Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/2684/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/2684/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/2684/05/223 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ ոստիկանության 6«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (ներկայումս՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն') (այսուհետ՝ նան Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ծառայության՝ Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումն անվավեր ճանաչելու ն Ընկերությանը 555 ՕՕ 55 հաշվառման համա

Ամբողջ Տեքստ

Հե, 225 յ

/2 3: ԱՆՏ ե

(ԱԴՐ ԱՆ

ՎԱրաււ ՀԱՂ

ՊԱՈՁ 72 22

Հ Ժ5-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2684/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2684/05/22

Նախագահող դատավոր՝ Հ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Գ. Սոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի ապրիլի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության 6«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (ներկայումս՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն') (այսուհետ՝ նան Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ծառայության՝ Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումն անվավեր ճանաչելու ն Ընկերությանը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը հատկացնելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջի մասին, 1 Հիմք' ՀՀ կառավարության 24.10.2024 թվականի թիվ 1704-Ն որոշման 1-ին կետը

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումը ն պարտավորեցնել Ծառայությանը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը հատկացնել Ընկերությանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 28.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.03.2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվել է, ն Դատարանի 28.06.2022 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Արմեն Արզումանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախվպել է ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի մատնանշած այն փաստը, որ չի ներկայացվել ապացույց առ այն, որ հայցվոր կողմը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը Ծառայությանն ի պահ է հանձնել 12.05.2021 թվականին, հիմնավոր չէ, քանի որ Դատարանի 28.06.2022 թվականի վճռի «Հայցվորի փաստարկները, հիմեավորումները ն պահանջը» մասում առկա է հետնյալ նշումը. «Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը ձեռք է բերել աճուրդով ն օգտագործում է ավելի քան 10 տարի: 12.05.2021 թվականին հաշվառման համարանիշն ի պահ է հանձնել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը: Հետագայում դիմում է եերկայացրել եշված համարանիշը ՄՕԼԿՏՈ/ՃՇԷՒ է-Լ4Մ04 ԼՏ/471/40Է7622014661 նույնականացման համարով ավտոմոբիլի համար օգտագործման տրամադրելու մասին, իեչը մերժվել է պատասխանողի 22.04.2020թ. թիվ 173 14/17/3434522 գրությամբ այն պատճառաբանությամբ որ «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13.2 հոդվածի 2-րդ մասի ուժով դիմողը զրկվել է նշված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից, քանի որ հաշվառման համարանիշն ի պահ հանձնելուց հետո 6 ամսվա ընթացքում հաշվառման չի ներկայացրել մեկ այլ տրանսպորտային միջոց»:

Նշվածից ակնհայտ է, որ հայցվոր կողմն ընդունել է, որ հաշվառման համարանիշը Ծառայությանն ի պահ է հանձնվել 12.05.2021 թվականին, ուստի նշված փաստն արդեն իսկ Վերաքննիչ դատարանը պետք է համարեր ապացուցված: Հետնաբար Վերաքննիչ

3

դատարանի այն փաստարկը, որ նշվածի վերաբերյալ ապացույց չի ներկայացվել, հիմնավոր չէ, քանի որ նշված հանգամանքն ապացուցված է:

Ինչ վերաբերում է 22.04.2020 թվականի թիվ 17/3 14/17/34345-22 գրությանը, ապա դրանում առկա է վրիպակ, մասնավորապես՝ 22.04.2022 թվականի փոխարեն նշվել է 22.04.2020 թվական, ինչն ապացուցվում է այն փաստով, որ հայցվոր կողմը դիմումը ներկայացրել է 20.04.2022 թվականին (ապացույցները կցված են բողոքին), ուստի հնարավոր չէր 20.04.2022 թվականին ներկայացված գրությանը պատասխանել 22.04.2020 թվականին:

Նշվածից ակնհայտ է, որ հայցվոր կողմը հաշվառման համարանիշերն ի պահ է հանձնել 12.05.2021 թվականին ն 20.04.2022 թվականին դիմում ներկայացնելու պարագայում արդեն իսկ բաց է թողել «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2 հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 15.03.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Ընկերության լիազորված անձ Գնորգ Անտոնյանը 20.04.2022 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետին՝ խնդրելով Ընկերությանը պատկանող «ՄՕԼԵՏՄ/ՃՇԷԽ» («Վոլկսվագեն») մակնիշի 774 ՇՇ 61 պետ. համարանիշը փոխարինել նույն ընկերությանը պատկանող, բարձր պահանջարկ ունեցող 555 ՕՕ 55 պետ. համարանիշով, որի վրա առկա է ՄԴ/24746-22 մուտքի համարը (գ.թ. 59).

2) Ընկերության լիազորված անձ Գնորգ Անտոնյանին հասցեագրված 22.04.2020 թվագրմամբ թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ Ծառայության Երնանի հաշվառման- քննական բաժնի պետը հայտնել է, որ «(..) նկատի ունենալով այն հանգամանքը, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշերը ի պահ հանձնելուց հետո (ի պահ է հանձեվել 12.05.2021թ.) վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չեք ներկայացրել, ուստի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը զրկվել է վերոնշյալ ի պահ հաեձեված հաշվառման համարանիշերն օգտագործելու առաջեահերթության իրավունքից, հետնաբար «/ՕԼԿՏՈ/4ՇԷԽ ԷԼ4704» մակեիշի, 774 ՇՇ 61 հաշվառման համարանիշի, ԼՏ/47//40Է722014661 նույնացման համարով ավտոմոբիլի հաշվառման համարանիշերը փոխարինելու համար 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի փեօրենը (կամ երա ներկայացուցիչը) պետք է ներկայանա ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում" ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, փրաեսպորպտային միջոցի հաշվառման վկայագիրը ն հաշվառման համարանիշերը (եթե առկա են, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայե՝ ավտոմոբիլի համարանիշեր տալու համար' 900005016127 հաշվեհամարին 12000 ՀՀ դրամի, ավտոմոբիլի (մոտոցիկլի) հաշվառման

4

վկայագիր տալու համար' 900005016135 հաշվեհամարին 6000 ՀՀ դրամի, «Ճանապարհային երթնեկության անվտաեգության ապահովման մասին» «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40. Լին հոդվածի 3-րդ մասի Լին կերի համաձայն տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար' -900013150033 հաշվեհամարին 5000 ՀՀ դրամի վճարման փաստը հավաստող փաստաթղթեր, սույն դեպքում' թվերի ու տառերի եման հավաքածուն պարունակող համարանիշերը հանդիսանում են մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ն գինը կազմում է 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամ (900013150033 հաշվեհամարին)» (գ. թ. 11, 57-58).

3) Ընկերությունը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ է հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին (Ծառայություն) (անվիճելի փաստ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ ն 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին վերահասրատելով նեան նախկինում արտահայրած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

5

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("624 օքիօյօ"):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (.) ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման Ա գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող ն միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված Հէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված ն պատճառաբանված (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ ն բավարար փաստական ն իրավական հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները:

6

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ ն 4-րդ կետերի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը՝ շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ ն գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, եզրահանգում` որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

7

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող նե այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում Ա օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ն պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (6. օքհօօ) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե'ս, Ջաջուռի գյոււապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադասրրի ` պերական կոմիրեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նան արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ

8

այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե'ս, Սալովն ըեդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզե ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում նս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս ն արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլն պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան ն Անահիտ Մարությաննեերի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի թիվ 17/3 14/17/34345-22 գրությամբ հայտնված մերժումը ն պարտավորեցնել Ծառայությանը 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը հատկացնել Ընկերությանը:

Դատարանը 28.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(..) Արձանագրելով, որ հայցադիմումին պատասխան չի ներկայացվել, որ պատշաճ ծանուցված պատասխանողը չի ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին, որ պատասխանողը որնէ կերպ չի առարկել հայցադիմումում եշված փաստերի դեմ, Դատարանը հաստատված է համարում հայցադիմումում եշված այն փաստը, որ հայցվորը խնդրո առարկա համարանիշը ձեռք է բերել աճուրդով ն խնդրո առարկա համարանիշն իրեն հատկացնելու մասին պատասխանողին ներկայացված դիմումի բավարարման դեպքում համարանիշը հայցվորին հատկացվելու է երկրորդ անգամ:

Դատարանը հաստատված չի համարում այն փաստը, որ ՄՕԼԿՏՈ/ՃՇԷԽ էԷ-Լ4Մ/04 մակնիշի, 777 ՇՇ 61 հաշվառման համարանիշի, ԼՏՍ/47/40Է7622014661 նույնացման համարով ավտոմոբիլի հաշվառման համարանիշը 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշով փոխարինելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին առկա են եղել 555 ՕՕ 55 հաշվառման համարաեիշն օգտագործման տրամադրելու մասին այլ սուբյեկտների կողմից դիմումներ:

(..)

ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 125-Ն որոշման կանոնակարգումներից հետնում է, որ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ տրամադրելը գտնվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»

9

ծառայության համապատասխան ստորաբաժանման իրավասությունեերի տիրույթում, ն դրա համար գանձվում է պետական տուրք" «Պետական տուրքի մասինե» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ն չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահաեջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում" նան տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:

Այսինքե, ըստ վերոշարադրյալ նորմերով ամրագրված իրավակարգավորումների, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանումը ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը միննույե սուբյեկտին երկրորդ անգամ հատկացնելու դեպքում իրավունք չունի տվյալ սուբյեկտից պահանջելու վճարել նան տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար, տվալ դեպքում' ութ միլիոն դրամ:

Հետնաբար՝ միայն պետական տուրքի վճարմամբ խեդրո առարկա համարանիշը հայցվորին հատկացնելու վերաբերյալ հայցվորի պահանջն իրավաչափ է:

(-.) տվյալ դեպքում պատասխանողն իր վարչական ակտը' 22.04.2020թ. թիվ 17/3 14/17/34345-22 գրությունն ընդունել է օրենքի խախտմամբ, այն է' պատասխանողն հայցվորից պահանջել է 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի երկրորդ անգամ հատկացման համար վճարել տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար, տվալ դեպքում' ութ միլիոն դրամ»:

Վերաքննիչ դատարանը 15.03.2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է ն Դատարանի 28.06.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ «(...) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Վարչական դատարանն այդ որոշումնե ուղարկել է դատավարության մասնակիցներիե, սակայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, նախազգուշացված լինելով հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության ն այն չներկայացնելու իրավական հետնանքեերի մասին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան ն որնէ ապացույց: Ավելին, սույն գործով նշանակված 2022 թվականի հունիսի 7-ի դատական նիստին պատշաճ ծանուցված լինելու պայմաններում պատասխանողը չի մասնակցել եշանակված դատական նիստին, չի միջեորդել գործի դատաքնեությունը հետաձգել, հետնաբար որնէ կերպ չի ներկայացրել պատասխահողի դիրքորոշումը հայցապահանջի ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին:

Այս առումով, արժանի է եկատել, որ Դատարանը պարտավոր է վիճելի մեացած փաստի չապացուցման բացասական հետնանքեերը դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա' հաշվի առնելով եան, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը: (...)

Բացի այդ, (...) բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության լիազորված անձ Գնորգ Անտոնյանի" ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երնանի ՀՔՊ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանին ուղղված 2022 թվականի ապրիլի 20-ի թիվ ՄԴ/24746-22 դիմումի պատճենը, սակայն հիշյալ դիմումի պատճենով որնէ կերպ չի

10

հաստատվում այն կարնոր հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձեել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմեիե 12.05.2021 թվականին: Այսիեքե, թույլատրելի ն վերաբերելի որնէ ապացույցով չի հաստատվում հայցվորի կողմից տրաեսպորտային միջոցը հաշվառող մարմեին 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու հանգամանքը, որպիսի հեարավոր լինի պեդել օրենսդրի կողմից նախանշված ժամկերի խախտումը հայցվորի կողմից, հետնաբար չի հիմեավորվում, որ ի պահ հանձեված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից զրկվել է:

Բացի այդ, (...) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժեի պետ, ոստիկանության փոխգեդապետ Գ. Լնոնյանի' 22.04.2020թ. թիվ 173 14/17/34345-22 գրության տարեթվի ն բովանդակության միջն կա անհամապատասխանություն, քանի որ այն թվագրված է 22.04.2020 թվականով, մինչդեռ ժամանակագրական առումով գրությունում առկա է ավելի ուշ տեղի ունեցած իրադարձության" հաշվառման համարանիշն ի պահ հանձնելու վերաբերյալ հիշատակում»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սուն գործի փաստերի համաձայն՝ Ընկերություն, 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ է հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին` Ծառայությանը, այնուհետն, 20.04.2022 թվականին դիմում է ներկայացրել ՝Ծառայութան Երնանի հաշվառման-քննական բաժին` խնդրելով Ընկերությանը պատկանող «ՄՕԼԿՏՈ'ՃՇԷԿՀ» («Վոլկսվագեն») մակնիշի 774 ՇՇ 61 հաշվառման համարանիշը փոխարինել նուն ընկերությանը պատկանող, բարձր պահանջարկ ունեցող 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշով:

Ի պատասխան Ընկերության լիազորված անձի 20.04.2022 թվականի դիմումի՝ Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետը 22.04.2020 թվականի թվագրմամբ թիվ 17/3 14/7/34345-22 գրությամբ հայտնել է, որ օրենսդրությամբ սահմանված վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու հիմքով Ընկերությունը զրկվել է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից, հետնաբար այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նան տվյալ համարանիշի համար սահմանված չափով (8.000.000 ՀՀ դրամ) վճարման կատարման վերաբերյալ ապացույց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության հայցը բավարարման ենթակա լինելու իր դիրքորոշումը Դատարանը հիմնավորել է նրանով, որ պատշաճ ծանուցված պատասխանողը չի ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին ն որնէ կերպ չի առարկել հայցադիմումում նշված փաստերի դեմ ն գտել է, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշն օգտագործման տրամադրելու մասին այլ սուբյեկտների կողմից դիմումներ ներկայացված չլինելու պայմաններում Ծառայությունը՝ որպես իրավասու մարմին, նշված համարանիշը միննույն սուբյեկտին երկրորդ անգամ հատկացնելու

1

դեպքում իրավունք չունի տվյալ սուբյեկտից պահանջելու վճարել նան տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:

Վերաքննիչ դատարանը, հաստատելով Դատարանի եզրահանգումները, հավելել է, որ պատասխանողի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու պայմաններում (դատական նիստերին չներկայանալ, հայցադիմումի վերաբերյալ որնէ իրավական դիրքորոշում կամ ապացույց չներկայացնել) վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետնանքները դրվում են այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա՝ որպես դատավարական պարտականության չկատարման անբարենպաստ հետնանք:

Այսինքն՝ ստորադաս դատարանները հայցը բավարարել են, ըստ էության, պատասխանողի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու պատճառաբանությամբ՝ գտնելով, որ պատասխանողն իր այդ վարքագծով փաստացի ընդունել է հայցադիմումում նշված փաստերը, մասնավորապես այն, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշն օգտագործման տրամադրելու մասին այլ սուբյեկտների կողմից դիմումներ ներկայացված չլինելու պայմաններում Ծառայությունը, որպես իրավասու մարմին, նշված համարանիշը միննույն սուբյեկտին երկրորդ անգամ հատկացնելու դեպքում իրավունք չունի տվյալ սուբյեկտից պահանջելու վճարել նան տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:

Նախնառաջ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ պատասխանողի ցուցաբերած դատավարական անգործությունը, մասնավորապես՝ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում գործով հրավիրված դատական նիստին չներկայանալը, հայցադիմումի պատասխան կամ հայցադիմումի վերաբերյալ որնէ իրավական դիրքորոշում չներկայացնելը ն այլն, չի կարող հիմք հանդիսանալ հայցվոր կողմի պահանջն իրավաչափ համարելու ն հայցը բավարարելու համար: Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ գործի քննության ընթացակարգային վարչադատավարական առանձնահատկությունների հաշվառմամբ դատարանի խնդիրն է ինչպես կողմերի ներկայացրած ապացույցների, այնպես էլ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան իր կողմից ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ ու գնահատմամբ պարզել հայցվորի պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու անհրաժեշտ փաստական նախադրյալների ն իրավական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Նման պայմաններում ստորադաս դատարանները ոչ իրավաչափ կերպով կիրառել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հետնանքը, ըստ որի՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում բացակայում է հիմնավորումն այն մասին, թե գործի ելքը պայմանավորող կոնկրետ որ փաստն է մնացել չապացուցված, որի բացասական հետնանքները դրվել է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի՝ տվյալ դեպքում Ծառայության վրա:

12

Այսպես. Վերաքննիչ դատարանը որպես սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ վկայակոչել է Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանի թիվ 17/3 14/17/34345-22 գրությունը՝ մեջբերելով դրա բովանդակությունից մի հատված, որով հայտնվել է. «(..) նկատի ունենալով այն հանգամանքը, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշերը ի պահ հանձնելուց հետո (ի պահ է հանձնվել 12.05.2021թ.) վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չեք ներկայացրել, ուստի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը զրկվել է վերոնշյալ ի պահ հանձեված հաշվառման համարանիշերն օգտագործելու առաջնահերթության իրավունքից, հետնաբար «ՄՕԼԵՏՄ/4Շէի| ԷԼ4Մ/04» մակեիշի, 774 ՇՇ 61 հաշվառման համարանիշի, ԼՏ/47/40Է7Խ2014661 նույնացման համարով ավտոմոբիլի հաշվառման համարանիշերը փոխարինելու համար 555 ՕՕ 55 մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տեօրենը (կամ երա ներկայացուցիչը) պետք է ներկայանա ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում եերկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, փրանսպորպտային միջոցի հաշվառման վկայագիրը ն հաշվառման համարանիշերը (եթե առկա են, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայե' ավտոմոբիլի համարանիշեր տալու համար' 900005016127 հաշվեհամարին 12 000 ՀՀ դրամի, ավտոմոբիլի (մոտոցիկլի) հաշվառման վկայագիր տալու համար' 900005016135 հաշվեհամարին 6 000 ՀՀ դրամի, «Ճանապարհային երթնեկության անվտաեգության ապահովման մասին» «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40.-ին հոդվածի 3-րդ մասի Լին կերտի համաձայն տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար' 900013150033 հաշվեհամարին 5 000 ՀՀ դրամի վճարման փաստը հավաստող փաստաթղթեր, սույն դեպքում' թվերի ու տառերի եման հավաքածուն պարունակող համարանիշերը հանդիսանում են մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ն գիեը կազմում է 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամ (900013150033 հաշվեհամարին)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում որնէ հիմնավորում վերոգրյալ փաստի վիճելի լինելու վերաբերյալ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշում չկա այն մասին, որ դատավարության մասնակիցների կողմից վիճարկվել է Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանի կողմից թիվ 17/3 14/17/34345-22 գրությունը տրված լինելու փաստը, հետնաբար այդ փաստի ապացուցման անհրաժեշտությունն ըստ էության բացակայել է:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նան հետնյալը. «(...) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հերո Վարչական դատարանն այդ որոշումն ուղարկել է դատավարության մասնակիցներին սակայն ՀՀ . ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, նախազգուշացված լինելով հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշւրության ն այն չներկայացնելու իրավական հետնանքների մասին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան ն որնէ ապացույց: Ավելին, սույն գործով նշանակված 2022 թվականի հունիսի 7-ի դատական նիստին պատշաճ ծանուցված լինելու պայմաններում պատասխանողը չի մասնակցել նշանակված դատական նիստին, չի միջնորդել գործի դատաքննությունը հետաձգել,

13

հեւրնաբար որնէ կերպ չի ներկայացրել պատասխանողի դիրքորոշումը հայցապահանջի ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ պարբերությամբ վկայակոչված չէ գործի ելքը պայմանավորող կոնկրետ որնէ փաստ, որի ապացուցման բեռը կրել է Ծառայությունը, ն որը մնացել է չապացուցված: Մինչդեռ այդ պարբերությանը հաջորդող պարբերության մեջ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Այս առումով, արժանի է եկատել, որ Դատարանը պարտավոր է վիճելի մեացած փաստի չապացուցման բացասական հետնանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա' հաշվի առնելով նան, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ըեդունած վարչական մարմինը»:

Հաջորդիվ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիջ բողոքին կից ներկայացվել է Ընկերության լիազորված անձ Գնորգ Անտոնյանի՝ Ծառայության Երնանի ՀՔՊ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանին ուղղված 20.04.2022 թիվ ՄԴ/24746-22 դիմումի պատճենը, սակայն հիշյալ դիմումի պատճենով որնէ կերպ չի հաստատվում այն կարնոր հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնել տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին, այսինքն, թույլատրելի ն վերաբերելի որնէ ապացույցով չի հաստատվում հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու հանգամանքը, որպեսզի հնարավոր լինի պնդել օրենսդրի կողմից նախանշված ժամկետի խախտումը հայցվորի կողմից, հետնաբար չի հիմնավորվում, որ ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից զրկվել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ Ծառայության Երնանի ՀՔՊ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանին ուղղված Ընկերության լիազորված անձ Գնորգ Անտոնյանի 20.04.2022 թվականի թիվ ՄԴ/24746-22 դիմումում նշված չի եղել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը հաշվառող մարմնին 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու մասին, չէր կարող բավարար հիմք հանդիսանալ այդ փաստը հաստատված չհամարելու համար, այն դեպքում, երբ գործում առկա բոլոր ապացույցների համակցությամբ այդ փաստը վիճելի չի եղել ԼՄասնավորապես՝ Ընկերությունն ինքն է հայցադիմումով ընդունել, որ 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ է հանձվել Ծառայությանը (ւրե'ս, հայցադիմումի 2-րդ էջ, գ.թ. 5), որպիսի փաստն Ընկերության ներկայացուցիչ Արփինե Եղիկյանը հաստատել է նան ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում` 07.06.2022 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Ավելին, ի պատասխան Դատարանի այն հարցին, թե արդյոք առկա է ապացույց 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու մասին, Ընկերության ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում որպես այդպիսի ապացույց վկայակոչել է Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետի թիվ 17/3 14/17/34345-22 գրությունը, որի մեջ նշված է 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ հանձնելու մասին:

14

Նման պայմաններում, վերոգրյալ անվիճելի փաստի լրացուցիչ ապացուցման անհրաժեշտությունը բացակայել է, ուստի այդ փաստն ապացուցելու պարտականությունը չէր կարող դրվել դատավարության մասնակիցներից որնէ մեկի վրա, ըստ այդմ նան՝ կիրառվել այդ պարտականությունը չկատարելու բացասական հետնանքներ:

Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանի՝ թիվ 173 14/17/34345-22 գրությանը արձանագրելով, որ այդ գրության տարեթվի ն բովանդակության միջն կա անհամապատասխանություն, քանի որ այն թվագրված է 22.04.2020 թվականով, մինչդեռ ժամանակագրական առումով գրությունում առկա է ավելի ուշ տեղի ունեցած իրադարձության՝ հաշվառման համարանիշն ի պահ հանձնելու վերաբերյալ հիշատակում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանի թիվ 17/3 14/17/34345-22 գրության տարեթվի ն բովանդակության միջե առկա անհամապատասխանությունը սույն գործի ըստ էության լուծման համար որնէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ նշված գրության հետազոտումն իրականացնելով գործում առկա մյուս ապացույցների համակցությամբ՝ պարզ է դառնում այդ անհամապատասխանության՝ վրիպակի արդյունք լինելու հանգամանքը:

Այսպես. թիվ 17/3 14/7/34345-22 գրության մեջ պարունակվող տվյալներից, մասնավորապես՝ գրության թվագրումից աջ ընկած հատվածում առկա «Մուտք Մդ/24746- 22» գրառումից երնում է, որ նշված գրությունը Ծառայության Երնանի հաշվառման- քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանի կողմից Ընկերության լիազորված անձ Գնորգ Անտոնյանին է տրվել ի պատասխան վերջինիս՝ Ծառայության Երնանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Լնոնյանին հասցեագրված 20.04.2022 թվականի թիվ Մդ/24746-22 դիմումի, ինչը բացառում է թիվ 17/3 14/7/34345-22 գրությունը 22.04.2020 թվականին կազմված կամ տրված լինելը: Բացի այդ, նշված գրության բովանդակությունը նս վկայում է այն մասին, որ թիվ 17/3 14/17/34345-22 գրության թվագրումը վրիպակ է, քանի որ գրությամբ Ընկերության լիազորված անձ Գնորգ Անտոնյանին հայտեվել է 555 ՕՕ 55 հաշվառման համարանիշը 12.05.2021 թվականին ի պահ հանձնված լինելու մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (" օքիօ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/2684/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել