաչափ սահմանափակման հիմք` նկատի ունենալով, որ հայցադիմումը (դիմումը) այն ստորագրելու իրավունք (լիազորություն) ենթադրաբար չունեցող անձի կողմից ստորագրված լինելու պայմաններում դրա ընդունելության հարցը լուծելու փուլում դատարանն օբյեկտիվորեն զրկված է այն անձի իրական կամահայտնությունը պարզելու հնարավորությունից, որի անունից ու որի իրավունքների կամ օրենքով պահպանվող շահերի պաշտպանության նպատակով ներկայացվել է տվյալ հայցադիմումը (դիմումը):

Միննույն ժամանակ, հայցադիմումը (դիմումը) սխալմամբ վարույթ ընդունելու կամ այն դեպքերում, երբ հայցադիմումը (դիմումը) ստորագրելու իրավունքի (լիազորության) բացակայությունն օբյեկտիվորեն պարզվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո, դատավարական օրենսդրություն առաջին ատյանի դատարանի վրա, անկախ վարույթի փուլից, դնում է «ի պաշտոնե» պարտականություն՝ գործին մասնակցող անձանց հետ քննարկելու հարուցված վարույթի իրավաչափությունը Ա հայցադիմումը (դիմումը) ստորագրելու իրավունք (լիազորություն) ունեցող անձի՝ տվյալ հայցը (դիմումը` դատական կարգով քննարկման առարկա դարձնելու իրական մտադրությունը պարզելուց հետո որոշելու տվյալ քաղաքացիական գործի քննությունը շարունակելու կամ այն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, 175-րդ հոդվածի 1-ին մասում ն 180-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում ձնակերպված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցն (դիմումը) առանց քննության թողնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում ձնակերպված հիմքը («հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու

10

իրավունք չունեցող անձը») կիրառելի չէ բոլոր այն դեպքերում, երբ գործը դատաքննության նախապատրաստելու կամ դատաքննության փուլում հայցվորը կամ օրենքով սահմանված կարգով նրա անունից հայցադիմում (դիմում) ստորագրելու լիազորություն ունեցող ներկայացուցիչը որնէ եղանակով (բանավոր, գրավոր կամ դատարանի համար ընկալելի կոնկլյուդգենտ գործողություններով) փաստացի արտահայտել է հայցադիմումը (դիմումը) պնդելու իր կամքը, իսկ դատարանն էլ, իր հերթին, հիմք ընդունելով հայցվորի կամ նրա անունից հայցադիմումը (դիմումը) ստորագրելու իրավունք ունեցող ներկայացուցչի դրսնորած վարքագիծը, նախնական դատական նիստում կամ դատաքենության ընթացքում պարզել է հայցը պնդելու նրա մտադրությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործով հայցվորի կամ վերջինիս անունից հայցադիմումն ստորագրելու իրավասություն ունեցող անձի վարքագծից (այդ թվում` դատական նիստից դուրս դրսնորած) ողջամտորեն բխում է հայցադիմումը (դիմումը) պնդելու մտադրությունը, գործը քննող դատարանը նախքան հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելը պետք է վերջինիս հնարավորություն տա վերահաստատելու (պնդելու) իր մտադրությունը դատական նիստում՝ անհրաժեշտության դեպքում դատական նիստում անելով ուղղակի հարցադրում` հայցը (դիմումը) պնդելու վերաբերյալ (որպիսի պահանջը բխում է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից ն 175-րդ հոդվածի 1-ին մասից: Դատարանի միայն նման վարքագիծն է երաշխավորում տնօրինչականության, իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների լիարժեք իրացումը՝ զերծ պահելով դատական պաշտպանություն հայցող անձի հիմնական իրավունքների ն ազատությունների անհամաչափ սահմանափակումից ու ապահովելով «Հայաստանի Հանրապետության 0դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով իր վրա դրված՝ առանց արդարադատության շահերին վնասելու ողջամիտ ժամկետում ն նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու ու լուծելու պահանջի կատարումը:

Նախկինում կայացված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է գործը դատաքննության նախապատրաստելու մասնավորապես՝ նախնական դատական նիստի նշանակությանը, խնդիրներին ն դրա ընթացքում դատարանի կողմից կատարվող նախապատրաստական բնութի դատավարական գործողությունների կարնորության ու հաջորդականության հարցերին (տե՛ս, օրինակ, 22.04.2016 թվականի թիվ ԳԴ4/0504/02/14, 22.04.2016 թվականի թիվ ԵԿԴ/0930/02/13, 22.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/4715/02/14, 07.04.2017 թվականի թիվ ԵԿԴ/5382/02/15 ն 24.11.2023 թվականի թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

Վերահաստատելով նախնական դատական նիստի խնդիրների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական դատական նիստի կարնորագույն խնդիրներից է նան գործի վարույթն արգելակող հանգամանքների, այդ թվում` հայցը (դիմումը) առանց քննության թողնելու, գործի վարույթը կարճելու, դատական նիստը հետաձգելու կամ վարույթը կասեցնելու հիմքերի ստուգումը: Նման եզրահանգումը, մի

11

կողմից, հիմնավորվում է այն հանգամանքով, որ քաղաքացիական դատավարության փուլերը որոշակի ենթակարգության հարաբերությունների մեջ են գտնվում միմյանց նկատմամբ, որպիսի պայմաններում փուլերից հաջորդը նախորդի նկատմամբ ունի վերստուգող բնույթ, մյուս կողմից՝ քննարկվող խնդրի իրականացումը կոչված է ապահովելու դատական խնայողության սկզբունքի իրացումը, ինչպես նան կանխելու վարույթի անհարկի ձգձգումն ու ըստ այդմ` երաշխավորելու ողջամիտ ժամկետում գործերի քննությունը: Արդարադատության արդյունավետության այդ թվում նան՝ . դատավարության մասնակիցների շահերից ուղղակիորեն բխում է գործի վարույթն արգելակող հանգամանքների, այդ թվում՝ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու հիմքերի առկայությունը դատավարության հնարավորինս վաղ փուլերում ն հատկապես գործը դատաքննության նախապատրաստելու փուլում պարզելու անհրաժեշտությունը, քանի որ դատավարության այդ փուլում դատարանը, պարզելով, օրինակ, որ հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, ն իրավասու անձը չի պնդում ներկայացված պահանջի դատական քննությունը, հայցը (դիմումը) առանց քննության թողնելով, կանխում է դատավարական ռեսուրսների չհիմնավորված ու աննպատակ վատնումը, իսկ այն դեպքերում, երբ հավաստիանում է, որ հայցվորը կամ հայցադիմումը կամ դիմումն ստորագրելու իրավունք (լիազորություն) ունեցող անձն այդուհանդերձ պնդում է հայցը (դիմումը), շարունակում է գործի քննությունը՝ ըստ էության շահագրգիռ անձի վրա անհարկի չդնելով կրկին դատարան դիմելու անհրաժեշտություն՝ այդպիսով ապահովելով դատական պաշտպանության արդյունավետությունը նե դատական խնայողությունը:

Միննույն ժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախապատրաստական դատավարական գործողություների 3, հաջորդականությունն ինքնանպատակ կամ պատահական չէ. յուրաքանչյուր գործով դրանք պետք է կատարվեն օրենքով կանխորոշված հաջորդականությամբ, քանի որ դրանց որոշակի համակցությունն ուղղած է նախնական դատական նիստում դատարանի առջն դրված կոնկրետ փոխկապակցված ն փոխպայմանավորված խնդիրների (միջանկյալ նպատակների) լուծմանը: Նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական գործողությունները թվարկված են այն տրամաբանությամբ, որ հաջորդող դատավարական գործողությունների պատշաճ կատարումը Աե դատարանի առջն դրված միջանկյալ խնդիրների լուծումը (միջանկյալ նպատակին հասնելը) հնարավոր է բացառապես նախորդող գործողությունները բարեհաջող կատարելուց ու դատարանի առջն դրված խնդիրները լուծելուց (միջանկյալ նպատակին հասնելուց) հետո:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նախքան դատական նիստում հայցն (դիմումը) առանց քննության թողնելու հարցի լուծումը դատարանը կաշկանդված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-148, 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու անհրաժեշտությամբ, քանի որ, եթե նույնիսկ ակնհայտ է հայցադիմումը (դիմումը) այն ստորագրելու իրավունք չունեցող անձի կողմից ստորագրված լինելու փաստը, հայցվորի

12

կամ այն ստորագրելու իրավունք ունեցող անձի կողմից հայցը (դիմումը) պնդելու կամ չպնդելու հանգամանքը հնարավոր չէ պարզել առանց հավաստիանալու, թե ով է ներկայացել դատական նիստին, ստուգելու դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների ինքնությունն ու ներկայացուցիչների (այդ թվում՝ որպես հայցվորի ներկայացուցիչ ներկայացած անձի) լիազորությունները, պարզելու չներկայացած անձանց չներկայանալու պատճառները ն լուծելու չներկայանալու հետնանքների հարցը, առանց գործին մասնակցող անձանց ու նրանց ներկայացուցիչներին պարզաբանելու նրանց դատավարական իրավունքները ն պարտականությունները, պարզելու հայցի առարկան, հայցի ու դրա դեմ ներկայացված առարկությունների փաստական ն իրավական հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթն ու կիրառելի իրավական նորմերը, առանց առնվազն պարզելու գործին մասնակցող անձանց կազմը ն լուծելու գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը (ներառյալ, ըստ անհրաժեշտության, այն անձին, որի իրավունքների կամ օրենքով պահպանվող շահերի պաշտպանության համար ներկայացվել է հայցադիմումը կամ դիմումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սուն գործի փաստերի համաձայն Վիկտորյա Ռաիսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. (Թերզյանի 06.11.2020 թվականի «Վիկտորյա Ռաիսյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 131-Ա հրամանն անվավեր ճանաձելու պահանջի մասին: Հայցադիմումն ստորագրել է Վիկտորյա Ռաիսյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Գրիգորյանը: Հայցադիմումին կից ներկայացվել է նան Վիկտորյա Ռաիսյանի կողմից 08.11.2020 թվականին փաստաբան Վահագն (Թադնոսյանին երեք տարի ժամկետով տրված լիազորագիրը, որում ուղղակիորեն նախատեսված է վերջինիս՝ հայցադիմումը ստորագրելու լիազորությունը: Դատարանի 25.05.2021 թվականի որոշմամբ Վիկտորյա Ռաիսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:

29.09.2021 թվականին կայացած նախնական դատական նիստում

Կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրել է հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդություն` հիմքում դնելով այն, որ հայցադիմումն ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը, մինչդեռ հայցադիմումին կից ներկայացված լիազորագրի համաձայն` հայցադիմումն ստորագրելու լիազորություն վերապահվել է այլ անձի:

29.09.2021 թվականին կայացած նախնական դատական նիստում ներկայացված հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս Վիկտորյա Ռաիսյանի ներկայացուցիչ Վահագն (Թադնոսյանն առարկել է միջնորդության դեմ ն ներկայացրել է Վիկտորյա Ռաիսյանի կողմից 08.11.2020 թվականին փաստաբաններ Տիգրան Գրիգորյանին, Վահագն (Թադնոսյանին ու Անի Մուրադյանին երեք տարի ժամկետով տրված լիազորագիրը, որում ուղղակիորեն նախատեսված է հայցադիմումը փաստացի ստորագրած փաստաբան Տիգրան Գրիգորյանի՝ հայցադիմումը ստորագրելու լիազորությունը:

13

Դատարանը, 29.09.2021 թվականի որոշմամբ հայցը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «(..) ներկայացված հայցադիմումը ստորագրված է եղել որպես Վիկտորյա Ժիրայրի Ռաիսյանի ներկայացուցիչ հանդես եկող Տ.Գ. Գրիգորյանի կողմից, միեչդեռ հայցադիմումին կից եերկայացված 08.11.2020 թվականին տրված լիազորագրի ուսումեասիրությունից պարզ է դառնում, որ որպես իր ներկայացուցիչ հանդես գալու ն իր անունից հայցադիմում ստորագրելու լիազորություն Վիկտորյա Ժիրայրի Ռաիսյանը տվել է միայե փաստաբան Վահագն Հայկի (Թադնոսյանիե: Տվյալ դեպքում, ստացվում է, որ հայցադիմումը սփորագրվել է այե ստորագրելու պահին այդպիսի լիազորություն չունեցող անձի կողմից: Ինչ վերաբերում է Վահագն Հայկի Թադնոսյանի՝ միջեորդության վերաբերյալ ներկայացված առարկության հիմքում ընկած հանգամանքին այն մասին, որ թեն հայցադիմումին կից ներկայացված լիազորագրով փաստաբան Տիգրան Գրիգորյանը հայցադիմում ստորագրելու լիազորություն չի ունեցել, սակայն այն լիազորագիրը, որով վերջիես ուներ հայցադիմում ստորագրելու լիազորություն իրականում գոյություն է ունեցել ն այե դատական նիստի ժամանակ Դատարան ներկայացնելը բավարար է հաստատված համարելու համար այե, որ փաստաբան Տիգրան Գրիգորյանը հայցադիմում ստորագրելու լիազորություն ունեցել է, Դատարանը համարում է անհիմն հետնյալ պատճառաբանությամբ. նախ, Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում բացի դատարան ներկայացված փաստաթղթերից այլ փաստաթղթերի գոյության մասին տեղյակ լինելու պարտավորություն չունի, երկրորդ Դատարանը ուսումեասիրում է միայն այն փաստաթղթերը, որոնք ներկայացված են Դատարան, երրորդ, Դատարանը գտնում է, որ նույնիսկ փաստաբան Տիգրան Գրիգորյանի՝ հայցադիմում ստորագրելու լիազորություն ունենալու մասին լիազորագրի առկայության, սակայն այն հայցադիմումին կից դատարան ներկայացված չլինելու դեպքում, հետագայում դատական նիսրի ժամանակ տվյալ լիազորագրի ներկայացումը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով հայցն առաեց քննության թողնելու մասին միջեորդությունը մերժելու համար (.-): Դատարանը, միաժամանակ, արձանագրում է նան, որ Վահագե Հայկի (Թադնոսյանի առարկությամբ չի հիմնավորվում նան 180-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված բացառությունը (.)»:

Վերաքննիչ դատարանը 14.01.2022 թվականի որոշմամբ, արձանագրելով, որ «(.) դատական նիստին ներկա է եղել նան հայցվորի ներկայացուցիչ Վահագն Հայկի Թադնոսյանը, ով առարկել է հայցն առանց քենության թողնելու միջեորդության դեմ ն ի հիմեավորումե իր առարկության Դատարանին է ներկայացրել լիազորագիր' տրված 08.1.2020թ. Վիկտորյա Ժիրայրի Ռաիսյանի կողմից փաստաբաններ Տիգրան Գագիկի Գրիգորյանին ն Վահագն Հայկի (Թադնոսյանին այն մասին, որ վերջիններս իրավունք ունեն հանդես գալու իր անունից, այդ թվում' իր անունից ստորագրելու հայցադիմում», ինչպես նան այն, որ «(..) հայցվորի ներկայացուցիչը, դատական նիստին եերկա գտեվելով ն ունենալով, այդ թվում, հայցադիմումը պեդելու լիազորություն, այնուամենայնիվ ձեռնամուխ չի եղել այդպիսի դատավարական իրավունքից օգտվելուն», եզրակացրել է, որ «Դատարանի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի Լին մասի 7-րդ կետի կիրառման արդյունքում' հայցն առաեց քննության թողնելը Դատարանի կողմից լիովին

14

իրավաչափ է ն բխում է գործի հանգամանքներից»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկներին, որ հայցվորի ներկայացուցչի դատական նիստին ներկայանալու ն հայցն առանց քննության թողնելու պատասխանողի միջնորդության դեմ առարկելու պայմաններում Դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք հայցվորի ներկայացուցիչը պնդում է հայցը փաստել է, որ «(.) Դատարանը հայցվորի ներկայացուցչին հեարավորություն է տվել առարկել ն իր դիրքորոշումը ներկայացնել պատասխանողի միջեորդության՝ հայցն առանց քենության թողնելու վերաբերյալ, մինչդեռ հայցվորի ներկայացուցիչը, չառաջեորդվելով իր դատավարական իրավունքները սեփական հայեցողությամբ տնօրինելու-Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրված սկզբունքով, չի պնդել հայցադիմումը, այլ միայն եշել է, որ փաստաբան Տ.Գ. Գրիգորյանը ունեցել է հայցադիմումը ստորագրելու լիազորություն' ի հիմեավո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/22031/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել