Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-43-Ն5 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մարտի 5 - ին «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը «դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք կարող են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցել միայն այն կազմակերպություններին և իրավաբանական անձանց, որոնք գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ դրանց առնչվելու համապատասխան թույլտվությունն ստացել են սույն մասով սահմանված ընդհանուր կարգով, իսկ Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող և վերջինիս կողմից տրված՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք ու Արտաքին հետախուզության ծառայության կողմից տրված՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին կարող են առնչվել միայն Արտաքին հետախուզության ծառայության հետ հարաբերություններում:»: Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3֊րդ մասերով. «2.1. Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է, իսկ իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումները (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները) իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ: 2.2. Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական և իրավաբանական անձանց` Արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը կամ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույլտվությունը կիրառելի է միայն Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքի կամ վերջինիս հետ համագործակցության շրջանակում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար: 2.3. Արտաքին հետախուզության ծառայության և լիազոր մարմնի՝ ֆիզիկական անձանց` պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության և իրավաբանական անձանց՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրման շրջանակներում համագործակցության կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:».

2) 7-րդ մասը «լիազոր մարմնի համաձայնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության կողմից անձանց տրվող թույլտվության, որը տրամադրում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ առանց լիազոր մարմնի համաձայնության» բառերով: Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «լիազոր մարմնի գնահատմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ Արտաքին հետախուզության ծառայության կողմից տրամադրվող թույլտվության դեպքում՝ Արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ» բառերով: Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝ 1) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտաքին հետախուզության ծառայությունում միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգվում են գաղտնիության ռեժիմի պահպանման տեխնիկական հագեցվածության և կահավորվածության պայմանները, իսկ միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգման ենթակա մյուս հարցերը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով. «9.1. Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող և միայն վերջինիս կողմից տրված՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ստացած իրավաբանական անձանց մոտ միջգերատեսչական վերահսկողությունն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը: Արտաքին հետախուզության ծառայության կողմից սույն մասով սահմանված միջգերատեսչական վերահսկողությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով և լիազորություններով:»: Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը «լիազոր մարմին դիմելու համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, որոնք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանում են Արտաքին հետախուզության ծառայությունից» բառերով: Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2֊րդ հոդվածով սահմանված՝ Արտաքին հետախուզության ծառայության և լիազոր մարմնի համագործակցության կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մարտի 25 Երևան ՀՕ-43-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-43-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.04.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.03.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.04.2025 Հիմնական ակտ 05.03.2025, ՀՕ-43-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.03.2023, ՀՕ-49-Ն 01.03.2023, ՀՕ-49-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-43-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել